(ուժը կորցրել է 16.03.02 ՆՀ-1063 հրամանագիր)
i
030.0770.080101
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 85 հոդվածի երրորդ մասով և ի փոփոխումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 1995 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը և գործունեության կարգը սահմանելու մասին» N-456 հրամանագրի` որոշում եմ.
1. Վերակազմավորել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարությունը` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության:
i
2. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1995 թվականի հուլիսի 25-ի ՆՀ-456 հրամանագրի (Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի մայիսի 20-ի ՆՀ-577 հրամանագրի խմբագրությամբ) I բաժնում`
ա) 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«18. Տարածքային կառավարման նախարար».
բ) լրացնել նոր 20-րդ կետ հետևյալ բովանդակությամբ`
«20. Քաղաքաշինության նախարարություն»:
Այդ կապակցությամբ բաժնի 20-րդ կետը համարել 21-րդ կետ:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` մեկամսյա ժամկետում ընդունել սույն հրամանագրից բխող համապատասխան որոշումներ:
4. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
8 հունվարի 2001 թ.
ՆՀ-770