ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
14 մարտի 2019 թվականի N 11-Ն
i
ԿՈՆՔԱԶԴՐԱՅԻՆ ՀՈԴԻ ՓՈԽԱՐԻՆՄԱՆ (ԱՐԹՐՈՊԼԱՍՏԻԿԱՅԻ) ԱՆԶԳԱՅԱՑՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.3 հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հաստատել` «Կոնքազդրային հոդի փոխարինման (արթրոպլաստիկայի) անզգայացման գործելակարգ»-ը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար |
Ա. Թորոսյան |
Հավելված
Առողջապահության նախարարի
14 մարտի 2019 թ.
N 11-Ն հրամանի
ԿՈՆՔԱԶԴՐԱՅԻՆ ՀՈԴԻ ՓՈԽԱՐԻՆՄԱՆ (ԱՐԹՐՈՊԼԱՍՏԻԿԱՅԻ) ԱՆԶԳԱՅԱՑՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
Ընդհանուր դրույթներ
Կոնքազդրային հոդի փոխարինումը (ԿՀՓ) ամենահաճախ կատարվող օրթոպեդիկ վիրահատություններից մեկն է: Համաձայն մի քանի համակարգված ամփոփումների կանխատեսումների, 2030 թ-ին ԱՄՆ-ում ամբողջական ԿՀՓ-ի պահանջը աճելու է 174%-ով` հասնելով տարեկան 572 000 միջամտության մակարդակին: Հիմնվելով դեմոգրաֆիկ միտումներին, կանխատեսվում է, որ 2050 թ. աշխարհում կգրանցվի ազդրի կոտրվածքների շուրջ 6.26 միլիոն դեպք: ԿՀՓ-ի թեկնածու հիվանդի միջին տարիքը 69 է և նրա մոտ սովորաբար առկա են մի շարք ուղեկցող առողջական խնդիրներ, որոնք կարող են լրջորեն ազդել հետվիրահատական ելքերի վրա: Ուստի, ցանկացած միջամտություն, ներառյալ անզգայացման մոտեցումները, որոնք ձևավորում են հարվիրահատական արդյունքները, միաժամանակ զգալի ազդեցություն ունեն հանրային առողջապահության ամբողջ համակարգի վրա: Համաձայն վերջին տվյալների, տեղային անզգայացումն ունի մի շարք առավելություններ և կարող է լրացվել սեդացիայով կամ ընդհանուր անզգայացմամբ: Չնայած այս պնդմանը, տեղային անզգայացումը (ՏԱ) շարունակում է թերօգտագործվել ԿՀՓ-ի ժամանակ: Այսպես, ԱՄՆ-ում միայն ՏԱ պայմաններում իրականացված կոնքազդրային և ծնկան հոդերի արթրոպալստիկաները կազմել են 11%, անզգայացման համակցված եղանակներով անցկացված միջամտությունները` 14.2% և միայն ընդհանուր անզգայացմամբ` 74.8%:
Լիարժեք և շարունակական ցավազրկումը, արյան խնայման մոտեցումները և թրոմբոէմբոլիկ բարդությունների կանխարգելումն այս վիրահատական միջամտությունների պարագայում ունեն մեծագույն կարևորություն:
Գործելակարգի մշակման հիմքը
Սույն գործելակարգը մշակվել է բազմամասնագիտական խմբի կողմից` հետևյալ արդի գրականության աղբյուրների և UptoDate տեղեկատվական շտեմարանի տվյալների հիման վրա.
1. Opperer M, Danninger T, Stundner O, Memtsoudis SG. Perioperative outcomes and type of anesthesia in hip surgical patients: An evidence based review. World Journal of Orthopedics. 2014;5(3):336-343. doi:10.5312/wjo.v5.i3.336.
2. R. L. Johnson*, S. L. Kopp, C. M. Burkle, C. M. Duncan, A. K. Jacob, P. J. Erwin, M. H. Murad and C. B. MantillaNeuraxial vs general anaesthesia for total hip and totalknee arthroplasty: a systematic review of comparativeeffectivenessresearch British Journal of Anaesthesia, 116 (2): 163-76 (2016)
3. Anahi Perlas, M.D., F.R.C.P.C.; Vincent W. S. Chan, M.D., F.R.C.P.C., F.R.C.A.; Scott Beattie, M.D., F.R.C.P.C.Anesthesia Technique and Mortality after Total Hip or Knee Arthroplasty: A Retrospective, Propensity Score-matched Cohort StudyAnesthesiology 10 2016, Vol.125, 724-731.
4. Memtsoudis SG, Sun X, Chiu YL, Stundner O, Liu SS, Banerjee S, Mazumdar M, Sharrock NE. Perioperative comparative effectiveness of anesthetic technique in orthopedic patients. Anesthesiology. 2013;118:1046-1058
Հապավումներ
ԶՃ - զարկերակային ճնշում
ԷԱ - էպիդուրալ անզգայացում
ԿՀՓ - կոնքազդրային հոդի փոխարինում
ՈԱ - ողնուղեղային անզգայացում
ՈՍՀԴ - ոչ ստերոիդային հակաբորբոքիչ դեղամիջոց
ՏԱ - տեղային անզգայացում
1. Նախավիրահատական շրջան
1.1 Հիվանդի կյանքի և հիվանդության պատմության մանրակրկիտ ուսումնասիրում, ներառյալ.
1.1.1 Կրած վիրահատական միջամտություններ և անզգայացումներ:
1.1.2 Սիրտ-անոթային, շնչառական կամ նյութափոխանակության հիվանդություններ:
1.1.3 Ֆիզիկական ակտիվության մակարդակ:
1.1.4 Մտավոր/ճանաչողական գործառույթների վիճակ:
1.1.5 Ալերգիկ կարգավիճակ (ներառյալ տեղային անզգայացնող դեղամիջոցների հանդեպ):
1.1.6 Հակամանրէային բուժում վերջին 3 ամիսների ընթացքում:
1.1.7 Ընդունվող դեղորայք (տեսակ, դեղաչափ, տևողություն):
1.2 Արտահայտված սրտային հիվանդությամբ հիվանդների դեպքում պետք է հնարավորինս խուսափել ցեմենտի օգտագործումից, այս խնդիրը պետք է քննարկվի վիրաբույժի հետ նախապես:
1.3 Հակաթրոմբոտիկ միջոցառումները պետք է սկսվեն հիվանդանոց ընդունվելուն պես:
1.4 Անզգայացման վտանգի գնահատում (ներառյալ դժվար շնչուղիների) համաձայն ստանդարտ դասակարգման և հիվանդին տեղեկացում:
1.5 Իրազեկված համաձայնության ձեռքբերում հիվանդի և/կամ նրա ներկայացուցիչների կողմից:
1.6 Արյան խնայման մեթոդների պահանջի վերլուծություն և արյան բաղադրամասերի առկա պաշարների ճշտում:
2. Ներվիրահատական շրջան
2.1 Վերին վերջույթի վրա պետք է տեղադրել 16G կամ ավելի մեծ տրամաչափի երակային կաթետեր:
2.2 Ապահովել բավարար հիդրատացիա նախքան ողնուղեղային անզգայացումն (ՈԱ) իրականացնելը և ցեմենտը ներմուծելու ընթացքում:
2.3 Նվազագույն հսկողության ծավալ` սրտի ռիթմ և կծկումների հաճախականություն, զարկերակային ճնշում, պուլսօքսիմետրիա, դիուրեզ, արյան թթվահիմնային և գազային կարգավիճակ (≥4 ժամ տևողությամբ, կամ զգալի արյունահոսությամբ ուղեկցվող վիրահատությունների ժամանակ):
2.4 Միանվագ ՈԱ- համար. բուպիվակաին 0.5%, ≈ 3 մլ
2.5 Կողմնային դիրքում ՈԱ իրականացնելիս միդազոլամի ընդմիջվող դեղաչափերը կամ պրոպոֆոլն արդյունավետ են որպես սեդացիայի ընտրություն` զուգակցված դիմակով O2-ի ներշնչման հետ: Տարեցների մոտ միդազոլամը պետք է օգտագործել զգուշորեն, քանի որ այն կարող է հանգեցնել սուր դելիրիումի: Երբեմն կարող է պահանջվել ընդհանուր անզգայացման ներածում: Մեջքին պառկած դիրքում քննարկել կոկորդային դիմակ-շնչուղի օգտագործելու հարցը` զուգակցված ոչ խորը ընդհանուր անզգայացման հետ:
2.6 Երկարատև միջամտությունների դեպքում կարող է օգտագործվել համակցված ողնուղեղային էպիդուրալ անզգայացում: Չբարդացած ԿՀՓ-ի դեպքում հետվիրահատական ցավազրկման նպատակով այսպիսի մոտեցումը հազվադեպ է պահանջվում:
2.7 Մեծածավալ վիրահատությունների դեպքում ընդհանուր (ավելի շատ, քան սեդացիան) ± էպիդուրալ անզգայացումը (ԷԱ) կամ համապատասխան պաշարումը պետք է քննարկվեն կապված վիրահատության հնարավոր երկարաձգման հետ:
2.8 Հետվիրահատական շրջանում ԷԱ կիրառումը հիվանդների մեծամասնության մոտ որոշ փուլում կպահանջի միզային կաթետերավորում (որը կօգնի նաև հեղուկային հավասարակշռությունը հսկելուն): Սա լավագույնս իրականացվում է վիրահատության ընթացքում:
2.9 Եթե կենտրոնական նյարդային պաշարումները (ՈԱ կամ ԷԱ) հակացուցված են, գոտկային հյուսակի պաշարումը (կամ ազդրային երեքը մեկում պաշարումը) ապահովում է համեմատելի ցավազրկում և կարող է օգտագործվել որպես լրացում ընդհանուր անզգայացմանը:
2.10 ԶՃ-ն պետք է պահպանել բավարար մակարդակների վրա` հիմնված նախավիրահատական տվյալների վրա. ԶՃ-ի արհեստական իջեցումը ցուցված չէ:
2.11 Կատարել ներվիրահատական հակամանրէային կանխարգելում` կտրվածքին նախորդող 1 ժամվա ընթացքում:
2.12 Հիվանդների ակտիվ տաքացումը զգալիորեն կրճատում է ներվիրահատական արյան կորուստը և իջեցնում է հիվանդացությունն ու մահացությունը:
3. Հետվիրահատական շրջան
3.1 Վիրաբույժները սովորաբար նախընտրում են հիվանդներին պառկեցնել անկողնում մեջքի վրա դիրքում, ոտքերը բարձի միջոցով զատած, պրոթեզի տեղաշարժը կանխելու համար:
3.2 Կարևոր է հակաթրոմբոէմբոլիկ կանխարգելումը. հիվանդների առնվազն 1%-ի մոտ զարգանում է խորանիստ երակների թրոմբոզ, եթե նույնիսկ միջոցառումները տեղին են:
3.3 Հիվանդների մեծ մասի մոտ խորհուրդ է տրվում թթվածնային թերապիա մինչև 24 ժամ տևողությամբ:
3.4 Հեմոգլոբինը պետք է ստուգվի հետվիրահատական շրջանում 24 ժամվա ընթացքում և խնդրի դեպքում կարգավորվի կամ փոխներարկմամբ, կամ երկաթի պատրաստուկներով, ըստ ցուցումների:
3.5 24-48 ժամվա ընթացքում հիվանդների շարժունակությունը պետք է վերականգնել, իսկ հետվիրահատական բավարար ցավազրկման համար արդյունավետ են պարացետամոլի կամ ՈՍՀԴ-ների կանոնավոր զուգակցումը: Տարեցների մոտ ՈՍՀԴ-ները պետք է կիրառվեն զգուշությամբ: Եթե տեղադրվել է էպիդուրալ կաթետեր, հազվադեպ կարող է կարիք լինել հետվիրահատական շարունակական ներարկման, որը պետք է դադարեցնել նախքան շարժունակության վերականգնումը:
4. Հատուկ նշումներ
4.1 Արյան կորստի չափը խիստ փոփոխական է: Այն կախված է նաև անզգայացման տեսակից: Միջին կորուստը 300-500 մլ է (ավելի ցածր է կենտրոնական նյարդային պաշարումների դեպքում): Նույնքան կորուստ կարող է դիտվել հետվիրահատական շրջանում դրենաժներից և հյուսվածքներից:
4.2 Փոխներարկման որոշումը բազմագործոնային է և ներառում է ընդհանուր վիճակը, շարունակվող վիրահատական կորուստներն ու տեղային գործոնները:
4.3 ԷԱ օգտակարությունը կարող է սահմանափակվել վաղ հետվիրահատական շրջանով (մինչև 6 ժամ):
4.4 Ոսկրային ցեմենտի օգտագործումը կապակցվում է թոքային էմբոլիայի եռապատիկ բարձր վտանգի հետ: Չտրոհված հեպարինի կիրառումը կապակցվում է խորանիստ երակների թրոմբոզի վեցապատիկ բարձր վտանգի հետ, համեմատած ցածր մոլեկուլային զանգվածով հեպարինների հետ:
4.5 Կոնքազդրային հոդի երկկողմանի փոխարինումը որոշ վիրաբույժների նախընտրելի մեթոդն է երիտասարդ, նիհար հիվանդների դեպքում: Սա մեծածավալ վիրահատություն է.
4.5.1 հիվանդների մանրակրկիտ ընտրությունը կենսական նշանակություն ունի: Սրտանոթային համակարգի ծանր հիվանդությունը բարձրացնում է մահացությունը:
4.5.2 Առավել կիրառելի է ընդհանուր և էպիդուրալ անզգայացումների զուգակցումը:
4.5.3 Պետք է քննարկել ինվազիվ հսկողության հարցը (զարկերակային մուտք ± կենտրոնական երակային ճնշում):
5. Բժշկական ծառայությունների հիմնական և լրացուցիչ ցանկեր
5.1 Ախտորոշման, բուժման և խորհրդատվությունների պահանջներ
Հիմնական ցանկ
Ծած- կագիր |
Անվանում |
Տրամադրման հաճախականություն |
Միջին քանակ |
Ստորաբաժանում |
Մասնագետ |
Կատարման ժամկետներ |
|
Արյան ընդհանուր հետազոտություն լեյկոֆորմուլայով |
1 |
2 |
Լաբորատոր ախտորոշման ծառայություն |
Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ |
1-3 օրեր |
|
Մեզի ընդհանուր հետազոտություն |
1 |
1 |
Լաբորատոր ախտորոշման ծառայություն |
Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ |
1-3 օրեր |
|
Արյան մեջ գլյուկոզի մակարդակի որոշում |
1 |
1 |
Լաբորատոր ախտորոշման ծառայություն |
Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ |
1-3 օրեր |
|
Արյան մեջ ալբումինի մակարդակի որոշում |
1 |
1 |
Լաբորատոր ախտորոշման ծառայություն |
Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ |
1-3 օրեր |
|
Ակտիվացված մասնակի թրոմբապլաստինի ժամանակի որոշում |
1 |
2 |
Լաբորատոր ախտորոշման ծառայություն |
Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ |
1-7 օրեր |
|
Արյան մեջ ֆիբրինոգենի մակարդակի որոշում |
1 |
2 |
Լաբորատոր ախտորոշման ծառայություն |
Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ |
1-7 օրեր |
|
Պրոտրոմբինային ժամանակի որոշում |
1 |
2 |
Լաբորատոր ախտորոշման ծառայություն |
Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ |
1-7 օրեր |
|
Միջազգային բնականոնացված հարաբերակցության որոշում |
1 |
2 |
Լաբորատոր ախտորոշման ծառայություն |
Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ |
1-7 օրեր |
|
Էլեկտրասրտագրություն |
1 |
1 |
Անզգայացման բաժանմունք |
Անզգայացման կամ վիրաբուժական բաժանմունքի բուժքույր |
1 օրը |
|
Զարկերակային ճնշման չափում |
1 |
44 |
Անզգայացման բաժանմունք |
Անզգայացման կամ վիրաբուժական բաժանմունքի բուժքույր |
1-3 օրը |
|
Սրտի կծկումների հաճախականության չափում |
1 |
44 |
Անզգայացման բաժանմունք |
Անզգայացման կամ վիրաբուժական բաժանմունքի բուժքույր |
1-3 օրը |
|
Պուլս օքսիմետրիա |
1 |
44 |
Անզգայացման բաժանմունք |
Անզգայացման կամ վիրաբուժական բաժանմունքի բուժքույր |
1-3 օրը |
|
Շնչափողի ինտուբացիա |
1 |
1 |
Անզգայացման բաժանմունք |
Անեսթեզիոլոգ |
1-3 օրերը |
|
Շնչափողի սանացիա |
1 |
1 |
Անզգայացման բաժանմունք |
Անեսթեզիոլոգ |
1-3 օրերը |
|
Թոքերի արհեստական օդափոխություն |
1 |
1 |
Անզգայացման բաժանմունք |
Անեսթեզիոլոգ |
1-3 օրերը |
|
Ծայրամասային երակային կաթետերի տեղադրում |
1 |
1 |
Անզգայացման բաժանմունք |
Անեսթեզիոլոգ |
1-3 օրերը |
|
Միզապարկի կաթետերավորում |
1 |
1 |
Անզգայացման բաժանմունք |
Անեսթեզիոլոգ |
1-3 օրերը |
|
Անզգայացման մասնագետի խորհրդատվություն |
1 |
2 |
Անզգայացման բաժանմունք |
Անեսթեզիոլոգ |
օրը |
5.2 Ախտորոշման, բուժման և խորհրդատվությունների պահանջներ
Լրացուցիչ ցանկ
Ծած- կագիր |
Անվանում |
Տրամադրման հաճախականություն |
Միջին քանակ |
Ստորաբաժանում |
Մասնագետ |
Կատարման ժամկետներ |
|
ԱՍՏ/ԱԼՏ |
0.5 |
1 |
Լաբորատոր ախտորոշման ծառայություն |
Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ |
1-3 օրեր |
|
Արյան մեջ բիլիռուբինի մակարդակի որոշում |
0.5 |
1 |
Լաբորատոր ախտորոշման ծառայություն |
Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ |
1-3 օրեր |
|
Արյան մեջ միզանյութի մակարդակի որոշում |
0.5 |
1 |
Լաբորատոր ախտորոշման ծառայություն |
Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ |
1-3 օրեր |
|
Արյան մեջ կրեատինինի մակարդակի որոշում |
0.5 |
1 |
Լաբորատոր ախտորոշման ծառայություն |
Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ |
1-3 օրեր |
|
Արյան մեջ էլեկտրոլիտների (Na, K, Cl) մակարդակի որոշում |
0.5 |
1 |
Լաբորատոր ախտորոշման ծառայություն |
Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ |
1-3 օրեր |
|
Նեղ մասնագետի խորհրդատվություն |
0.5 |
2 |
Այլ բաժանմունքներ |
Ցանկացած նեղ մասնագետ |
1-3 օրերը |
|
Բրոնխոսկոպիա |
0.25 |
1 |
Ինտենսիվ թերապիայի բաժանմունք |
Ինտենսիվ թերապևտ/էնդոսկոպիստ |
1-3 օրերը |
|
Կրծքավանդակի ռենտգեն հետազոտություն |
0.25 |
1 |
Ճառագայթաբանական ախտորոշման ծառայություն |
Բժիշկ-ճառագայթաբան/տեխնիկ |
1-3 օրերը |
|
Կրծքավանդակի ՀՇ հետազոտություն |
0.1 |
1 |
Ճառագայթաբանական ախտորոշման ծառայություն |
Բժիշկ-ճառագայթաբան/տեխնիկ |
1-3 օրեր |
|
Որովայնի և փոքր կոնքի ԳՁՀ |
0.25 |
1 |
Ճառագայթաբանական ախտորոշման ծառայություն |
Բժիշկ-ճառագայթաբան/տեխնիկ |
1-3 օրեր |
|
Ուլտրաձայնային Էխոսրտագրություն |
0.25 |
1 |
Ճառագայթաբանական ախտորոշման ծառայություն |
Բժիշկ-ճառագայթաբան/տեխնիկ |
1-3 օրեր |
6. Դեղերի հիմնական և լրացուցիչ ցանկեր
6.1. Դեղորայքային բուժման պահանջներ
Հիմնական ցանկ
ԴԹԽ |
ԱԹՔԴ |
ՄՈԱ |
Նշանակման հաճախականություն |
ԿՈԴ |
ՀԿԴ |
Մասնագետ |
Կատարման ժամկետներ |
Էլեկտրոլիտների լուծույթներ |
B05CB01 |
0.9% NaCL |
1 |
2.0 լ |
4.0 լ |
Անզգայացման մասնագետ/բուժքույր |
1-3 օր |
Էլեկտրոլիտների լուծույթներ |
B05BB01 |
Ռինգերի լուծույթ |
1 |
2.0 լ |
4.0 լ |
Անզգայացման մասնագետ/բուժքույր |
1-3 օր |
Էլեկտրոլիտների լուծույթներ |
B05BB01 |
Հավասարակշռված ջրաաղային լուծույթ |
1 |
2.0 լ |
4.0 Լ |
Անզգայացման մասնագետ/բուժքույր |
1-3 օր |
Բժշկական գազեր |
V03AN01 |
Թթվածին |
1 |
5.76 լ |
17.28 Լ |
Անզգայացման մասնագետ/բուժքույր |
1-3 օր |
Քնաբեր միջոցներ` հալոգենացված հիդրոկարբոններ |
N01AB06 |
Իզոֆլյուրան |
1 |
15 մլ |
15 մլ |
Անզգայացման մասնագետ/բուժքույր |
1 օր |
Քնաբեր միջոցներ` հալոգենացված հիդրոկարբոններ |
N01AB08 |
Սևոֆլյուրան |
1 |
12 մլ |
20 մլ |
Անզգայացման մասնագետ/բուժքույր |
1 օր |
Հակաբիոտիկներ` ցեֆալոսպորին |
J01DD04 |
Ցեֆտրիաքսոն |
1 |
2.0 գ |
2.0 Գ |
Անզգայացման մասնագետ/բուժքույր |
1 օր |
Միոռելաքսանտներ |
M03AC04 |
Ատրակուրիումի բեզիլատ |
1 |
150 մգ |
150 մգ |
Անզգայացման մասնագետ/բուժքույր |
1 օր |
Քնաբեր միջոցներ |
N05CD08 |
Միդազոլամ |
1 |
15.0 մգ |
15.0 Մգ |
Անզգայացման մասնագետ/բուժքույր |
1-3 օր |
Ընդհանուր անզգայացման ոչ ինհալացիոն միջոցներ |
N01AX10 |
Պրոպոֆոլ |
1 |
800 մգ |
800 մգ |
Անզգայացման մասնագետ/բուժքույր |
1 օր |
Ցավազրկող թմրեցուցիչ միջոցներ |
N02AA01 |
Մորֆին |
1 |
10.0 մգ |
30.0 Մգ |
Անզգայացման մասնագետ/բուժքույր |
1-3 օր |
Ափիոնային անզգայացնող միջոցներ |
N02AX02 |
Տրամադոլ |
1 |
200 մգ |
600 մգ |
Անզգայացման մասնագետ/բուժքույր |
1-3 օր |
Հակամակարդիչներ` Հեպարին |
B01AB06 |
Ֆրաքսի պարին |
1 |
0.3 մլ |
0.9 մլ |
Անզգայացման մասնագետ/բուժքույր |
1-3 օր |
Տեղային անզգայացողներ հակաառիթմիկներ |
C01BB01 |
Լիդոկային |
1 |
240.0 մգ |
240.0 մգ |
Անզգայացման մասնագետ/բուժքույր |
1 օր |
Տեղային անզգայացողներ հակաառիթմիկներ |
N01BB01 |
Բուպիվակային |
1 |
15.0 մգ |
15.0 մգ |
Անզգայացման մասնագետ/բուժքույր |
1 օր |
6.2. Դեղորայքային բուժման պահանջներ
Լրացուցիչ ցանկ
ԴԹԽ |
ԱԹՔ |
ՄՈԱ |
Նշանակման հաճախականություն |
ԿՈԴ |
ՀԿԴ |
Մասնագետ |
Կատարման ժամկետներ |
Հակաբիոտիկներ` ֆթորխինոլոն |
J01MA14 |
Մոքսիֆլոքսացին |
0.25 |
0.4 գ |
0.4 Գ |
Անզգայացման մասնագետ/բուժքույր |
1 օր |
Պլազմայի փոխարինման միջոցներ |
B05AA01 |
Ալբումինի 20% լուծույթ |
0.25 |
200 մլ |
600 Մլ |
Անզգայացման մասնագետ/բուժքույր |
1 օր |
Կարդիո տոնիկներ |
C01CA07 |
Դոբուտամին |
0.1 |
1.8 մգ |
3.6 մգ |
Անզգայացման մասնագետ/բուժքույր |
1-3 օր |
Ադրենո միմետիկներ |
C01CA04 |
Դոպամին |
0.1 |
1.8 մգ |
3.6 մգ |
Անզգայացման մասնագետ/բուժքույր |
1-3 օր |
Մ-խոլինո արգելակիչներ |
S01FA01 |
Ատրոպին |
0.05 |
10.0 մգ |
30.0 մգ |
Անզգայացման մասնագետ/բուժքույր |
1 օր |
Ոչ ստերոիդ հակաբորբոքային միջոցներ |
M01AB05 |
Դիկլոֆենակ |
0.5 |
75.0 մգ |
75.0 մգ |
Անզգայացման մասնագետ/բուժքույր |
1-2 օր |
Ոչ ստերոիդ հակաբորբոքային միջոց |
M01AB15 |
Կետորոլակ |
0.5 |
30.0 մգ |
60.0 մգ |
Անզգայացման մասնագետ/բուժքույր |
1-2 օր |
Ցավազրկող ոչ թմրեցուցիչ միջոցներ |
N02BE01 |
Պարացետամոլ |
0.5 |
1.5 գ |
3.0 գ |
Անզգայացման մասնագետ/բուժքույր |
1-3 օր |
Պրոտոնային պոմպի արգելակիչներ |
A02BC01 |
Օմեպրազոլ |
0.5 |
20.0 մգ |
60.0 Մգ |
Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր |
1-3 օր |
Պրոտոնային պոմպի արգելակիչներ |
A02BC02 |
Պանտոպրազոլ |
0.5 |
40.0 մգ |
120.0 մգ |
Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր |
1-3 օր |
7. Պահանջներ աշխատանքի ռեժիմի, հանգստի, բուժման կամ վերականգնման նկատմամբ
Սույն գործելակարգի համաձայն, տվյալ պահանջների կատարումը պարտադիր չէ:
8. Պահանջներ սննդակարգի նշանակման և սահմանափակումների վերաբերյալ
Սույն գործելակարգի համաձայն, տվյալ պահանջների կատարումը պարտադիր չէ:
9. Հիվանդի հոժարակամ տեղեկացված համաձայնության ստացման առանձնահատկությունները գործելակարգը կատարելիս և հիվանդին, ինչպես նաև ընտանիքի անդամներին լրացուցիչ տեղեկատվության տրամադրում
Հարկավոր է պացիենտի հետ համատեղ քննարկել անզգայացման խնդիրները և հավանական ելքերը:
10. Պացիենտի տվյալ մոդելի հնարավոր ելքերը
Պացիենտի տվյալ մոդելի հնարավոր ելքերի ցանկ
Ելքի անվանում |
Ելքի զարգացման հաճախականություն |
Ելքին հասնելու մոտավոր ժամկետ |
Բժշկական օգնության ցուցաբերման հաջորդականություն |
Ապաքինում ֆիզիոլոգիական գործընթացի կամ ներգրավված օրգանի ֆունկցիայի մասնակի վերականգնմամբ |
85% |
|
Անցում համապատասխան վերականգնողական ուղեցույցին/գործելակարգին |
Ապաքինում ֆիզիոլոգիական գործընթացի կամ ներգրավված օրգանի ֆունկցիայի ամբողջական կորստով |
10% |
|
Անցում համապատասխան վերականգնողական ուղեցույցին/գործելակարգին |
Բժշկահարույց բարդությունների զարգացում |
5% |
|
Անցում համապատասխան ախտաբանության բուժման ուղեցույցին/գործելակարգին |
Մահացու ելք |
5% |
|
Հետվիրահատական շրջանում |