Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի N 927-Լ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

12 փետրվարի 2024 թվականի N 01

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի N 927-Լ ՈՐՈՇՄԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ՆԵՐԱԾԱԿԱՆ ՄԱՍ

 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն գրությամբ դիմել է «ԳՐԻՆ ԳՈՒԴՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Մ. Վարդանյանը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի N 927-Լ որոշմամբ (այսուհետ` Որոշում) հաստատված Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2025 թվականների ծրագրի (այսուհետ` ծրագիր) մեջ ինտենսիվ այգու սպասարկման գոտու տարածքի մակերեսի հետ կապված հարցի մասով պաշտոնական պարզաբանում ստանալու վերաբերյալ: Դիմումատուն խնդրում է պաշտոնապես պարզաբանել ծրագրի շրջանակում ինտենսիվ այգու սպասարկման գոտու տարածքի մակերեսի վերաբերյալ հարցմանը մասնավորապես` «Ծրագրի շրջանակում կառուցվող ինտենսիվ այգու սպասարկման գոտին, որն անբաժան կապ ունի ոռոգման, հակակարկտային համակարգերի, փաստացի այգետնկված հատվածի հետ, ինտենսիվ այգու տարածքի որքա՞ն մակերես կարող է զբաղեցնել ինտենսիվ այգու մակերեսի ընդհանուր հաշվարկի մեջ»:

Դիմումատուն ներկայացնում է, որ ծրագրի շրջանակում կառուցվող ինտենսիվ այգու տարածքը ներառում է փաստացի այգետնկված տարածքը, ինչպես նաև սպասարկման գոտին, ոռոգման և հակակարկտային համակարգերը և պարզաբանման կարիք ունեցող վերոնշյալ հարցի վերաբերյալ ընկերության պարզաբանման տարբերակը այն է, որ ծրագրի պայմաններին համապատասխանելու համար կառուցվող ինտենսիվ այգու սպասարկման գոտու մակերեսը կարող է կազմել ինտենսիվ այգու ընդհանուր մակերեսի մինչև 20%-ը:

Վերոնշյալ իրավիճակում առաջացած հարցի պարզման և ծրագրի շրջանակում այգեհիմնման նպատակով` ծրագրի պայմաններին բավարարող ինտենսիվ այգու նախագծման համար ընկերությունը ցանկանում է ստանալ նախարարության պաշտոնական պարզաբանումը:

 

ՆԿԱՐԱԳՐԱԿԱՆ ՄԱՍ

 

Համաձայն ՀՀ կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի N 927-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2025 թվականների» ծրագրի 5-րդ կետի ծրագիրն իրականացվում է երկու բաղադրիչով` վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման և ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով: Ծրագրի շրջանակում տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման ընթացակարգը նախատեսված է 23-րդ կետում: ՀՀ կառավարության 2023 թվականի օգոստոսի 3-ի N 1301-Լ որոշմամբ այգեհիմնման մասով փոխհատուցման բաղադրիչը հանվել է: ՀՀ կառավարության 2024 թվականի փետրվարի 8-ի N 198-Լ որոշմամբ ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2025 թվականի ավարտը:

Միաժամանակ, այգեհիմնման համար ծրագրի 9-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված է, որ յուրաքանչյուր շահառուի կողմից հիմնվող այգիների տարածքների հանրագումարը վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման դեպքում չի կարող գերազանցել 500 հա-ը, ինչպես նաև ծրագրի 12-րդ կետով սահմանված են այգեհիմնման համար պարտադիր մի շարք պայմաններ. մասնավորապես`

. այգեհիմնումն իրականացնել N 1 աղյուսակում նշված 1 հա այգում տնկիների նվազագույն թվից ոչ պակաս քանակի տնկիներով.

. այգեհիմնումն իրականացնել ցածրաճ (թզուկային և կիսաթզուկային, թույլ աճող) պատվաստակալների վրա պատվաստված սորտերի տնկիներով (խաղողի այգիների դեպքում այս պահանջը պարտադիր չէ).

. այգեհիմնման (բացառությամբ կենսադինամիկ խաղողի այգու հիմնման) և (կամ) ոռոգման արդիական համակարգերի ներդրման և (կամ) ջրավազանների կառուցման կամ ընդլայնման դեպքում ապահովել ջրային ռեսուրսների հասանելիությունը, և այգիներում (բացառությամբ կենսադինամիկ խաղողի այգու) պարտադիր ներդնել ոռոգման արդիական համակարգեր (կարկտապաշտպան ցանցերի ներդրումը, խորքային հորի և ջրավազանների կառուցումը կամ ընդլայնումը պարտադիր չէ).

. այգեհիմնումն ավարտել վարկային պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից առավելագույնը 2 տարվա ընթացքում: Ընդ որում, գարնանն այգետնկումը պետք է կատարվի մինչև հունիսի 1-ը, իսկ աշնանը` մինչև դեկտեմբերի 1-ը.

Ծրագրով ինտենսիվ այգու սպասարկման գոտու տարածքի մակերեսի վերաբերյալ դրույթներ սահմանված չեն:

 

ՊԱՏՃԱՌԱԲԱՆԱԿԱՆ ՄԱՍ

 

Ծրագրի 9-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված է, որ յուրաքանչյուր շահառուի կողմից հիմնվող այգիների տարածքների հանրագումարը վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման դեպքում չի կարող գերազանցել 500 հա, ինչպես նաև 12-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված է այգեհիմնման իրականացման համար 1 հա այգում տնկիների նվազագույն քանակը, իսկ այգու սպասարկման գոտու տարածքի մակերեսի վերաբերյալ դրույթներ ծրագրով սահմանված չեն:

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ

 

Հիմք ընդունելով վերոգրյալը` պաշտոնապես պարզաբանում ենք.

- ինտենսիվ այգու սպասարկման գոտին` կաթիլային ոռոգման և կարկտապաշտպան (այդ թվում` լարային) համակարգերը, այգու մշակման և խնամքի համար նախատեսվող այգեմիջյան ճանապարհների համար հատկացվող տարածքը, որն անմիջապես գտնվում է այգու տարածքում, պետք է լինի 15-18%-ի սահմաններում:

- Այգու սպասարկման համար նախատեսվող ջրավազանը, պոմպակայանը և այլ ենթակառուցվածքները չեն դիտարկվում որպես ծրագրով նախատեսվող ինտենսիվ այգու փաստացի տարածք:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 19 փետրվարի 2024 թվական:

 

 

pin
Էկոնոմիկայի / Տնտեսական զարգ. եւ նե
12.02.2024
N 01
Պաշտոնական պարզաբանում