Սեղմել Esc փակելու համար:
«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2018 թվականի մարտի 23-ին

 

i

«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-96 օրենքի (այսուհետ` Օրենք) ամբողջ տեքստում «էթիկայի կանոններ» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «վարքագծի կանոններ» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:

 

i

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակի ավարտից հետո` երկու ամսվա ընթացքում, Հանձնաժողովը նախորդ տարվա բարեվարքության համակարգի վիճակի վերաբերյալ հաղորդումը տեղադրում է Հանձնաժողովի պաշտոնական կայքէջում:»:

 

i

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասում «քաղաքացիական» բառը փոխարինել «ինքնավար» բառով:

 

i

Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասում «բարձրաստիճան պաշտոնատար անձի և հանրային ծառայողի» բառերը փոխարինել «հանրային պաշտոն և հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց» բառերով:

 

i

Հոդված 5. Օրենքի 19-րդ հոդվածում`

1) վերնագրի «աշխատակազմը» բառը փոխարինել «կառուցվածքային ստորաբաժանումները» բառերով.

2) 1-ին մասի «ապահովում է նրա աշխատակազմը» բառերը փոխարինել «ապահովում են նրա կառուցվածքային ստորաբաժանումները» բառերով.

3) 2-րդ մասի «Աշխատակազմի» բառը փոխարինել «Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների» բառերով:

 

i

Հոդված 6. Օրենքի 20-րդ հոդվածում`

1) վերնագրի, 1-ին և 2-րդ մասերի «աշխատակազմում» բառը փոխարինել «կառուցվածքային ստորաբաժանումներում» բառերով.

2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Հանձնաժողովի գլխավոր քարտուղարը քաղաքացիական ծառայող է:»:

 

i

 Հոդված 7. Օրենքի 21-րդ հոդվածի 12-րդ մասում «մարմիններում ստեղծված էթիկայի հանձնաժողովների (այսուհետ` համապատասխան մարմինների էթիկայի հանձնաժողովներ)» բառերը փոխարինել «հանրային ծառայողների էթիկայի հանձնաժողովների (այսուհետ` էթիկայի հանձնաժողովներ)» բառերով:

 

i

Հոդված 8. Օրենքի 23-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) պետական պաշտոն զբաղեցնող անձանց, 15000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձանց կողմից «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների պահպանմանը հետևելը.».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.

 «1.1) պետական պաշտոն զբաղեցնող անձանց (բացառությամբ պատգամավորի, դատավորի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի, դատախազի, քննիչի), 15 000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնների և իրավիճակային շահերի բախման կարգավորումների պահպանմանը հետևելը.».

 3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.2-րդ կետով.

«1.2) հանրային պաշտոն և հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի սկզբունքների մեկնաբանման, ինչպես նաև հանրային ծառայողի վարքագծի տիպային կանոնների պահպանման միասնականությունն ապահովելը.»:

 

i

Հոդված 9. Օրենքի 24-րդ հոդվածում`

1) 1-ին մասում`

ա. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) քննում և լուծում է պետական պաշտոն զբաղեցնող անձանց, 15 000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձանց կողմից «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների, ինչպես նաև պետական պաշտոն զբաղեցնող անձանց (բացառությամբ պատգամավորի, դատավորի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի, դատախազի, քննիչի), 15 000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնների խախտումների և իրավիճակային շահերի բախման դեպքերի վերաբերյալ դիմումներ.»,

բ. 2-րդ կետի «բարձրաստիճան պաշտոնատար» բառերը փոխարինել «պաշտոն զբաղեցնող» բառերով,

գ. 3-րդ կետի «բարձրաստիճան» բառը փոխարինել «հայտարարատու» բառով,

դ. 4-րդ կետի «սահմանում է» բառերից հետո հանել «հայտարարագրի ձևանմուշը,» բառերը,

ե. 7-րդ կետը «հանձնաժողովներին» բառից հետո լրացնել «, բարեվարքության հարցերով կազմակերպիչներին» բառերով, իսկ «սահմանափակումների» բառից հետո` «, ինչպես նաև վարքագծի սկզբունքների և դրանցից բխող վարքագծի տիպային կանոնների» բառերով,

զ. 8-րդ կետի «բարձրաստիճան պաշտոնատար անձանց (բացառությամբ պատգամավորների, դատավորների և դատախազների) էթիկայի» բառերը փոխարինել «պետական պաշտոն զբաղեցնող անձանց (բացառությամբ պատգամավորի, դատավորի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի, դատախազի, քննիչի), 15 000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի» բառերով,

է. 9-րդ կետից հանել «սույն» բառը, իսկ «սահմանափակումներ» բառից հետո լրացնել «, վարքագծի սկզբունքները, ինչպես նաև հանրային ծառայողի վարքագծի տիպային կանոնները» բառերով,

ը. 11-րդ կետը «սահմանափակումների» բառից հետո լրացնել «, վարքագծի կանոնների» բառերով.

2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 19-22-րդ կետերով.

«19) ընդունում է պետական պաշտոն զբաղեցնող անձանց (բացառությամբ պատգամավորի, դատավորի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի, դատախազի, քննիչի), 15 000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնները (կանոնագիրքը).

20) ընդունում է հանրային ծառայողի վարքագծի տիպային կանոնագիրքը.

21) մշակում է հանրային ծառայողների վարքագծի ոլորտային կանոնագրքերի նախագծերի մշակման և կիրարկման վերաբերյալ ուղեցույցը.

22) ամփոփում է անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի սկզբունքների և դրանցից բխող վարքագծի կանոնների, ինչպես նաև իրավիճակային շահերի բախման վերաբերյալ դրույթների իրացման պրակտիկան, ներկայացնում դրա միասնականության ապահովմանն ուղղված առաջարկություններ:».

3) 2-րդ մասի «և 15-րդ» բառերը փոխարինել «, 15-րդ և 22-րդ» բառերով.

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Հանձնաժողովն իրավասու է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, դրանց պաշտոնատար անձանցից պահանջելու բարեվարքության համակարգին առնչվող տեղեկություններ, փաստաթղթեր, որոնք ենթակա են տրամադրման Հանձնաժողովի սահմանած ժամկետում:»:

 

i

Հոդված 10. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ և 10-րդ կետերից հանել «համապատասխան մարմինների» բառերը, իսկ 35-րդ հոդվածի 1-ին մասից, 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետից, 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետից, 2-րդ մասից, 38-րդ հոդվածի 1-ին մասից, 39-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերից, 40-րդ հոդվածից` «համապատասխան մարմնի» բառերը:

 

i

Հոդված 11. Օրենքի 27-րդ հոդվածում`

1) 1-ին մասի երկրորդ պարբերության «բարձրաստիճան պաշտոնատար անձի» բառերը փոխարինել «պետական պաշտոն զբաղեցնող անձանց (բացառությամբ պատգամավորի, դատավորի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի, դատախազի, քննիչի), 15 000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձանց» բառերով.

2) 2-րդ մասի «բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների առերևույթ խախտումների, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից (բացառությամբ պատգամավորների, դատավորների և դատախազների) օրենքով սահմանված էթիկայի» բառերը փոխարինել «պետական պաշտոն զբաղեցնող անձանց, 15 000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձանց կողմից «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների առերևույթ խախտումների, ինչպես նաև պետական պաշտոն զբաղեցնող անձանց (բացառությամբ պատգամավորի, դատավորի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի, դատախազի, քննիչի), 15 000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձանց կողմից վարքագծի» բառերով:

 

i

Հոդված 12. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների առերևույթ խախտում թույլ տված պետական պաշտոն զբաղեցնող անձի կամ 15 000 և ավելի բնակչություն ունեցող համայնքի ղեկավարի կամ նրա տեղակալի կամ Երևան համայնքի վարչական շրջանի ղեկավարի կամ նրա տեղակալի պաշտոն զբաղեցնող անձի կամ վարքագծի կանոնի առերևույթ խախտում թույլ տված կամ իրավիճակային շահերի բախման վիճակում առերևույթ հայտնված պետական պաշտոն զբաղեցնող անձի (բացառությամբ պատգամավորի, դատավորի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի, դատախազի, քննիչի) կամ 15 000 և ավելի բնակչություն ունեցող համայնքի ղեկավարի կամ նրա տեղակալի կամ Երևան համայնքի վարչական շրջանի ղեկավարի կամ նրա տեղակալի` պաշտոն զբաղեցնող անձի անունը, ազգանունը, որին վերաբերում է դիմումը, նրա զբաղեցրած պաշտոնը, և պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, որտեղ անձը պաշտոն է զբաղեցնում.»:

 

i

Հոդված 13. Օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 5-րդ մասերում, ինչպես նաև 33-րդ հոդվածի 2-4-րդ և 6-րդ մասերում «բարձրաստիճան պաշտոնատար» բառերը փոխարինել «պաշտոն զբաղեցնող» բառերով:

 

i

Հոդված 14. Օրենքի 33-րդ հոդվածում`

1) 3-րդ մասի «վերադասին» բառը փոխարինել «վերադաս անձին կամ անմիջական ղեկավարին» բառերով.

2) 4-րդ մասի «վերադաս անձին» բառերը փոխարինել «պաշտոնատար անձին» բառերով.

3) 6-րդ մասի «վերադաս չունեցող» բառերը փոխարինել «վերադաս կամ անմիջական ղեկավար չունեցող» բառերով:

 

i

 Հոդված 15. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 41.1-ին հոդվածով.

 

«Հոդված 41.1. Ծանուցումները

 

1. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իրականացվող վերլուծության և վարույթների շրջանակում անձին ծանուցում է թղթային կամ էլեկտրոնային եղանակով կամ ծանուցվող անձի մասնակցությամբ` այդ մասին փաստաթուղթ կազմելով, կամ ծանուցվողի համաձայնությամբ` այլ եղանակով:

2. Թղթային ծանուցումը հանձնվում է անմիջականորեն կամ փոստով` ծանուցվող անձի կողմից հայտարարագրում կամ դիմումում նշված հասցեով: Էլեկտրոնային ծանուցումն ուղարկվում է ծանուցվող անձի նշած էլեկտրոնային փոստի հասցեով կամ հեռախոսահամարին:

Էլեկտրոնային ծանուցումը պատշաճ է, եթե առկա է էլեկտրոնային ծանուցումն ստանալու մասին էլեկտրոնային հավաստում:»:

 

i

Հոդված 16. Օրենքի 42-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-9-րդ մասերով.

«6. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հանդիսանում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի իրավահաջորդը:

7. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի աշխատակազմը գործում է մինչև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների ձևավորումը:

8. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների քանակը և հաստիքացուցակը, կառուցվածքն ու կանոնադրությունը հաստատվում են մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը:

9. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումներում համապատասխան նշանակումները կատարվում են Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների քանակը և հաստիքացուցակը, կառուցվածքն ու կանոնադրությունը հաստատվելուց հետո` մեկամսյա ժամկետում:»:

 

Հոդված 17. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմավորման պահից:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2018 թ. մարտի 29
Երևան
ՀՕ-208-Ն

 

 

pin
ՀՀ 23.03.2018
N ՀՕ-208-Ն օրենք