Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՆՈՐՄԱՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՆՈՐՄԱՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

28.12.1994թ.

թիվ 4-9-3

 

i

Գործուղման ծախսերի նորմաների

ավելացման մասին

 

ՀՀ կառավարության 1992թ. հոկտեմբերի 19-ի թիվ 521 որոշմամբ տրված իրավասության սահմաններում ՀՀ ֆինանսների նախարարությունը բյուջեի հաշվին պահվոց հիմնարկների, կազմակերպությունների աշխատողներին հատուցվող գործուղումների ծախսերի, ինչպես նաև ՀՀ տարածքում գործող ձեռնարկությունների ու կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) արտադրանքի, աշխատանքների և ծառայությունների ինքնարժեքի կազմի մեջ մտնող պաշտոնային գործուղումների ծախսերի համար 1995թ. հունվարի 1-ից սահմանում է հետևյալ նորմաները.

1. Գործուղվող աշխատողների բնակարանի վարձակալության ծախսերը հատուցել` Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ քաղաքներում և նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մայրաքաղաքներում օրական ոչ ավելի քան 35000 ռուբլի, մյուս քաղաքներում, ինչպես նաև շրջկենտրոններում 21000 ռուբլի, այլ բնակավայրերում 13000 ռուբլի: Գործուղման մեջ գտնվելու յուրաքանչյուր օրվա համար գործուղվող աշխատողին վճարել օրապահիկ` 5000 ռուբլու չափով, իսկ ծայր Հյուսիսի շրջաններում և նրան հավասարեցված վայրերում` 5500 ռուբլու չափով: Ներկայացված փաստաթղթերի հիման վրա հատուցել նաև ժամանակավոր գրանցման հետ կապված ծախսերը այն բնակավայրերում, որտեղ այդպիսի կարգ է սահմանված:

Վերը նշված նորմաներով հաշվարկված ծախսերը վճարվում են Ռուսաստանի Դաշնության արժույթով:

2. Գործուղվող աշխատողների բնակարանի վարձակալության ծախսերը հատուցել` Երևան քաղաքում օրական ոչ ավելի, քան 450 դրամ, Հայաստանի Հանրապետության մյուս քաղաքներում, շրջկենտրոններում և այլ բնակավայրերում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում` 350 դրամ, իսկ գործուղման մեջ գտնվելու յուրաքանչյուր օրվա համար գործուղվող աշխատողին վճարել օրապահիկ 200 դրամի չափով:

3. 1995թ. հունվարի 1-ից ուժը կորցրած ճանաչել ՀՀ ֆինանսների նախարարության 1994թ. սեպտեմբերի 26-ի թիվ 4-9-3 նամակը:

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
28.12.1994
N 4-9-3
Կարգ