ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2017 թվականի դեկտեմբերի 8-ին
«ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի փետրվարի 18-ի ՀՕ-41-Ն օրենքի 88-րդ հոդվածի 1.1-ին մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Եզրափակիչ և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի ապրիլի 1-ից:
2. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն ընդունված վարչական ակտերի հիման վրա հանրային իրավական դրամական պահանջները ենթակա են հարկադիր կատարման մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործող կարգի համաձայն:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ս. Սարգսյան |
2017 թ. դեկտեմբերի 26 Երևան ՀՕ-259-Ն
|