12.10.2020 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2020 թվականի սեպտեմբերի 18-ին
«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Սնանկության մասին» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-51-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 2-րդ մասում`
1) 1-ին կետի «հազարապատիկը» բառը փոխարինել «երկուհազարապատիկը» բառով, իսկ «60-օրյա» բառը` «90-օրյա» բառով.
2) 1-ին կետի «դ» ենթակետի «հազարապատիկը» բառը փոխարինել «երկուհազարապատիկը» բառով.
3) 2-րդ կետի «հազարապատիկի» բառը փոխարինել «երկուհազարապատիկի» բառով:
i
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերության «հազարապատիկի» բառը փոխարինել «երկուհազարապատիկի» բառով, իսկ «60-օրյա» բառը` «90-օրյա» բառով:
i
Հոդված 3. Օրենքի 30-րդ հոդվածի 7-րդ մասում «հազարապատիկից» բառը փոխարինել «երկուհազարապատիկից» բառով, իսկ «60» թիվը` «90» թվով:
i
Հոդված 4. Օրենքի 89-րդ հոդվածում «հազարապատիկից» բառը փոխարինել «երկուհազարապատիկից» բառով, իսկ «60» թիվը` «90» թվով:
Հոդված 5. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի դրույթները տարածվում են միայն այն սնանկության դիմումների վրա, որոնք ներկայացվել են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, և մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ներկայացված դիմումները քննվում են, և սնանկ ճանաչելու հարցը լուծվում է մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» օրենքի դրույթներին համապատասխան:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. հոկտեմբերի 1 Երևան ՀՕ-445-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 2 հոկտեմբերի 2020 թվական: