Սեղմել Esc փակելու համար:
ՕԴԱՅԻՆ ՈՒՂԻՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՕԴԱՅԻՆ ՈՒՂԻՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐՄ ...

25.04.2015 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.03.2013  -ից մինչեւ   25.04.2015  -ը:
 

(ուժը կորցրել է 20.03.15 թիվ 64-Ն հրաման)

i

320.0098.060809

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «06»        08            2009 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32009282

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ

 

21 հուլիսի 2009 թվականի N 98-Ն

 

i

ՕԴԱՅԻՆ ՈՒՂԻՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ և 49-րդ հոդվածների.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել`

1) «Օդային ուղիների շահագործման թույլտվությունների տրման պահանջների և պայմանների կանոնակարգ»-ը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

ՀՀ կառավարությանն առընթեր

քաղաքացիական ավիացիայի

գլխավոր վարչության պետի

2009 թվականի հուլիսի 21-ի

N 98-Ն հրամանի

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՕԴԱՅԻՆ ՈՒՂԻՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Օդային ուղիների շահագործման թույլտվությունների տրման պահանջների և պայմանների կանոնակարգ»-ը (այսուհետ` Կանոնակարգ) մշակված է Հայաստանի Հանրապետության օդային հաղորդակցությունների մասին միջազգային պայմանագրերի և «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ և 49-րդ հոդվածների հիման վրա:

2. Սույն Կանոնակարգի պահանջներին ու պայմաններին համապատասխանելու դեպքում, Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողների կանոնավոր և ոչ կանոնավոր օդային հաղորդակցություններ և փոխադրումներ իրականացնելու նպատակով ներկայացված հայտի հիման վրա տրվում է օդային ուղու շահագործման թույլտվություն:

 

II. ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՕԴԱՅԻՆ ՈՒՂՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՅՏ

 

i

3. Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողները, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացել են ավիափոխադրողի մասնագիր, որևէ օդային ուղիով առաջին անգամ կանոնավոր օդային հաղորդակցություն իրականացնելու նպատակով օդային ուղիների շահագործման թույլտվություններ ստանալու համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն (այսուհետ` Գլխավոր վարչություն) են ներկայացնում սույն Կանոնակարգի ձև 1-ով սահմանված հայտ (այսուհետ` Հայտ) և հայտին ուղեկցող գրություն հետևյալի վերաբերյալ.

1) օդանավ շահագործողի կողմից շահագործվող օդանավերի տիպերը, քանակը, որոնցով նախատեսվում է իրականացնել կանոնավոր օդային հաղորդակցություն,

2) տվյալ կանոնավոր օդային հաղորդակցության իրականացման համար օդանավերի միջազգային պահանջներին համապատասխանող տեխնիկական անհրաժեշտ սարքավորումների առկայության և տեխնիկական սպասարկման վերաբերյալ տեղեկություններ,

3) օդանավերում ուղևորների սպասարկման պայմանների, ինչպես նաև առաջարկվող սպասարկումների մասին տեղեկություններ,

4) տեղեկություններ ավիատոմսերի վաճառքի ցանցի վերաբերյալ:

(3-րդ կետը փոփ. 15.12.09 թիվ 181-Ն, 08.02.13 թիվ 23-Ն հրամաններ)

i

4. Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողները ներկայացվող Հայտին կից Գլխավոր վարչություն են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

1) օդանավ շահագործողի վկայականի պատճենը,

2) անձնակազմերի, ուղևորների, ուղեբեռի և երրորդ անձանց հանդեպ պատասխանատվության ապահովագրության վկայականները (սերտիֆիկատները),

3) օդային ուղու շահագործման ծրագիր` համապատասխան տեխնիկատնտեսական հիմնավորումով և չվացուցակի նախագծով,

4) (4-րդ ենթկետն ուժը կորցրել է 15.12.09 թիվ 181-Ն հրաման)

i

5) այլ տեղեկություններ, որոնք ըստ հայտատուի կարող են կարևոր լինել և նպաստել օդային ուղու շահագործման թույլտվություն ստանալու գործընթացին:

(4-րդ կետը փոփ. 15.12.09 թիվ 181-Ն, 08.02.13 թիվ 23-Ն հրամաններ)

 

III. ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՕԴԱՅԻՆ ՈՒՂՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐՄԱՆ ԿԱՄ ՄԵՐԺՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

5. Հայտերի և նրանց կից ներկայացված փաստաթղթերի փաթեթների ընդունման և քննարկումների նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է Գլխավոր վարչությունը:

6. Կանոնավոր օդային հաղորդակցություն իրականացնելու նպատակով, օդային ուղիների շահագործման թույլտվությունների ստացման համար, նախատեսված թռիչքների սկզբից առնվազն 15 օր առաջ հայտատուն Գլխավոր վարչություն է ներկայացնում Հայտը և կից փաստաթղթերը:

7. Հայտը և անհրաժեշտ փաստաթղթերը Գլխավոր վարչություն մուտք լինելուց հետո, ներկայացվում են Գլխավոր վարչության ստորաբաժանումներին ուսումնասիրության համար, որոնք 4-օրյա ժամկետում դրանց վերաբերյալ տալիս են եզրակացություն: Գլխավոր վարչությունը 3-օրյա ժամկետում դրանցում առկա թերությունների մասին գրավոր կարգով հայտնում է հայտատուին, որը դրանք ստանալուց 5-օրյա ժամկետում պետք է վերացնի կամ շտկի այդ թերությունները:

8. Հայտի ուսումնասիրության և ամփոփման արդյունքում, օդանավ շահագործողին 14-օրյա ժամկետում տրվում է օդային ուղիների շահագործման թույլտվություն` Գլխավոր վարչության պետի հրամանով և սույն Կանոնակարգի ձև 2-ով սահմանված ձևաթղթով:

9. Կանոնավոր օդային հաղորդակցություն իրականացնելու նպատակով օդային ուղիների շահագործման թույլտվություն ստացած օդանավ շահագործողը պետք է հանդիսանա Հայաստանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով տվյալ օդային ուղիում նշանակված փոխադրող, որը ամրագրվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով` դիվանագիտական ուղիներով տվյալ երկրի կառավարությանը կամ ավիացիայի բնագավառի պետական կառավարման մարմնին ծանուցմամբ:

10. Կանոնավոր օդային հաղորդակցություն իրականացնելու նպատակով օդային ուղու շահագործման թույլտվություն ստացած օդանավ շահագործողն իրավունք է ստանում նաև տվյալ երկրում իրականացնել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով փոխադրողին վերապահված գործառույթները:

i

11. Կանոնավոր հաղորդակցություն իրականացնելու նպատակով օդային ուղիների շահագործման թույլտվությունները տրվում են 2 տարի գործողության ժամկետով, որի ավարտից հետո, բայց ոչ ուշ քան թռիչքի օրվանից առնվազն 3 աշխատանքային օր առաջ, օդանավ շահագործողները Գլխավոր վարչություն են ներկայացնում սույն Կանոնակարգի ձև 1-ով սահմանված Հայտ տվյալ երթուղով օդային ուղիների շահագործման թույլտվության գործողության ժամկետի երկարացման համար` անհրաժեշտության դեպքում նաև ներկայացնելով Գլխավոր վարչություն նախկինում ներկայացված փաստաթղթերի փոփոխությունները:

(11-րդ կետը փոփ. 15.12.09 թիվ 181-Ն հրաման)

12. Օդային ուղիների շահագործման թույլտվության ստացման նպատակով տրված հայտը 14-օրյա ժամկետում մերժվում է, եթե.

1) օդային հաղորդակցությունների մասին Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված չէ բազմակի նշանակումներ, իսկ հայտավորված օդային ուղին շահագործվում է Հայաստանի Հանրապետության կողմից նշանակված որևէ ավիաընկերության կողմից կամ հայտավորված օդային ուղին նշված չէ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրում,

2) Հայտը և կից փաստաթղթերը չեն բխում սույն Կանոնակարգի II գլխի դրույթներից,

3) ներկայացված փաստաթղթերը ակնհայտ կեղծ են,

4) հայտատուն միջոցներ չի ձեռնարկում առկա թերությունները շտկելու կապակցությամբ:

Հայտի մերժման դեպքում այդ մասին հայտատուն տեղեկացվում է պատշաճ ծանուցմամբ, որի մեջ նշվում են մերժման պատճառները: Հայտը չի կարող մերժվել աննպատակահարմարության պատճառաբանությամբ:

 

IV. ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՕԴԱՅԻՆ ՈՒՂՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՅՏ

 

13. Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողը ոչ կանոնավոր օդային փոխադրում իրականացնելու համար ստանում է Գլխավոր վարչության թույլտվությունը:

i

14. Միանգամյա ոչ կանոնավոր օդային փոխադրման համար օդանավ շահագործողը (այսուհետ` Հայտատու) թույլտվություն ստանալու համար թռիչքի իրականացման ժամից առնվազն 72 ժամ առաջ, իսկ երկու և ավելի ոչ կանոնավոր օդային փոխադրման թույլտվության համար թռիչքի իրականացման օրվանից առնվազն 10 աշխատանքային օր առաջ կից գրությամբ Գլխավոր վարչություն է ներկայացնում սույն Կանոնակարգի ձև 3-ով սահմանված հայտ կամ ուղարկում է հեռագիր` հետևյալ տեղեկատվությամբ.

1) Օդանավ շահագործողի կամ մասնավոր փոխադրում իրականացնող կազմակերպության կամ ֆիզիկական անձի անվանումը, գտնվելու վայրը, կապի միջոցների համարները,

2) Օդանավ շահագործողի ԻԿԱՕ-ի եռանիշ կոդը և չվերթի համարը,

3) Օդանավի տիպը, ազգային և գրանցման նիշերը,

4) Փոխադրման նպատակը,

5) Փոխադրման կատարման ամսաթիվը, թռիչք/վայրէջքի աերոդրոմները և ժամերը,

6) Փոխադրումների տեսակը (ուղևորային, բեռնային, համակցված),

7) Օդանավի բեռնվածության (ուղևորների քանակը, բեռի քաշը և բնույթը):

(14-րդ կետը փոփ. 15.12.09 թիվ 181-Ն հրաման)

i

15. Երկու և ավելի ոչ կանոնավոր օդային փոխադրման թույլտվություն ստանալու համար հայտին կամ հեռագրին կից Հայտատուն պետք է Գլխավոր վարչություն ներկայացնի օդանավի անձնակազմերի, ուղևորների, ուղեբեռի և երրորդ անձանց նկատմամբ պատասխանատվության ապահովագրության վկայականները (սերտիֆիկատները) և նախատեսվող ոչ կանոնավոր օդային փոխադրումների ծրագիրը:

(15-րդ կետը փոփ. 15.12.09 թիվ 181-Ն հրաման)

16. Եթե օդային փոխադրումը հրատապ է և Հայտատուն չի կարող պահպանել սույն Կանոնակարգի 14-րդ կետում նշված ժամկետները, ապա Հայտատուն պետք է էլեկտրոնային փոստի կամ հեռագրի միջոցով նշի հայտը կամ հեռագիրը սահմանված ժամկետներում չներկայացնելու հիմնավոր պատճառները:

(16-րդ կետը փոփ. 15.12.09 թիվ 181-Ն հրաման)

 

V. ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՕԴԱՅԻՆ ՈՒՂԻՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐՄԱՆ ԿԱՄ ՄԵՐԺՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

17. Գլխավոր վարչություն մուտք եղած հայտը ուսումնասիրվում է Գլխավոր վարչության կողմից:

18. Սույն Կանոնակարգի պահանջներին հայտում ներկայացված տվյալների չհամապատասխանելու դեպքում, այդ մասին զեկուցվում է թույլտվության տրամադրման կամ մերժման իրավասություն ունեցող Գլխավոր վարչության պաշտոնատար անձին: Այդ դեպքում Հայտատուին տրամադրվում է դիտողությունների ցանկը` հայտը Գլխավոր վարչություն մուտք լինելուց հետո 1-օրյա ժամկետում: Հայտատուն իր թռիչքը իրականացնելու ժամկետից առնվազն 1 օր առաջ պետք է վերացնի կամ շտկի այդ թերությունները, այդ մասին տեղեկացնելով Գլխավոր վարչությանը:

19. Հայտը համաձայնեցվում է նաև Գլխավոր վարչության շահագրգիռ ստորաբաժանումների հետ:

Հայտը համաձայնեցվում է Գլխավոր վարչության ստորաբաժանումների հետ հետևյալ ժամկետներում`

1) միանգամյա օդային փոխադրման համար` հայտը Գլխավոր վարչություն մուտք լինելու օրվանից առնվազն 12 ժամվա ընթացքում,

2) երկու և ավելի օդային փոխադրման դեպքում` հայտը Գլխավոր վարչություն մուտք լինելու օրվանից առնվազն 5 աշխատանքային օրվա ընթացքում:

20. Հայտի քննարկման և համաձայնեցման ընթացքում հաշվի են առնվում դրա համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, իսկ դրանց բացակայության դեպքում` միջազգային օդային հաղորդակցությունները կարգավորող նորմատիվ ակտերի դրույթներին:

21. Հայտի ուսումնասիրության և ամփոփման արդյունքում, օդանավ շահագործողին տրվում է օդային ուղու շահագործման թույլտվություն` սույն Կանոնակարգի ձև 4-ով սահմանված ձևով:

Ոչ կանոնավոր օդային փոխադրման նպատակով օդային ուղիների շահագործման թույլտվության շնորհումը կամ մերժումը իրականացվում է Հայտատուին համապատասխան ծանուցմամբ:

22. Հայտը մերժվում է, եթե.

1) չեն պահպանվել սույն Կանոնակարգի 14-րդ,15-րդ և 16-րդ կետերի դրույթները,

2) ներկայացված փաստաթղթերը ակնհայտ կեղծ են,

3) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, Հայաստանի Հանրապետության օրենքների և սույն կանոնակարգի պահանջներին:

23. Հայտի մերժման դեպքում այդ մասին հայտատուն տեղեկացվում է համապատասխան ծանուցմամբ, որի մեջ նշվում են մերժման պատճառները: Հայտը չի կարող մերժվել աննպատակահարմարության պատճառաբանությամբ:

 

VI. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

24. Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործողները` կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման ամառային և ձմեռային չվացուցակների նախագծերը, դրանք կիրառելու օրվանից առնվազն 30 օր առաջ, ներկայացնում են Գլխավոր վարչություն` ուսումնասիրություն իրականացնելու նպատակով:

Ամառային և ձմեռային չվացուցակների նախագծերը ներկայացվում են Գլխավոր վարչության Խորհրդի անդամներին, որից հետո դրանք քննարկվում են Գլխավոր վարչության Խորհրդի նիստում:

Ամառային և ձմեռային չվացուցակների նախագծերը Գլխավոր վարչության Խորհրդի հավանությանն արժանանալուց հետո, հաստատվում են որպես չվացուցակներ:

25. Գլխավոր վարչության պետը կարող է դադարեցնել տրված կանոնավոր և ոչ կանոնավոր օդային ուղիների շահագործման թույլտվությունների գործողությունը, եթե օդանավ շահագործողի կողմից չեն կատարվում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջները:

26. Միանգամյա ոչ կանոնավոր օդային փոխադրման ցանկություն հայտնած մասնավոր օդանավի սեփականատեր կամ վարձակալ հանդիսացող կազմակերպության կամ ֆիզիկական անձի նկատմամբ կիրառվում են սույն կանոնակարգի IV-րդ գլխի 14-րդ և 16-րդ կետերի և V-րդ գլխի դրույթները:

27. Միանգամյա ոչ կանոնավոր օդային փոխադրման ցանկություն հայտնած մասնավոր օդանավի սեփականատեր կամ վարձակալ հանդիսացող կազմակերպությունը կամ ֆիզիկական անձը Գլխավոր վարչություն է ներկայացնում ավիացիոն անվտանգության ծրագիր:

28. Կանոնավոր և ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման ընթացակարգի վերաբերյալ հակիրճ տեղեկությունները Գլխավոր վարչության կողմից պարբերաբար հրապարակվում են Գլխավոր վարչության «www.aviation.am» պաշտոնական ինտերնետային կայքում և Հայաստանի Հանրապետության «Աերոնավիգացիոն տեղեկատու ժողովածու» (ԱՏԺ) փաստաթղթում:

 

Ձև 1

 

i

ՀԱՅՏ

 

ՕԴԱՅԻՆ ՈՒՂՈՒ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ

 

Հայաստանի Հանրապետության օրենսդրության և իր կանոնադրության հիման վրա գործող, թիվ _____________ (Համարը և տրման ամսաթիվը) օդանավ շահագործողի վկայական, թիվ _____________ (Համարը և տրման ամսաթիվը) ավիափոխադրողի մասնագիր ունեցող _________________ (Օդանավ շահագործողի անվանումը) օդանավ շահագործողը ներկայացնում է հայտ _____________ (Երթուղին, միջանկյալ կետերը) ուղևորային և/կամ բեռնային (համակցված) կանոնավոր օդային հաղորդակցության օդային ուղու (ուղիների) շահագործման թույլտվություն(ներ) ստանալու համար:

Օդային հաղորդակցություն(ներ)ը կատարվելու է(են) _____________ (Նշվում է օդանավերի տիպերը) տիպի օդանավերով, ուղևորներին տրամադրելով` _____________ (Սպասարկումների, ծառայությունների նկարագրությունը):

Թռիչքի նպատակը

ՈՒղևորների թվաքանակը և/կամ բեռի քանակն ու նկարագիրը

Օդանավի պատվիրատուն (անհրաժեշտության դեպքում)

Թռիչքների կատարման նվազագույն շաբաթական հաճախականությունները.

- ձմեռային շրջանում շաբաթական`_____________ չվերթ,

- ամառային շրջանում շաբաթական` _____________ չվերթ:

 

_______________________________________

(Ներկայացուցչի պաշտոն, անուն, ազգանուն)

 

Ստորագրություն ___________________________

    Ամսաթիվ        ___________________________

 

Կնիք

 

(1-ին ձևը փոփ. 08.02.13 թիվ 23-Ն հրաման)

 

Ձև 2

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ REPUBLIC OF ARMENIA GENERAL DEPARTMENT OF CIVIL AVIATION

 

ՕԴԱՅԻՆ ՈՒՂՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ PERMISSION FOR AIR ROUTE OPERATION R N 000/20 _______

 

    Օդանավ շահագործող`      Անվանումը

    Aircraft Operator:      Name

    Գտնվելու վայրը`         ___________________

    Location:               ___________________   

    Օդային ուղի`            ___________________

    Air Route:              ___________________

    Կետեր և  միջանկյալ կետեր`       ___________________

Points and intermediate points: ___________________

    Շահագործման տեսակը`             Կանոնավոր օդային հաղորդակցություն

    Type of operations:             Scheduled air services

    Օդանավերի տիպերը`               ___________________

    Aircraft types:                 ___________________

    Փոխադրումների տեսակը`           (ՈՒղևորային,  բեռնային, համակցված)

    Type of traffic:                (Passengers, cargo, combined)

Թույլտվության գործողության

    ժամկետը`                        «___» ___, 20 ___-»___ «___, 20___

    Permission validity:            «___» ___, 20 ___-»___ «___, 20___

    Հաճախականությունը`              Շաբաթական _____ չվերթ

    Frequency:                      _____ flight(s) per week

    Տրման ամսաթիվը`                 «___ «___, 20___

    Date of issue:                  «___ «___, 20___

ՍՈՒՅՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՍՏՈՒՄ Է, ՈՐ ՆՇՎԱԾ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԸ ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ Է ՍՈՒՅՆ ՕԴԱՅԻՆ ՈՒՂՈՒ ՆՇԱՆԱԿՎԱԾ ՓՈԽԱԴՐՈՂ ԵՎ ՈՒԺԻ ՄԵՋ Է ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ, ԱՎԻԱՓՈԽԱԴՐՈՂԻ ՄԱՍՆԱԳՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ: THIS PERMISSION CERTIFIES THAT MENTIONED AIRCRAFT OPERATOR IS A DESIGNATED CARRIER ON THIS AIR ROUTE AND IT IS VALID IN THE PRESENCE OF THE AIR OPERATOR CERTIFICATE, AIR CARRIER CERTIFICATE.

 

    ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ            (Ստորագրություն) __________________

    DIRECTOR GENERAL                  (Signature)      __________________

 

Կ.Տ.

Seal

 

(2-րդ ձևը փոփ. 08.02.13 թիվ 23-Ն հրաման)

 

Ձև 3

 

i

ՀԱՅՏ

 

ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ

 

1. Օդանավ շահագործողի կամ մասնավոր փոխադրում իրականացնող կազմակերպության կամ ֆիզիկական անձի անվանումը, գտնվելու վայրը, կապի միջոցների համարները _____________________________________________________ _________________________________________________________________________:

2. Օդանավ շահագործողի ԻԿԱՕ-ի եռանիշ կոդը և չվերթի համարը ___________ _________________________________________________________________________:

(լրացվում է առկայության դեպքում)

 

3. Օդանավի գրանցման երկիրը __________________________________________:

4. Օդանավի տիպը, ազգային և գրանցման նիշերը _________________________:

5. Փոխադրման նպատակը ________________________________________________:

6. Փոխադրման կատարման ամսաթվերը և ժամերը ---------------------------

7. Հայաստանի Հանրապետությունից թռիչքի աերոդրոմ, միջանկյալ վայրէջքի աերոդրոմ, վերջնական աերոդրոմ (և հակառակը) ______________________________ _________________________________________________________________________:

8. Փոխադրումների տեսակը (ուղևորային, բեռնային, համակցված` կոմերցիոն, ուղևորային, բեռնային, մասնավոր` ոչ կոմերցիոն) ___________________________ _________________________________________________________________________: (նշվում է մեկ կամ անհրաժեշտության դեպքում մի քանի փոխադրումների տեսակը

կամ տեսակները)

9. Օդանավի բեռնվածություն (ուղևորների քանակը, բեռի քաշը և բնույթը) _________________________________________________________________________:

10. Փոխադրման կատարման ամսաթիվը և ժամերը ____________________________ _________________________________________________________________________:

11. Օդանավի հագեցվածությունը սարքավորումներով ________________________ _________________________________________________________________________:

_______________________________________

(Ներկայացուցչի պաշտոն, անուն, ազգանուն)

 

Ստորագրություն ___________________________

    Ամսաթիվ        ___________________________

 

Կնիք

 

(3-րդ ձևը փոփ. 15.12.09 թիվ 181-Ն հրաման)

 

Ձև 4

 

i

ՀՀ կառավարությանն առընթեր

քաղաքացիական ավիացիայի

գլխավոր վարչության պետի

2009 թվականի հուլիսի 21-ի

թիվ 98-Ն հրամանով

հաստատված կանոնակարգի

 

«ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ 000/20 PERMISSION 000/20

 

ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ FOR NON SCHEDՍLED AIR TRANSPORTATION

 

    Փոխադրում իրականացնող                      ---------------

    Operator                                   ---------------

    Պատվիրատու                                 ---------------

    Charterer                                  ---------------

    Երթուղի                                    ---------------

    Route                                      ---------------

    Օդանավերի տիպերը                           ---------------

    Aircraft type                              ---------------

    Օդանավերի ազգային և  գրանցման նիշերը       ---------------

Aircraft national and registration marks   ---------------

    Չվերթի համարը                              ---------------

    Flight number                              ---------------

    Հաճախականությունը                          ---------------

    Frequency                                  ---------------

Թույլտվության գործողության ժամկետը մինչև` «__» ___________20 թ.

    Permission validity till:                  «__» ___________20 թ.

 

____________________________

                        (պաշտոն, անուն, ազգանուն)

                        (Position, name, surname)

         Կ.Տ.

         Seal

 

«__» ___________20 թ.

«__» ___________20 թ.

(տրման ամսաթիվը)

(date of issue)

 

(4-րդ ձևը փոփ. 15.12.09 թիվ 181-Ն հրաման)

 

 

pin
Քաղաքացիական ավիացիայի վարչություն
21.07.2009
N 98-Ն
Հրաման