ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Ա. Լ. ՆԱԶԱՐՅԱՆԻՆ «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» 1-ԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը` համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ունեցած մեծ վաստակի համար հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի, աշխարհի և օլիմպիական խաղերի չեմպիոն Արմեն Լյուդվիգի ՆԱԶԱՐՅԱՆԻՆ պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. փետրվարի 12 Երևան ՆՀ-33-Ա
|
|