ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Վ. Է. ԼԵՈՆՈՎԻՉԻՆ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը` համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Բնապահպանության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկ» հիմնարկի տնօրեն Վիտալի Էդմոնդի ԼԵՈՆՈՎԻՉԻՆ պարգևատրել Երախտագիտության մեդալով:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. մայիսի 20 Երևան ՆՀ-98-Ա
|
|