040.0725.060709
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 հունիսի 2009 թվականի N 725-Ն
i
ԱՆԱԶԱՏ ԵՎ ԿԻՍԱԱԶԱՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կարմիր գրքում գրանցված կենդանիներին պահելու և օգտագործելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից եռամսյա ժամկետում ստեղծել մասնագիտական հանձնաժողով` անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներին պահելու և օգտագործելու նկատմամբ վերահսկողությունն ապահովելու նպատակով և հաստատել նրա կազմն ու աշխատակարգը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2009 թվականի հունիսի 26-ի
N 725-Ն որոշման
ԿԱՐԳ
ԱՆԱԶԱՏ ԵՎ ԿԻՍԱԱԶԱՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կարմիր գրքում գրանցված կենդանիներին պահելու և օգտագործելու կարգը:
2. Սույն կարգում օգտագործվող «վայրի կենդանի» հասկացությունն ունի հետևյալ իմաստը` բնության կողմից ստեղծված, բնական ընտրությամբ (առանց մարդու (միջամտության) առաջացած, բնական ազատ պայմաններում ապրող անողնաշարավոր և ողնաշարավոր կենդանատեսակներ, ինչպես նաև դրանց անազատ և կիսաազատ պայմաններում պահվող առանձնյակներն ու դրանց սերունդները:
3. Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կարմիր գրքում գրանցված կենդանիներին (այսուհետ` վայրի կենդանիներ) պահելու նպատակը վայրի կենդանիների պահպանության, պաշտպանության, վերարտադրության ու կայուն օգտագործման ապահովումն է:
II. ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԱՆԱԶԱՏ ԵՎ ԿԻՍԱԱԶԱՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՊԱՀԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
4. Վայրի կենդանիներն անազատ և կիսաազատ պայմաններում պահելու դեպքում անհրաժեշտ է ապահովել կենսամիջավայրի հանդեպ այդ կենդանիների կենսաբանական, անհատական և տեսակային առանձնահատկություններից բխող ու դրանց գոյատևման համար անհրաժեշտ կարիքները բավարարող պայմանների` բացառելով պահելու վայրից դրանց փախուստը:
5. Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիները պահվում են վանդակներում, մեծավանդակներում և դրանք պահելու համար նախատեսված այլ տարածքներում, որոնց չափերը համապատասխանում են սույն կարգի աղյուսակով առաջարկվող նվազագույն նորմերին:
6. Անազատ և կիսաազատ պայմաններում նույն տարածքում երկու և ավելի վայրի կենդանիներ պահելու դեպքում տարածքների չափերը որոշվում են հետևյալ բանաձևերով`
1) թռչունների և կաթնասունների համար`
Մ'նվ.=Մնվ.+0.7(Ք-1)Մնվ.,
2) սողունների և երկկենցաղների համար`
Մ'նվ.=Մնվ.+0.5(Ք-1)Մնվ.,
Որտեղ`
Մ'նվ.-ն` տարածքի նվազագույն նորմն է` տվյալ կենդանատեսակի մի քանի առանձնյակներ պահելու համար,
Մնվ.-ն` տարածքի նվազագույն նորմն է` տվյալ կենդանատեսակի մեկ առանձնյակ պահելու համար,
Ք-1-ն` պահվող կենդանիների քանակությունն է:
7. Սույն կարգի 5-րդ և 6-րդ կետերում նշված պահանջները չեն տարածվում այն վայրի կենդանիների վրա, որոնք բազմացվում և աճեցվում են ուսումնական փորձերի, կենսաբանական թեստավորման, սննդում կամ այլ կենդանիների համար որպես կեր օգտագործելու և մորթի ստանալու նպատակներով:
III. ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԱՆԱԶԱՏ ԵՎ ԿԻՍԱԱԶԱՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
8. Վայրի կենդանիների անազատ և կիսաազատ պայմաններում օգտագործումը թույլատրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված` վերարտադրության, կլիմայավարժեցման, առևտրի, գիտահետազոտական, ուսումնական, կենսաբանական թեստավորման, սննդի կամ այլ կենդանիների համար որպես կեր օգտագործելու, մորթի ստանալու, որսի, մշակութային և գեղագիտական նպատակներով:
9. Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ պահող ֆիզիկական և իրավաբանական անձինք այդ կենդանիների և դրանցից ստացված սերնդի սեփականատերերն են և իրավունք ունեն դրանք տնօրինելու սույն կարգի 8-րդ կետով ամրագրված նպատակներով` բացառությամբ Հայաստանի Հանրապետության կարմիր գրքում գրանցված կենդանիների:
10. Ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնք անազատ և կիսաազատ պայմաններում պահում են Հայաստանի Հանրապետության կարմիր գրքում գրանցված կենդանիներ, իրավունք ունեն դրանք օգտագործելու միայն վերարտադրության, կլիմայավարժեցման, մշակութային, գեղագիտական ու գիտահետազոտական նպատակներով, իսկ դրանցից ստացած սերունդը տնօրինելու և տիրապետելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 144-րդ հոդվածի համաձայն:
Աղյուսակ
ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՄԵԿ ԱՌԱՆՁՆՅԱԿԻ ՊԱՀՄԱՆ ՀԱՄԱՐ ՏԱՐԱԾՔԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ
._____________________________________________________________________.
|NN |Կենդանիների անվանումները |Տարածքի |Տարածքի |Տարածքի |
|ը/կ | |տարատեսակը |մակերեսը|բարձրու- |
| | |(տիպը) |(մ2) |թյունը |
| | | | |(մ2) |
|____|_________________________________|___________|________|_________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 |
|____|________________________________________________________________|
|1. |Կաթնասուններ |
|____|________________________________________________________________|
|1.1.|Մանր կրծողներ (մկնանմաններ) |մեծավանդակ,| 0,05| 0,2|
| | |վանդակ | | |
|____|_________________________________|___________|________|_________|
|1.2.|Մանր գիշատիչներ (աքիսներ և |մեծավանդակ,| 1,0| 1,5|
| |այլն), ձեռքաթևավորներ |վանդակ | | |
|____|_________________________________|___________|________|_________|
|1.3.|Միջին կրծողներ (սկյուռանմաններ |մեծավանդակ,| 3,0| 2,0|
| |և այլն) |վանդակ | | |
|____|_________________________________|___________|________|_________|
|1.4.|Խոշոր կրծողներ (մացառախոզ, |մեծավանդակ,| 4,0| 2,5|
| |ճահճակուղբ և այլն) |վանդակ | | |
|____|_________________________________|___________|________|_________|
|1.5.|Միջին գիշատիչներ (կզաքիս, աղվես |մեծավանդակ,| 6,0| 2,5|
| |և այլն) |վանդակ | | |
|____|_________________________________|___________|________|_________|
|1.6.|Գայլ, միջին կատվազգիներ (լուսան, |մեծավանդակ,| 20,0| 3,0|
| |հովազ և այլն) |վանդակ | | |
|____|_________________________________|___________|________|_________|
|1.7.|Խոշոր կատվազգիներ (առյուծ, վագր |մեծավանդակ,| 25,0| 3,0|
| |և այլն), արջեր |վանդակ | | |
|____|_________________________________|___________|________|_________|
|1.8.|Վարազներ, այծյամներ, մանր |մեծավանդակ,| 20,0| 2,5|
| |այծեղջյուրներ |վանդակ | | |
|____|_________________________________|___________|________|_________|
|1.9.|Այծեր, ոչխարներ |մեծավանդակ,| 25,0| 3,0|
| | |վանդակ | | |
|____|_________________________________|___________|________|_________|
|1.10|Խոշոր եղնիկներ, խոշոր |մեծավանդակ,| 50,0| 4,0|
| |այծեղջյուրներ, ձիեր |վանդակ | | |
|____|_________________________________|___________|________|_________|
|1.11|Ցուլեր |մեծավանդակ,| 100,0| 4,0|
| | |վանդակ | | |
|____|_________________________________|___________|________|_________|
|1.12|Ընձուղտներ |մեծավանդակ,| 100,0| 8,0|
| | |վանդակ | | |
|____|_________________________________|___________|________|_________|
|1.13|Մաշկոտանիներ (ծովափիղ, փոկեր և |մեծավանդակ,| 20,0| 2,5|
| |այլն) |վանդակ | | |
|____|_________________________________|___________|________|_________|
|1.14|Գետաձի |մեծավանդակ,| 40,0| 3,0|
| | |վանդակ | | |
|____|_________________________________|___________|________|_________|
|1.15|Ռնգեղջյուր |մեծավանդակ,| 50,0| 3,0|
| | |վանդակ | | |
|____|_________________________________|___________|________|_________|
|1.16|Փիղ |մեծավանդակ,| 120,0| 6,0|
| | |վանդակ | | |
|____|_________________________________|___________|________|_________|
|1.17|Թերատամներ (մրջնակերներ, |մեծավանդակ,| 4,0| 2,5|
| |զրահակիրներ, համրուկներ) |վանդակ | | |
|____|_________________________________|___________|________|_________|
|1.18|Միջին կենգուրուներ |մեծավանդակ,| 5,0| 3,0|
| | |վանդակ | | |
|____|_________________________________|___________|________|_________|
|1.19|Խոշոր կենգուրուներ |մեծավանդակ,| 2,0| 3,0|
| | |վանդակ | | |
|____|_________________________________|___________|________|_________|
|1.20|Մանր պրիմատներ (տամարիններ և |մեծավանդակ,| 2,0| 2,0|
| |այլն) |վանդակ | | |
|____|_________________________________|___________|________|_________|
|1.21|Միջին պրիմատներ (մակակներ, |մեծավանդակ,| 5,0| 3,0|
| |պավիաններ և այլն) |վանդակ | | |
|____|_________________________________|___________|________|_________|
|1.22|Խոշոր պրիմատներ (գորիլլա, |մեծավանդակ,| 20,0| 4,0|
| |շիմպանզե, օրանգուտան) |վանդակ | | |
|____|________________________________________________________________|
|2. |Թռչուններ |
|____|________________________________________________________________|
|2.1.|Մանր ճնճղուկանմաններ և թութակներ|մեծավանդակ,| 0,09| 0,3|
| | |վանդակ | | |
|____|_________________________________|___________|________|_________|
|2.2.|Աղավնանմաններ |մեծավանդակ,| 0,2| 0,25|
| | |վանդակ | | |
|____|_________________________________|___________|________|_________|
|2.3.|Փասիանանմաններ, մանր բվանմաններ |մեծավանդակ-| 1,5| 1,5|
| |և բազեանմաններ, միջին թութակներ |ներ, վանդակ| | |
|____|_________________________________|___________|________|_________|
|2.4.|Սագանմաններ (սագեր, բադեր) |մեծավանդակ,| 4,0| 1,0|
| | |ոչ պակաս, | | |
| | |քան 0.3 մ | | |
| | |խորությամբ | | |
| | |ջրավազանով | | |
|____|_________________________________|___________|________|_________|
|2.5.|Խոշոր թութակներ |մեծավանդակ,| 1,0| 2,0|
| | |վանդակ | | |
|____|_________________________________|___________|________|_________|
|2.6.|Պինգվիններ |մեծավանդակ,| 4,0| 2,5|
| | |ոչ պակաս, | | |
| | |քան 1 մ | | |
| | |խորությամբ | | |
| | |ջրավազանով | | |
|____|_________________________________|___________|________|_________|
|2.7.|Հավալուսիններ, կարապներ |մեծավանդակ,| 4,0| 2,5|
| | |ոչ պակաս, | | |
| | |քան 0,5 մ | | |
| | |խորությամբ | | |
| | |ջրավազանով | | |
|____|_________________________________|___________|________|_________|
|2.8.|Միջին և խոշոր գիշատիչ թռչուններ,|մեծավանդակ,| 5,0| 3,0|
| |կռունկանմաններ, բվանմաններ, |վանդակ | | |
| |արագիլներ, ձկնկուլներ | | | |
|____|_________________________________|___________|________|_________|
|2.9.|Ջայլամանմաններ (բացառությամբ |մեծավանդակ,| 10,0| 2,5|
| |աֆրիկական ջայլամի) |վանդակ | | |
|____|_________________________________|___________|________|_________|
|2.10|Աֆրիկական ջայլամ |մեծավանդակ,| 12,0| 2,5|
| | |վանդակ | | |
|____|________________________________________________________________|
|3. |Սողուններ |
|____|________________________________________________________________|
|3.1.|Օձեր` մինչև 20 սմ |տերարիում | 0,015|0,08/0,15|
|____|_________________________________|___________|________|_________|
|3.2.|Օձեր` 20-40 սմ, մողեսներ` մինչև |տերարիում | 0,025|0,08/0,15|
| |10 սմ | | | |
|____|_________________________________|___________|________|_________|
|3.3.|Օձեր` 40 սմ-ից մինչև 1 մ |տերարիում | 0,1| 0,15/0,3|
|____|_________________________________|___________|________|_________|
|3.4.|Օձեր` 1-2 մ |տերարիում | 0,5| 0,25/0,5|
|____|_________________________________|___________|________|_________|
|3.5.|Օձեր` 2-3 մ |տերարիում | 1,0| 0,4/0,7|
|____|_________________________________|___________|________|_________|
|3.6.|Օձեր` 3 մ ավելի |տերարիում | 2,0| 0,6/1,0|
|____|_________________________________|___________|________|_________|
|3.7.|Մանր մողեսներ` մինչև 20 սմ |տերարիում | 0,1| 0,15/0,3|
|____|_________________________________|___________|________|_________|
|3.8.|Մանր և միջին չափի մողեսներ` |տերարիում | 0,4| 0,3/0,6|
| |20-50 սմ | | | |
|____|_________________________________|___________|________|_________|
|3.9.|Մողեսներ` 50 սմ-ից խոշոր |տերարիում | 1,0| 0,5/1,0|
|____|_________________________________|___________|________|_________|
|3.10|Մանր և միջին կրիաներ |տերարիում | 0,2| 0,5|
| |(միջերկրական, ճահճային, | | | |
| |կասպիական) | | | |
|____|_________________________________|___________|________|_________|
|3.11|Խոշոր ցամաքային կրիաներ |տերարիում | 2,0| 1,0|
| |(սեյշելյան, փղային) | | | |
|____|_________________________________|___________|________|_________|
|3.12|Կոկորդիլոսներ` մինչև 50 սմ |տերարիում, | 0,4| 0,4|
| | |ոչ պակաս, | | |
| | |քան 0,1 մ | | |
| | |խորությամբ | | |
| | |ջրավազանով | | |
|____|_________________________________|___________|________|_________|
|3.13|Կոկորդիլոսներ` մինչև 2 մ |տերարիում, | 2,0| 1,0|
| | |ոչ պակաս, | | |
| | |քան 0,4 մ | | |
| | |խորությամբ | | |
| | |ջրավազանով | | |
|____|_________________________________|___________|________|_________|
|3.14|Կոկորդիլոսներ` 2 մ-ից ավելի |տերարիում, | 3,0| 1,5|
| | |ոչ պակաս, | | |
| | |քան 0,8 մ | | |
| | |խորությամբ | | |
| | |ջրավազանով | | |
|____|________________________________________________________________|
|4. |Երկկենցաղներ |
|____|________________________________________________________________|
|4.1.|Ջրային երկկենցաղներ |ակվարիում | 0,06| 0,3|
| | |կամ ակվա- | | |
| | |տերարիում | | |
|____|_________________________________|___________|________|_________|
|4.2.|Մանր սալամանդրեր, գորտեր, |ակվատերա- | 0,04| 0,15/0,3|
| |դոդոշներ |րիում | | |
|____|_________________________________|___________|________|_________|
|4.3.|Խոշոր սալամանդրեր |ակվատերա- | 0,8| 0,5|
| | |րիում | | |
._____________________________________________________________________.