/ուժը կորցրել է 31.12.96 թիվ 699 որոշում/
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
i
21 օգոստոսի 1996 թ. թիվ 472
ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ, ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՏԵՂԱՇԱՐԺԻ ԵՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԵՆՏՐՈՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
1. Զինծառայողների կենսաթոշակների հաշվարկման և վճարման աշխատանքները Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարությունում կենտրոնացնելու և այդ գործում միասնական քաղաքականություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարության կենտրոնական ապարատի աշխատողների թվաքանակն ավելացնել 8 միավորով` նախարարության կենտրոնական ապարատի կենսաթոշակային ապահովության վարչության կազմում ենթաստորաբաժին ստեղծելու նպատակով:
2. Գաղտնի:
i
3. Ընդունել ի գիտություն, որ փոխադրման կարգով Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարության տեղափոխված զինծառայողների համար պահպանվում են աշխատանքի վարձատրության գործող պայմանները և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ արտոնություններ:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` սույն որոշումից բխող փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարությունների 1996 թվականի ծախսերի նախահաշիվներում: