Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ) ՔԱՂԱՔԱՇ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ) ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԱ ...

 

25.04.2024 -

 

041.1064.221209

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 դեկտեմբերի 2009 թվականի N 1064-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ) ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման և հաստատման գործընթացի համակարգման և արդյունավետության բարձրացման նպատակով`

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով):

2. Հաստատել`

1) հանձնաժողովի կազմը` համաձայն N 1 հավելվածի:

2) հանձնաժողովի գործունեության կարգը` համաձայն N 2 հավելվածի:

(2-րդ կետը փոփ. 25.04.2024 թիվ 388-Ա որոշում)

(վերնագիրն ու նախաբանը փոփ. 25.04.2024 թիվ 388-Ա որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի

2009 թվականի դեկտեմբերի 22-ի

N 1064-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ) ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահ (հանձնաժողովի նախագահ)

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ

Համապատասխան մարզպետ

Երևանում` Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)

Համապատասխան համայնքի ղեկավար (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե ղեկավարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ

«Հայաստանի շինարարների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

«Հայաստանի ճարտարապետների պալատ» ինքնակարգավորվող կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

 

(1-ին հավելվածը փոփ. 18.05.10 թիվ 353-Ա, 03.11.10 թիվ 929-Ա, 23.12.11 թիվ 1254-Ա, 28.06.12 թիվ 573-Ա, 21.10.13 թիվ 957-Ա, 20.08.14 թիվ 784-Ա, 12.04.16 թիվ 276-Ա, 02.03.17 թիվ 199-Ա, 29.11.2018 թիվ 1603-Ա, 23.05.2019 թիվ 587-Ա, 29.08.2019 թիվ 1216-Ա 27.07.2020 թիվ 846-Ա, 14.08.2020 թիվ 924-Ա, 25.04.2024 թիվ 388-Ա որոշումներ)

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի

2009 թ. դեկտեմբերի 22-ի

N 1064-Ա որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ) ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) ստեղծվում է Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման և հաստատման գործընթացի համակարգման, արդյունավետության բարձրացման, դրան առնչվող խնդիրների քննարկման և եզրակացությունների կազմման նպատակով:

(1-ին կետը փոփ. 23.12.11 թիվ 1254-Ա որոշում)

1.1. Սույն կարգի 1-ին կետում նշված փաստաթղթերն ու դրանց նախագծման առաջադրանքները, ինչպես նաև հաստատված փաստաթղթերի փոփոխությունները կարող են հաստատվել համայնքի ավագանու կողմից` միմիայն հանձնաժողովի դրական եզրակացության առկայության դեպքում:

(1.1-ին կետը փոփ. 23.12.11 թիվ 1254-Ա, 29.11.2018 թիվ 1603-Ա որոշումներ)

2. Հանձնաժողովի նախագահը Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահն է:

(2-րդ կետը փոփ. 02.03.17 թիվ 199-Ա, 29.11.2018 թիվ 1603-Ա որոշումներ)

3. Հանձնաժողովի նիստերին կարող են հրավիրվել նիստի օրակարգում ընդգրկված հարցերին առնչվող պետական կառավարման համակարգի մարմինների, հասարակական կազմակերպությունների, ոլորտի մասնագիտական կազմակերպությունների, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ և այլ անձինք:

(3-րդ կետը փոփ. 02.03.17 թիվ 199-Ա, 29.11.2018 թիվ 1603-Ա որոշումներ)

4. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով` տարածական պլանավորման փաստաթղթերի և դրանց նախագծման առաջադրանքների քննարկման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ժամկետներում և կարգով:

(4-րդ կետը փոփ. 23.12.11 թիվ 1254-Ա, 29.11.2018 թիվ 1603-Ա որոշումներ)

5. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի անդամների 2/3-ից ավելին:

(5-րդ կետը փոփ. 23.12.11 թիվ 1254-Ա որոշում)

6. Հանձնաժողովի նիստերը վարում է հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` հանձնաժողովի նախագահի տեղակալը:

(6-րդ կետը փոփ. 02.03.17 թիվ 199-Ա, 29.11.2018 թիվ 1603-Ա որոշումներ)

7. Հանձնաժողովի նիստերն անցկացվում են հանձնաժողովի նախագահի կողմից հաստատված օրակարգով:

8. Հանձնաժողովի նախագահը որոշում է հանձնաժողովի նիստի անցկացման վայրը և ժամը:

9. Հանձնաժողովի նիստերի օրակարգը հանձնաժողովի անդամներին է փոխանցվում նիստից առնվազն 3 աշխատանքային օր առաջ:

(9-րդ կետը փոփ. 29.11.2018 թիվ 1603-Ա որոշում)

10. Հանձնաժողովի գործավարությունը վարում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի համապատասխան վարչությունը:

(10-րդ կետը փոփ. 02.03.17 թիվ 199-Ա, 29.11.2018 թիվ 1603-Ա որոշումներ)

11. Հանձնաժողովի նպատակը`

1) Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի (այսուհետ` տարածական պլանավորման փաստաթղթեր) մշակման գործընթացներին օժանդակելն է.

2) տարածական պլանավորման փաստաթղթերի` շահագրգիռ մարմինների հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համաձայնեցման գործառույթների օպտիմալացումն ու արդյունավետության բարձրացումն է.

3) տարածական պլանավորման փաստաթղթերի մշակմանն ու իրագործմանը հասարակայնության մասնակցությանը նպաստելն է:

(11-րդ կետը փոփ. 29.11.2018 թիվ 1603-Ա որոշում)

12. Հանձնաժողովի խնդիրներն են`

1) տարածական պլանավորման փաստաթղթերի և դրանց նախագծման առաջադրանքների համակողմանի քննարկումը և դրանց վերաբերյալ ընդհանուր կարծիքի ձևավորումը.

2) տարածական պլանավորման փաստաթղթերում և դրանց նախագծման առաջադրանքներում ոլորտային խնդիրների ներառման ապահովումը, ինչպես նաև տարբեր ոլորտներին վերաբերող դրույթների փոխհամաձայնեցումը:

3) տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման գործառույթների թափանցիկության ապահովմանը նպաստելը.

4) տարածական պլանավորման փաստաթղթերի մշակմանն առնչվող այլ խնդիրներ:

(12-րդ կետը փոփ. 23.12.11 թիվ 1254-Ա, 02.03.17 թիվ 199-Ա, 29.11.2018 թիվ 1603-Ա որոշումներ)

13. Հանձնաժողովի գործառույթներն են`

1) պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինների առկա և հեռանկարային ծրագրերի ներառման ապահովումը տարածական պլանավորման փաստաթղթերում.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման ընթացքի համակարգումը` անհրաժեշտության դեպքում նաև նախագծային փաստաթղթերի մշակման փուլերի քննարկման միջոցով.

3) հաստատման ենթակա տարածական պլանավորման փաստաթղթերի և դրանց նախագծման առաջադրանքների համաձայնեցման ժամկետների կրճատման համար նախապայմանների ստեղծումը:

(13-րդ կետը փոփ. 23.12.11 թիվ 1254-Ա, 29.11.2018 թիվ 1603-Ա որոշումներ)

14. Միջգերատեսչական հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն է տրվում միայն բոլոր անդամների համաձայնության և օրենսդրությամբ սահմանված փորձաքննությունների դրական եզրակացությունների առկայության դեպքում: Միջգերատեսչական հանձնաժողովը կարող է նիստերն անցկացնել նաև հարցման միջոցով` էլեկտրոնային կապի միջոցների կիրառմամբ կամ գրավոր փաստաթղթերի փոխանցմամբ: Հարցման միջոցով հանձնաժողովի նիստն անցկացնելու դեպքում հանձնաժողովի անդամի կարծիքը համարվում է ստացված, եթե այն արտահայտվել է հանձնաժողովի անդամի կամ համապատասխան մարմնի ղեկավարի կողմից ստորագրված փաստաթղթում:

(14-րդ կետը փոփ. 03.11.10 թիվ 929-Ա, 23.12.11 թիվ 1254-Ա, 29.11.2018 թիվ 1603-Ա որոշումներ)

15. Հանձնաժողովի նիստերի արձանագրումն ապահովում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի համապատասխան վարչությունը:

(15-րդ կետը փոփ. 02.03.17 թիվ 199-Ա, 29.11.2018 թիվ 1603-Ա որոշումներ)

16. Նիստի արձանագրության մեջ նշվում են նաև`

1) նիստի անցկացման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը և վայրը, նիստն սկսելու և ավարտելու ժամերը.

2) նիստի օրակարգը.

3) նիստին մասնակցող, հրավիրված անձանց և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների անունները.

4) քննարկվող հարցերի, զեկուցումների և ելույթների հիմնական դրույթները.

5) ընդունված աշխատակարգային որոշումները, դրանց տարածման և (կամ) հրապարակման ձևերը:

(16-րդ կետը փոփ. 29.11.2018 թիվ 1603-Ա որոշում)

17. Հանձնաժողովի քարտուղարը 5 աշխատանքային օրվա ընթացքում կազմում է նիստի արձանագրությունը, որն ստորագրվում է հանձնաժողովի նախագահի և քարտուղարի կողմից:

(17-րդ կետը փոփ. 29.11.2018 թիվ 1603-Ա որոշում)

18. Հանձնաժողովի նախագահը`

1) նախագահում է հանձնաժողովի նիստերը.

2) հաստատում է հանձնաժողովի օրակարգը և ստորագրում հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.

3) որոշում է հանձնաժողովի նիստերին հրավիրվող անձանց կազմը.

4) լսում է հանձնաժողովի կողմից ընդունված աշխատակարգային որոշումների կատարման ընթացքի մասին հաշվետվությունները և տալիս համապատասխան ցուցումներ.

4.1) հանձնաժողովի նիստում (կամ հարցման արդյունքում) հարցի վերաբերյալ միասնական կարծիք չձևավորելու դեպքում հարցը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ` մշտապես գործող տարածքային զարգացման և շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի (այսուհետ` նախարարական կոմիտե) առաջիկա նիստում զեկուցելու համար: Նախարարական կոմիտեի որոշումը հիմք է հարցի վերաբերյալ հանձնաժողովի վերջնական եզրակացության կազմման համար.

4.2) հանձնաժողովի կազմած եզրակացությունը տրամադրում է համապատասխան համայնքի ղեկավարին (համակցված փաստաթղթի դեպքում` համապատասխան մարզպետին)` նախագիծը կամ նախագծի փոփոխությունը ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգով հաստատման ներկայացնելու նպատակով.

4.3) մերժման իրավական հիմքերով համապատասխան համայնքի ղեկավարին է վերադարձնում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին չհամապատասխանող տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծերը, դրանց առաջադրանքների նախագծերը կամ հաստատված փաստաթղթերում փոփոխությունների առաջարկությունները.

5) իր իրավասության սահմաններում իրականացնում է հանձնաժողովի գործունեության հետ կապված այլ լիազորություններ:

(18-րդ կետը փոփ. 23.12.11 թիվ 1254-Ա, 29.11.2018 թիվ 1603-Ա որոշումներ)

19. Հանձնաժողովի անդամը`

1) հանձնաժողովի նիստերի ընթացքում կամ էլեկտրոնային հարցման եղանակով քննարկվող հարցերի վերաբերյալ կարող է ներկայացնել բանավոր և (կամ) գրավոր կարծիք.

2) կարող է ներկայացնել հանձնաժողովի գործառույթներին առնչվող հարցեր` նիստի օրակարգում ընդգրկելու համար.

3) մասնակցում է աշխատակարգային որոշումների ընդունման և եզրակացությունների կազմման համար անցկացվող քվեարկությանը, հանձնաժողովի անդամների մեծամասնության հետ համաձայն չլինելու դեպքում գրավոր ներկայացնում է հարցի վերաբերյալ իր կարծիքը:

(19-րդ կետը փոփ. 23.12.11 թիվ 1254-Ա, 29.11.2018 թիվ 1603-Ա որոշումներ)

20. Հանձնաժողովի նիստերում ընդունված աշխատակարգային որոշումները կամ կազմված եզրակացությունները տեղադրվում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ինտերնետային կայքում:

(20-րդ կետը փոփ. 02.03.17 թիվ 199-Ա, 29.11.2018 թիվ 1603-Ա որոշումներ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
22.12.2009
N 1064-Ա
Որոշում