ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Տ. Վ. ՂՈՉԻԿՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԳՈՐԾՉԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը` համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Երևանի պետական համալսարանի հիմնադրման 100-րդ տարեդարձի կապակցությամբ, գիտության և կրթության բնագավառներում ունեցած վաստակի համար Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի դեկան, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Տարիէլ Վլադիմիրի ՂՈՉԻԿՅԱՆԻՆ շնորհել Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2019 թ. սեպտեմբերի 20 Երևան ՆՀ-222-Ա
|
|