(օրենքն ուժը կորցրել է 18.05.2017 թվականից, բացառությամբ սույն օրենքի 1-ին հավելվածի 3-րդ և 4-րդ գլուխների, ինչպես նաև 2-րդ հավելվածի 2-րդ և 3 գլուխների, որոնք շարունակում են գործել մինչև Բյուջետային գրասենյակի գործունեությանն առնչվող համապատասխան ակտերի ընդունումը` 16.12.16 ՀՕ-9-Ն օրենք:)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2002 թվականի փետրվարի 20-ին
i
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
(բաժինն ուժը կորցրել է 09.04.2018 թվականից` 16.12.16 ՀՕ-9-Ն օրենք)
ԳԼՈՒԽ 1.
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ
(1-ին գլուխն ուժը կորցրել է 09.04.2018 թվականից` 16.12.16 ՀՕ-9-Ն օրենք)
ԳԼՈՒԽ 2.
ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԽՄԲԵՐԸ
(2-րդ գլուխն ուժը կորցրել է 09.04.2018 թվականից` 16.12.16 ՀՕ-9-Ն օրենք)
ԳԼՈՒԽ 3.
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ, ՆՐԱ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԸ
(3-րդ գլուխն ուժը կորցրել է 09.04.2018 թվականից` 16.12.16 ՀՕ-9-Ն օրենք)
ԳԼՈՒԽ 4.
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ
(4-րդ գլուխն ուժը կորցրել է 09.04.2018 թվականից` 16.12.16 ՀՕ-9-Ն օրենք)
ԳԼՈՒԽ 5.
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆՍՏԱՇՐՋԱՆՆԵՐԸ ԵՎ ՆԻՍՏԵՐԸ
(5-րդ գլուխն ուժը կորցրել է 09.04.2018 թվականից` 16.12.16 ՀՕ-9-Ն օրենք)
ԳԼՈՒԽ 6.
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ՔՆՆԱՐԿՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
(6-րդ գլուխն ուժը կորցրել է 09.04.2018 թվականից` 16.12.16 ՀՕ-9-Ն օրենք)
ԳԼՈՒԽ 7.
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԻՍՏՈՒՄ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
(7-րդ գլուխն ուժը կորցրել է 09.04.2018 թվականից` 16.12.16 ՀՕ-9-Ն օրենք)
ԳԼՈՒԽ 8.
ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
(8-րդ գլուխն ուժը կորցրել է 09.04.2018 թվականից` 16.12.16 ՀՕ-9-Ն օրենք)
ԳԼՈՒԽ 9.
ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԴՐԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԴՐՎԵԼԻՔ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
(9-րդ գլուխն ուժը կորցրել է 09.04.2018 թվականից` 16.12.16 ՀՕ-9-Ն օրենք)
ԳԼՈՒԽ 10.
ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ
(10-րդ գլուխն ուժը կորցրել է 09.04.2018 թվականից` 16.12.16 ՀՕ-9-Ն օրենք)
ԳԼՈՒԽ 11.
ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ
(11-րդ գլուխն ուժը կորցրել է 09.04.2018 թվականից` 16.12.16 ՀՕ-9-Ն օրենք)
ԳԼՈՒԽ 12.
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱՊԱՀՎԱԾ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ
(12-րդ գլուխն ուժը կորցրել է 09.04.2018 թվականից` 16.12.16 ՀՕ-9-Ն օրենք)
ԳԼՈՒԽ 13.
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻՆ ՎԵՐԱՊԱՀՎԱԾ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ
(13-րդ գլուխն ուժը կորցրել է 09.04.2018 թվականից` 16.12.16 ՀՕ-9-Ն օրենք)
ԳԼՈՒԽ 14.
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ
(14-րդ գլուխն ուժը կորցրել է 09.04.2018 թվականից` 16.12.16 ՀՕ-9-Ն օրենք)
ԳԼՈՒԽ 15.
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
(15-րդ գլուխն ուժը կորցրել է 09.04.2018 թվականից` 16.12.16 ՀՕ-9-Ն օրենք)
ԳԼՈՒԽ 16.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
(16-րդ գլուխն ուժը կորցրել է 09.04.2018 թվականից` 16.12.16 ՀՕ-9-Ն օրենք)
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ռ. Քոչարյան |
Երևան 21 մարտի 2002 թ. ՀՕ-308-Ն
|
i
Հավելված 1
«Ազգային ժողովի կանոնակարգ»
Հայաստանի Հանրապետության օրենքի
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ (ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ)
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
(1-ին գլուխն ուժը կորցրել է 09.04.2018 թվականից` 16.12.16 ՀՕ-9-Ն օրենք)
ԳԼՈՒԽ 2
ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
(2-րդ գլուխն ուժը կորցրել է 09.04.2018 թվականից` 16.12.16 ՀՕ-9-Ն օրենք)
ԳԼՈՒԽ 3
ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ԿԱՐԳԸ ԵՎ ՁԵՎԵՐԸ
20. Բյուջետային գրասենյակը սույն հավելվածի 14-րդ կետում նշված գործառույթներն իրականացնում է ինքնաշխատ` հետևյալ ժամկետներում`
1) սույն հավելվածի 14-րդ կետի 1-ին ենթակետում նշված ամփոփ նկարագրերը պատրաստվում և ներկայացվում են պետական բյուջեի նախագիծը և պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունն ստանալուց հետո` 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում.
2) սույն հավելվածի 14-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ամփոփ նկարագիրը` պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ Կառավարության ներկայացրած տեղեկանքն ստանալուց հետո` 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում:
21. Բյուջետային գրասենյակը սույն հավելվածի 15-րդ կետում նշված գործառույթներն իր մոտ առկա տեղեկատվության շրջանակներում իրականացնում է պատգամավորների, մշտական հանձնաժողովների, խմբակցությունների, պատգամավորական խմբերի գրավոր հարցման առկայության դեպքում` հետևյալ ժամկետներում`
1) սույն հավելվածի 15-րդ կետի 1-ին ենթակետի «ա», «բ», «գ», «դ», «ե», «զ», «է», «ը» պարբերություններում նշված գործառույթներն իրականացվում են համապատասխան հարցման ներկայացմանը հաջորդող 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում.
2) սույն հավելվածի 15-րդ կետի 2-րդ ենթակետի «ա», «բ» պարբերություններում նշված գործառույթներն իրականացվում են հարցման ներկայացմանը հաջորդող 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում:
22. Սույն հավելվածի 16-րդ կետում նշված գործառույթն իրականացվում է առնվազն 10 պատգամավորի կամ մշտական հանձնաժողովների առնվազն 10 փորձագետի գրավոր հայտերի և անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայության դեպքում` ըստ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային ոլորտի մշտական հանձնաժողովի նախագահի հետ համաձայնեցված ժամանակացույցի:
23. Սույն հավելվածի 17-րդ կետում նշված եռամսյակային հաշվետվությունները ներկայացվում են յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո` 20 (քսան) աշխատանքային օրվա ընթացքում, իսկ տարեկան հաշվետվությունը` յուրաքանչյուր տարվա ավարտից հետո` 20 (քսան) աշխատանքային օրվա ընթացքում: Տարեկան հաշվետվությունն Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային ոլորտի մշտական հանձնաժողով ներկայացնելուց հետո` 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում, տեղադրվում է Բյուջետային գրասենյակի ինտերնետային էջում:
24. Բյուջետային գրասենյակ պատգամավորների, մշտական հանձնաժողովների, խմբակցությունների և պատգամավորական խմբերի հարցումը (այսուհետ` հարցում) ներկայացվում է գրավոր և պետք է պարունակի`
1) հարցումը ներկայացնող մշտական հանձնաժողովի, խմբակցության կամ պատգամավորական խմբի լրիվ անվանումը, պատգամավորի դեպքում` նրա անունը, ազգանունը և պատգամավորական մանդատի համարը.
2) պետական կառավարման մարմնի անվանումը, որին Բյուջետային գրասենյակի միջոցով ներկայացվում է հարցումը (եթե այդպիսին ներկայացվում է).
3) հարցման բովանդակությունը (առարկան).
4) հարցմանը կցվող փաստաթղթերի ցանկը (եթե այդպիսիք ներկայացվում են).
5) հարցումը ներկայացնողի (իրավասու անձի) ստորագրությունը.
6) հարցումը հանձնելու տարին, ամիսը և ամսաթիվը:
25. Հարցումը պատգամավորը կամ մշտական հանձնաժողովի, խմբակցության կամ պատգամավորական խմբի լիազորված անձը հանձնում է Ազգային ժողովի աշխատակազմի ընդհանուր բաժին, որը նույն օրն այն փոխանցում է Բյուջետային գրասենյակ: Հարցումը պատգամավորը կամ մշտական հանձնաժողովի, խմբակցության կամ պատգամավորական խմբի լիազորված անձը կարող է էլեկտրոնային ստորագրության առկայության պարագայում Բյուջետային գրասենյակ ներկայացնել նաև էլեկտրոնային եղանակով:
26. Հարցման պատասխանը տրվում է գրավոր` Ազգային ժողովի աշխատակազմի ընդհանուր բաժնի միջոցով: Հարցումը ներկայացնողի պահանջով հարցման պատասխանը տրամադրվում է նաև էլեկտրոնային փոստի միջոցով:
27. Բյուջետային գրասենյակը հարցման պատասխանը կամ մասնագիտական աջակցությունը տրամադրում է ըստ հարցումների ստացման հաջորդականության` պատասխանը կամ մասնագիտական աջակցությունը տրամադրելու պատրաստ լինելուն պես, բայց ոչ ուշ, քան սույն հավելվածի 21-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված ժամկետներում, եթե հարցումը ներկայացնողը մինչև իրեն պատասխան ուղարկելը չի հրաժարվում իր հարցմանը պատասխանելուց կամ մասնագիտական աջակցությունից: Ընդ որում, եթե հարցումները ներկայացվում են միաժամանակ, ապա նախ բավարարվում է ընդդիմադիր պատգամավորի, խմբակցության հարցումը:
28. Հարցման պատասխանը տրամադրվում է միայն հարցումը ներկայացնողին: Համընդհանուր հետաքրքրություն ներկայացնող պատասխանները Բյուջետային գրասենյակը տվյալ հարցումը ներկայացնողի համաձայնությամբ կարող է տեղադրել Բյուջետային գրասենյակի ինտերնետային էջում:
29. Եթե հարցման առարկան չի մտնում Բյուջետային գրասենյակի կամ հարցումում նշված պետական կառավարման մարմնի իրավասության մեջ, ապա Բյուջետային գրասենյակը հարցումը և դրան կից փաստաթղթերն ստանալուց հետո` երկօրյա ժամկետում, վերադարձնում է հարցումը ներկայացնողին` նշելով վերադարձնելու պատճառը:
30. Եթե հարցումը կատարելու համար Բյուջետային գրասենյակի տնօրինության տակ առկա տեղեկատվության հիման վրա հնարավոր չէ կամ մասնակի է հնարավոր կատարել և (կամ) հայցվող տեղեկատվությունը ստանալու նպատակով անհրաժեշտ է դիմել տվյալ տեղեկատվությունը տնօրինող պետական կառավարման մարմին, ապա Բյուջետային գրասենյակը հարցումը ներկայացնողի համաձայնությամբ`
1) հնարավոր սեղմ ժամկետում հավաքում է պակասող տեղեկատվությունն ու տրամադրում է հայցվող տեղեկատվությունն ամբողջ ծավալով կամ
2) իր մոտ առկա տեղեկատվության հիման վրա սահմանված ժամկետում տրամադրում է հայցվող տեղեկատվության առկա մասը` նշելով տեղեկատվությունն ամբողջությամբ չտրամադրելու պատճառները:
31. Հրատապ դեպքերում հարցումը կարող է ներկայացվել բանավոր: Հրատապ դեպքերն են`
1) մշտական հանձնաժողովների և դրանց համատեղ նիստերում պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների ընթացքը.
2) Ազգային ժողովի նիստում պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումների ընթացքը.
3) պետական բյուջեի նախագծի քննարկումն ընդմիջելուց հետո` 24 ժամվա ընթացքը.
4) պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ընթացքը.
5) Ազգային ժողովի նիստում պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումների ընթացքը:
32. Հրատապ հարցում ներկայացրած պատգամավորը կամ մշտական հանձնաժողովի, խմբակցության, պատգամավորական խմբի լիազորված անձն իր նախաձեռնությամբ կարող է Բյուջետային գրասենյակում ծանոթանալ անհրաժեշտ տեղեկությանը կամ բանավոր կարգով ստանալ մասնագիտական աջակցություն: Բյուջետային գրասենյակում հարցվող տեղեկությանը ծանոթանալու և (կամ) բանավոր կարգով մասնագիտական աջակցություն ստանալու փաստը գրանցվում է Բյուջետային գրասենյակի համապատասխան մատյանում:
ԳԼՈՒԽ 4
ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
33. Բյուջետային գրասենյակում ներքին գործավարությունը կազմակերպվում և իրականացվում է Ազգային ժողովում սահմանված գաղտնի և ոչ գաղտնի գործավարության, այդ թվում` էլեկտրոնային, կարգին համապատասխան:
34. Բյուջետային գրասենյակի ներքին գործավարության կազմակերպման պատասխանատուն Բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետն է:
35. Բյուջետային գրասենյակի ներքին գործավարությունն իրականացվում է Բյուջետային գրասենյակի ներքին աշխատակարգի համաձայն:
36. Բյուջետային գրասենյակում հարցումն ստացված է համարվում Բյուջետային գրասենյակի մտից մատյանում գրանցվելու պահից:
37. Բյուջետային գրասենյակի կողմից իր գործառույթների իրականացման նպատակով պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, պաշտոնատար անձանցից, հիմնարկներից և կազմակերպություններից անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային ոլորտի մշտական հանձնաժողովի նախագահին կամ պատգամավորին ուղարկված կամ վերադարձված գրությունները և դրանց կից փաստաթղթերը հաշվառվում և պահվում են Բյուջետային գրասենյակում:
38. Բյուջետային գրասենյակն ունի իր անվանմամբ ձևաթղթեր և անհատականացման այլ միջոցներ:
(1-ին հավելվածը փոփ. 25.03.15 ՀՕ-17-Ն օրենք)
Հավելված 2
«Ազգային ժողովի կանոնակարգ»
Հայաստանի Հանրապետության օրենքի
ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ, ՆՐԱՆՑ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ) ԿԱՐԳԻ ՈՒ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԻ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
(1-ին գլուխն ուժը կորցրել է 09.04.2018 թվականից` 16.12.16 ՀՕ-9-Ն օրենք)
ԳԼՈՒԽ 2
ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
8. Բյուջետային գրասենյակի փորձագետի պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն սույն հավելվածով և տվյալ պաշտոնի նկարագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:
9. Բյուջետային գրասենյակի փորձագետի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար համապատասխան պաշտոնի հավակնորդին մասնագիտական գիտելիքների, աշխատանքային ունակությունների տիրապետման, աշխատանքային ստաժի և փորձի տեսանկյունից, ի թիվս սույն հավելվածի և տվյալ պաշտոնի նկարագրի պահանջների, ներկայացվող պահանջներն են`
1) բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետի համար`
ա. բարձրագույն կրթություն տնտեսագիտության, հանրային ֆինանսների, հաշվապահական հաշվառման, հանրային կառավարման ոլորտում,
բ. 7 (յոթ) և ավելի տարվա աշխատանքային փորձ պետական կառավարման մարմիններում և (կամ) միջազգային կազմակերպություններում` հանրային ֆինանսների կառավարման, հաշվապահության, աուդիտի կամ տնտեսագիտական հետազոտությունների ոլորտում, որից առնվազն 5 (հինգ) տարին պետական բյուջեի կամ Հայաստանի Հանրապետության քաղաքային համայնքների բյուջեների նախագծման, կատարման կամ վերահսկողության ոլորտում,
գ. ծրագրային բյուջետավորման իմացություն,
դ. առնվազն մեկ օտար լեզվի տիրապետում.
2) փորձագետների համար`
ա. բարձրագույն կրթություն տնտեսագիտության, հանրային ֆինանսների, հաշվապահական հաշվառման, հանրային կառավարման ոլորտում,
բ. 5 (հինգ) և ավելի տարվա աշխատանքային փորձ պետական կառավարման մարմիններում և (կամ) միջազգային կազմակերպություններում` հանրային ֆինանսների կառավարման, հաշվապահության, աուդիտի կամ տնտեսագիտական հետազոտությունների ոլորտում, որից առնվազն 3 (երեք) տարին պետական բյուջեի կամ Հայաստանի Հանրապետության քաղաքային համայնքների բյուջեների նախագծման, կատարման կամ վերահսկողության ոլորտում,
գ. ծրագրային բյուջետավորման իմացություն,
դ. առնվազն մեկ օտար լեզվի տիրապետում:
10. Բյուջետային գրասենյակի փորձագետի պաշտոն զբաղեցնելու իրավունք չունի այն անձը, որը`
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը Բյուջետային գրասենյակում պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանը: Այդ հիվանդությունների ցանկը նույնական է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած հանրային ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկին.
3) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
4) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն.
5) դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից:
ԳԼՈՒԽ 3
ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ) ԿԱՐԳԸ
11. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 86-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով Բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետի և մյուս փորձագետների թափուր պաշտոններն զբաղեցվում են մրցութային կարգով քննություններ հանձնելու արդյունքներով:
12. Բյուջետային գրասենյակում թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթը կազմակերպվում և անցկացվում է Ազգային ժողովի նախագահի սահմանած կարգով` հիմք ընդունելով սույն հավելվածով սահմանված իրավակարգավորումները:
13. Բյուջետային գրասենյակում թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցութային հանձնաժողովի կազմում իրենց ցանկությամբ ընդգրկվում են նաև Ազգային ժողովի խմբակցությունների, պատգամավորական խմբերի ներկայացուցիչները: Խմբակցության, պատգամավորական խմբի ներկայացուցիչները մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկվում են համապատասխանաբար խմբակցության, պատգամավորական խմբի ներկայացմամբ:
14. Բյուջետային գրասենյակի փորձագետի թափուր պաշտոն առաջանալու դեպքում Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային ոլորտի մշտական հանձնաժողովի նախագահը եռօրյա ժամկետում գրավոր առաջարկություն է ներկայացնում Ազգային ժողովի նախագահին` թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու վերաբերյալ:
15. Մրցույթի թեստերի և հարցազրույցի հարցաշարերը, ներառյալ` ենթադրյալ և ճիշտ պատասխանները, կազմում է Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային ոլորտի մշտական հանձնաժողովի քարտուղարությունը:
ԳԼՈՒԽ 4
ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ
(4-րդ գլուխն ուժը կորցրել է 09.04.2018 թվականից` 16.12.16 ՀՕ-9-Ն օրենք)