Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի «ՀՀ Ո ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ
ՀՐԱՄԱՆ

 

Թիվ 27-Լ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ, ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ԳՐԱՆՑԵԼՈՒ, ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ԸՆԹԱՑՔ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 1495-Ն ՈՐՈՇՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՆԵՐԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության նոր օրենսգրքի ընդունմամբ և ուժի մեջ մտնելու կապակցությամբ հետաքննական լիազորությունների փոփոխություններով պայմանավորված, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 1495-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 751-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 20-րդ կետի 8-րդ ենթակետի համաձայն.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել.

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից հանցագործությունների, վարչական իրավախախտումների, պատահարների վերաբերյալ հաղորդումներն ընդունելու, գրանցելու, հաշվառելու և դրանց ընթացք տալու կարգը սահմանելու մասին» թիվ 1495-Ն որոշման պահանջների կատարման նկատմամբ ներգերատեսչական հսկողության (այսուհետ` Ներգերատեսչական հսկողություն) կարգը` համաձայն հավելված 1-ի.

2) Հանցագործությունների մասին վերացական բնույթի հաղորդումների գրանցման աշխատանքային մատյանի (այսուհետ` Աշխատանքային մատյան) ձևը` համաձայն հավելված 2-ի.

3) Հաղորդում ընդունելու վերաբերյալ արձանագրության ձևի, հաղորդումները ոստիկանության ծառայողի կողմից ապօրինաբար չընդունելու իրավական հետևանքների, դրանք գրանցելու և ստուգելու կարգի և ժամկետների, Ներգերատեսչական հսկողություն իրականացնող վերադաս ստորաբաժանման, հսկող դատախազի հեռախոսահամարների (աշխատանքային) մասին տեղեկությունների ձևը` համաձայն հավելված 3-ի.

4) ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունների ենթակա ստորաբաժանումների, ինչպես նաև քրեական ոստիկանության գլխավոր վարչության, պարեկային ծառայության, «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետև` Իրավասու ստորաբաժանումներ) կողմից ՀՀ ոստիկանության շտաբ ներկայացվող պատահարների վերաբերյալ հաղորդումների հաշվառման մասին հաշվետվության ձևը` համաձայն հավելված 4-ի:

2. ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության պետին` ՀՀ ոստիկանության շտաբի կողմից ներկայացված հայտերի հիման վրա կազմակերպել սույն հրամանի 2-րդ հավելվածով հաստատված մատյանի տպագրությունը:

3. Հրամանի կատարման նկատմամբ հսկողությունը հանձնարարել ՀՀ ոստիկանության շտաբի պետին:

4. Հրամանը ծանոթացնել ՀՀ ոստիկանության բարձրագույն, գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին:

 

    ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ            Վ. ՂԱԶԱՐՅԱՆ

 

28 հուլիսի 2022թ.

Երևան

 

Հավելված 1

ՀՀ ոստիկանության պետի

2022 թ. հուլիսի 28-ի

թիվ 27-Լ հրամանի

 

ՆԵՐԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից հանցագործությունների, վարչական իրավախախտումների, պատահարների վերաբերյալ հաղորդումներն ընդունելու, գրանցելու, հաշվառելու և դրանց ընթացք տալու կարգը սահմանելու մասին» թիվ 1495-Ն որոշմամբ հաստատված կարգի (այսուհետ` Հաղորդումների գրանցման կարգ) նկատմամբ Ներգերատեսչական հսկողություն իրականացնող ոստիկանության ստորաբաժանումները, Ներգերատեսչական հսկողության ձևերը, պարբերականությունը, արդյունքների ամփոփումը, հաշվետվությունը, Հաղորդումների գրանցման կարգի պահանջների կատարման նկատմամբ մոնիթորինգը:

2. Ներգերատեսչական հսկողության նպատակը հանցագործությունների, վարչական իրավախախտումների, պատահարների վերաբերյալ Հաղորդումների գրանցման կարգի միատեսակ ընկալման և ճիշտ կիրառման ապահովումն է, իրավակարգավորումների արդյունավետության բարձրացումը, հաղորդումներ ընդունելու, գրանցելու, հաշվառելու և ընթացք տալու իրավահարաբերություններում օրինականության խախտումների նախականխումը, կանխումը, հայտնաբերումը, ինչպես նաև քաղաքացիների և կազմակերպությունների` ոստիկանության ծառայողների գործողության կամ անգործության հետևանքով խախտված իրավունքների վերականգնումը:

 

2. ՆԵՐԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՆԵՐԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

3. Հաղորդումների գրանցման կարգի իրականացման նկատմամբ ընդհանուր Ներգերատեսչական հսկողություն իրականացնող ստորաբաժանումը ՀՀ ոստիկանության շտաբն է:

4. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունների ենթակա ստորաբաժանումներում Հաղորդումների գրանցման կարգի իրականացման նկատմամբ Ներգերատեսչական հսկողություն իրականացնող ստորաբաժանումները ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունների շտաբերն են:

5. Իրավասու ստորաբաժանումներում Հաղորդումների գրանցման կարգի իրականացման նկատմամբ Ներգերատեսչական հսկողություն իրականացնող ստորաբաժանումներն են Իրավասու ստորաբաժանումների շտաբային գործառույթներ ունեցող կազմվերլուծական ծառայությունները:

6. Հաղորդումների գրանցման կարգի օրինականության պահպանման համար ամենօրյա պատասխանատվություն կրում են Երևան քաղաքի և մարզային վարչությունների ենթակա ստորաբաժանումների և Իրավասու ստորաբաժանումների պետերը (նրանց փոխարինող պաշտոնատար անձինք):

7. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունների ենթակա ստորաբաժանումներում, ինչպես նաև Իրավասու ստորաբաժանումներում Ներգերատեսչական հսկողությունն իրականացվում է կիսամյակային պարբերականությամբ:

8. ՀՀ ոստիկանության շտաբը Ներգերատեսչական հսկողությունն իրականացնում է ՀՀ ոստիկանության պետի 2012 թվականի հունվարի 19-ի թիվ 150-Ա հրամանով նախատեսված համալիր-տեսչական, հսկողական և կազմակերպչական ստուգումների շրջանակում, կամ արտապլանային և ընտրողական կարգով, կամ հաշվետվություններ պահանջելու ձևերով:

 

3. ՆԵՐԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ

 

9. Ներգերատեսչական հսկողությունն իրականացվում է ստուգման ձևով: Ստուգումներն իրականացվում են անձնական դիտումների կամ ուսումնասիրությունների, վերլուծությունների, կիրառվող տեխնիկական միջոցների սարքինությունը ստուգելու, ձայնագրված հաղորդումներն ընտրողական կարգով լսելու, ոչ իրական հաղորդումներ ներկայացնելու և այդ առթիվ պահանջվող գործողությունները տեղում դիտարկելու, բացատրություններ ու պարզաբանումներ, ծառայողական փաստաթղթեր պահանջելու, ոստիկանություն դիմած քաղաքացիների ու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հարցազրույցներ ունենալու եղանակներով:

10. Ներգերատեսչական հսկողության ընթացքում ստուգման ենթակա օբյեկտներն են.

1) Հաղորդումների գրանցման կարգի գրանցամատյանի վարման կարգը,

2) Հաղորդումների գրանցման կարգով նախատեսված որոշումներն ընդունելու ժամկետների և բովանդակության համապատասխանությունը նշված կարգի պահանջներին,

3) կտրոն-ծանուցագրեր տրամադրելու գործընթացի վիճակը, դրանց համադրումը և հաշվարկը գրանցամատյաններում առկա գրառումների հետ,

4) Աշխատանքային մատյանում կատարված գրառումների հիմնավորվածությունը,

5) Աշխատանքային մատյանում ամրագրված հանցագործությունների մասին վերացական բնույթի հաղորդումների օպերատիվ-հետախուզական ճանապարհով ստուգման ուղարկելու փաստը և արդյունքները,

6) հերթապահ մասերի հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունների, իսկ դրանց բացակայության դեպքում` ՀՀ ոստիկանության պետի 2014 թվականի հունիսի 20-ի թիվ 2121-Ա հրամանով հաստատված հերթապահի գրառումների մատյանի (Ձև 4) բովանդակության ընդհանուր համապատասխանությունն Աշխատանքային մատյանում և գրանցամատյանում առկա գրառումներին (ընտրողական կարգով),

7) պատահարների ստուգման արդյունքում կազմված զեկուցագրերի պատճառաբանվածությունը:

 

4. ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ, ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

11. Ստուգման արդյունքում կազմվում է ստուգման ակտ, որում ամրագրվում են տեղեկություններ ստուգման փաստի, բովանդակության, ժամկետների, ինչպես նաև հայտնաբերված թերությունների ու խախտումների վերացման նպատակով տրված ցուցումների վերաբերյալ:

12. Ստուգման արդյունքում կազմված ակտի 2-րդ օրինակը տրամադրվում է տվյալ ստորաբաժանմանը:

13. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունների ենթակա ստորաբաժանումներում, ինչպես նաև Իրավասու ստորաբաժանումներում իրականացված ստուգման արդյունքներով կազմված ակտը զեկուցվում է ստուգումն իրականացրած ստորաբաժանման պետին: Ստուգման ակտը ստորագրում են ստուգումն իրականացրած շտաբի պետը կամ շտաբային գործառույթներ ունեցող կազմվերլուծական ծառայության պետը, իսկ եթե ստուգումն իրականացրած ստորաբաժանման պետի կողմից տրվել են թերությունների ու խախտումների վերացմանն ուղղված ցուցումներ, ապա նաև` վերջիններս:

14. Ստուգման ընթացքում հանցագործության կամ կարգապահական խախտման դեպքեր հայտնաբերելիս հետագա ընթացքը լուծվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով կամ «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

15. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի, մարզային վարչությունների, ինչպես նաև Իրավասու ստորաբաժանումների պետերը յուրաքանչյուր եռամսյակ` աճող պարբերականությամբ ամփոփում են ենթակա ստորաբաժանումների կողմից պատահարների վերաբերյալ հաղորդումներն ընդունելու, գրանցելու, հաշվառելու և դրանց ընթացք տալու աշխատանքները, հաստատում սույն հրամանի 4-րդ հավելվածով սահմանված հաշվետվությունը և մինչև հաջորդող ամսվա 5-րդ աշխատանքային օրը ներկայացնում ՀՀ ոստիկանության շտաբ:

 

5. ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՎԵՐԱՑԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

16. Հանցագործությունների մասին վերացական բնույթի հաղորդումները գրանցվում են Աշխատանքային մատյանում: Աշխատանքային մատյանի ստեղծումը և վարումը հանցագործության մասին վերացական բնույթի հաղորդումները գրանցելու և դրանց ընթացք տալու գործընթացի օրինականության նկատմամբ Ներգերատեսչական հսկողություն իրականացնելու միջոց է:

17. Վերացական են հանցագործությունների մասին բոլոր այն հաղորդումները, որոնցում նշված փաստական տեղեկությունների անորոշության ու սահմանափակ լինելու պատճառով հնարավոր չէ փաստել այնպիսի դեպք կամ գործողություն կամ անգործություն, որին ողջամտորեն կարող է տրվել ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված որևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական:

18. Հանցագործությունների մասին վերացական բնույթի հաղորդումները ենթակա են ստուգման «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

19. Առանձին դեպքերում հանցագործության մասին հաղորդումը վերացական դիտելու կամ չդիտելու հարցով հսկող դատախազի հետ խորհրդակցելը նպատակահարմար է:

 

6. ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ

 

20. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունների շտաբերը ստուգումներից հետո մինչև հաջորդ տարվա հունվարի 30-ը պարտավոր են իրականացնել Հաղորդումների գրանցման կարգի կիրառման մոնիթորինգ: Մոնիթորինգն իրականացվում է ամփոփելով և վերլուծելով հետևյալ տեղեկությունները.

1) ենթակա տարածքային ստորաբաժանումներում իրականացված ստուգումների արդյունքները,

2) քաղաքացիներից և կազմակերպություններից ՀՀ ոստիկանության շտաբի «Թեժ գծով» և այլ աղբյուրներից ստացված դիմումների և բողոքների քննարկման արդյունքները,

3) ԶԼՄ-ներից ոստիկանության տարածքային մարմինների գործունեության վերաբերյալ այն հրապարակումները, որոնք որևէ առնչություն ունեն Հաղորդումների գրանցման կարգի կիրառման հետ,

4) Հաղորդումների գրանցման կարգի խախտումների առիթով նշանակված ծառայողական քննության արդյունքները,

5) ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում կատարված քննության արդյունքները,

6) Հաղորդումների գրանցման կարգի պահանջների կատարման նկատմամբ դատախազական ստուգման արդյունքներով տրված ցուցումները,

7) եզրափակիչ դատական ակտերը:

21. Ստուգման ակտերը և մոնիթորինգի արդյունքներով կազմված տեղեկանք-ամփոփագիրը պարզաբանման ենթակա հարցադրումների հետ միասին ՀՀ ոստիկանության շտաբ ուղարկվում են միայն այն դեպքերում, եթե.

1) ի հայտ է գալիս կազմակերպական և իրավամեկնաբանողական բնույթի միջոցառումներ ձեռնարկելու անհրաժեշտություն, որոնց ապահովումը դուրս է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունների պետերի իրավասությունից,

2) առկա է Հաղորդումների գրանցման կարգի դրույթների ոչ հստակ կամ տարաբնույթ ընկալում, կամ Հաղորդումների գրանցման կարգի և գերատեսչական այլ իրավական ակտերի դրույթների միջև պարզվել է հակասություն,

3) առկա է Հաղորդումների գրանցման կարգի կիրառման բնագավառում ծագած այլ հարցերի ճշտման անհրաժեշտություն, որոնք ունեն համընդհանուր նշանակություն:

 

Հավելված 2

ՀՀ ոստիկանության պետի

2022 թ. հուլիսի 28-ի

թիվ 27-Լ հրամանի

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՄԱՏՅԱՆ N_______

Հանցագործությունների մասին վերացական բնույթի հաղորդումների գրանցման

 

____________________________________________________________________

ՀՀ ոստիկանության կենտրոնական ապարատի ստորաբաժանման կամ տարածքային

մարմնի անվանումը

 

Սկսված է «_____» ____________ 202 թ.

Ավարտված է «___» ____________ 202 թ.

Էջերի քանակը ______________________

Պահպանման ժամկետը _________________

Հիմքը` ____________________________

 

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

Հանցագործությունների մասին վերացական բնույթի հաղորդումները ստուգվում են «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով:

 

.________________________________________________________________________.

|Հ/հ|Հանցագոր-  |Հաղոր-   |Հակիրճ    |Ում է    |Ում է   |ՕՀՄ      |Նշում-|

|   |ծություն-  |դումը    |նկարագրու-|զեկուցվել|հանձնա- |ստուգման |ներ   |

|   |ների մասին |ներ-     |թյունը    |(Ա.Ա.,   |րարվել  |արդյունք-|      |

|   |վերացական  |կայացնող |          |պաշտոն)  |ՕՀ միջո-|ները,    |      |

|   |բնույթի    |անձի     |          |         |ցառման  |գրանցա-  |      |

|   |հաղորդումը |տվյալ-   |          |         |կատա-   |մատյանում|      |

|   |գրանցելու  |ները     |          |         |րումը   |հաղոր-   |      |

|   |օրը, ամիսը,|(Ա.Ա.Հ., |          |         |(Ա.Ա.,  |դումը    |      |

|   |տարեթիվը,  |իրավա-   |          |         |պաշտոն) |գրանցելու|      |

|   |ժամը, րոպեն|բանական  |          |         |        |դեպքում  |      |

|   |           |անձի     |          |         |        |հերթական |      |

|   |           |անվանում,|          |         |        |հաշվառման|      |

|   |           |հասցե,   |          |         |        |համարը,  |      |

|   |           |հեռախոսա-|          |         |        |օրը,     |      |

|   |           |համար)   |          |         |        |ամիսը,   |      |

|   |           |         |          |         |        |տարեթիվը |      |

|___|___________|_________|__________|_________|________|_________|______|

| 1 |     2     |    3    |    4     |    5    |   6    |    7    |   8  |

|___|___________|_________|__________|_________|________|_________|______|

|   |           |         |          |         |        |         |      |

|   |           |         |          |         |        |         |      |

|   |           |         |          |         |        |         |      |

.________________________________________________________________________.

 

Հավելված 3

ՀՀ ոստիկանության պետի

2022 թ. հուլիսի 28-ի

թիվ 27-Լ հրամանի

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՂՈՐԴՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԻ, ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԱՊՕՐԻՆԱԲԱՐ ՉԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ, ԴՐԱՆՔ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԵՎ ՍՏՈՒԳԵԼՈՒ ԿԱՐԳԻ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ, ՆԵՐԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՎԵՐԱԴԱՍ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ, ՀՍԿՈՂ ԴԱՏԱԽԱԶԻ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐԻ (ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ) ՄԱՍԻՆ

 

._________________________________________________________________________.

|ՀՀ Կառավարության 23.11.2017թ.      |ՀՀ ոստիկանության ծառայողի կողմից     |

|թիվ 1495-Ն որոշմամբ հաստատված      |ապօրինաբար հաղորդում չընդունելն      |

|հավելված 3                         |առաջացնում է կարգապահական կամ քրեական|

|Հայաստանի Հանրապետության           |պատասխանատվություն:                  |

|ոստիկանության կողմից               | __________________________________  |

|հանցագործությունների, վարչական     |1. Հաղորդումները, անկախ              |

|իրավախախտումների,                  |իրավախախտումների կատարման կամ        |

|պատահարների վերաբերյալ             |պատահարների առաջացման վայրից և       |

|հաղորդումներն ընդունելու,          |ժամանակից, ինչպես նաև  դրանցում      |

|գրանցելու, հաշվառելու և            |պարունակվող տեղեկությունների         |

|դրանց ընթացք տալու կարգի Ձև  1     |ամբողջականությունից, պարտադիր ենթակա |

|                                   |են ընդունման և  գրանցման             |

|    ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N_______       |ոստիկանության տարածքային մարմիններում|

|Հանցագործության մասին բանավոր      |և  հաղորդում ընդունելու իրավասու այլ |

|հաղորդում ընդունելու վերաբերյալ    |ստորաբաժանումներում (ՀՀ կառավարության|

|                                   |23.11.2017թ. թիվ 1495-Ն որոշման      |

|«______»____________201 թ.         |հավելված 3-ով սահմանված կարգի 5-րդ   |

|քաղաք  (համայնք)                   |կետ):                                |

|_______________________________    |2. Տարածքային մարմինների հերթապահ    |

|Ժամը` ____ ____ րոպե               |մասերն ապահովում են հաղորդումների    |

|Ես`_____________________________   |շուրջօրյա ընդունումն ու գրանցումը    |

|________________________________   |(նույն կարգի 8-րդ կետ):              |

|(ՀՀ ոստիկանության կենտրոնական      |3. Հաղորդումները գրանցվում են        |

|ապարատի ստորաբաժանման կամ          |հանցագործությունների, վարչական       |

|տարածքային մարմնի անվանումը)       |իրավախախտումների և  պատահարների մասին|

|________________________________   |հաղորդումների գրանցամատյանում:       |

|(ծառայողի պաշտոնը, կոչումը,        |Հաղորդմանը տրվում է հերթական         |

|անունը, ազգանունը)                 |հաշվառման համար (նույն կարգի 18-րդ և |

|                                   |21-րդ կետեր):                        |

|ընդունեցի հաղորդում քաղաքացի`      |4. Դիմողից, նրա ներկայացուցչից       |

|________________________________   |անմիջապես ոստիկանության իրավասու     |

|________________________________   |ստորաբաժանումում կամ տարածքային      |

|(անուն, ազգանուն, հայրանուն,       |մարմնում հանցագործության մասին       |

|ծննդյան թիվը, բնակության վայրի     |հաղորդում ընդունելիս` հաղորդում      |

|հասցեն, հեռախոսահամարը)            |ընդունող ոստիկանության իրավասու      |

|________________________________   |ծառայողը պարտավոր է վերջիններիս      |

|(էլեկտրոնային փոստի հասցեն         |անհապաղ տրամադրել կտրոն-ծանուցագիր,  |

|(առկայության դեպքում)              |իսկ էլեկտրոնային եղանակով            |

|________________________________   |հանցագործության մասին հաղորդում      |

|(ծառայողական հասցեն, պաշտոնը)      |ստանալու դեպքում հաղորդում           |

|________________________________   |ներկայացնողին կտրոն-ծանուցագիրն      |

|անձը հաստատող փաստաթուղթ           |ուղարկվում է էլեկտրոնային եղանակով   |

|(սերիա, համար, երբ և  ում          |(նույն կարգի 33-րդ կետ):             |

|կողմից է տրվել)                    |5. Պատահարի մասին հաղորդումները      |

|________________________________   |ստուգվում և  որոշումներն ընդունվում  |

|հաղորդում տվողի առնչությունն       |են պատահարի վերաբերյալ հաղորդումը    |

|իրավախախտմանը կամ պատահարին և      |գրանցվելուց հետո 5-օրյա ժամկետում    |

|իրազեկության աղբյուրը              |(նույն կարգի 56-րդ կետ):             |

|                                   |-------------------------------------|

|Քաղաքացի__________________ ը       |Ներգերատեսչական հսկողություն         |

|նախազգուշացվել է սուտ              |իրականացնող վերադաս ստորաբաժանում`   |

|մատնության համար ՀՀ քր. օր.        |                                     |

|476-րդ հոդվածով նախատեսված         |ՀՀ ոստիկանության շտաբ,               |

|քրեական պատասխանատվության          |010-54-69-12,                        |

|մասին                              |                                     |

|________________________________   |«Թեժ գիծ» ծառայություն               |

|       (ստորագրությունը)           |010-54-69-14                         |

|                                   |-------------------------------------|

|Հանցագործության դեպքի              |Հսկող դատախազի Ա.Ա.Հ. և              |

|նկարագրությունը, ենթադրյալ         |աշխատանքային հեռախոսահամարը`         |

|հանցանք կատարված անձի              |-------------------------------------|

|վերաբերյալ տվյալները               |          (լրացնել ձեռագիր)          |

|(հայտնի լինելու դեպքում)           |                                     |

|________________________________   |                                     |

|________________________________   |                                     |

| (օրը, ամիսը, տարին,               |                                     |

| ժամը, վայրը)                      |                                     |

|________________________________   |                                     |

|________________________________   |                                     |

|                                   |                                     |

|Հաղորդումն ընդունեց                |                                     |

|________________________________   |                                     |

|(ծառայողի ստորագրությունը)         |                                     |

|                                   |                                     |

|«____» ________________ 202 թ.     |                                     |

._________________________________________________________________________.

 

Հավելված 4

ՀՀ ոստիկանության պետի

2022 թ. հուլիսի 28-ի

թիվ 27-Լ հրամանի

 

«ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ»

-----------------------------

                                                  (ստորաբաժանման անվանումը)

                                              -----------------------------

                                                         (պաշտոնը, կոչումը)

                                             -----------------------------

                                                    (ստորագրություն, Ա.Ա.Հ)

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

(հաշվետու տարվա` եռամսյակի, կիսամյակի, իննամսյակի և տարեկան

գործունեության արդյունքներով)

 

ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

 

.____________________________________________________________________.

|Ստորաբաժանման|Պատա-   |Պատահարների վերաբերյալ ստացված               |

|անվանումը    |հարների |           հաղորդումներով                    |

|             |վերա-   |_____________________________________________|

|             |բերյալ  |Ընթացք է |Հարուցվել |Զեկու- |Ուղարկվել է`    |

|             |ստացված |տրվել    |է վարչական|ցագրով |________________|

|             |հաղոր-  |ՀՀ ՔԴՕ   |վարույթ   |թողնվել|Ոստիկա- |Այլ    |

|             |դումների|սահմանված|          |է անհե-|նության |պետական|

|             |քանակը  |կարգով   |          |տևանք  |այլ     |մարմին |

|             |        |         |          |       |ստորա-  |       |

|             |        |         |          |       |բաժանում|       |

|_____________|________|_________|__________|_______|________|_______|

|     1.      |   2.   |   3.    |    4.    |   5.  |   6.   |   7.  |

|_____________|________|_________|__________|_______|________|_______|

|             |        |         |          |       |        |       |

|_____________|________|_________|__________|_______|________|_______|

|             |        |         |          |       |        |       |

|_____________|________|_________|__________|_______|________|_______|

|ԸՆԴՀԱՆՈՒՐ    |        |         |          |       |        |       |

.____________________________________________________________________.

 

Կատարող` ____________________________________________________

(ծառայողի պաշտոնը, կոչումը, ստորագրություն, Ա.Ա.Հ.)

 

Սույն որոշումը հրապարակվել է Ոստիկանության պաշտոնական կայքէջում (www.police.am)` 29 հուլիսի 2022 թվական:

 

 

pin
Ոստիկանություն (Ներքին գործերի նախարարություն)
28.07.2022
N 27-Լ
Հրաման