010.0182.171108
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2008 թվականի հոկտեմբերի 23-ին
«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի ՀՕ-308 օրենքի (այսուհետ` Օրենք) 14-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-րդ մասով.
«1.1. Խմբակցությունը համարվում է ընդդիմադիր, եթե խմբակցության ղեկավարը կամ քարտուղարը Ազգային ժողովի նիստում հանդես է գալիս ընդդիմադիր լինելու մասին հայտարարությամբ, և խմբակցությունն ստեղծած առանձին կուսակցության կամ կուսակցությունների դաշինքը կազմած կուսակցություններից որևէ մեկի առաջադրած անձ Կառավարության կազմում ընդգրկված չէ:
Եթե Կառավարության կազմում ընդգրկվում է խմբակցությունն ստեղծած առանձին կուսակցության կամ կուսակցությունների դաշինքը կազմած կուսակցություններից որևէ մեկի առաջադրած անձ, կամ խմբակցության ղեկավարը կամ քարտուղարը Ազգային ժողովի նիստում հանդես է գալիս ընդդիմադիր չլինելու մասին հայտարարությամբ, ապա խմբակցությունը դադարում է համարվել ընդդիմադիր:
Ընդդիմադիր խմբակցությունն ունի սույն օրենքով սահմանված գործունեության երաշխիքներ:»:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 26-րդ հոդվածում`
i
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների պաշտոններում սույն հոդվածի 1.1-րդ կետով նախատեսված կարգով թեկնածուների առաջադրման իրավունքը մինչև Ազգային ժողովի լիազորությունների ավարտը պատկանում է խմբակցություններին:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-րդ մասով.
«1.1. Մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների պաշտոններում պատգամավորների կազմից թեկնածուների առաջադրման իրավունքը խմբակցությունների միջև բաշխվում է Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրը` ըստ յուրաքանչյուր պաշտոնի համար ստացված գործակցի, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
Ախ
Գխ = ------
Պխ + 1
որտեղ`
Գխ-ն խմբակցության գործակիցն է,
Ախ-ն խմբակցության անդամների ընդհանուր թիվն է,
Պխ-ն հերթական պաշտոնի համար խմբակցության գործակիցը հաշվելիս թեկնածու առաջադրելու իրավունքով խմբակցությանը վերապահված մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների պաշտոնների ընդհանուր թիվն է:
Գործակիցների հաշվարկի սկզբում ամենամեծ գործակիցն ունեցող խմբակցությունն ստանում է մշտական հանձնաժողովի նախագահի կամ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի առաջին պաշտոնի ընտրության և դրանում թեկնածու առաջադրելու իրավունքը: Մշտական հանձնաժողովի նախագահի կամ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի հերթական պաշտոնի ընտրության և դրանում թեկնածու առաջադրելու իրավունքը ստանում է մյուս խմբակցությունների համեմատ առավել մեծ գործակից ունեցող խմբակցությունը: Գործակիցների հաշվարկը կրկնվում է մինչև մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների` վերջին պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը որոշելը: Հավասար` ամենամեծ գործակիցների դեպքում մշտական հանձնաժողովի նախագահի կամ նրա տեղակալի հերթական պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը որոշվում է հավասար գործակիցներ ունեցող խմբակցությունների փոխհամաձայնությամբ, իսկ դրա անհնարինության դեպքում` վիճակահանությամբ:
Մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների պաշտոններում թեկնածուների առաջադրման իրավունքը որոշելուց հետո խմբակցությունները կարող են փոխհամաձայնությամբ փոխարինել և (կամ) միմյանց զիջել մշտական հանձնաժողովի նախագահի և (կամ) նրա տեղակալի պաշտոնում իրենց կողմից թեկնածու առաջադրելու իրավունքը:».
3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Մշտական հանձնաժողովի նախագահի, նրա տեղակալի լիազորությունները դադարում են, եթե`
ա) սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված դեպքերում դադարել են նրա պատգամավորական լիազորությունները.
բ) նա դուրս է եկել մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրած խմբակցությունից` սույն օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված կարգով.
գ) նա տվել է հրաժարական` սույն հոդվածի 4-րդ կետով սահմանված կարգով:».
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-րդ և 7.2-րդ մասերով.
«7.1. Եթե մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում խմբակցության առաջադրած թեկնածուն չի ընտրվում, ապա անցկացվում են նոր ընտրություններ, որոնց ժամանակ նոր թեկնածու կարող է առաջադրել դրա իրավունքն ունեցող խմբակցությունը:
7.2. Եթե մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության ժամանակ խմբակցությունը թեկնածու չի առաջադրում, ապա տվյալ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքն անցնում է սույն հոդվածի 1.1-րդ կետով նախատեսված կարգով խմբակցությունների գործակիցների հաշվարկի սկզբում ամենամեծ գործակիցն ունեցող խմբակցությանը:»:
i
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 30-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-րդ մասով.
«2.1. Եթե քվեարկությանը մասնակցած գլխադասային հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդը քվեարկությունից հետո դեմ է հանձնաժողովի եզրակացությանը և դրա վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա նրանց ներկայացուցիչը կարող է Ազգային ժողովում հարցի քննարկման ընթացքում հանդես գալ հարակից զեկուցմամբ` ներկայացնելով հանձնաժողովի եզրակացության վերաբերյալ իրենց հատուկ կարծիքը:
Հատուկ կարծիքով հանդես գալու հանձնաժողովի անդամների նախաձեռնության մասին նշվում է Ազգային ժողովի նախագահին ուղարկվող` հանձնաժողովի նիստի արձանագրության քաղվածքում:»:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 35-րդ հոդվածում`
i
1) 3-րդ մասը «հայտարարություններով» բառից հետո լրացնել «, ընդ որում` սկզբում հայտարարություններով կարող են հանդես գալ ընդդիմադիր խմբակցությունների 3-ական հերթագրված պատգամավորներ, որից հետո հայտարարություններով հանդես են գալիս հերթագրված մյուս պատգամավորները» բառերով.
2) 4.1-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4.1. Հերթական նստաշրջանի յուրաքանչյուր երկրորդ չորսօրյա նիստերի երեքշաբթի օրվա երկրորդ նիստում սույն օրենքի 104.2-րդ հոդվածով սահմանված կարգով քննարկվում է ընդդիմադիր խմբակցության կողմից արտահերթ համարված օրենքի կամ Ազգային ժողովի որոշման մեկ նախագիծ, իսկ դրա բացակայության կամ նույն նիստի ընթացքում քննարկումն ավարտվելու դեպքում քննարկվում են օրակարգային այլ հարցեր:».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.2-րդ մասով.
«4.2. Եթե չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկված բոլոր հարցերի քննարկումն ավարտվում է, կամ օրակարգի վերջին հարցի քննարկումը մինչև հաջորդ չորսօրյա նիստեր ընդհատվում է`
ա) մինչև սույն հոդվածի 4-րդ կետով նախատեսված նիստի ավարտը, ապա այլ հարցեր չեն քննարկվում, և չորսօրյա նիստերը համարվում են ավարտված` այդ նիստի ավարտից հետո.
բ) սույն հոդվածի 4-րդ կետով նախատեսված նիստից հետո, ապա չորսօրյա նիստերն համարվում են ավարտված:»:
i
ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժգ» կետով.
«ժգ) սույն օրենքի 104.2-րդ հոդվածով սահմանված կարգով ընդդիմադիր խմբակցությունների կողմից արտահերթ համարված հարցերը:»:
i
ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 55-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.2-րդ մասով.
«5.2. Սույն օրենքի 30-րդ հոդվածի 2.1-րդ կետով նախատեսված դեպքում գլխադասային հանձնաժողովի անդամների ներկայացուցիչը կարող է հանձնաժողովների ներկայացուցիչներից հետո հանդես գալ հարակից զեկուցմամբ` առանց եզրափակիչ ելույթի իրավունքի:»:
ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 97-րդ հոդվածում`
i
1) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում խմբակցությունը սույն օրենքի 26-րդ հոդվածի 1.1-րդ կետով սահմանված կարգով առաջադրում է մեկ թեկնածու:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-րդ և 5.2-րդ մասերով.
«5.1. Եթե մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում խմբակցության առաջադրած թեկնածուն չի ընտրվում, ապա անցկացվում են նոր ընտրություններ, որոնց ժամանակ նոր թեկնածու կարող է առաջադրել դրա իրավունքն ունեցող խմբակցությունը:
5.2. Եթե մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության ժամանակ խմբակցությունը թեկնածու չի առաջադրում, ապա տվյալ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքն անցնում է սույն օրենքի 26-րդ հոդվածի 1.1-րդ կետով նախատեսված կարգով խմբակցությունների գործակիցների հաշվարկի սկզբում ամենամեծ գործակիցն ունեցող խմբակցությանը:»:
ՀՈԴՎԱԾ 8. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 104.2-րդ հոդվածով.
i
«ՀՈԴՎԱԾ 104.2. ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՄԱՐՎԱԾ ՀԱՐՑԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԿԱՐԳԸ
1. Օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագիծը կարող է հեղինակի համաձայնությամբ ընդդիմադիր խմբակցության որոշմամբ համարվել արտահերթ, եթե այդ նախագիծը շրջանառության մեջ է, և դրա վերաբերյալ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունն ստացվել է, կամ դրա ստացման ժամկետը սպառվել է:
Օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագիծն արտահերթ համարելու մասին ընդդիմադիր խմբակցության որոշումն Ազգային ժողովի նախագահին է ներկայացվում ոչ ուշ, քան առաջիկա չորսօրյա նիստերին նախորդող ուրբաթ օրվա ժամը 17.00-ն:
2. Ընդդիմադիր խմբակցությունն արտահերթ չի կարող համարել`
ա) Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու և հանրաքվեի դրվելիք օրենքների նախագծերը.
բ) օրենքների նախագծերի երկրորդ և երրորդ ընթերցմամբ քննարկումները.
գ) Ազգային ժողովի կողմից նշանակված պաշտոններում ընտրությունների, նշանակումների, լիազորությունների դադարեցման (պաշտոնանկ անելու) մասին Ազգային ժողովի որոշումների նախագծերը:
3. Ընդդիմադիր խմբակցությունների կողմից արտահերթ համարված հարցերն ընդգրկվում են հերթական նստաշրջանի յուրաքանչյուր երկրորդ չորսօրյա նիստերի օրակարգում և քննարկվում են այդ նիստերի երեքշաբթի օրվա երկրորդ նիստում:
4. Սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված նիստերի օրակարգում կարող է ընդգրկվել և քննարկվել ընդդիմադիր խմբակցության կողմից արտահերթ համարված մեկ հարց:
Մեկից ավելի ընդդիմադիր խմբակցությունների առկայության դեպքում նրանց կողմից արտահերթ համարված հարցերի քննարկման համար սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված նիստերը տրամադրելու հաջորդականությունը Ազգային ժողովի նույն գումարման ընթացքում որոշվում է ըստ նրանց անդամների թվաքանակի` մեծաթվից փոքրաթիվ:
5. Եթե Ազգային ժողովը հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին որոշում չի ընդունում, ապա ընդդիմադիր խմբակցության կողմից արտահերթ համարված հարցը քննարկվում է Ազգային ժողովի մեկ նիստում` սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով, հետևյալ տարբերությամբ.
ա) զեկուցումների և եզրափակիչ ելույթների համար հատկացվում է մինչև 7-ական րոպե.
բ) հարցերի և դրանց պատասխանների համար հատկացվում է մինչև մեկական րոպե.
գ) հարցերի և դրանց պատասխանների ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել 20 րոպեն.
դ) ելույթների, այդ թվում` արտահերթ և խմբակցությունների, պատգամավորական խմբերի ներկայացուցիչների ելույթների համար հատկացվում է մինչև 3-ական րոպե.
ե) ելույթների ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել 30 րոպեն.
զ) հարցի քննարկման ժամանակ ընդմիջում կարող է հայտարարվել միայն Ազգային ժողովի որոշմամբ:»:
i
ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 105-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-րդ մասով.
«7.1. Սույն հոդվածի 7-րդ կետով նախատեսված դեպքում առաջինը տրվում են ընդդիմադիր խմբակցությունների 3-ական հերթագրված պատգամավորների բանավոր հարցերը, որից հետո բանավոր հարցերով հանդես են գալիս հերթագրված մյուս պատգամավորները:»:
ՀՈԴՎԱԾ 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 2-րդ և 7-րդ հոդվածներով ամրագրված դրույթների, որոնք ուժի մեջ են մտնում Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրվանից:
17 նոյեմբերի 2008 թվականի
ՀՕ-182-Ն