Սեղմել Esc փակելու համար:
«ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՍՐԱՀՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ» ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՍՐԱՀՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ» N 2-III-2.2.3 ...

 

 

100.0804.111202

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «11»         12           2002 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 100020340

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

29 նոյեմբերի 2002 թվականի N 804

 

«ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՍՐԱՀՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ» N 2-III-2.2.3 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Գեղեցկության սրահներին ներկայացվող» N 2-III-2.2.3 սանիտարական կանոնները (կցվում է):

2. (2-րդ կետն ուժը կորցրել է 18.05.2022 թիվ 31-Ն հրաման)

(նախաբանը փոփ. 18.05.2022 թիվ 31-Ն հրաման)

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

առողջապահության նախարարի

2002 թվականի նոյեմբերի 29-ի

N 804 հրամանով

 

ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՍՐԱՀՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. Սույն կանոնների պահանջները վերաբերում են ինչպես գործող, այնպես էլ նոր կառուցվող և վերակառուցվող գեղեցկության սրահներին:

1.2. Գեղեցկության սրահների արտադրական տարածքներում մատուցվում են հետևյալ ծառայությունները (կամ դրանցից յուրաքանչյուրը)` դրանց համար հատկացված առանձին տարածքներում.

- մազերի լվացում, կտրում, հարդարում, ներկում, գանգրացում և համանման աշխատանքներ, սափրում և մորուքի հարթում,

- դեմքի մերսում, մանիկյուր, պեդիկյուր, դիմահարդարում և այլն (դեմքի մաշկի հիգիենիկ մաքրում, բեղերի և թարթիչների ներկում, էպիլյացիա):

Գեղեցկության սրահների սպասասրահներում արգելվում է սննդի օբյեկտների տեղակայումը, ինչպես նաև սննդի ծառայության կազմակերպումը:

1.3. Գեղեցկության սրահներում արգելվում է անցկացնել բուժա-կոսմետիկ միջամտություններ հիվանդությունների բուժման և մաշկի կոսմետիկ թերությունների (ուգրի, դեմքի և մաշկի սեբորեա, խալեր, հիպերտրիխիոզ, բարորակ նորագոյացություններ և այլ մաշկային հիվանդություններ) վերացման համար:

 

2. ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՍՐԱՀՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

2.1. Գեղեցկության սրահների տեղակայումը կանոնակարգվում է համաձայն «Հասարակական շենքեր և կառուցվածքներ» N 2.08.02-89 ՍՆիՊ-ի:

2.2. Գեղեցկության սրահների տարածքները պետք է ունենան հետևյալ նվազագույն մակերես`

Սպասասրահ

- 2.5 մ2 յուրաքանչյուր աշխատատեղի համար,

Հանդերձարան հաճախորդների համար - 0.3 մ2 յուրաքանչյուր մեկ աշխատատեղի համար:

Արտադրական տարածք - յուրաքանչյուր աշխատատեղի համար.

- տղամարդկանց սրահ - 6 մ2

- կանանց սրահ - 8 մ2

- մանիկյուր- 6 մ2

- պեդիկյուր - 6 մ2

- կոսմետիկ կաբինետ -8 մ2

Արտադրական բաժինների կազմը և տարածքները որոշվում է ելնելով սպասարկման տեսակից:

Անձնակազմին և գրասենյակին հատկացվող տարածքներ

- անձնակազմի սենյակ - 6մ2

- գրասենյակ - 9 մ2:

2.3. Գեղեցկության սրահների կազմում գործող վարսահարդարման սրահի, կոսմետիկ միջամտությունների սրահի, մանիկյուրի և պեդիկյուրի բաժինների համար հանդերձարանը, նախամուտքը, սպասասրահն ու սանիտարական հանգույցը կարող են լինել ընդհանուր:

 

3. ՍԱՆԻՏԱՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

3.1. Գեղեցկության սրահները պետք է ապահովված լինեն սառը և տաք ջրով, կոյուղով, ջեռուցմամբ, օդափոխիչ համակարգերով, էլեկտրականությամբ:

3.2. Գեղեցկության սրահների օդափոխությունը և ջեռուցումը պետք է համապատասխանի «Ջեռուցում, օդափոխություն և օդի լավորակում» ՀՀ ՇՆ IV-12.01-2000 շինարարական նորմերի պահանջներին:

3.3.Գեղեցկության սրահների լուսավորվածությունը պետք է համապատասխանի «Արհեստական և բնական լուսավորում» ՀՀ ՇՆ II-8.03-96 շինարարական նորմերի պահանջներին:

3.4. Գեղեցկության սրահներում աղմուկը չպետք է գերազանցի «Աղմուկն աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում» N 2.III-11.3 սանիտարական նորմերով սահմանված սահմանային թույլատրելի մակարդակները:

 

4. ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՍՐԱՀՆԵՐԻ ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ ՌԵԺԻՄԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

4.1. Գեղեցկության սրահների ամբողջ տարածքը ենթարկվում է մանրակրկիտ մաքրման ամեն օր, աշխատանքի ավարտից հետո: Աշխատանքային օրվա ընթացքում կատարվում են ընթացիկ մաքրման աշխատանքներ և ընթացիկ ախտահանում:

4.2. Կտրված մազերը հավաքվում են պարկերում, որոնք պետք է տեղադրվեն կափարիչով դույլերում: Մազերի և կենցաղային թափոնների աղբահանումը պետք է կատարվի կանոնավոր (մազերը պետք է տեղափոխվեն հերմետիկ փակված պարկերով):

4.3. Գեղեցկության սրահներում առնվազն տարին երկու անգամ պետք է իրականացվեն դեզինֆեկցիոն-դեռատիզացիոն աշխատանքներ:

4.4. Նախքան հաճախորդին սպասարկելը գեղեցկության սրահների աշխատակիցները (վարսահարդարներ, մանիկյուրի, պեդիկյուրի, կոսմետիկ միջամտությունների վարպետներ) պետք է լվանան ձեռքերը: Աշխատանքի ընթացքում նրանք պետք է կրեն աշխատանքային արտահագուստ:

4.5. Գեղեցկության սրահները պետք է ապահովված լինեն անհատական օգտագործման սպիտակեղենով (պենյուար, անձեռոցիկ, սրբիչ և այլն), ինչպես նաև ախտահանված գործիքներով և այլ հիգիենիկ պարագաներով` յուրաքանչյուր հաճախորդի սպասարկման համար:

4.6. (4.6-րդ կետն ուժը կորցրել է 05.04.16 թիվ 11-Ն հրաման)

4.7. Գեղեցկության սրահներում կիրառվող գործիքների ախտահանման, նախամանրէազերծման, մանրէազերծման աշխատանքներն իրականացվում են` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2015 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 48-Ն հրամանի պահանջների:

(4.7-րդ կետը փոփ. 05.04.16 թիվ 11-Ն հրաման)

4.8. Գեղեցկության սրահները պետք է ապահովված լինեն առաջին բուժօգնության արկղիկներով:

4.9. Մազերի գանգրացման և ներկման համար օգտագործվող նյութերի նկատմամբ պետք է կատարվի կենսաբանական փորձ: Այդ նպատակով հաճախորդի մաշկին (ականջի ետևում կամ թևի ներսային ծալքում) քսվում է տվյալ նյութից, 10-15 րոպե հետո առաջացած կարմրությունը վկայում է օրգանիզմի գերզգայունության մասին տվյալ նյութի նկատմամբ, ուստի օգտագործումը արգելվում է:

4.10. Մազի քիմիական գանգրացումը և ներկումը վարսահարդարը կատարում է ռետինե ձեռնոցներով:

4.11. Կտրված մազերի հեռացումը հաճախորդի վզից և դեմքից կատարվում է մաքուր բամբակով կամ միանվագ օգտագործման անձեռոցիկով:

(4.11-րդ կետը փոփ. 18.05.2022 թիվ 31-Ն հրաման)

 

 

pin
Առողջապահության նախարարություն
29.11.2002
N 804
Հրաման