ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ
ՀՐԱՄԱՆ
16 հուլիսի 2018 թվականի թիվ 1-Լ
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի ԹԻՎ 751-Լ ՈՐՈՇՄԱՆ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 751-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ոստիկանության կանոնադրության պատշաճ կիրարկումն ապահովելու նպատակով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 751-Ա որոշման կիրարկումն ապահովող միջոցառումների իրականացման ժամանակացույցը` համաձայն հավելվածի:
2. Հավելվածի «Պատասխանատու ստորաբաժանում» սյունակում առաջին կատարող հանդիսացող Ոստիկանության ստորաբաժանումների պետերին` համագործակցելով Ոստիկանության համակատարող ստորաբաժանումների հետ, սահմանված ժամկետներում, մշակել և ՀՀ ոստիկանության պետի հաստատմանը ներկայացնել իրավական ակտի նախագիծը:
3. Հրամանի կատարման նկատմամբ հսկողությունը հանձնարարել ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Հ. Քոչարյանին:
Հայաստանի Հանրապետության ոստիկանության գնդապետ |
Վ.Օսիպյան |
2018 թ. հուլիսի 16 Երևան
|
|
Հավելված
ՀՀ ոստիկանության պետի
2018 թ. հուլիսի 16-ի
թիվ 1-Լ հրամանի
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի ԹԻՎ 751-Լ ՈՐՈՇՄԱՆ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
._____________________________________________________________________.
|հ/հ|Միջոցառման անվանումը |Պատասխանատու | ժամկետ |
| | |ստորաբաժանում | |
|___|_______________________________|____________________|____________|
|1. |ՀՀ ոստիկանության |Շտաբ |Կիսամյակի |
| |ստորաբաժանումների կառուցվածքը |ԿՔՎ |ընթացքում |
| |և հաստիքացուցակը հաստատելու |ԻՎ | |
| |մասին ՀՀ ոստիկանության պետի | | |
| |հրամանների նախագծերի | | |
| |ներկայացում ՀՀ | | |
| |ոստիկանության պետին | | |
|___|_______________________________|____________________|____________|
|2. |ՀՀ ոստիկանության կենտրոնական |ՀՀ ոստիկանության |15.11.2018թ.|
| |ապարատի, դրա անմիջական |կենտրոնական ապարատի,| |
| |ենթակայության կառուցվածքային |դրա անմիջական | |
| |ստորաբաժանումների, Երևան |ենթակայության | |
| |քաղաքի և մարզային |կառուցվածքային | |
| |վարչությունների և դրանց ենթակա|ստորաբաժանումներ, | |
| |ստորաբաժանումների |Երևան քաղաքի և | |
| |կանոնադրությունը հաստատելու |մարզային | |
| |մասին հրամանի նախագծերի |վարչություններ, | |
| |ներկայացում ՀՀ ոստիկանության |դրանց ենթակա | |
| |պետին |ստորաբաժանումներ | |
| | |Շտաբ | |
|___|_______________________________|____________________|____________|
|3. |ՀՀ ոստիկանության ծառայողների, |ԻՎ |15.11.2018թ.|
| |զինծառայողների, քաղաքացիական |ՆԱՎ | |
| |ծառայողների, քաղաքացիական |Շտաբ | |
| |աշխատանք կատարողների, | | |
| |տեխնիկական սպասարկում | | |
| |իրականացնող անձանց ներքին | | |
| |կարգապահական կանոններ | | |
| |հաստատելու մասին ՀՀ | | |
| |ոստիկանության պետի հրամանի | | |
| |նախագծի ներկայացում ՀՀ | | |
| |ոստիկանության պետի | | |
|___|_______________________________|____________________|____________|
|4. |ՀՀ ոստիկանության պետի |ԿՔՎ |15.11.2018թ.|
| |խորհրդականի, ոստիկանության |Շահագրգիռ | |
| |ծառայողների, զինծառայողների, |ստորաբաժանումներ | |
| |քաղաքացիական ծառայողների` տվյալ| | |
| |պաշտոնի անձնագիրը հաստատելու | | |
| |մասին ՀՀ ոստիկանության պետի | | |
| |հրամանի նախագծի ներկայացում ՀՀ | | |
| |ոստիկանության պետին | | |
|___|_______________________________|____________________|____________|
|5. |ՀՀ ոստիկանության պետի |ՀՀ ոստիկանության |01.08.2018թ.|
| |խորհրդականների և օգնականների |պետի աշխատակազմ | |
| |միջև պարտականությունների | | |
| |բաշխելու մասին ՀՀ ոստիկանության| | |
| |պետի հրամանի հրամանի նախագծի | | |
| |ներկայացում ՀՀ ոստիկանության | | |
| |պետին | | |
|___|_______________________________|____________________|____________|
|6. |ՀՀ ոստիկանության պետի |Շտաբ |30.07.2018թ.|
| |տեղակալների կողմից համակարգման | | |
| |ոլորտները սահմանելու մասին ՀՀ | | |
| |ոստիկանության պետի հրամանի | | |
| |նախագծի ներկայացում ՀՀ | | |
| |ոստիկանության պետին | | |
|___|_______________________________|____________________|____________|
|7. |ՀՀ ոստիկանության գործունեության|Շտաբ |15.11.2018թ.|
| |գնահատման գերատեսչական | | |
| |չափորոշիչները հաստատելու մասին | | |
| |ՀՀ ոստիկանության պետի հրամանի | | |
| |նախագծի ներկայացում ՀՀ | | |
| |ոստիկանության պետին | | |
|___|_______________________________|____________________|____________|
|8. |Հայաստանի Հանրապետության և |ԿՔՎ |20.07.2018թ.|
| |օտարերկրյա պետությունների |ԻՎ | |
| |պետական կառավարման մարմինների | | |
| |ղեկավարներին կամ այլ պաշտոնատար| | |
| |անձանց, քաղաքացիներին, ինչպես | | |
| |նաև քաղաքացիություն չունեցող | | |
| |անձանց խրախուսելու մասին ՀՀ | | |
| |ոստիկանության պետի հրամանի | | |
| |նախագծի ներկայացում ՀՀ | | |
| |ոստիկանության պետին | | |
|___|_______________________________|____________________|____________|
|9. |ՀՀ ոստիկանությունում |ԿՔՎ |20.07.2018թ |
| |արձակուրդների տրամադրման կարգի |ԻՎ | |
| |և օտարերկրյա պետություններում | | |
| |արձակուրդի անցկացման | | |
| |թույլտվությունների կարգի | | |
| |համապատասխանեցում ՀՀ | | |
| |կառավարության 11.06.2018թ. թիվ | | |
| |751-Լ որոշման պահանջներին | | |
|___|_______________________________|____________________|____________|
|10.|Ոլորտը կանոնակարգող իրավական |ՀՀ ոստիկանության |Կիսամյակի |
| |ակտերի համապատասխանեցում ՀՀ |կենտրոնական ապարատի,|ընթացքում |
| |կառավարության 11.06.2018 թ. |դրա անմիջական | |
| |թիվ 751-Լ, որոշման պահանջներին |ենթակայության | |
| | |կառուցվածքային | |
| | |ստորաբաժանումներ | |
|___|_______________________________|____________________|____________|
|11.|ՀՀ ոստիկանությունում |Շտաբ |Կիսամյակի |
| |խորհրդակցական մարմին (կոլեգիա) | |ընթացքում |
| |ստեղծելու, դրա անհատական | | |
| |կազմերը և աշխատակարգը | | |
| |հաստատելու մասին ՀՀ | | |
| |ոստիկանության պետի հրամանի | | |
| |նախագծի ներկայացում ՀՀ | | |
| |ոստիկանության պետին | | |
._____________________________________________________________________.
(հավելվածը փոփ. 15.08.2018 թիվ 8-Լ հրաման)