Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 313 ՈՐ ...

 

 

040.1494.301117

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 նոյեմբերի 2017 թվականի N 1494-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 313 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 26-ի «էներգետիկայի բնագավառի օբյեկտների անվտանգության գոտիների չափերը և դրանց օգտագործման կարգը հաստատելու մասին» N 313 որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) կարգի 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությունը» բառերը փոխարինել «Էներգետիկայի բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող մարմինը» բառերով.

2) կարգի II գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

i

«II. ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻՑ ԷՆԵՐԳԱԿԻՐՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԲՆԱԿԱՆՈՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ, ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԳՈՒՅՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԳՈՏԻՆԵՐԸ

 

7. Հիդրոէներգետիկ օբյեկտների անվտանգության գոտիների չափերը և դրանց օգտագործման կարգը սահմանվում են հետևյալ կերպ`

1) ջրամբարների և գլխամասային կառուցվածքների անվտանգության գոտին դրանց կից տարածքն է, որտեղ հաստատվում է հատուկ ռեժիմ` ջրերը կեղտոտումից, աղտոտումից, սպառումից զերծ պահելու, ինչպես նաև այդ օբյեկտներն անվտանգ շահագործելու համար: Արգելվում է անվտանգության գոտու տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելը: Անվտանգության գոտու չափերը տրված են ստորև ներկայացված աղյուսակում`

 

Անվտանգության գոտու նվազագույն լայնությունը` սկսած նորմալ

դիմհարային մակարդակից` կախված ջրամբարին հարակից լանջերի

թեքությունից

 

Հարակից լանջի թեքությունը Մինչև 150 150- 300 300- 45օ
Անվտանգության գոտու լայնությունը (մ) 10 10-15 15-20

 

Ծանոթագրություն. 45o-ից բարձր թեքությունների դեպքում անվտանգության

գոտու լայնությունը որոշվում է սահմանված կարգով

հաստատված նախագծով:

 

2) դերիվացիոն ջրանցքների, խողովակաշարերի անվտանգության ապահովման համար անհրաժեշտ հողային շերտի լայնությունը` դերիվացիոն ջրանցքի կամ խողովակաշարի եզրից մինչև տարբեր նշանակության օբյեկտները, շինությունները, կառույցները և հողօգտագործողների կողմից օգտագործվող հողերը, պետք է լինի 6 մետրից ոչ պակաս: Այն դեպքում, երբ ջրանցքն անցնում է թեք լանջերով, անվտանգության գոտու լայնությունը, կախված լանջի թեքությունից, որոշվում է ստորև ներկայացված աղյուսակի համաձայն`

 

Թեք լանջերով անցնող ջրանցքի անվտանգության գոտու լայնությունը

 

Հարակից լանջի թեքությունը Մինչև 150 150 - 300 30օ - 450
Անվտանգության գոտու լայնությունը (մ) 6 6-10 10-20

 

Ծանոթագրություն. 45o-ից բարձր թեքությունների դեպքում անվտանգության

գոտու լայնությունը որոշվում է սահմանված կարգով

հաստատված նախագծով:

 

8. Վերականգնվող էներգետիկ այլ ռեսուրսներից (արեգակնային, երկրաջերմային, հողմային և կենսազանգված) էլեկտրական էներգիայի ստացման օբյեկտների (այսուհետ` էներգատեղակայանք) անվտանգության գոտիները և բնականոն գործունեությունն ապահովվում է`

1) արեգակնային էներգիայի աղբյուրի կիրառմամբ էներգատեղակայանքների համար`

ա. արեգակնային էներգիայի աղբյուրի կիրառմամբ էներգատեղակայանքի կառուցման և շահագործման համար նախագծային փաստաթղթերով նախատեսված հողատարածքը (տարածք) կառուցապատումից հետո, մինչև շահագործման հանձնելը, պետք է ցանկապատվի. վերջինս հանդիսանում է անվտանգության առաջնային գոտի,

բ. անվտանգության երկրորդային գոտին տարածքին հարող, այլ անձանց տնօրինման տակ գտնվող, այլ հողամասերը և (կամ) հողատարածքներն են, որտեղ արգելվում է իրականացնել որևէ գործունեություն, որն ամբողջությամբ կամ մասամբ կստվերի (կշվաքի) արեգակի ճառագայթների ազդեցությամբ աշխատող սարքավորումները.

2) հողմային էներգիայի աղբյուրի կիրառմամբ էներգատեղակայանքների համար`

ա. հողմային աղբյուրի կիրառմամբ էներգատեղակայանքի առանձին հողմակների հիմքերի և սարքավորումների կառուցման համար նախագծային փաստաթղթերով նախատեսված հողամասերը (տարածք) կառուցապատումից հետո, մինչև շահագործման հանձնելը, պետք է ցանկապատվեն. վերջիններս հանդիսանում են անվտանգության առաջնային գոտիներ,

բ. անվտանգության երկրորդային գոտին տարածքին հարող, այլ անձանց տնօրինման տակ գտնվող, այլ հողամասերի և (կամ) հողատարածքների այն հատվածներն են, որտեղ արգելվում է իրականացնել որևէ քաղաքաշինական գործունեություն, որին կարող է վնաս պատճառվել հողմակի հնարավոր վթարային անկման դեպքում, ինչպես նաև արգելվում է իրականացնել հողմակի թևերին հասնող անտառապատման և ծառատնկման գործունեություն.

3) երկրաջերմային և կենսազանգվածի էներգիայի աղբյուրների կիրառմամբ էներգատեղակայանքների անվտանգության գոտիների և բնականոն շահագործման գործընթացները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 25-ի N 1083-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 15-ի N 144-Ն որոշումներով:».

3) ուժը կորցրած ճանաչել կարգի III գլխի 12-րդ կետը:

i

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.11.2017
N 1494-Ն
Որոշում