(ուժը կորցրել է 09.04.18 թվականից` 05.04.18 ՆՀ-227-Ն հրամանագիր)
i
030.0799.190101
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿ ՀԻՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի անդամներ Ժան և Ալբերտ Պողոսյանների և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջև կնքված պայմանագիրը` որոշում եմ.
i
1. Հիմնել Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակ և այն յուրաքանչյուր տարի շնորհել`
ա) բնական գիտությունների զարգացման բնագավառում նշանակալի հայտնագործության կամ ներդրած ավանդի համար.
բ) տեխնիկական գիտությունների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում նշանակալի հայտնագործության կամ ներդրած ավանդի համար.
գ) արվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար.
դ) բժշկագիտության բնագավառում նշանակալի հայտնագործության կամ ներդրած ավանդի համար.
ե) (ե ենթակետն ուժը կորցրել է 12.10.10 ՆՀ-248-Ն հրամանագիր)
i
զ) ֆիզիկայի զարգացման բնագավառում նշանակալի հայտնագործության կամ ներդրած ավանդի համար.
է) գրականության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար.
ը) հումանիտար գիտությունների զարգացման բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար:
(1-ին կետը փոփ. 08.09.01 ՆՀ-938, 18.02.04 ՆՀ-22-Ն, 12.08.04 ՆՀ-138-Ն, 12.10.10 ՆՀ-248-Ն, 03.11.11 ՆՀ-297-Ն հրամանագրեր)
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակները յուրաքանչյուր բնագավառի համար շնորհվում են համանուն վկայագրի և դրամական պարգևի ձևով:
(2-րդ կետը փոփ. 03.11.11 ՆՀ-297-Ն հրամանագիրր)
3. Ի գիտություն ընդունել, որ`
ա) համապատասխան բնագավառների հանձնախմբերի կողմից մրցանակի թեկնածուների ընտրությունը և առաջադրումը կատարվում է «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի անդամներ Ժան և Ալբերտ Պողոսյանների և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջև կնքված պայմանագրի համաձայն.
բ) մրցանակների մաս կազմող դրամական պարգևները հատկացվում են «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի անդամներ Ժան և Ալբերտ Պողոսյանների կողմից:
4. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
(վերնագիրը փոփ. 03.11.11 ՆՀ-297-Ն հրամանագիրր)
19 հունվարի 2001 թ.
ՆՀ-799