ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
ԱՆՆԱ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ
ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 177-րդ հոդվածի 1-ին մասով և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի 9-րդ մասով`
Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ է.
Աննա ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԻՆ ընտրել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ` լիազորությունների ստանձնումը 2022 թվականի սեպտեմբերի 16-ից` վեց տարի ժամկետով:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
2022 թվական, հունիսի 29
Երևան
ԱԺՈ-39-Ա
Պաշտոնական հրապարակման օրը` 30 հունիսի 2022 թվական: