Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի N 927-Լ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

12 սեպտեմբեր 2023 թվականի N 04

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի N 927-Լ ՈՐՈՇՄԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ՆԵՐԱԾԱԿԱՆ ՄԱՍ

 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն գրությամբ դիմել է «Ագրոհարվեստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Ա. Մելքոնյանը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի N 927-Լ որոշման (այսուհետ` Որոշում) որոշ կարգավորումների կիրառության ժամանակ ի հայտ եկած տարընկալումների հետևանքով առաջացած իրավահարաբերություններում ծագած հարցերի մասով պաշտոնական պարզաբանում ստանալու վերաբերյալ: Դիմումատուն խնդրում է պաշտոնապես պարզաբանել Որոշման հավելվածի 23-րդ կետի 13-րդ ենթակետի ա. պարբերության դրույթը` վարկի տրամադրման և մայր գումարի արտոնյալ ժամկետների վերաբերյալ, մասնավորապես` «Արդյո՞ք թույլատրելի է նախատեսել վարկի մարման ընդհանուր ժամկետը մինչև 7 տարի` պահպանելով մայր գումարի արտոնյալ ժամկետը` մինչև 5 տարի: Միաժամանակ թույլատրելի է արդյո՞ք վերոնշյալ դեպքում այգեհիմնման վարկի մարման ընդհանուր մինչև 7 տարի ժամկետը այգեհիմնման հետագա տարիներին նույն այգու մասով երկարաձգել ևս 1 տարի ժամկետով, որի պարագայում վարկի մարման ընդհանուր ժամկետը կդառնա մինչև 8 տարի»:

Դիմումատուն ներկայացնում է, որ ֆինանսական կառույցը առաջարկել է վարկի մարման ընդհանուր ժամկետ սահմանել ոչ թե 8 տարի, այլ 7 տարի` պահպանելով մայր գումարի արտոնյալ ժամկետը` 5 տարի: Միաժամանակ ֆինանսական կառույցը դիտարկում է տարբերակ, որ Որոշման հավելվածի շրջանակում այգեհիմնման 2-ից 7-րդ տարվա ընթացքում կարող է վարկի մարման ժամկետը երկարաձգվել ևս 1 տարով, որի պարագայում մարման ընդհանուր ժամկետը կդառնա 8 տարի:

Վերոնշյալ տարբերակները ընդունելի են ընկերության կողմից, սակայն վերջինս տարընկալումներից խուսափելու համար ցանկանում է ստանալ նախարարության պաշտոնական պարզաբանումը:

 

ՆԿԱՐԱԳՐԱԿԱՆ ՄԱՍ

 

Համաձայն ՀՀ կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի N 927-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2023 թվականների» ծրագրի (այսուհետ` ծրագիր) 5-րդ կետի ծրագիրն իրականացվում է երկու բաղադրիչով` վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման և ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով: Ծրագրի շրջանակում տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման ընթացակարգը նախատեսված է 23-րդ կետում: Մասնավորապես, ծրագրի 23-րդ կետի 13-րդ ենթակետի ա. պարբերությունով հստակ սահմանված է այգեհիմնման համար տրամադրվող վարկի մարման ժամկետը 8 տարի, մայր գումարի արտոնյալ ժամկետը` 5 տարի:

Միաժամանակ, ծրագրի 23-րդ կետի 13-րդ ենթակետի ե. պարբերությամբ սահմանված է, որ շահառուի համաձայնությամբ կարող է սահմանվել արտոնյալ ժամկետի առավել կարճ ժամանակահատված, իսկ արդեն սահմանված ժամանակահատվածը կարող է կրճատվել կամ դադարեցվել` ֆինանսական կառույցի ընթացակարգին համապատասխան: Բացի այդ, ծրագրի 23-րդ կետի 13-րդ ենթակետի զ. պարբերության համաձայն, եթե շահառուին միևնույն նախագծի համար վարկը տրամադրվում է փուլերով կամ մեկից ավելի վարկային պայմանագրերով (մասնաբաժիններով), ապա յուրաքանչյուր հաջորդ վարկը համարվում է առաջին տրված վարկի շարունակությունը, և վարկի մարման ու մայր գումարի արտոնյալ ժամկետները պետք է համապատասխանեն առաջին տրված վարկի մարման և մայր գումարի արտոնյալ ժամկետին:

Ծրագրի 23-րդ կետի 14-րդ ենթակետի համաձայն վարկի վաղաժամկետ վճարման դեպքում տույժեր և տուգանքներ չեն սահմանվում:

 

ՊԱՏՃԱՌԱԲԱՆԱԿԱՆ ՄԱՍ

 

Ծրագրի 23-րդ կետի 13-րդ ենթակետի ա. պարբերության դրույթը սահմանվել է այն պատճառաբանությամբ, որ խուսափենք ֆինանսական կառույցների կամայականություններից, ինչպես նաև ծրագրին մասնակից տնտեսավարողը կարողանա այգուց ստացված եկամտի հաշվին մարել վարկային պարտավորությունները: Միաժամանակ, տնտեսավարողների շահերից ելնելով ծրագրում սահմանվել են 23-րդ կետի 13-րդ ենթակետի ե. պարբերության և 23-րդ կետի 14-րդ ենթակետի դրույթները` հաշվի առնելով այն հանգամանքը, որ հնարավոր է տնտեսավարողների եկամուտները հնարավորություն ընձեռեն սահմանված ժամկետից ավելի շուտ մարել վարկային պարտավորությունները:

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ

 

Հիմք ընդունելով վերոգրյալը` պաշտոնապես պարզաբանում ենք.

v Ծրագրով սահմանված այգեհիմնման վարկի ժամկետը 8 տարի է, իսկ մայր գումարի արտոնյալ ժամկետը` 5 տարի:

v Շահառուի համաձայնությամբ կարող է սահմանվել արտոնյալ ժամկետի առավել կարճ ժամանակահատված, իսկ արդեն սահմանված ժամանակահատվածը կարող է կրճատվել կամ դադարեցվել` ֆինանսական կառույցի ընթացակարգին համապատասխան:

v Եթե շահառուին միևնույն նախագծի համար վարկը տրամադրվում է փուլերով կամ մեկից ավելի վարկային պայմանագրերով (մասնաբաժիններով), ապա յուրաքանչյուր հաջորդ վարկը համարվում է առաջին տրված վարկի շարունակությունը, և վարկի մարման ու մայր գումարի արտոնյալ ժամկետները պետք է համապատասխանեն առաջին տրված վարկի մարման և մայր գումարի արտոնյալ ժամկետին:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 26 սեպտեմբերի 2023 թվական:

 

 

pin
Էկոնոմիկայի / Տնտեսական զարգ. եւ նե
12.09.2023
N 04
Պաշտոնական պարզաբանում