Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 78-ՐԴ ԵՎ 7 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ քաղաքացիական գործերով            Քաղաքացիական գործ թիվ 3-321 (ՎԴ)

    վերաքննիչ դատարանի որոշում                                   2007 թ.

քաղաքացիական գործ թիվ 06-2080/2007 թ.

նախագահող դատավոր` Ա. ԽԱՌԱՏՅԱՆ

դատավորներ` Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Կ. ՀԱԿՈԲՅԱՆ

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը /այսուհետ` Վճռաբեկ դատարան/,

 

                   նախագահությամբ             Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

                   մասնակցությամբ դատավորներ  Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ

                                              Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

                                              Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

                                              Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

                                              Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆԻ

                                              Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ

 

2007 թվականի մարտի 02-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Նարինե Ջորջեսի վճռաբեկ բողոքն ըստ հայցի Աննա Վանեցյանի ընդդեմ Նարինե Ջորջեսի, Երևանի քաղաքապետարանի, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Մարաշ» տարածքային ստորաբաժանման` Երևանի քաղաքապետի 27.10.2003 թվականի թիվ 2063 որոշումը և դրա հիման վրա Նարինե Ջորջեսի անվամբ տրված սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու, ինչպես նաև վերջինիս պարտավորեցնելու իր միջոցներով ծածկը քանդելու և հողամասն ազատելու պահանջների մասին քաղաքացիական գործով ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 14.06.2006 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա 11.12.2006 թվականին տրված կատարողական թերթի պարզաբանման վերաբերյալ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 09.01.2007 թվականի որոշման դեմ,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը, 21.07.2005 թվականի վճռով Աննա Վանեցյանի հայցն ընդդեմ Նարինե Ջորջեսի, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Մարաշ» տարածքային ստորաբաժանման /այսուհետ` ստորաբաժանում/ ամբողջությամբ բավարարել է:

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 14.06.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն:

11.12.2006 թվականին կատարողական թերթ է տրվել:

20.12.2006 թվականին ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Երևանի ստորաբաժանման ավագ հարկադիր կատարող Ի. Մխիթարյանը, դիմելով դատարան` պահանջել է պարզաբանել 11.12.2006 թվականին տրված կատարողական թերթը:

Դատարանի 09.01.2007 թվականի որոշմամբ դիմումը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոքը ներկայացրել է Նարինե Ջորջեսը:

Ներկայացրած վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Սույն վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում, ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ և 79-րդ հոդվածների պահանջները:

Բողոքի սույն հիմքը բողոք բերած անձը հիմնավորել է հետևյալ փաստարկով:

Դատարանը Նարինե Ջորջեսին պատշաճ ձևով չի տեղեկացրել դատական նիստի ժամանակի և վայրի մասին, գործը քննել է վերջինիս բացակայությամբ:

2) դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի պահանջները:

Բողոքի սույն հիմքը բողոք բերած անձը հիմնավորել է այն փաստարկով, որ դատարանը վճիռը պարզաբանելու մասին որոշումը իրեն պատշաճ ձևով չի ուղարկել:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել վերաքննիչ դատարանի 09.01.2007 թվականի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

ա/ Նարինե Ջորջեսին 09.01.2007 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ տեղեկացնելու վերաբերյալ գործում որևէ ապացույց առկա չէ: Դատարանը գործը քննել է Նարինե Ջորջեսի բացակայությամբ:

բ/ դատարանի որոշումը Նարինե Ջորջեսին ուղարկելու վերաբերյալ որևէ ապացույց գործում առկա չէ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` կատարողական թերթում նշված պահանջները պարզ չլինելու դեպքում հարկադիր կատարողն իրավունք ունի դիմել կատարողական թերթ տված դատարան` այն պարզաբանելու համար: Կատարողական թերթ տված դատարանը հարկադիր կատարողի դիմումը քննում է այն ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում: Հարկադիր կատարողը, պահանջատերը և պարտապանը պատշաճ ձևով տեղեկացվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին: Ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով (այսուհետ` պատշաճ ձևով):

Սույն գործի փաստերի համաձայն` կատարողական թերթը պարզաբանելու մասին դիմումի քննության դատական նիստի ժամանակի և վայրի մասին պարտապան Նարինե Ջորջեսը պատշաճ ձևով չի ծանուցվել, դիմումը քննվել է վերջինիս բացակայությամբ: Գործում առկա չէ գործի քննության ժամանակի և վայրի մասին նրանց պատշաճ տեղեկացվելու փաստը հաստատող որևէ ապացույց:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի խախտում, ինչը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի իմաստով հանդիսանում է դատավարական օրենքի էական խախտում:

Վճռաբեկ դատարանն այս հարցի վերաբերյալ իր մանրամասն դիրքորոշումն արտահայտել է 26.10.2006 թվականին կայացված թիվ 2-2128 (Ա) որոշմամբ (տես քաղաքացիական գործն ըստ հայցի «Հայկապ» բանկ ՓԲԸ-ի ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավարի ընդդեմ Շահեն Բաբայանի` գումարի բռնագանձման պահանջի մասին):

2) բողոքի երկրորդ հիմքը Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի գտնում քննության առարկա դարձնել հետևյալ պատճառաբանությամբ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն գործով առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի խախտում, ինչը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի իմաստով հանդիսանում է դատավարական օրենքի էական խախտում, հետևաբար` նաև դատարանի վճիռը բոլոր դեպքերում բեկանելու հիմք, Վճռաբեկ դատարանը բողոք բերած անձի այլ դատավարական իրավունքի խախտման վերաբերյալ բողոքի հիմքին անդրադառնալն աննպատակահարմար է համարում:

Վերը շարադրված պատճառաբանությունների հիման վրա` Վճռաբեկ դատարանը սույն բողոքի առաջին հիմքը հիմնավոր է համարում և այն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի ուժով դիտում է որպես բավարար հիմք` ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 09.01.2007 թվականի վճիռը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 09.01.2007 թվականի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆ Վ. ԱԲԵԼՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

pin
Վճռաբեկ դատարան
02.03.2007
N 3-321(ՎԴ)
Որոշում