ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
19 սեպտեմբերի 2002 թվականի N 40
i
53. ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ` ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄ ԴԱՐՁԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ (ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ) ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին` մեկ շաբաթվա ընթացքում, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող` զոհված (մահացած) ու հաշմանդամ դարձած զինծառայողների (ազատամարտիկների) ընտանիքների ցուցակները` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի նոյեմբերի 26-ի N 714 որոշմամբ սահմանված բաշխումը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-ԻՆ