ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
21 փետրվարի 2020 թվականի N 257-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻՑ «ԲԱՑԹՈՂՈՒՄ` ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ՊՈՂՊԱՏԵ ԽՈՂՈՎԱԿՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԱՎՏՈՄԱՏ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ (ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-ին հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1524-Ն որոշման 3-րդ կետով, Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի Պայմանագրի 7-րդ հավելվածի 34-րդ կետով և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2019 թվականի հունիսի 4-ի N 90 որոշմամբ.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել.
1) Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով առանձին տեսակի պողպատե խողովակների ներմուծման ավտոմատ լիցենզավորման (հսկողության) ընթացակարգը` համաձայն N 1 հավելվածի:
2) Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով առանձին տեսակի պողպատե խողովակների ներմուծման թույլտվության ձևը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սահմանել ավտոմատ լիցենզավորման (հսկողության) ենթակա առանձին տեսակի պողպատե խողովակների ցանկը` համաձայն N 3 հավելվածի` սահմանելով ժամկետը մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Տ. Խաչատրյան
Հավելված N 1
ՀՀ էկոնոմիկայի նախարարի
2020 թ. փետրվարի 21-ի
N 257-Ն հրամանի
ԸՆԹԱՑԱԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻՑ «ԲԱՑԹՈՂՈՒՄ` ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ՊՈՂՊԱՏԵ ԽՈՂՈՎԱԿՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԱՎՏՈՄԱՏ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ (ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ)
I. Ընդհանուր դրույթներ
1. Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով առանձին տեսակի պողպատե խողովակների ներմուծման ավտոմատ լիցենզավորման (հսկողության) ընթացակարգով (այսուհետ` ընթացակարգ) կարգավորվում են առանձին տեսակի պողպատե խողովակների ներմուծման թույլտվության (այսուհետ` թույլտվություն) տրամադրման գործընթացի հետ կապված հարաբերությունները:
2. Ընթացակարգում օգտագործվող հասկացությունները`
1) ավտոմատ լիցենզավորում (հսկողություն)` ժամանակավոր միջոց, որը սահմանվում է ապրանքների առանձին տեսակների արտահանման և (կամ) ներմուծման դինամիկան դիտանցելու նպատակով,
2) թույլտվություն` հատուկ փաստաթուղթ, որը տրամադրվում է արտաքին առևտրային գործունեության մասնակցին արտաքին առևտրային այնպիսի գործարքի հիման վրա, որի առարկան այն ապրանքն է, որի համար սահմանված է ավտոմատ լիցենզավորում (հսկողություն),
3) արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված կամ հաշվառված իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերեր,
4) հայտատու` արտաքին տնտեսական գործունեություն իրականացնելու նպատակ ունեցող մասնակից:
3. Տրամադրված թույլտվությունների վերաբերյալ վարվում է էլեկտրոնային գրանցամատյան, որում առկա տվյալները կարող են տրամադրվել Հայաստանի Հանրապետության պետական մարմիններին և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների շրջանակներում այդ տեղեկատվությունը ստանալու իրավունք ունեցողներին:
lI. Թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի
ներկայացման վերաբերյալ դրույթներ
4. Թույլտվություն ստանալու համար հայտատուն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն է (այսուհետ` նախարարություն) ներկայացնում ուղեկցող գրություն` նշելով ընկերության կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու հասցեն, պետական գրանցման կամ հաշվառման համարը, և/կամ ՀՎՀՀ-ն, էլ. փոստի հասցեն և հեռախոսահամարը, ինչպես նաև`
1) հայտ` համաձայն N 1 ձևի, որը լրացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի նոյեմբերի 6-ի N 199 որոշմամբ հաստատված Ապրանքների առանձին տեսակների արտահանման և (կամ) ներմուծման թույլտվության ձևակերպման մասին հրահանգին համապատասխան,
2) հաշիվ-ապրանքագրի կամ արտաքին տնտեսական գործունեության պայմանագրի պատճենը:
5. Թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը և/կամ պատճենները հաստատվում են հայտատուի ստորագրությամբ: Դիմումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով էլեկտրոնային թվային ստորագրությամբ ներկայացնելու դեպքում` կից փաստաթղթերի և/կամ պատճենների լրացուցիչ հաստատման անհրաժեշտությունը բացակայում է:
6. Թույլտվություն ստանալու համար հայտը կարող է ներկայացնել հայտատուն` անձամբ կամ նրա կողմից լիազորված անձը:
7. Թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը նախարարություն հայտատուի հայեցողությամբ կարող են ներկայացվել էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային հասցեն` [email protected]), ինչպես նաև` փոստով կամ առձեռն:
8. Թույլտվությունը տրամադրվում է նախարարության կողմից, փաստաթղթերը ներկայացնելու օրվանից` երկու աշխատանքային օրվա ընթացքում:
9. Հայտատուի ներկայացրած փաստաթղթերը նախարարություն մուտքագրվելուց հետո, թերի լինելու դեպքում, մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով տեղեկացվում է հայտատուին:
10. Հայտատուն փաստաթղթերը թերի լինելու մասին տեղեկացում ստանալու դեպքում երկու աշխատանքային օրվա ընթացքում կարող է համալրել դրանք: Տվյալ դեպքում թույլտվության տրամադրման ժամկետը երկարաձգվում է ևս երկու աշխատանքային օրով:
11. Թույլտվության կորստի դեպքում նախարարությունը հայտատուի գրավոր դիմումի հիման վրա տրամադրում է բնօրինակի նման ձևակերպվող և «Կրկնօրինակ» նշագրում պարունակող թույլտվության կրկնօրինակը: Թույլտվության կրկնօրինակը նախարարության կողմից տրամադրվում է դիմումը ներկայացնելու օրվանից հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
12. Թույլտվությունը ստորագրում է նախարարը կամ նրա կողմից լիազորված պաշտոնատար անձը:
Ձև N 1
ՀԱՅՏ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻՑ «ԲԱՑԹՈՂՈՒՄ` ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ՊՈՂՊԱՏԵ ԽՈՂՈՎԱԿՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
._____________________________________________________________________.
|Եվրասիական տնտեսական միության անդամ երկրի պետական կառավարման լիազոր |
|մարմին |
|_____________________________________________________________________|
|1. Հայտ N |2. Գործողության ժամկետը |
|________________________________|____________________________________|
|3. Թույլտվության տեսակը |4. Պայմանագիր N առ |
| ՆԵՐՄՈՒԾՈՒՄ | |
|________________________________|____________________________________|
|5. Հայտատուն |6. Վաճառողը |
|________________________________|____________________________________|
|7. Ուղարկող երկիրը |8. Վաճառողի երկիրը |
|________________________________|____________________________________|
|9. Պայմանագրով նախատեսված |10. Արժեքը |11. Վիճակագրական արժեքը |
|տարադրամը | | |
|________________________________|___________|________________________|
|12. Ծագման երկիրը |13. Ծավալը |14. Չափի միավորը |
|_____________________________________________________________________|
|15. Ապրանքի ծածկագիրը և նկարագրությունը` ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի |
|_____________________________________________________________________|
|16. Լրացուցիչ տեղեկատվություն |
|_____________________________________________________________________|
|17. Լիցենզիայի տրամադրման հիմք |18. Հայտատուի |
|լիազորված անձ |Անունը, հայրանունը, ազգանունը |
| |Պաշտոնը |
| |Հեռախոսահամարը |
| |Ստորագրությունը և կնիքը |
| | |
| |_____ _____________ 202 թ. |
._____________________________________________________________________.
Հավելված N 2
ՀՀ էկոնոմիկայի նախարարի
2020 թ. փետրվարի 21-ի
N 257-Ն հրամանի
Ձև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻՑ «ԲԱՑԹՈՂՈՒՄ` ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ՊՈՂՊԱՏԵ ԽՈՂՈՎԱԿՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ
._____________________________________________________________________.
|Եվրասիական տնտեսական միության անդամ երկրի պետական կառավարման լիազոր |
|մարմին |
|_____________________________________________________________________|
|1. Հայտ N |2. Գործողության ժամկետը |
|________________________________|____________________________________|
|3. Թույլտվության տեսակը |4. Պայմանագիր N առ |
| ՆԵՐՄՈՒԾՈՒՄ | |
|________________________________|____________________________________|
|5. Հայտատուն |6. Վաճառողը |
|________________________________|____________________________________|
|7. Ուղարկող երկիրը |8. Վաճառողի երկիրը |
|________________________________|____________________________________|
|9. Պայմանագրով նախատեսված |10. Արժեքը |11. Վիճակագրական արժեքը |
|տարադրամը | | |
|________________________________|___________|________________________|
|12. Ծագման երկիրը |13. Ծավալը |14. Չափի միավորը |
|_____________________________________________________________________|
|15. Ապրանքի ծածկագիրը և նկարագրությունը` ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի |
|_____________________________________________________________________|
|16. Լրացուցիչ տեղեկատվություն |
|_____________________________________________________________________|
|17. Հայտատուի լիազորված անձ |18. Լիազորված անձ |
|Անունը, հայրանունը, ազգանունը |Անունը, հայրանունը, ազգանունը |
|Պաշտոնը |Պաշտոնը |
|Հեռախոսահամարը |Հեռախոսահամարը |
|Ստորագրությունը և կնիքը |Ստորագրությունը և կնիքը |
|_____ _____________ 202 թ. |_____ _____________ 202 թ. |
._____________________________________________________________________.
Հավելված N 3
ՀՀ էկոնոմիկայի նախարարի
2020 թ. փետրվարի 21-ի
N 257-Ն հրամանի
ՑԱՆԿ
ավտոմատ լիցենզավորման (հսկողության) ենթակա առանձին տեսակի
պողպատե խողովակների
._______________________________________________________________.
| Ապրանքի անվանում |ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ |
| |ծածկագիր |
|________________________________________________|______________|
|1. Հորատման խողովակներ |7304 22 000 1 |
| |7304 22 000 2 |
| |7304 22 000 9 |
| |7304 23 000 1 |
| |7304 23 000 2 |
| |7304 23 000 9 |
|________________________________________________|______________|
|2. Շրջապահ եռակցման կամ առանց կարի խողովակներ |7304 24 000 1 |
| |7304 24 000 2 |
| |7304 24 000 3 |
| |7304 24 000 4 |
| |7304 24 000 5 |
| |7304 24 000 6 |
| |7304 24 000 9 |
| |7304 29 100 1 |
| |7304 29 100 2 |
| |7304 29 100 3 |
| |7304 29 100 9 |
| |7304 29 300 1 |
| |7304 29 300 2 |
| |7304 29 300 3 |
| |7304 29 300 4 |
| |7304 29 300 9 |
| |7304 29 900 1 |
| |7304 29 900 9 |
| |7305 20 000 0 |
| |7306 21 000 0 |
| |7306 29 000 0 |
|________________________________________________|______________|
|3. Պոմպակոմպրեսորային եռակցման կամ առանց կարի |7304 24 000 1 |
|խողովակներ |7304 24 000 2 |