Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒ ...

09.04.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   26.03.2015  -ից մինչեւ   09.04.2018  -ը:
 

 

(սույն օրենքն ուժը կորցրել է նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը` 07.03.18 ՀՕ-143-Ն օրենք)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է Ազգային ժողովի
կողմից 19 փետրվարի 1996 թ.

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Սույն օրենքը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 61 հոդվածին համապատասխան սահմանում է Հայաստանի Հանրապետության Նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման կարգը` նպատակ ունենալով ապահովել Հայաստանի Հանրապետության Նախագահի լիազորությունների արդյունավետ իրականացումը:

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության Նախագահի վարձատրությունը

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատավարձի չափը սահմանվում է օրենքով:

(1-ին հոդ. փոփ. 29.04.08 ՀՕ-39-Ն օրենք)

 

Հոդված 2. Հայաստանի Հանրապետության Նախագահի սպասարկումը

 

Հայաստանի Հանրապետության Նախագահին սպասարկման նպատակով տրամադրվում են`

ա) նստավայր Երևանում (Բաղրամյան 26),

բ) ծառայողական առանձնատուն Երևանում` համապատասխան սպասարկմամբ,

գ) պետական ամառանոց Սևանում, Դիլիջանում և Ծաղկաձորում` ապահովված համապատասխան գույքով և սպասարկմամբ,

դ) հատուկ նշանակության ավտոտրանսպորտ,

ե) հատուկ սարքավորված ինքնաթիռ և ուղղաթիռ:

Հայաստանի Հանրապետության Նախագահի առողջական վիճակին հետևելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ:

 

Հոդված 3. Հայաստանի Հանրապետության Նախագահի անվտանգության ապահովումը

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի անձն անձեռնմխելի է: Նրա անվտանգության, պատվի և արժանապատվության նկատմամբ ոտնձգություններն առաջ են բերում օրենքով սահմանված պատասխանատվություն:

Հայաստանի Հանրապետության Նախագահի անվտանգությունն ապահովում է Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությունը` օրենսդրությամբ սահմանված կարգով:

(3-րդ հոդ. փոփ. 29.04.08 ՀՕ-39-Ն օրենք)

 

Հոդված 4. Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտանիքի սպասարկումը և անվտանգության ապահովումը

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտանիքն օգտվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի համար սահմանված սպասարկման և անվտանգության ապահովման պետական ծառայություններից:

 

Հոդված 5. Հայաստանի Հանրապետության Նախագահի և նրա աշխատակազմի գործունեության ապահովումը

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի և նրա աշխատակազմի գործունեության ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ծախսերը նախատեսող մասով:

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի` պետական բյուջեով սահմանված ծախսերի կազմում նախատեսվում է պահուստային ֆոնդ, որի միջոցները ծախսվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից սահմանված կարգով:

(5-րդ հոդ. փոփ. 29.04.08 ՀՕ-39-Ն օրենք)

 

Հոդված 6. Հայաստանի Հանրապետության Նախագահի սպասարկումը և անվտանգության ապահովումը պաշտոնաթողությունից հետո

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահին ապահովում է բնակարանով, ավտոտրանսպորտով, ինչպես նաև պաշտոնաթող Նախագահի ցանկությամբ` կահավորված գրասենյակով: Պաշտոնաթող Նախագահին բնակարանը տրամադրվում է սեփականության իրավունքով, կահավորված գրասենյակը և ավտոտրանսպորտը` ցմահ օգտագործման իրավունքով:

Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահի գրասենյակի գործունեության ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին: Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահին օգտագործման իրավունքով տրվող գրասենյակի համար նախատեսվում է առավելագույնը երեք հաստիքային միավոր, որոնք ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաստիքացուցակում:

Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահի` այլ երկրներ կատարվող ճանապարհորդության ծախսերը (տարեկան ոչ ավելի, քան երկու անգամ, և յուրաքանչյուրը մինչև 10 օր ժամկետով) հատուցվում են պետական բյուջեի միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահին տրամադրվում է անձնական հատուկ պետական պահպանություն` օրենսդրությամբ սահմանված կարգով: Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահը կարող է ժամանակավորապես կամ ընդմիշտ հրաժարվել պետական պահպանությունից` այդ մասին գրավոր տեղյակ պահելով լիազոր մարմնի ղեկավարին:

Պաշտոնաթողությունից հետո Հայաստանի Հանրապետության Նախագահի համար, բացառությամբ այն դեպքերի, երբ նա պաշտոնանկ է արվում, նշանակվում է հատուկ կենսաթոշակ` Հայաստանի Հանրապետության Նախագահի` օրենքով սահմանված աշխատավարձի 70 տոկոսի չափով: Հայաստանի Հանրապետության Նախագահի` օրենքով սահմանված աշխատավարձի չափը բարձրանալու դեպքում Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահի կենսաթոշակը համամասնորեն վերահաշվարկվում է:

Նշված հատուկ կենսաթոշակը չի վճարվում այն ամբողջ ժամանակահատվածում, որի ընթացքում պաշտոնաթող Նախագահը վարում է որևէ ընտրովի կամ նշանակովի պաշտոն և ստանում է Հայաստանի Հանրապետության Նախագահի` օրենքով սահմանված աշխատավարձի 70 տոկոսի չափը գերազանցող վարձատրություն, իսկ այդ չափից ցածր լինելու դեպքում նա ստանում է նշված հատուկ կենսաթոշակի և աշխատավարձի տարբերությունը:

(6-րդ հոդ. փոփ. 29.04.08 ՀՕ-39-Ն, 12.12.13 ՀՕ-200-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 12.12.13 ՀՕ-200-Ն, 04.03.15 ՀՕ-13-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան
5 մարտի 1996 թ.
ՀՕ-33

 

pin
ՀՀ 19.02.1996
N ՀՕ-33 օրենք