ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
26 դեկտեմբերի 2018 թվականի N 632-Լ
i
ԴԵՊՔԻ ՎԱՅՐԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի N 1106-Ն որոշման 2-րդ կետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Սահմանել դեպքի վայրը պահպանելու պարտականություն ունեցող աշխատակիցների պաշտոնների ցանկը` համաձայն հավելվածի:
1. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Պաշտոնակատար` ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆ
Հավելված
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարի
2018 թվականի դեկտեմբերի 26-ի
N 632-Լ հրամանի
ՑԱՆԿ
ԴԵՊՔԻ ՎԱՅՐԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ
1. Քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի պատասխանատու հերթապահ,
2. Քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի գլխավոր մասնագետ,
3. Քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի առաջին կարգի մասնագետ,
4. Քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի կազմում ընդգրկված անվտանգության ապահովման բաժնի միջին խմբի պաշտոն զբաղեցնող ծառայող (հերթապահ խմբի պատասխանատու հերթապահի հանձնարարությամբ),
5. Քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի կազմում ընդգրկված պահպանության ապահովման բաժնի միջին խմբի պաշտոն զբաղեցնող ծառայող (հերթապահ խմբի պատասխանատու հերթապահի հանձնարարությամբ),
6. Քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի կազմում ընդգրկված անվտանգության ապահովման բաժնի կրտսեր խմբի պաշտոն զբաղեցնող ծառայող (հերթապահ խմբի պատասխանատու հերթապահի հանձնարարությամբ),
7. Քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի կազմում ընդգրկված պահպանության ապահովման կրտսեր խմբի պաշտոն զբաղեցնող ծառայող (հերթապահ խմբի պատասխանատու հերթապահի հանձնարարությամբ),
8. Քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայող` աշխատանքային օրերին և ժամերին` ժամը 9:00-ից մինչև 18:00-ն ընկած ժամանակահատվածում (հիմնարկի պետի կամ տվյալ ոլորտը համակարգող տեղակալի կամ հետաքննիչի հանձնարարությամբ),
9. Քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողներ` աշխատանքային օրերին և ժամերին` ժամը 9:00-ից մինչև 18:00-ն ընկած ժամանակահատվածում (հիմնարկի պետի կամ տվյալ ոլորտը համակարգող տեղակալի կամ հետաքննիչի հանձնարարությամբ):