(ուժը կորցրել է 02.11.2020 թիվ 138-Ն որոշում)
i
601.0007.140601
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«14» 06 2001 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60101106
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
2 մայիսի 2001 թվականի N 7
ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Առաջնորդվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 59 հոդվածով`
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշում է `
Հաստատել հեռուստառադիոընկերությունների վերալիցենզավորման կարգը:
Կարգն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
ՀԱՍՏԱՏՎԱԾ է
Հեռուստատեսության և ռադիոյի
ազգային հանձնաժողովի
2 մայիսի 2001թ. թիվ 7 որոշմամբ
ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են մինչև «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի ընդունումը լիցենզավորված և գործող հեռուստա-ռադիոընկերությունների (հեռուստաընկերություններ և ռադիոընկերություններ) վերալիցենզավորման պայմանները:
2. Վերալիցենզավորման նպատակն է համապատասխանեցնել հեռուստա-ռադիոընկերությունների գործունեությունը «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:
3. Վերալիցենզավորումն իրականացնում է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով):
4. Հանձնաժողովը հաստատում է լիցենզիայի ձևը:
5. Հանձնաժողովը վարում է լիցենզիաների գրանցամատյան, որի բոլոր էջերը համարակալվում և կնքվում են:
6. Վերալիցենզավորվող հեռուստառադիոընկերությանը տրվում է հեռուստառադիոհաղորդումների (հեռուստահաղորդումների կամ ռադիոհաղորդումների) հեռարձակման կամ արտադրության և հեռարձակման լիցենզիա:
7. Վերալիցենզավորման համար հեռուստառադիոընկերությունների դիմումները Հանձնաժողովն ընդունում է սույն կարգն ուժի մեջ մտնելու պահից 30 օրվա ընթացքում:
8. Նշված ժամկետում դիմում չներկայացրած հեռուստառադիոընկերության լիցենզիան համարվում է ուժը կորցրած:
9. Վերալիցենզավորումն իրականացվում է անվճար` նախկին լիցենզիայում նշված ժամկետով:
10. Լիցենզիան գրանցամատյանում գրանցվում և ուժի մեջ է մտնում այն տալու պահից:
11. Հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:
II. ՎԵՐԱԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
12. Վերալիցենզավորման համար հեռուստառադիոընկերությունը Հանձնաժողով է ներկայացնում դիմում և կից փաստաթղթեր (տես հավելվածը):
13. Դիմումը և կից փաստաթղթերն ուղարկվում են պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում են ստացականով (այսուհետ` պատշաճ ձևով ուղարկում կամ հանձնում):
14. Դիմողը հրավիրվում է Հանձնաժողովի նիստին:
Նիստի տեղի և ժամանակի մասին պատշաճ ձևով ծանուցված դիմողի չներկայանալը հիմք չէ դիմումը չքննարկելու համար:
15. Դիմողը պատասխանատու է փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների հավաստիության համար:
III. ՎԵՐԱԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
16. Վերալիցենզավորման դիմումը և կից փաստաթղթերը ներկայացվում են Հանձնաժողովի աշխատակազմի քարտուղարություն: Ներկայացված փաստաթղթերի հիման վրա կազմվում է անվանական գործ:
17. Դիմումը ներկայացվելուց հետո` 30 օրվա ընթացքում Հանձնաժողովը քննարկում է այն և ընդունում հետևյալ որոշումներից մեկը.
ա) վերալիցենզավորել հեռուստառադիոընկերությունը.
բ) մերժել վերալիցենզավորումը:
Մերժման մասին որոշման մեջ նշվում են մերժման պատճառները և իրավական հիմքերը:
18. Որոշումներն ընդունվում են օրենքով սահմանված կարգով:
19. Վերալիցենզավորումը մերժելու մասին որոշման պատճենը պատշաճ ձևով դիմողին հանձնելու օրվանը հաջորդող օրը լիցենզիան համարվում է ուժը կորցրած:
20. Մերժման հիմքերն են`
ա) առկա են լիցենզիայի գործողությունը դադարեցնելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հիմքեր.
բ) ներկայացված փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված կամ չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն կարգի պահանջներին.
գ) դիմող իրավաբանական անձն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվել լիցենզավորման ենթակա գործունեության տվյալ տեսակով:
21. Որոշումը կայացնելուց հետո` տասնօրյա ժամկետում դիմողին տրվում է նոր լիցենզիա, կամ հնգօրյա ժամկետում` վերալիցենզավորումը մերժելու մասին որոշման պատճենը:
22. Վերալիցենզավորված հեռուստառադիոընկերության ներկայացուցիչը լիցենզիան ստանալիս ստորագրում է գրանցամատյանում:
23. Վերալիցենզավորման համար սույն կարգով նախատեսված ժամկետի ավարտից հետո` Հանձնաժողովը 30 օրվա ընթացքում հրապարակում է վերալիցենզավորված հեռուստառադիոընկերությունների ցուցակը:
Հավելված 1
Հեռուստատեսության և ռադիոյի
ազգային հանձնաժողովի նախագահ
պրն _______________________
ՎԵՐԱԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԴԻՄՈՒՄ
Դիմող _________________________________________________________
(անվանումը)
Կազմակերպական-իրավական ձևը ___________________________________
_______________________________________________________________
Իրավաբանական հասցեն ___________________________________________
Հեռախոս, ֆաքս, էլ. փոստ _______________________________________
Լիցենզիայի համարը, գործողության ժամկետը _______________________
_______________________________________________________________
Գործունեության տեսակը _________________________________________
Սփռման հնարավոր տարածքը, բնակչության թիվը _____________________
Հաղորդումների տարածման տեսակը _________________________________
(եթերային, մալուխային)
Ծրագրերի պարբերականությունը ___________________________________
Եթերային ժամանակը _____________________________________________
(հեռուստառադիոհաղորդումների առավելագույն ծավալը)
Հաղորդումների թեմատիկան և մասնագիտացումը _____________________
Հաղորդումների լեզուն __________________________________________
Տնօրեն __________________ Ստորագրություն ______________________
ԿՏ «___ «_________ 2001թ
ԴԻՄՈՒՄԻՆ ԿԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ
._______________________________________________________________________.
| | | |Հեռարձակում |
| N | Փաստաթղթի անվանումը |Հեռարձակում| և |
| | | |արտադրություն|
|___|_________________________________________|___________|_____________|
| 1.|Դիմում | + | + |
| 2.|Հեռուստառադիոընկերության պետական | | |
| |գրանցման վկայականի պատճենը | + | + |
| 3.|Կանոնադրության պատճենը | + | + |
| 4.|ՀՀ արդարադատության նախարարության | - | + |
| |զանգվածային լրատվության միջոցի | | |
| |գրանցման մասին վկայականի պատճենը | | |
| 5.|ՀՀ կապի և տրանսպորտի նախարարության | + | + |
| |կողմից տրված լիցենզիան | | |
| 6.|Տեղական ինքնակառավարման մարմնի | | |
| |համաձայնությունը` կաբելային ցանց | + | + |
| |ստեղծելու վերաբերյալ | | |
| 7.|Տվյալներ հաղորդումների արտադրության և | | |
| |հեռարձակման տեխնիկական միջոցների և | + | + |
| |սարքավորումների մասին (ցանկ, | | |
| |տեխնիկական բնութագրեր, հավաստագրեր, | | |
| |տեղակայման վայրը) | | |
| 8.|Տեխնիկական միջոցների պատկանելիությունը | + | + |
| |հավաստող փաստաթղթեր | | |
| 9.|Ծրագրային քաղաքականությունը * | + | + |
|10.|Տեղեկություններ ֆինանսական աղբյուրների | + | + |
| |մասին | | |
|11.|Տեղեկություններ դիմողի` այլ | | |
| |հեռուստառադիոընկերության հիմնադիր և | + | + |
| |լիցենզավորված անձ կամ զանգվածային | | |
| |լրատվության այլ միջոցների հիմնադիր | | |
| |լինելու, ինչպես նաև դրանց | | |
| |արտադրությամբ և տարածմամբ զբաղվելու | | |
| |մասին | | |
|12.|Տեղեկություններ աշխատակազմի մասին | + | + |
| |(աշխատողների թիվը, կրթությունը և | | |
| |մասնագիտական պատրաստվածությունը) | | |
|13.|Տեղեկանք «ՀՀԿ» ՓԲԸ-ից` վերջին վեց | + | + |
| |ամսում հեռուստառադիոընկերության կողմից | | |
| |հեռարձակում իրականացնելու մասին | | |
._______________________________________________________________________.
Ծանոթություն
+ - փաստաթղթերը պահանջվում են
- - փաստաթղթերը չեն պահանջվում
* - նշել թեմատիկ ուղղվածությունը` լրատվական-տեղեկատվական,
լրատվական-վերլուծական, հրապարակախոսական, մշակութային,
զվարճալի-ճանաչողական, մանկական, մարզական, երաժշտական, գովազդ և
այլն