ԻՐՏԵԿ |
Սույն օրենքն ուժը կորցրել է 23.12.2017 թվականից` 17.11.17 ՀՕ-206-Ն օրենք: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է Ազգային Ժողովի կողմից
15 մայիսի 1996թ.
ԱԳՐԱՐԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
i
Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում ագրարային պետական տեսչությունների գործունեության իրավական, տնտեսական և կազմակերպական ապահովման հիմունքները, կարգավորում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների, անհատ ձեռներեցների /այսուհետև` տնտեսավարող սուբյեկտներ/, ինչպես նաև քաղաքացիների ու ագրարային պետական տեսչությունների փոխհարաբերությունները:
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ՀՈԴՎԱԾ 1. ԱԳՐԱՐԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի Հանրապետությունում ագրարային պետական տեսչությունների գործունեությունը կարգավորվում է սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության օրենսդրական այլ ակտերով և ագրարային պետական տեսչությունների կանոնադրությամբ:
ՀՈԴՎԱԾ 2. ԱԳՐԱՐԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
i
Ագրարային կանոնները` գյուղատնտեսական գործունեության բնագավառում տնտեսավարող սուբյեկտների ու քաղաքացիների կողմից պարտադիր կատարման միջոցառումների համալիր են, որոնց իրականացումն ապահովում է տրակտորների, գյուղատնտեսական մեքենաների և գործիքների համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափանիշները: Ագրարային կանոնները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(2-րդ հոդվածը փոփ. 05.11.02 ՀՕ-450-Ն, 24.10.05 ՀՕ-203-Ն, 27.11.06 ՀՕ-210-Ն օրենքներ)
ՀՈԴՎԱԾ 3. ԱԳՐԱՐԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ
ԽՆԴԻՐՆԵՐԸ
Ագրարային պետական տեսչությունները վերահսկում են ագրարային կանոնների և գյուղատնտեսական գործունեությանը վերաբերող Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի ակտերով ու օրենքով նախատեսված դեպքերում` իրավական այլ ակտերով սահմանված պահանջների կատարումը:
Ագրարային պետական տեսչություններն իրենց վերահսկողական գործունեությունն իրականացնում են ագրարային պետական տեսուչների միջոցով:
ՀՈԴՎԱԾ 4. ԱԳՐԱՐԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ
i
Ագրարային պետական տեսչությունները պետական լիազորված մարմիններ են, որոնք կազմակերպվում են վարչատարածքային սկզբունքով և գործում են հանրապետական գործադիր մարմնի համակարգում:
i
Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ստեղծվում են հետևյալ ագրարային պետական տեսչությունները`
ա/ (4-րդ հոդվածի ա կետն ուժը կորցրել է 05.11.02 ՀՕ-450-Ն օրենք)
i
բ/ (4-րդ հոդվածի բ կետն ուժը կորցրել է 27.11.06 ՀՕ-210-Ն օրենք)
i
գ/ (4-րդ հոդվածի գ կետն ուժը կորցրել է 24.10.05 ՀՕ-203-Ն օրենք)
i
դ/ գյուղատնտեսական տեխնիկայի.
Ագրարային պետական տեսչությունների կազմում կարող են գործել ահազանգման կետեր, հենակետեր, լաբորատորիաներ և կառուցվածքային այլ ստորաբաժանումներ:
Ագրարային պետական տեսչությունների մասին կանոնադրությունները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(4-րդ հոդվածը փոփ. 23.10.02 ՀՕ-430-Ն օրենք)
ԳԼՈՒԽ 2
ԱԳՐԱՐԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀՈԴՎԱԾ 5. ՀՈՂԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
i
ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(5-րդ հոդվածն ուժը կորցրել է 05.11.02 ՀՕ-450-Ն օրենք)
ՀՈԴՎԱԾ 6. ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
i
ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(6-րդ հոդված ուժը կորցրել է 27.11.06 ՀՕ-210-Ն օրենք)
(6-րդ հոդվածը լրաց. 05.11.02 ՀՕ-450-Ն օրենք)
i
ՀՈԴՎԱԾ 7. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԵՎ ԱՆԱՍՆԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(7-րդ հոդվածն ուժը կորցրել է 24.10.05 ՀՕ-203-Ն օրենք)
(7-րդ հոդվածը փոփ. 23.10.02 ՀՕ-430-Ն օրենք)
ՀՈԴՎԱԾ 8. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությունը վերահսկողություն է իրականացնում`
ա/ տրակտորների, ինքնագնաց շասսիների և տրակտորային կցանքների պետական հաշվառման ու միասնական համարանիշների ապահովման,
բ/ տրակտորների, ինքնագնաց գյուղատնտեսական այլ մեքենաների վարման իրավունքի փաստաթղթերի ապահովման,
գ/ գյուղատնտեսական մեքենաների, տրակտորների ու գործիքների տեխնիկական վիճակի և շահագործման կանոնների կատարման ուղղություններով:
ԳԼՈՒԽ III
ԱԳՐԱՐԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՈՒՉԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ
ՀՈԴՎԱԾ 9. ԱԳՐԱՐԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՈՒՉԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
i
Ագրարային պետական տեսուչը սույն օրենքով սահմանված խնդիրներին և գործունեության ուղղություններին համապատասխան իրավունք ունի`
ա/ կատարել տեսչական ստուգումներ գյուղատնտեսական գործունեության բնագավառում տնտեսավարող սուբյեկտների ու քաղաքացիների արտադրական տարածքներում /այգի, ցանքատարածք և այլն/, ինչպես նաև արտադրական և պահեստային շինություններում.
բ/ պահանջել անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկանքներ և այլ տեղեկություններ ու վերցնել փորձանմուշներ.
գ/ տալ պարտադիր կատարման համար ցուցումներ` ագրարային կանոնների բացահայտված խախտումները և թերությունները վերացնելու նպատակով և հետևել դրանց իրականացմանը.
դ/ օրենքով սահմանված դեպքերում ու կարգով նշանակել վարչական տույժեր, ինչպես նաև իրավասու պետական մարմիններին ներկայացնել հաղորդումներ` մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար:
ՀՈԴՎԱԾ 10. ԱԳՐԱՐԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՈՒՉԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ագրարային պետական տեսուչը պարտավոր է`
ա/ վերահսկել ագրարային կանոնների կատարումը գյուղատնտեսական գործունեության բնագավառում տնտեսավարող սուբյեկտների ու քաղաքացիների կողմից.
բ/ ագրարային կանոնների խախտման դեպքում կիրառել օրենքով սահմանված ներգործության միջոցներ.
գ/ օրենսդրությամբ արգելված գործունեությամբ զբաղվելու դեպքեր հայտնաբերելիս համապատասխան մարմիններին ներկայացնել հաղորդումներ.
դ/ չհրապարակել տնտեսավարող սուբյեկտների, ինչպես նաև քաղաքացիների մասին ցանկացած, այդ թվում առևտրային գաղտնիք հանդիսացող տեղեկություններ.
ե/ պահպանել տնտեսավարող սուբյեկտների ու քաղաքացիների օրենքով սահմանված իրավունքները.
զ/ չխոչընդոտել տնտեսավարող սուբյեկտների ու քաղաքացիների բնականոն աշխատանքին.
է/ իրավասու պետական մարմինների պահանջով ներկայացնել տեղեկանքներ ագրարային կանոնները խախտելու հետևանքով պատճառած վնասի չափի վերաբերյալ:
ՀՈԴՎԱԾ 11. ՏԵՍՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԿԱԶՄՎՈՂ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Ագրարային կանոնների խախտման դեպքում ագրարային պետական տեսուչը օրենսդրությամբ սահմանված կարգով կազմում է արձանագրություն հատուկ համարակալված պաշտոնաթերթերի վրա:
ԳԼՈՒԽ IV
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ
ՀՈԴՎԱԾ 12. ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ
i
ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
Գյուղատնտեսական գործունեության բնագավառում տնտեսավարող սուբյեկտները և քաղաքացիներն իրավունք ունեն`
ա/ օրենքով սահմանված կարգով գանգատարկել ագրարային պետական տեսուչի գործողությունները.
բ/ դատական կարգով պահանջել ագրարային պետական տեսուչի ապօրինի գործողությունների կամ անգործության հետևանքով պատճառված վնասի, այդ թվում` բացթողնված օգուտների հատուցում:
ՀՈԴՎԱԾ 13. ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Տնտեսավարող սուբյեկտներն ու քաղաքացիները պարտավոր են`
ա/ կատարել ագրարային կանոնները.
բ/ չխոչընդոտել տեսչական աշխատանքների ընթացքին.
գ/ կատարել ագրարային պետական տեսուչի օրինական պահանջներն ու ցուցումները.
դ/ հատուցել իրենց ապօրինի գործողությունների հետևանքով պատճառված վնասները` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ V
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ
ՀՈԴՎԱԾ 14. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված է սույն օրենքով, ապա կիրառվում են պայմանագրի նորմերը:
ԳԼՈՒԽ VI
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ
ՀՈԴՎԱԾ 15. ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
10 հունիսի 1996 թ.
ՀՕ-63