Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՏՎԱԾՈՒՄ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՏՎԱԾՈՒՄ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒԺԵՂԱՑՄԱՆ ԵՎ Գ ...

 

 

040.1380.141004

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«14» հոկտեմբերի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 սեպտեմբերի 2004 թվականի N 1380-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՏՎԱԾՈՒՄ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒԺԵՂԱՑՄԱՆ ԵՎ ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության տարածքում գործարար միջավայրի բարելավման և մրցակցային պայմանների հետագա զարգացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության մասնավոր հատվածում մրցակցության ուժեղացման միջոցառումների ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

բ) գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագիրը` համաձայն N 2 հավելվածի:

2. Առաջարկել օրենքով ստեղծված հանձնաժողովների ղեկավարներին 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել իրենց իրավասությանն առնչվող առաջնային աշխատանքային ուղղությունների ապահովման միջոցառումները և դրանց իրականացման ժամանակացույցը:

3. Հայաստանի Հանրապետության նախարարներին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարներին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել իրենց իրավասությանն առնչվող առաջնային աշխատանքային ուղղությունների ապահովման միջոցառումները և դրանց իրականացման ժամանակացույցը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին` ապահովել սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքի նկատմամբ հսկողությունը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2004 թվականի սեպտեմբերի 30-ի

N 1380-Ն որոշման

 

ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՏՎԱԾՈՒՄ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒԺԵՂԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

1. Գործարար և ներդրումային միջավայրի բարելավման նպատակով`

ա) խոշոր հարկատուների համար մշակել և ներդնել հարկային հայտարարագրերը ներկայացնելու համակարգ` էլեկտրոնային փոստի կամ այդ նպատակով ստեղծված և համապատասխան անվտանգության համակարգով օժտված ինտերնետային կայքի միջոցով` միաժամանակ նախատեսելով, որ մինչև էլեկտրոնային ստորագրությունների ոլորտը կանոնակարգող օրենքի ընդունումը, հարկային հայտարարագրեր ներկայացնելը պետք է ուղեկցվի փաստաթղթերի բնօրինակով (բնօրինակ ստորագրությամբ).

բ) մինչև հարկային օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելը` ապահովել դրանց նախագծերի գործարար և, հանրության այլ խմբերի մասնակցությամբ, համապատասխան քննարկումների անցկացումը.

գ) ապահովել հարկային վարչարարության մեխանիզմների կատարելագործումը` բացառելով ընկերություններին նախավճարներ կատարելու հնարավոր պարտադրանքը.

դ) վերանայել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կողմից խոշոր հարկատուների մոտ իրականացվող ստուգումների առկա ընթացակարգերը` ստուգումների համար սահմանված ժամկետները երկարաձգելու ուղղությամբ (քննարկելով նաև ժամկետային սահմանափակումների հարցը).

ե) պարզեցնել արտահանողների կողմից ծագման երկրի վկայականի ձեռքբերման ընթացակարգերը, այդ թվում`

ներդնել մեկ անվանական վճար, որը կներառի բոլոր ապրանքների համար ծագման երկրի վկայականի տրամադրման վարչական ծախսերը,

պարզեցնել ապրանքների ծագման երկրի որոշման նպատակով անցկացվող քննության և ստուգման սահմանված պահանջները.

զ) նվազեցնել արտաքին առևտրային, հատկապես, արտահանման գործարքների համար պահանջվող փաստաթղթերի թիվը.

է) նախաձեռնել և իրականացնել գործարար միջավայրի նոր ուսումնասիրություններ, դրանց արդյունքների հիման վրա մշակել հավելյալ առաջարկություններ` գործարար միջավայրի հետագա բարելավման նպատակով.

ը) մշակել և ներդնել համապատասխան իրավական դաշտ` ընկերությունների էլեկտրոնային գրանցման համակարգ ստեղծելու նպատակով, միաժամանակ, ընկերությունների տնտեսական գործունեության գրանցման, հարկային և պարտադիր սոցիալական ապահովության մարմիններում հաշվառման ընթացակարգերն իրականացնել մեկ միասնական գրանցաթերթիկի միջոցով:

2. Իրականացնել անհրաժեշտ աշխատանքներ` «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը կառավարման և գործառույթների իրացման ոլորտում անկախության տրամադրման, անկախ տնօրենների խորհուրդ ստեղծելու և սակագների որոշման կարգը բարելավելու ուղղությամբ:

3. Քաղաքացիական օդային ծառայությունների ոլորտում մասնակցության ընդլայնման, արդյունավետությունը բարձրացնելու և ծառայությունների գները նվազեցնելու նպատակով ձեռնարկել միջոցներ, որոնք չեն խոչընդոտի ավիացիայի ոլորտում մասնավոր փոխադրողների հետ արդեն իսկ գոյություն ունեցող պայմանագրերի իրացման գործընթացը:

4. Իրականացնել հանրային ծառայությունների (ներառյալ էներգետիկա, ոռոգում, խմելու ջուր և քաղաքային էլեկտրատրանսպորտ) համար ֆինանսական վերականգնման միացյալ ծրագրով (ՖՎՄԾ) նախատեսված միջոցառումները, այդ թվում`

ա) ուժեղացնել կորպորատիվ կառավարումը,

բ) ստեղծել էլեկտրաէներգետիկական նոր շուկա,

գ) դադարեցնել «Հայէներգո» փակ բաժնետիրական ընկերության գործունեությունը:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2004 թվականի սեպտեմբերի 30-ի

N 1380-Ն որոշման

 

ԾՐԱԳԻՐ ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

i

1. Հարկային հավաքագրումներում ինքնագնահատման համակարգ ներդնելու վերաբերյալ ռազմավարության ընդունում

2. Ավելացված արժեքի հարկի փոխհատուցման մասին արտահանողների չբավարարված հայտերի կրճատման և հարկային ապառքների նվազեցման քանակական ժամանակացույցի մշակում

3. Մաքսային մարմիններում ինքնահայտարարագրման համակարգի ներդրում և բոլոր ներմուծողների և մաքսային միջնորդների (բրոքերների) վրա ուղղակի առևտրի համակարգի տարածում

4. Մաքսային հսկողության և կանաչ ուղու ընտրողականության բարելավում` հիմնված ռիսկի չափանիշների վրա

5. Սահմանված քանակական ծրագիր` համադրելի գների դերը նվազեցնելու համար

6. Հետբացթողումային մաքսային հսկողության ուժեղացում

7. Վարչական դատարանի ընթացակարգերը սահմանող կարգերի նախագծերը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացնելը

8. Ստանդարտների և չափագրման սկզբունքի մասին օրենքների փաթեթի ընդունում

9. Աշխատանքային օրենսգրքի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտերի ընդունում

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.09.2004
N 1380-Ն
Որոշում