ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
6 փետրվարի 2020 թվականի N 470-Լ
i
ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՆՈՐԱԾԻՆՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՁԵՎԱԹՂԹԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, ՀՀ Կառավարության 2002 թ. N 1936 որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետը, բժշկական կազմակերպություններում նորածինների բուժօգնության կազմակերպման գործընթացի փաստաթղթավորման հստակեցման և այդ ոլորտի հաշվառման բժշկական առանձին ձևաթղթերի արդիականացման նպատակով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել հիվանդանոցային բժշկական կազմակերպություններում նորածինների բժշկական օգնության և սպասարկման գործընթացին առնչվող բժշկական ձևաթղթերը.
1) Ծնարանում նորածնի առաջնային վերակենդանացման միջոցառումների թերթիկը, համաձայն հավելված 1-ի:
2) Նորածինների սիրտթոքային վերակենդանացման թերթիկը, համաձայն հավելված 2-ի:
3) Կրծքով կերակրման գնահատման և մարմնի ջերմաստիճանի հսկողության թերթիկը, համաձայն հավելված 3-ի:
4) Նորածնի նշանակումների և ինտենսիվ հսկողության թերթիկը և հրահանգների թերթիկը, համաձայն հավելված 4-ի:
5) Նորածնի նշանակումների և հատուկ հսկողության թերթիկը և հրահանգների թերթիկը, համաձայն հավելված 5-ի:
6) Նորածնի դուրսգրման էպիկրիզը, համաձայն հավելված 6-ի:
7) Նորածնի տեղափոխման էպիկրիզը, համաձայն հավելված 7-ի:
8) Նորածնի մահվան էպիկրիզը. համաձայն հավելված 8-ի:
9) Նորածնի դիակի ախտաբանաանատոմիական հետազոտության ուղեգիրը, համաձայն հավելված 9-ի:
2. Հաստատել հիվանդանոցային բժշկական կազմակերպություններում նորածինների բժշկական օգնության և սպասարկման գործընթացին առնչվող բժշկական ձևաթղթերի վարման կարգը, համաձայն հավելված 10-ի:
3. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկման շրջանակներում նորածինների հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող իրականացնող կազմակերպությունների ղեկավարներին առաջարկել`
նեոնատոլոգիական ծառայության կազմակերպման գործընթացում առաջնորդվել սույն հրամանի հավելվածներով հաստատված բժշկական ձևաթղթերով և դրանց վարման կարգով:
4. Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լ. Բաբախանյանին` ապահովել սույն հրամանի տեղադրումն Առողջապահության նախարարության պաշտոնական կայքում:
5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆ
Հավելված
Առողջապահության նախարարի
2020թ. փետրվարի 06-ի
N 470 - Լ հրամանի