Սեղմել Esc փակելու համար:
ԴԵՊՔԻ ՎԱՅՐԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԴԵՊՔԻ ՎԱՅՐԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՈՍՏ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ
ՀՐԱՄԱՆ

 

Թիվ 8-Լ

 

ԴԵՊՔԻ ՎԱՅՐԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 22.10.2018Թ. ԹԻՎ 3377-Ա ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն ՀՀ կառավարության 2018թ. հոկտեմբերի 4-ի «Հետաքննության մարմինների աշխատակիցների կողմից դեպքի վայրը պահպանելու կանոնները սահմանելու մասին» թիվ 1106-Ն որոշման 2-րդ կետի

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. ՀՀ ոստիկանության կենտրոնական ապարատի, դրա անմիջական ենթակայության կառուցվածքային ստորաբաժանումների, ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունների և դրանց ենթակա ստորաբաժանումների պետերին`

1) դեպքի վայրը պահպանելու պարտականություն ունեն դեպքի վայրում հայտնված կամ ծառայողական պարտականությունների բերումով դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի կազմում ընդգրկված ոստիկանության ծառայողները, ինչպես նաև ոստիկանության ստորաբաժանման ղեկավար կազմից պատասխանատու հերթապահը և ոստիկանության իրավասու ստորաբաժանումների ղեկավարները:

2) Ընդունել ի գիտություն, որ դեպքի վայրը պահպանելու կանոնները սահմանված են ՀՀ կառավարության 2018թ. հոկտեմբերի 4-ի «Հետաքննության մարմինների աշխատակիցների կողմից դեպքի վայրը պահպանելու կանոնները սահմանելու մասին» թիվ 1106-Ն որոշմամբ:

3) 1-ամսյա ժամկետում ենթակա անձնակազմի բոլոր ոստիկանության ծառայողներից ընդունել ստուգարք վերը նշված կանոնների իմացությունից և արդյունքներն ուղարկել ՀՀ ոստիկանության շտաբ:

(1-ին կետը փոփ. 25.07.2022 թիվ 24-Լ հրաման)

2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ ոստիկանության պետի 22.10.2018թ. թիվ 3377-Ա հրամանը:

3. Հրամանը հայտարարել ոստիկանության ծառայողներին:

 

    ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԴԱՊԵՏ                  Վ. ՕՍԻՊՅԱՆ

 

2019թ. ապրիլի 20

Երևան

 

 

pin
Ոստիկանություն (Ներքին գործերի նախարարություն)
20.04.2019
N 8-Լ
Հրաման