Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 01 ...

 

 

124.0729.240611

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «24»        06            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12411269

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՀՐԱՄԱՆ

 

19 ապրիլի 2011 թվականի N 729-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 01/13 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի N 01/7 ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Հիմք ընդունելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության 1999 թվականի մարտի 4-ի «Ոչ ռեզիդենտների շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին հրահանգը հաստատելու մասին» N 01/13 հրամանում կատարվող փոփոխությունները և լրացումները` համաձայն հավելվածի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության 1999 թվականի հունվարի 27-ի «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 60 հոդվածով նախատեսված տարեկան եկամուտների մասին հայտարարագրի ձևի և նրա լրացման կարգի, օրենքի 62 հոդվածով նախատեսված հաշվետու տարվա համար հաշվարկված շահութահարկի վերջնական գումարի վճարման ծանուցագրի ձևի վերաբերյալ» հրահանգչական նամակը հաստատելու մասին» N 01/7 հրամանը:

 

Համաձայնեցված է

Հայաստանի Հանրապետության

ֆինանսների նախարարության հետ

«10» մայիսի 2011 թ.

N 272-Ն

 

Հավելված

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական եկամուտների

կոմիտեի նախագահի

«19» ապրիլի 2011 թ.

N 729-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի «ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 01/13 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Հրամանով հաստատված հրահանգում`

1. Հրահանգի 2.3.5-րդ կետի օրինակ 7-ում`

i

1) «50,0 մլն դրամ» բառերը փոխարինել «5,0 մլն դրամ» բառերով.

2) «120,0 մլն դրամ» բառերը փոխարինել «12,0 մլն դրամ» բառերով:

i

2. Հրահանգի 2.4.5-րդ կետում «(բացառությամբ` օրենքով տրվող հարկային արտոնությունների գումարների)» բառերը փոխարինել «(բացառությամբ` օրենքով տրվող հարկային արտոնությունների, պետական կամ համայնքային բյուջեներ վճարվող այլ պարտադիր վճարների և տուրքերի, բնօգտագործման վճարների գծով տրվող արտոնությունների գումարների, ինչպես նաև սահմանված կարգով պետության կամ լիազորված մարմնի կողմից հաստատված սակագների կիրառության հետ կապված` պետական բյուջեից տրվող սուբսիդիաները)» բառերով:

3. Հրահանգի 2.5.4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«2.5.4. Օրենքով տրվող հարկային արտոնությունների, պետական կամ համայնքային բյուջեներ վճարվող այլ պարտադիր վճարների և տուրքերի, բնօգտագործման վճարների գծով տրվող արտոնությունների գումարները, ինչպես նաև սահմանված կարգով պետության կամ լիազորված մարմնի կողմից հաստատված սակագների կիրառության հետ կապված` պետական բյուջեից տրվող սուբսիդիաները:»:

i

4. Հրահանգը 2.5.4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.5.5-րդ, 2.5.6-րդ և 2.5.7-րդ կետերով`

«2.5.5. Ոչ առևտրային կազմակերպություն հանդիսացող ոչ ռեզիդենտի անհատույց ստացված ակտիվները (այդ թվում` անդամավճարները) և ծառայությունները.

2.5.6. Յուրաքանչյուր հարկատեսակի (այդ թվում` հարկերին փոխարինող վճարների), տուրքերի և պարտադիր այլ վճարների, բնօգտագործման վճարների, տույժերի և տուգանքների մինչև 100 դրամ պարտավորությունների գումարները, որոնք ոչ ռեզիդենտի լուծարման (գործունեության դադարեցման) դեպքում անտեսվում են:

2.5.7. Ներդրումային ֆոնդերում մասնակցությունը հավաստող արժեթղթերից ստացվող միջոցները (այդ թվում` դրանց օտարումից, փոխանակումից, այլ նմանատիպ գործարքներից, շահաբաժինների բաշխումից կամ նման այլ ձևով կատարված բաշխումներից, ինչպես նաև պայմանագրային ներդրումային ֆոնդի ակտիվների հաշվին կատարված գործարքներից): Ընդ որում` ներդրումային ֆոնդերի մասնակիցների հարկվող շահույթը որոշելիս ներդրումային ֆոնդերում մասնակցության հետ կապված նվազեցումները (ծախսեր, կորուստներ, այլ նվազեցումներ) համախառն եկամտից չեն նվազեցվում:»:

5. Հրահանգի 4.1.1-րդ կետում`

i

1) «զ» ենթակետը «օրենքով» բառից հետո լրացնել «կամ գործատու հանդիսացող ոչ ռեզիդենտների կողմից իրենց վարձու աշխատողների առողջության ապահովագրության համար կատարված ապահովագրավճարները` յուրաքանչյուր վարձու աշխատողի համար եկամտի ստացման յուրաքանչյուր ամսվա հաշվով մինչև տասը հազար դրամի չափով» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ «լ» և «լա» ենթակետերով`

«լ) վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության երկրորդ, երրորդ և չորրորդ աշխատանքային օրվա համար գործատու հանդիսացող ոչ ռեզիդենտի միջոցների հաշվին վճարված ժամանակավոր անաշխատունակության նպաստների (բացառությամբ` հղիության ու ծննդաբերության նպաստների) գումարները.

լա) գործատու հանդիսացող ոչ ռեզիդենտի կողմից վարձու աշխատողի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամավոր կուտակային կենսաթոշակային ապահովագրության պայմաններով կատարված վճարները: Ընդ որում` մինչև «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` պարտադիր կուտակային վճարումներ կատարելու պարտավորության ուժի մեջ մտնելու ամսվա վերջին օրը, ոչ ռեզիդենտի հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է ոչ ռեզիդենտի յուրաքանչյուր վարձու աշխատողի համար ոչ ռեզիդենտի կատարած կամավոր կուտակային կենսաթոշակային վճարումների 50%-ի չափով (բայց ոչ ավելի, քան տվյալ վարձու աշխատողի աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների 2.5%-ի չափով) և այդ նվազեցումը, սույն հրահանգի 4.4-րդ կետի «ժբ» ենթակետում նշված նվազեցման թույլատրելի չափի հետ չպետք է գերազանցի ոչ ռեզիդենտի կատարած` տվյալ վարձու աշխատողի աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների 7.5%-ը:»:

6. Հրահանգի 4.2-րդ կետի «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«դ) Հայաստանի Հանրապետության տարածքում փաստաթղթերով չհիմնավորված այն ծախսերի (այսինքն` երբ ձեռքբերման մասով առկա է միակողմանի գնման ակտ) և դրանց մասով «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետի համաձայն հաշվարկված և վճարված եկամտահարկի հանրագումարի այն չափով, որը ամսական կտրվածքով չի գերազանցում 3,0 մլն դրամը, իսկ միանվագ գործարքի գծով (այդ թվում` եկամտահարկի գումարը)` 300,0 հազ. դրամը:»:

i

7. Հրահանգը 4.3.3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.3.4-րդ, 4.3.5-րդ և 4.3.6-րդ կետերով`

«4.3.4. ոչ առևտրային կազմակերպություն հանդիսացող ոչ ռեզիդենտի անհատույց ստացված ակտիվների (այդ թվում` անդամավճարների) գծով ծախսերը կամ դրանց հաշվին կատարված ծախսերը.

4.3.5. յուրաքանչյուր հարկատեսակի (այդ թվում` հարկերին փոխարինող վճարների), տուրքերի և պարտադիր այլ վճարների, բնօգտագործման վճարների, տույժերի և տուգանքների մինչև 100 դրամ գերավճարների և գերավճարից տարբերվող գումարները, որոնք հարկ վճարողի լուծարման դեպքում անտեսվում են.

4.3.6. ներդրումային ֆոնդերում մասնակցությունը հավաստող արժեթղթերի ձեռքբերման և օտարման հետ կապված ծախսերը:»:

8. Հրահանգի 4.4-րդ կետում`

i

1) «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«բ) պետական կամ համայնքների բյուջեներ, պարտադիր սոցիալական ապահովության վճարների, ինչպես նաև կուտակային կենսաթոշակային համակարգին կատարվող վճարումների դիմաց գանձվող տույժերը, տուգանքները և գույքային այլ սանկցիաները (բացառությամբ` քաղաքացիաիրավական պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու (տնտեսական պայմանագրերի պայմանները խախտելու) համար գանձվողների).».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժբ» ենթակետով`

«ժբ) գործատու հանդիսացող ոչ ռեզիդենտի կողմից վարձու աշխատողի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամավոր կուտակային կենսաթոշակային ապահովագրության պայմաններով կատարված վճարումների` տվյալ վարձու աշխատողի աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների 5%-ը գերազանցող մասը:»:

i

9. Հրահանգի 4.8.1-րդ կետում «սոցիալական ապահովության» բառերը փոխարինել «պարտադիր սոցիալական ապահովության, գործատուի կողմից վարձու աշխատողի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամավոր կուտակային կենսաթոշակային ապահովագրության պայմաններով կատարված վճարումների» բառերով:

10. Հրահանգի 4.8.4-րդ կետում «սոցիալական ապահովություն» բառերը փոխարինել «պարտադիր սոցիալական ապահովություն, գործատուի կողմից վարձու աշխատողի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամավոր կուտակային կենսաթոշակային ապահովագրության պայմաններով կատարված վճարումներ» բառերով:

i

11. Հրահանգի 6.2-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Շահութահարկի վճարման ժամկետի հետաձգման արտոնությունը կիրառվում է հետևյալ գործունեության մասով`

ա. մինչև 2009 թվականի հունվարի 1-ն իրականացված` խմելու ջրի մատակարարման, կեղտաջրերի հեռացման և մաքրման գծով անմիջապես բնակչությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքներին, ջրօգտագործողների ընկերություններին, ջրօգտագործողների ընկերությունների միություններին, համատիրություններին, բազմաբնակարան շենքի սպասարկում (կառավարում) իրականացնող անձանց մատուցվող ծառայությունների (գործարքների) մատուցման գծով շահութահարկի վճարման ժամկետը հետաձգվում է մինչև դրանց իրացման դիմաց վճարման հաշվետու ժամանակաշրջանը.

բ. մինչև 2011 թվականի հունվարի 1-ը իրականացված ոռոգման ջրի մատակարարման գծով բնակչությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքներին, ջրօգտագործողների ընկերություններին, ջրօգտագործողների ընկերությունների միություններին, համատիրություններին, բազմաբնակարան շենքի սպասարկում (կառավարում) իրականացնող անձանց մատուցվող ծառայությունների (գործարքների), ինչպես նաև «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան պետական գնումների շրջանակներում ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման գծով շահութահարկի վճարման ժամկետը հետաձգվում է մինչև դրանց իրացման դիմաց վճարման հաշվետու ժամանակաշրջանը:»:

12. Հրահանգի 9.2-րդ կետի`

i

1) աղյուսակից հետո մինչև օրինակ 19-ը նախադասությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Աղբյուրի մոտ շահութահարկի պահումը (գանձումը) հարկային գործակալը իրականացնում է ոչ ռեզիդենտին վճարվող եկամտի ընդհանուր գումարից: Հարկի պահումը (գանձումը) իրականացվում է յուրաքանչյուր վճարման դեպքում: Ընդ որում` եթե ոչ ռեզիդենտին վճարումները կատարվում են Հայաստանում գտնվող գույքի և այլ ակտիվների օտարումից ստացված գույքի արժեքի և այլ ակտիվների հավելաճի դիմաց, ապա վճարումներն մաս-մաս իրականացնելու դեպքում շահութահարկը պահվում (գանձվում) է այն գումարներից, որոնցից հետո առաջանում է զուտ գույքի արժեքի հավելաճը:».

2) վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Ոչ ռեզիդենտի` Համահայկական բանկից ստացված շահաբաժինները հարկվում են զրո տոկոս դրույքաչափով:»:

13. Հրահանգի 9.6-րդ կետում «5-ից» բառը փոխարինել «20-ից» բառով:

i

14. Հրահանգի 9.7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«9.7. Հարկային գործակալը պարտավոր է տարին մեկ` հաջորդող տարվա փետրվարի 20-ից ոչ ուշ, սույն հրահանգի հավելված 1-ով սահմանված ձևով ներկայացնել ամփոփ հաշվարկ իր գտնվելու (հաշվառման) վայրի հարկային տեսչության մարմնին` անցած տարում ոչ ռեզիդենտներին վճարված եկամուտների, պահված և պետական բյուջե վճարված շահութահարկի գումարների մասին (ամսական կտրվածքով): Ընդ որում` ոչ ռեզիդենտներին բացառապես սույն հրահանգի 2.2.1-րդ կետում նշված արտաքին տնտեսական գործունեությունից եկամուտներ և (կամ) Հայաստանի Հանրապետության կառավարության 07.10.2004թ. «Եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին Հայաստանի Հանրապետության գործող միջազգային համաձայնագրերի որոշ դրույթներ կիրառելու մասին» N 1398-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտներից գանձվող հարկի դրույքաչափի նվազեցման կամ հարկումից ազատման մասին» սերտիֆիկատ-դիմումի հիման վրա առանց հարկի պահման (գանձման) եկամուտներ վճարելու դեպքում ամփոփ հաշվարկ չի ներկայացվում: Նույն մոտեցումը կիրառվում է նաև գործող միջազգային պայմանագրերի շրջանակներում հարկային գործակալների համար սահմանված` ոչ ռեզիդենտի շահութահարկի գծով հարկային արտոնությունների դեպքերում:»:

i

15. Հրահանգի 11.1-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով`

«Շահութահարկի կիսամյակային կանխավճարների գումարը հաշվարկելիս հաշվի են առնվում հետևյալ առանձնահատկությունները.

1) Շահութահարկի վճարման ժամկետի հետաձգման արտոնությունից օգտվող ոչ ռեզիդենտները, որոնք հաշվետու տարում փաստացի ստացել են նախորդ տարիներին վերաբերող` հետաձգված շահութահարկի գումարներին համապատասխան գումարներ (եկամուտներ), վերջիններիս գծով հաշվարկված և հետաձգված շահութահարկի գումարները վճարում են մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 25-ը (ներառյալ) և շահութահարկի այդ գումարները հաշվի են առնում հաշվետու տարվան հաջորդող տարվա շահութահարկի կիսամյակային կանխավճարների գումարները հաշվարկելիս:

2) Շահութահարկի կիսամյակային կանխավճարների հաշվարկման ժամանակ շահութահարկին փոխարինող հաստատագրված վճարների գումարի մեջ շահութահարկին բաժին ընկնող շահութահարկի գումարները հաշվի չեն առնվում: Այսինքն`

ա. այն ոչ ռեզիդենտը, որը նախորդ տարվա որևէ ժամանակահատվածում հանդիսացել է շահութահարկին փոխարինող հաստատագրված վճար վճարող, իսկ ընթացիկ տարում իրականացնում է շահութահարկին փոխարինող հաստատագրված վճարով չհարկվող գործունեություն և շահութահարկը հաշվարկում (և վճարում) է ընդհանուր սահմանված կարգով (այսինքն` հարկման կարգերի փոփոխությունը կատարվում է տարվա սկզբից), ընթացիկ տարում շահութահարկի կիսամյակային կանխավճարների գումարները հաշվարկում է` առանց հաշվի առնելու նախորդ տարվա համար հաշվարկված հաստատագրված վճարի մեջ շահութահարկին բաժին ընկնող (իսկ «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված սահմանային չափերը գերազանցելու դեպքում` ընդհանուր սահմանված կարգով հաշվարկված շահութահարկի) գումարները.

բ. այն ոչ ռեզիդենտը, որը 1-ին կիսամյակում հանդիսացել է միայն շահութահարկին փոխարինող հաստատագրված վճար վճարող (անկախ «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված սահմանային չափերը գերազանցելու հանգամանքից), իսկ 2-րդ կիսամյակում իրականացնում է շահութահարկին փոխարինող հաստատագրված վճարով չհարկվող գործունեություն և շահութահարկը հաշվարկում (և վճարում) է ընդհանուր սահմանված կարգով (այսինքն` հարկման կարգերի փոփոխությունը կատարվում է կիսամյակի սկզբից), 2-րդ կիսամյակի շահութահարկի կիսամյակային կանխավճարների գումարները վճարում է ընդհանուր սահմանված կարգով.

գ. այն ոչ ռեզիդենտը, որը ընթացիկ կիսամյակի մի ժամանակահատվածում հանդիսացել է միայն շահութահարկին փոխարինող հաստատագրված վճար վճարող (անկախ «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված սահմանային չափերը գերազանցելու հանգամանքից), իսկ մյուս ժամանակահատվածից սկսած իրականացնում է շահութահարկին փոխարինող հաստատագրված վճարով չհարկվող գործունեություն և շահութահարկը հաշվարկում (և վճարում) է ընդհանուր սահմանված կարգով (այսինքն` հարկման կարգերի փոփոխությունը կատարվում է կիսամյակի ընթացքում), ապա այդ կիսամյակից սկսած շահութահարկի կիսամյակային կանխավճարների գումարները վճարում է ընդհանուր սահմանված կարգով:

3) Ոչ ռեզիդենտի կողմից հարկային մարմնին տարեկան եկամուտների մասին ճշտված հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու դեպքում կատարվում է նաև հաշվարկված շահութահարկի կանխավճարների կիսամյակային գումարների վերահաշվարկ` այն տարվանը հաջորդող տարվանից սկսած, որի համար ներկայացվել է ճշտված հաշվարկ (հայտարարագիր), ինչպես նաև վերահաշվարկված և չվճարված շահութահարկի կանխավճարների կիսամյակային գումարների նկատմամբ տույժերի վերահաշվարկ:

4) Ընթացիկ տարում ոչ ռեզիդենտի կողմից ինքնուրույն հայտնաբերված` նախորդ տարիներում ավելի կամ պակաս ցույց տրված եկամուտները և (կամ) նվազեցումները (որոնք բխում են հաշվապահական հաշվառման մեջ տրվող գրանցումներից) շահութահարկով հարկման նպատակով հաշվի են առնվում հայտնաբերման տարվա հարկվող շահույթը որոշելիս (եթե այդ եկամուտները և (կամ) նվազեցումները վերաբերում են ընթացիկ տարվան նախորդող 3 տարիներին), եթե այդ եկամուտները և (կամ) նվազեցումները չեն վերաբերում հարկային մարմինների կողմից կատարված` շահութահարկի գծով բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգմամբ ընդգրկված տարիներին, և ընթացիկ, ինչպես նաև նախորդ տարիների շահութահարկի կիսամյակային կանխավճարների գումարների վերահաշվարկ չի կատարվում:

5) Ընթացիկ տարում շահութահարկի կիսամյակային կանխավճարների գումարները հաշվարկելիս հաշվի են առնվում նախորդ տարում ստուգմամբ հայտնաբերված շահութահարկի գումարները (անկախ այն հանգամանքից, թե որ տարիներին են վերաբերում հայտնաբերված լրացուցիչ գումարները), եթե հայտնաբերված գումարները վերաբերում են այն տարիներին, որոնց համար մինչև ստուգման ակտում արձանագրումը ոչ ռեզիդենտի կողմից հարկային մարմին ներկայացված են եղել տարեկան եկամուտների մասին հաշվարկները (հայտարարագրերը):

6) Ընթացիկ տարում ստուգմամբ հայտնաբերված` նախորդ տարիներում ավելի կամ պակաս ցույց տրված եկամուտները և (կամ) նվազեցումները շահութահարկով հարկման նպատակով հաշվի են առնվում հայտնաբերման տարվա հարկվող շահույթը որոշելիս (եթե այդ եկամուտները և (կամ) նվազեցումները վերաբերում են ընթացիկ տարվան նախորդող 3 տարիներին) և ընթացիկ, ինչպես նաև նախորդ տարիների շահութահարկի կիսամյակային կանխավճարների գումարների վերահաշվարկ չի կատարվում, բացառությամբ եթե ընթացիկ տարում ստուգմամբ հայտնաբերված` նախորդ տարիների արդյունքներով վճարման ենթակա լրացուցիչ շահութահարկի գումարներից որևէ մեկը վերաբերում է այն հաշվետու տարվանը, որի համար մինչև ստուգման ակտում արձանագրումը ոչ ռեզիդենտի կողմից հարկային մարմին ներկայացված չի եղել տարեկան եկամուտների մասին հաշվարկը (հայտարարագիրը), ապա շահութահարկի կիսամյակային կանխավճարների գումարների հաշվարկը (կամ վերահաշվարկը) կատարվում է այդ տարվա տարեկան եկամուտների մասին հաշվարկի (հայտարարագրի) օրենքով սահմանված ներկայացման ժամկետից սկսած:

Հետագայում ոչ ռեզիդենտի կողմից այդ տարվա տարեկան եկամուտների մասին հաշվարկը (հայտարարագիրը) ներկայացնելու դեպքում այն պետք է համապատասխանի ստուգման արդյունքներին` ստուգված ժամանակաշրջանի համար ստուգման արդյունքներին չհամապատասխանող տարեկան եկամուտների մասին հաշվարկի (հայտարարագրի) ներկայացումը և շահութահարկի գծով պարտավորությունների ճշտումը կարող է տեղի ունենալ միայն ոչ ռեզիդենտի կողմից ներկայացված դիմումի հիման վրա իրականացվող կրկնակի ստուգման արդյունքներով:

7) Ընթացիկ տարում ստուգմամբ հայտնաբերված` նախորդ տարիներում պակաս վճարված (կամ չվճարված) շահութահարկի կիսամյակային կանխավճարների գումարների նկատմամբ հաշվարկվում են միայն տույժեր` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով սահմանված չափերով, և հարկային օրենսդրությամբ սահմանված տուգանքները (այդ թվում` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածով սահմանված տուգանքը) չեն կիրառվում:

Եթե ընթացիկ տարում` մինչև նախորդ տարվա տարեկան եկամուտների մասին հաշվարկների «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ներկայացման ժամկետը (բայց ոչ ռեզիդենտի կողմից նախորդ տարվա տարեկան եկամուտների մասին հաշվարկը հարկային մարմին ներկայացնելուց հետո), տվյալ ոչ ռեզիդենտի մոտ կատարված ստուգմամբ հայտնաբերվել է նախորդ տարվա լրացուցիչ շահութահարկի գումարներ, ապա հաշվարկված տուգանքները ենթակա են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ստուգման ակտ ներկայացնելուց հետո 10-օրյա ժամկետում, իսկ լրացուցիչ հայտնաբերված շահութահարկի գումարը` մինչև ընթացիկ տարվա ապրիլի 25-ը (ներառյալ): Այդ ժամկետից սկսվում է նախորդ տարվա հաշվարկված շահութահարկի (այդ թվում` լրացուցիչ հայտնաբերված) չվճարված շահութահարկի գումարների գծով տույժերի հաշվարկը` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով սահմանված չափերով, իսկ չվճարված շահութահարկի կիսամյակային կանխավճարների գումարների նկատմամբ տույժերի հաշվարկը ոչ ռեզիդենտի կողմից տարեկան եկամուտների մասին հաշվարկը ներկայացնելու պահին չի դադարեցվում:

8) Սահմանված ժամկետներում ոչ ռեզիդենտի կողմից շահութահարկի կիսամյակային կանխավճարների գումարների մուծումներ չկատարելու դեպքում տույժերը կիրառվում են ժամանակին չմուծված շահութահարկի կիսամյակային կանխավճարների գումարների նկատմամբ` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով սահմանված չափերով: Հաշվետու տարվա շահութահարկի կիսամյակային կանխավճարների գումարների նկատմամբ տույժերի հաշվարկը հարկային մարմնին հաշվետու տարվա շահութահարկի գումարի հայտնի դառնալու (տարեկան եկամուտների մասին հաշվարկը ներկայացնելու) օրը (բայց ոչ ուշ հաշվետու տարվան հաջորդող ապրիլի 25-ը) չի դադարեցվում, իսկ հաշվետու տարում հաշվարկված, սակայն չվճարված կանխավճարների գումարները այդ տարվա շահութահարկի գումարից ավելի լինելու դեպքում, տարեկան շահութահարկի գումարից ավելի հաշվարկված կանխավճարների գումարը առաջնային նվազեցվում է 2-րդ կիսամյակի համար հաշվարկված կանխավճարի գումարից, ապա` 1-ին կիսամյակի համար հաշվարկված կանխավճարի գումարից: Շահութահարկի կիսամյակային կանխավճարների գումարների նկատմամբ հաշվարկված տույժերի գումարները վերահաշվարկման կամ վերադարձման ենթակա չեն (բացառությամբ` սույն կետի 3-րդ ենթակետում նշված դեպքերի):»:

i

16. Հրահանգի 11.2-րդ, 11.3-րդ, 11.4-րդ և 11.5-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«11.2. Բացառությամբ սույն կետով սահմանված դեպքերի հաշվետու տարում հայաստանյան աղբյուրներից եկամուտներ ստացող ոչ ռեզիդենտը հաշվետու տարվան հաջորդող ապրիլի 15-ից ոչ ուշ հարկային տեսչության մարմիններին է ներկայացնում սույն հրահանգի հավելված 2-ով սահմանված ձևով տարեկան եկամուտների մասին հաշվարկ: Մինչև օրացուցային տարին ավարտվելը ոչ ռեզիդենտի գործունեության դադարեցման դեպքում նշված փաստաթղթերը պետք է ներկայացված լինեն գործունեության դադարեցման օրվանից սկսած մեկ ամսվա ընթացքում:

Հաշվետու տարում հայաստանյան աղբյուրներից եկամուտներ ստացող ոչ ռեզիդենտները տարեկան եկամուտների մասին հաշվարկ չեն ներկայացնում միայն այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետության տարածքում ստորաբաժանում չունեցող ոչ ռեզիդենտները հայաստանյան աղբյուրներից եկամուտներ են ստացել բացառապես արտաքին տնտեսական գործունեությունից և (կամ) ստացել են բացառապես այնպիսի եկամուտներ, որոնցից հարկը հաշվարկելու, պահելու (գանձելու) և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելու պարտավորությունը դրված է հարկային գործակալների վրա:

Ոչ ռեզիդենտները հայտարարում են հաշվետու տարվա ընթացքում հայաստանյան աղբյուրներից ստացված բոլոր եկամուտները (այդ թվում` արտաքին տնտեսական գործունեությունից ստացված և սույն հրահանգի 9.9-րդ կետում նշված եկամուտները), բացառությամբ այդ ոչ ռեզիդենտի ստորաբաժանման գործունեության արդյունք չհանդիսացող այն եկամուտների, որոնցից հարկը հաշվարկելու, պահելու (գանձելու) և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելու պարտավորությունը դրված է հարկային գործակալների վրա:

Հայաստանի Հանրապետությունում ստորաբաժանում ունեցող ոչ ռեզիդենտները տարեկան եկամուտների մասին հաշվարկը ներկայացնում են անկախ շահութահարկի գծով արտոնություններից օգտվելու և հարկվող շահույթ չունենալու հանգամանքից, ինչպես նաև հարկվող շահույթի որոշման մեթոդներից (ուղղակի, անուղղակի):

11.3. Հայաստանի Հանրապետությունում ստորաբաժանում կամ վայր ունեցող ոչ ռեզիդենտի շահութահարկի հաշվարկը կատարում է ինքնուրույն, որն արտացոլում է տարեկան եկամուտների մասին հաշվարկում` հաշվի առնելով սույն հրահանգի դրույթները և հիմնվելով սույն հրահանգի 5.1-րդ կետում նշված դրույքաչափի վրա: Տարեկան եկամուտների մասին հաշվարկը ներկայացվում է Հայաստանի Հանրապետությունում ստորաբաժանման կամ հաշվառման վայրի հարկային տեսչության մարմին:

Վճարման ենթակա շահութահարկի չափը հաշվետու տարում որոշվում է որպես գործունեությունից ստացված տարեկան շահութահարկի և կիսամյակային կանխավճարների գումարի (սահմանված դեպքերում նաև` Հայաստանի Հանրապետությունում պահված շահութահարկի գումարների) տարբերություն:

11.4. Հայաստանի Հանրապետությունում ստորաբաժանում կամ վայր ունեցող ոչ ռեզիդենտի տարեկան եկամուտների մասին հաշվարկը հարկային մարմիններին ներկայացնում են նաև`

1) գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ (հիմնականում) զբաղված ոչ ռեզիդենտները, եթե հիմնական միջոցների և այլ ակտիվների իրացումից ստացված ու այլ եկամուտների տեսակարար կշիռը համախառն եկամտի մեջ չի գերազանցում 10%-ը.

2) ոչ առևտրային կազմակերպություն հանդիսացող ոչ ռեզիդենտները, եթե ստացված միջոցները բացառապես սույն հրահանգի 2.5.1-2.5.7-րդ կետերի համաձայն եկամուտ չեն համարվում.

3) բացառապես շահութահարկին փոխարինող հաստատագրված վճարով հարկվող գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտները:

11.5. Սույն հրահանգի 9.9-րդ կետում նշված դեպքերում Հայաստանի Հանրապետությունում ստորաբաժանում կամ վայր չունեցող ոչ ռեզիդենտի շահութահարկի հաշվարկը կատարում է ինքնուրույն, որն արտացոլում է տարեկան եկամուտների մասին հաշվարկում` հաշվի առնելով սույն հրահանգի դրույթները և հիմնվելով սույն հրահանգի 9.2-րդ կետում նշված դրույքաչափերի վրա: Ընդ որում`

1) ոչ ռեզիդենտի հարկվող շահույթը որոշելիս այդ եկամուտներից նվազեցումներ չեն կատարվում (բացառությամբ` այն դեպքերի, երբ այդ եկամուտները չեն հանդիսանում պասիվ եկամուտներ և դրանց մեծությունը օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկվում է ոչ ռեզիդենտի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված ծախսերից ելնելով).

2) տարեկան եկամուտների մասին հաշվարկը ներկայացվում է այն հարկային տեսչության մարմին, որտեղ հաշվառված է կենտրոնական գանձապետարանը (մինչև 01.01.2011թ. հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող տարեկան եկամուտների մասին հայտարարագրերը ներկայացվում են այն հարկային տեսչության մարմին, որտեղ հաշվառված է տվյալ եկամտի աղբյուրը):»:

17. Հրահանգի 11.8-րդ և 11.9-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել:

i

18. Հրահանգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.1-րդ բաժնով`

i

«11.1. Շահութահարկի պատավորությունների հաշվառումը

«11.1.1. Ոչ ռեզիդենտի շահութահարկի և շահութահարկի կանխավճարների գումարները, հարկային գործակալի կողմից ոչ ռեզիդենտին վճարված եկամուտներից պահվող շահութահարկի գումարները, շահութահարկի գծով հաշվարկված տույժերը և տուգանքները, ինչպես նաև ոչ ռեզիդենտի և հարկային գործակալի կողմից այդ գումարների վճարումները հարկային մարմինների կողմից հաշվառվում են հարկ վճարողի անձնական հաշվի քարտերում:

Շահութահարկի պարտավորությունները և դրանց մարումները (վճարումը, հաշվանցումը), ինչպես նաև շահութահարկի պարտավորություններից ավելի վճարված գումարները անձնական հաշվի քարտում հաշվառվում են դրամով (առանց լումաների): Հարկային մարմին ներկայացվող տարեկան եկամուտների մասին հաշվարկներում, ամփոփ հաշվարկներում և այլ փաստաթղթերում, ինչպես նաև հարկային մարմնի կողմից տրվող տեղեկանքներում և այլ փաստաթղթերում շահութահարկի պարտավորությունների և հաշվանցվող գումարների հաշվառման համար որպես չափման միավոր ընդունվում է դրամը (առանց լումաների): Ոչ ռեզիդենտի կամ հարկային գործակալի լուծարման (գործունեության դադարեցման) դեպքում շահութահարկի մինչև 100 դրամ ընդհանուր պարտավորությունները և գերավճարներն անտեսվում են:

Շահութահարկի պարտավորությունները անձնական հաշվի քարտում հաշվառվում են «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վճարման վերջնաժամկետով (այսինքն` տվյալ շահութահարկի պարտավորության վճարման համար օրենքով սահմանված ամսաթվով)` անկախ տարեկան եկամուտների մասին հաշվարկների կամ ամփոփ հաշվարկների ներկայացման ամսաթվից: Նշվածը վերաբերում է նաև տարեկան եկամուտների մասին ճշտված հաշվարկներով կամ ամփոփ հաշվարկներով առաջացող շահութահարկի պարտավորություններին:

11.1.2. Որևէ հաշվետու ժամանակաշրջան (տարի) սկսվում է տվյալ հաշվետու տարվա հունվարի 1-ից (նոր ստեղծված ոչ ռեզիդենտների կամ հարկային գործակալների համար` պետական գրանցման (հաշվառման) պահից) և ավարտվում է տվյալ հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ով: Հարկային մարմին տարեկան եկամուտների մասին հաշվարկները կամ ամփոփ հաշվարկները ներկայացվում են հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո (բացառությամբ` ոչ ռեզիդենտի կամ հարկային գործակալի լուծարման (գործունեության դադարեցման) դեպքերի): Հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո մինչև այդ հաշվետու ժամանակաշրջանի տարեկան եկամուտների մասին հաշվարկների կամ ամփոփ հաշվարկների ներկայացման համար «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետների վերջին օրը (վերջնաժամկետը) և դրանից հետո ներկայացված մեկից ավելի տարեկան եկամուտների մասին հաշվարկներ կամ ամփոփ հաշվարկներ ներկայացված լինելու դեպքում առաջինը ներկայացված տարեկան եկամուտների մասին հաշվարկը կամ ամփոփ հաշվարկը համարվում է հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված հաշվարկ, իսկ մյուսները` ճշտված հաշվարկներ:

Մինչև օրացուցային տարին ավարտվելը ոչ ռեզիդենտի կամ հարկային գործակալի լուծարման (գործունեության դադարեցման) դեպքում հարկային մարմին ներկայացվող հաշվարկները (հաշվետվությունները) համարվում են հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված հաշվարկներ (հաշվետվություններ) և դրանից հետո այդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացվող հաշվարկները (հաշվետվությունները) համարվում են ճշտված հաշվարկներ (հաշվետվություններ):

11.1.3. Հաշվարկված շահութահարկի պարտավորության գումարները և հաշվանցվող գումարները չեն կարող փոփոխվել, եթե այդ գումարները վերաբերում են այն հաշվետու ժամանակաշրջանին, որից անցել է 3 տարի` այդ ժամկետը լրանալուց հետո շահութահարկի պարտավորության գումարները կամ հաշվանցվող գումարները փոփոխող տարեկան եկամուտների մասին հաշվարկներ (հայտարարագրեր) կամ ամփոփ հաշվարկներ չեն կարող ներկայացվել (այսինքն` տարեկան եկամուտների մասին հաշվարկներ (հայտարարագրեր) կամ ամփոփ հաշվարկներ չեն ներկայացվում):

Հարկային օրենսդրության խախտումներ հայտնաբերելու դեպքում շահութահարկի գծով պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը հայտնաբերվել է այն կատարելու տարվան հաջորդող 3 տարի հետո (նշված վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է, եթե հարկ վճարողի, դրա պաշտոնատար անձանց բացակայության կամ խոչընդոտող այլ գործողությունների հետևանքով ստուգման կամ այլ կերպ շահութահարկի գծով պարտավորությունների հաշվարկման հարկային մարմնի փորձը ձախողվել է` ձախողման փաստը հարկային մարմնի համապատասխան պաշտոնատար անձի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 29.07.2010թ. «Հարկային մարմնի համապատասխան պաշտոնատար անձի կողմից հարկ վճարողի, հարկ վճարողի պաշտոնատար անձանց բացակայության կամ խոչընդոտող այլ գործողությունների հետևանքով ստուգման կամ այլ կերպ հարկային պարտավորությունների հաշվարկման հարկային մարմինների ձախողման փաստն արձանագրելու կարգը սահմանելու մասին» N 972-Ն որոշմամբ սահմանված կարգով արձանագրելու պահից, և կասեցման հիմքերի դադարումից հետո վաղեմության ժամկետի ընթացքը շարունակվում է, եթե հարկային մարմինը կամ դրա համապատասխան պաշտոնատար անձը գիտեր կամ կարող էր իմանալ կասեցման հիմքերի դադարման մասին): Հաշվարկված շահութահարկի պարտավորության գումարները ստուգմամբ չեն կարող նվազեցվել, իսկ հաշվանցվող գումարները չեն կարող ավելացվել, եթե այդ գումարները վերաբերում են այն հաշվետու ժամանակաշրջանին, որից անցել է 3 տարի:

11.1.4. Ոչ ռեզիդենտի կամ հարկային գործակալի շահութահարկի պարտավորությունների դիմաց հաշվանցումը, շահութահարկի գերավճարի հաշվին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ այլ պարտավորությունների դիմաց հաշվանցումը կամ վերադարձը իրականացվում է «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով և այդ օրենքի 1-ին հավելվածով սահմանված կարգով և ժամկետներում:»:

19. Հրահանգի հավելված 1-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

i

«Հավելված 1

._____________________________________________________________________.

|  Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ)| Փաստաթղթի հերթական համարը   |

|  կողմից ոչ ռեզիդենտին վճարված         | N _____________             |

|  եկամուտների, պահված շահութահարկի     | (լրացվում է հարկային մարմնի |

|                                       | կողմից)                     |

._____________________________________________________________________.

    ԱՄՓՈՓ ՀԱՇՎԱՐԿ    (200__թ.)

 

._____________________________________________________________________.

|Պետական գրանցման համարը                [1] | | | | |  |  |  |  | | | |

|___________________________________________|___|___|__|__|__|__|_____|

|Պետական գրանցման ամսաթիվը              [2] |   |   |  |  |  |  |  |  |

|___________________________________________|___|___|__|__|__|__|__|__|

|Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)   [3] |   |   |  |  |  |  |  |  |

|___________________________________________|_________________________|

|Կազմակերպության անվանումը              [4] |                         |

|___________________________________________|_________________________|

|Ֆիզիկական անձի անուն, ազգանունը        [5] |                         |

|___________________________________________|_________________________|

|Գործունեության ոլորտը (ոլորտները)      [6] |                         |

|___________________________________________|_________________________|

|Գտնվելու (բնակության) վայրը            [7] |                         |

|___________________________________________|_________________________|

|Հեռախոսը                               [8] |                         |

|___________________________________________|_________________________|

|Հաշվարկի ներկայացման ամսաթիվը          [9] |                         |

._____________________________________________________________________|

| Չափման միավոր |  Դրամ |

._______________________.

. [1] և [2] տողերում նշվում է հարկային գործակալի պետական գրանցման (հաշվառման) համարը և օրը, ամիսը, տարին

. [3] տողում նշվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

. [4] տողում նշվում է կազմակերպության անվանումը և կազմակերպաիրավական ձևը

. [5] տողում նշվում է անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի անունը և ազգանունը

. [6] տողում նշվում է կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության իրականացման ոլորտ(ներ)ը, իսկ նոտարի կողմից նշվում է նոտարական գործունեություն իրականացնելու վերաբերյալ

. [7] և [8] տողերում նշվում են կազմակերպության գտնվելու վայրը և աշխատանքային հեռախոսահամարը, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի բնակության վայրը և աշխատանքային (տան) հեռախոսահամարը

. [9] տողում նշվում է հարկային մարմին ամփոփ հաշվարկի ներկայացման օրը, ամիսը, տարին

.______________________________________________________.

|Կոդ  |Վճարված եկամուտների գումարը` ըստ ամիսների [11]  |

|[10] |________________________________________________|

|     | I | II|III| IV| V |VI |VII|VIII|IX |X  |XI |XII|

|_____|___|___|___|___|___|___|___|____|___|___|___|___|

|001  |   |   |   |   |   |   |   |    |   |   |   |   |

|_____|___|___|___|___|___|___|___|____|___|___|___|___|

|002  |   |   |   |   |   |   |   |    |   |   |   |   |

|_____|___|___|___|___|___|___|___|____|___|___|___|___|

|003  |   |   |   |   |   |   |   |    |   |   |   |   |

|_____|___|___|___|___|___|___|___|____|___|___|___|___|

|004  |   |   |   |   |   |   |   |    |   |   |   |   |

|_____|___|___|___|___|___|___|___|____|___|___|___|___|

|005  |   |   |   |   |   |   |   |    |   |   |   |   |

|_____|___|___|___|___|___|___|___|____|___|___|___|___|

|006  |   |   |   |   |   |   |   |    |   |   |   |   |

|_____|___|___|___|___|___|___|___|____|___|___|___|___|

|007  |   |   |   |   |   |   |   |    |   |   |   |   |

|_____|___|___|___|___|___|___|___|____|___|___|___|___|

|008  |   |   |   |   |   |   |   |    |   |   |   |   |

|_____|___|___|___|___|___|___|___|____|___|___|___|___|

|009  |   |   |   |   |   |   |   |    |   |   |   |   |

|_____|___|___|___|___|___|___|___|____|___|___|___|___|

|010  |   |   |   |   |   |   |   |    |   |   |   |   |

|_____|________________________________________________|

|Կոդ  |Պահված հարկի գումարը` ըստ ամիսների [12]         |

|[10] |________________________________________________|

|     | I | II|III| IV| V |VI |VII|VIII|IX |X  |XI |XII|

|_____|___|___|___|___|___|___|___|____|___|___|___|___|

|001  |   |   |   |   |   |   |   |    |   |   |   |   |

|_____|___|___|___|___|___|___|___|____|___|___|___|___|

|002  |   |   |   |   |   |   |   |    |   |   |   |   |

|_____|___|___|___|___|___|___|___|____|___|___|___|___|

|003  |   |   |   |   |   |   |   |    |   |   |   |   |

|_____|___|___|___|___|___|___|___|____|___|___|___|___|

|004  |   |   |   |   |   |   |   |    |   |   |   |   |

|_____|___|___|___|___|___|___|___|____|___|___|___|___|

|005  |   |   |   |   |   |   |   |    |   |   |   |   |

|_____|___|___|___|___|___|___|___|____|___|___|___|___|

|006  |   |   |   |   |   |   |   |    |   |   |   |   |

|_____|___|___|___|___|___|___|___|____|___|___|___|___|

|007  |   |   |   |   |   |   |   |    |   |   |   |   |

|_____|___|___|___|___|___|___|___|____|___|___|___|___|

|008  |   |   |   |   |   |   |   |    |   |   |   |   |

|_____|___|___|___|___|___|___|___|____|___|___|___|___|

|009  |   |   |   |   |   |   |   |    |   |   |   |   |

|_____|___|___|___|___|___|___|___|____|___|___|___|___|

|010  |   |   |   |   |   |   |   |    |   |   |   |   |

.______________________________________________________.

 

[10] սյունակում նշվում է եկամտի տեսակը (կոդը). 001` ապահովագրական հատուցումները, 002` վերաապահովագրական վճարները, 003` փոխադրման (ֆրախտի) դիմաց եկամուտները, 004` շահաբաժինները, 005` տոկոսները, 006` ռոյալթիները, 007` գույքի վարձակալության դիմաց եկամուտները, 008` գույքի արժեքի հավելաճը, 009` այլ եկամուտները (բացառությամբ` արտաքին տնտեսական գործունեությունից եկամուտների), 010` ընդամենը (որպես 001-009 կոդերին համապատասխանող տողերի հանրագումար)

[11] սյունակներում նշվում են փաստացի վճարված եկամուտների հաշվարկային մեծությունները` ըստ եկամտի տեսակների

[12] սյունակներում նշվում են [11] սյունակներում նշված եկամուտներից պահված (գանձված) հարկի գումարները` ըստ եկամտի տեսակների

Ամփոփ հաշվարկում չեն ներառվում ոչ ռեզիդենտներին «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասում նշված` արտաքին տնտեսական գործունեությունից վճարված եկամուտները, ինչպես նաև ՀՀ կառավարության 07.10.2004թ. «Եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին Հայաստանի Հանրապետության գործող միջազգային համաձայնագրերի որոշ դրույթներ կիրառելու մասին» N 1398-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտներից գանձվող հարկի դրույքաչափի նվազեցման կամ հարկումից ազատման մասին» սերտիֆիկատ-դիմումի հիման վրա առանց հարկի պահման (գանձման) վճարված եկամուտները:

 

Կ.Տ.

 

    Տնօրեն (անհատ ձեռնարկատեր)   ________________     _________________

                                 (ստորագրություն)     (անուն, ազգանուն)

    Գլխ. հաշվապահ                ________________     _________________

                                 (ստորագրություն)     (անուն, ազգանուն)

 

Հարկային մարմին առձեռն ներկայացնելու դեպքում, ամփոփ հաշվարկը լրացվում է 2 օրինակից:

Հարկային մարմնի կողմից գրանցվելուց հետո մեկ օրինակը հանձնվում է հարկային գործակալին:»:

 

-----------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
Հարկային պետական ծառայություն
19.04.2011
N 729-Ն
Հրաման