Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

7 օգոստոսի 2019 թվականի N 298

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 88-Ն ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

i

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) 2015 թվականի ապրիլի 22-ի N 88-Ն որոշման 1-ին կետով հաստատվել է Հայաստանի Հանրապետության տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագների հաշվարկման մեթոդիկան (այսուհետ` Մեթոդիկա):

Ըստ Մեթոդիկայի 1-ին կետի 1-ին ենթակետի` բնական ջրահոսքերի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններ են համարվում այն կայանները, որոնք ունեն մինչև 30 ՄՎտ տեղակայված հզորություն, էլեկտրական էներգիա արտադրելու նպատակով ամբողջությամբ, մասնակիորեն կամ համատեղության կարգով չեն օգտագործում այլ անձանց հիդրոկառույցներ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի համաձայն անօտարելի համարվող հողամասերում կառուցված հիդրոկառույցների) և էլեկտրական էներգիայի արտադրության առաջին լիցենզիան ստացել են 2004 թվականի փետրվարի 9-ից հետո:

Հաշվի առնելով, որ Մեթոդիկայի 1-ին կետի 1-ին ենթակետում նախատեսված բացառության ձևակերպումը կարող է տարաբնույթ ընկալումների տեղիք տալ, որի հետևանքով կարող են ծագել կիրառական խնդիրներ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով անօտարելի համարվող հողամասերում կառուցված հիդրոկառույցների օգտագործմամբ գործող փոքր հիդրոէլեկտրակայանները (այսուհետև` Կայան) դասակարգելիս և դրանից բխող` Կայաններում արտադրվող էլեկտրական էներգիայի համար համապատասխան սակագներ կիրառելիս, և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասով` Հանձնաժողովն անհրաժեշտ է համարում պաշտոնապես պարզաբանել նշված իրավանորմը:

Այսպես, Մեթոդիկայի 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված ընդհանուր կանոնից բխում է, որ որպեսզի Կայանը համարվի բնական ջրահոսքի վրա կառուցված, անհրաժեշտ է հետևյալ երեք հատկանիշների միաժամանակյա առկայությունը`

ա) Կայանը պետք է ունենա մինչև 30 ՄՎտ տեղակայված հզորություն,

բ) Էլեկտրական էներգիա արտադրելու նպատակով Կայանի կողմից օգտագործվող բոլոր հիդրոկառույցները պետք է պատկանեն Կայանը շահագործող ընկերությանը,

գ) Կայանը էլեկտրական էներգիայի արտադրության առաջին լիցենզիան պետք է ստացած լինի 2004 թվականի փետրվարի 9-ից հետո:

Ընդ որում, վերոնշյալ «ա» և «գ» կետերով նախատեսված հատկանիշները հստակ են և պարտադիր պետք է առկա լինեն թե՛ ընդհանուր կանոնի, թե՛ բացառության դեպքում: Անդրադառնալով վերը նշված «բ» պարբերությամբ նշված պահանջին` հարկ է փաստել, որ նշված իրավադրույթի սահմանման համար ելակետ է ընդունվել այն հանգամանքը, որ որպեսզի Կայանը դասվի բնական ջրահոսքի վրա կառուցված կայանների շարքին և դրանում առաքված էլեկտրական էներգիայի համար կիրառվի համադրության մեջ ավելի բարձր սակագին, անհրաժեշտ է, որ կայանի տարր կազմող բոլոր հիդրոկառույցները կառուցված լինեն լիցենզավորված անձի կողմից, իսկ եթե արդեն իսկ կառուցված են, ապա գործունեության ողջ ժամանակահատվածի համար դառնան վերջինիս սեփականությունը: Ինչ վերաբերում է նույն ենթակետով սահմանված բացառությանը, ապա որպես հիմք ընդունվել են օրենսդրական այն կարգավորումները, համաձայն որոնց` Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված դեպքերում նշված հողամասերի նկատմամբ առաջնային իրավական տիտղոսի տեր (սեփականության իրավունք ունեցող) են համարվում պետությունը կամ համայնքը: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 202-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված իրավունքի ուժով, համապատասխանաբար, պետությունը կամ համայնքը սեփականության իրավունք ձեռք են բերում նաև նշված հողամասերի վրա կառուցված հիդրոկառույցների նկատմամբ: Սեփականության իրավունքով ֆիզիկական և իրավաբանական անձանց դրանք պատկանել չեն կարող: Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 87-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա կառուցված շենքերը կամ շինությունները` տվյալ դեպքում հիդրոկառույցները, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կարող են տրամադրվել միայն օգտագործման կամ կառուցապատման իրավունքով: Նշված կարգավորումն իր ամրագրումն է գտել նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 209 հոդվածի 2-րդ մասում:

Այլ կերպ, Մեթոդիկայի 1-ին կետի 1-ին ենթակետում ամրագրված բացառությունը վերաբերում է վերոնշյալ հողամասերի և դրանց վրա առկա շինությունների` հիդրոկառույցների պատկանելիությանը, այն է` դրանց նկատմամբ սեփականության իրավունքին, և որևէ կերպ չի կարող մեկնաբանվել որպես բացառում դրանց նկատմամբ այլ իրավունքների առկայության, այլապես ոչ միայն իմաստազուրկ է դառնում նշված պարբերությամբ նախատեսված պահանջի տրամաբանությունը, այլև հանգեցնում վերոնշյալ օրենսդրական կարգավորումների խախտման:

Միևնույն ժամանակ, հանձնաժողովը քննարկվող իրավակարգավորման հետ համակարգային կապվածության մեջ, ի լրումն վերը նշված հիմնավորման, հարկ է համարում անդրադառնալ նաև Հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի N 374-Ն որոշմամբ հաստատված էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգին: Մասնավորապես, կայանի կառուցման աշխատանքների ավարտից հետո էլեկտրական էներգիայի արտադրության փուլ անցնելու համար նշված կարգի 43-րդ կետի համաձայն` ի թիվս այլ փաստաթղթերի լիցենզավորված անձը պարտավոր է ներկայացնել նաև կայանի (հիդրոէլեկտրակայանների դեպքում ներառյալ գլխամասային հանգույցի) նկատմամբ լիցենզավորված անձի սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականի (վկայականների) պատճենը (պատճենները), եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվում է նշված իրավունքների պետական գրանցում, իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն նշված իրավունքների պետական գրանցում չպահանջվելու դեպքում` իրավասու մարմնի կողմից տրված համապատասխան հիմնավորումներ: Նույն կարգի 83-րդ կետի համաձայն` լիցենզավորված անձը լիցենզիայում փոփոխություններ կատարելու համար հանձնաժողով դիմելիս պետք է ներկայացնի առաջարկվող փոփոխությունների անհրաժեշտությունը և դրանք հիմնավորող փաստաթղթերը:

Նշվածի համատեքստում ակնհայտ է` որպեսզի Կայանը դասվի բնական ջրահոսքերի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայանների շարքին, լիցենզավորված անձը լիցենզիայի գործողության ողջ ընթացքում պետք է ունենա Կայանի շահագործման համար անհրաժեշտ բոլոր հիդրոկառույցների նկատմամբ հավաստված գույքային իրավունք, որպիսին պետք է լինի սեփականության իրավունքը բոլոր դեպքերում, իսկ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով անօտարելի համարվող հողամասերի վրա կառուցված հիդրոկառույցների դեպքում` օրենսդրությամբ նախատեսված այլ իրավունք, մասնավորապես օգտագործման կամ կառուցապատման հավաստված գույքային իրավունք:

Հաշվի առնելով վերոնշյալը և հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 42-44-րդ հոդվածները` Հանձնաժողովը պաշտոնապես պարզաբանում է.

Որպեսզի հիդրոէլեկտրակայանը Մեթոդիկայի 1-ին կետի 1-ին ենթակետի իմաստով համարվի բնական ջրահոսքի վրա կառուցված, ի թիվս նույն ենթակետում նշված մյուս պայմանների (ունենա մինչև 30 ՄՎտ տեղակայված հզորություն, էլեկտրական էներգիայի արտադրության առաջին լիցենզիան ստացած լինի 2004 թվականի փետրվարի 9-ից հետո), անհրաժեշտ է, որ էլեկտրական էներգիա արտադրելու նպատակով կայանի կողմից օգտագործվող բոլոր հիդրոկառույցները ամբողջությամբ պատկանեն կայանը շահագործող անձին (իրավաբանական կամ ֆիզիկական), իսկ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա կառուցված հիդրոկառույցներ օգտագործելու դեպքում Կայանը շահագործող անձը համապատասխան լիցենզիայի գործողության ողջ ընթացքում այդ հիդրոկառույցների նկատմամբ պետք է ունենա օրենսդրությամբ պահանջվող` համապատասխան գույքային իրավունք (կառուցապատման կամ օգտագործման):

 

Հայաստանի Հանրապետության

հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

    նախագահ`                               Գ. Բաղրամյան

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
07.08.2019
N 298
Պաշտոնական պարզաբանում