040.0071.030215
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 հունվարի 2015 թվականի N 71-Ն
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ (ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ) ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 23-ի N 61-Ն որոշման հավելվածի 55-րդ կետի չորրորդ պարբերությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սույն որոշման N 1 հավելվածում նշված Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը:
(1-ին կետը փոփ. 30.05.2019 թիվ 686-Ն որոշում)
2. Սույն որոշման N 2 հավելվածում նշված Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը:
(2-րդ կետը փոփ. 18.02.16 թիվ 142-Ն, 17.08.17 թիվ 1020-Ն, 30.05.2019 թիվ 686-Ն որոշումներ)
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում` լիազոր մարմիններ սահմանելու վերաբերյալ տեղեկացնել Եվրասիական տնտեսական միությանը:
3.1. Սույն որոշման N 3 հավելվածում նշված Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը:
(3.1-ին կետը փոփ. 09.04.15 թիվ 369-Ն, 17.08.17 թիվ 1020-Ն, 30.05.2019 թիվ 686-Ն որոշումներ)
3.2. (3.2-րդ կետն ուժը կորցրել է 30.05.2019 թիվ 686-Ն որոշում)
(3.2-րդ կետը լրաց. 09.04.15 թիվ 369-Ն որոշում)
3.3. (3.3-րդ կետն ուժը կորցրել է 30.05.2019 թիվ 686-Ն որոշում)
(3.3-րդ կետը լրաց. 09.04.15 թիվ 369-Ն, 17.08.17 թիվ 1020-Ն որոշումներ)
3.4. (3.4-րդ կետն ուժը կորցրել է 30.05.2019 թիվ 686-Ն որոշում)
(3.4-րդ կետը լրաց. 09.04.15 թիվ 369-Ն որոշում)
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
5. Սույն որոշման`
1) N 1 հավելվածի 13-րդ կետն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից.
2) N 2 հավելվածի`
ա. 18-րդ ենթակետն ուժի մեջ է մտնում 2022 թվականի սեպտեմբերի 1-ից,
բ. 21-րդ կետն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից.
3) N 3 հավելվածի 19-րդ կետն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:
(5-րդ կետը լրաց. 28.10.2021 թիվ 1756-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2015 թվականի հունվարի 30-ի
N 71-Ն որոշման
ՑԱՆԿ
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ (ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ) ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ, ՈՐՈՆՑ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ Է ՍԱՀՄԱՆՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՆԹԱԿԱ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆԸ
(վերնագիրը փոփ. 30.05.2019 թիվ 686-Ն որոշում)
1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 880 որոշմամբ հաստատված «Սննդամթերքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 021/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ
2. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 881 որոշմամբ հաստատված «Սննդամթերքի մակնշման մասին» (ՄՄ ՏԿ 022/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ
3. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 882 որոշմամբ հաստատված «Մրգերից և բանջարեղենից ստացված հյութամթերքի տեխնիկական կանոնակարգ» (ՄՄ ՏԿ 023/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ
4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի հոկտեմբերի 9-ի N 67 որոշմամբ հաստատված «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 033/2013) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ
5. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի հոկտեմբերի 9-ի N 68 որոշմամբ հաստատված «Մսի և մսամթերքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 034/2013) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ
6. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հունիսի 15-ի N 34 որոշմամբ հաստատված «Հատուկ նշանակության սննդամթերքի առանձին տեսակների, այդ թվում` դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 027/2012) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ
7. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 883 որոշմամբ հաստատված «Ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» (ՄՄ ՏԿ 024/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ
8. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 874 որոշմամբ հաստատված «Հացահատիկի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 015/2012) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ
9. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 20-ի N 58 որոշմամբ հաստատված «Սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգությանը ներկայացվող պահանջներ» (ՄՄ ՏԿ 029/2012) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ»:
10. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի հոկտեմբերի 18-ի N 162 որոշմամբ հաստատված «Ձկան և ձկնամթերքի անվտանգության մասին» (ԵՏՄ ՏԿ 040/2016) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգ
(10-րդ կետը լրաց. 30.05.2019 թիվ 686-Ն որոշում)
11. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 23-ի N 45 որոշմամբ հաստատված «Փաթեթավորված խմելու ջրի, այդ թվում` բնական հանքային ջրի անվտանգության մասին» (ԵՏՄ ՏԿ 044/2017) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգ:
(11-րդ կետը լրաց. 30.05.2019 թիվ 686-Ն որոշում)
12. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի օգոստոսի 16-ի N 769 որոշմամբ հաստատված «Փաթեթվածքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 005/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ` միայն սննդամթերքի հետ շփվող փաթեթվածքի համար:
(12-րդ կետը լրաց. 25.10.2020 թիվ 1715-Ն որոշում)
13. Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի 2018 թվականի դեկտեմբերի 5-ի N 98 որոշմամբ հաստատված «Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» (ԵԱՏՄ ՏԿ 047/2018) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգ:
(13-րդ կետը լրաց. 28.10.2021 թիվ 1756-Ն որոշում)
(1-ին հավելվածը փոփ. 17.08.17 թիվ 1020-Ն, 09.04.15 թիվ 369-Ն, 28.10.2021 թիվ 1756-Ն որոշումներ)
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2015 թվականի հունվարի 30-ի
N 71-Ն որոշման
ՑԱՆԿ
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ (ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ) ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ, ՈՐՈՆՑ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ Է ՍԱՀՄԱՆՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆԸ
(վերնագիրը փոփ. 30.05.2019 թիվ 686-Ն որոշում)
1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի օգոստոսի 16-ի N 768 որոշմամբ հաստատված «Ցածրավոլտ սարքավորումների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 004/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ
2. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի սեպտեմբերի 23-ի N 799 որոշմամբ հաստատված «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 009/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ
3. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի սեպտեմբերի 23-ի N 797 որոշմամբ հաստատված «Երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 007/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ
4. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի N 826 որոշմամբ հաստատված «Ավտոմոբիլային և ավիացիոն բենզինին, դիզելային և նավերի համար նախատեսված վառելիքին, ռեակտիվ շարժիչների համար նախատեսված վառելիքին և մազութին ներկայացվող պահանջների մասին» (ՄՄ ՏԿ 013/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ
5. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 879 որոշմամբ հաստատված «Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն» (ՄՄ ՏԿ 020/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ
6. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 875 որոշմամբ հաստատված «Գազանման վառելիքով աշխատող ապարատների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 016/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ
7. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի սեպտեմբերի 23-ի N 798 որոշմամբ հաստատված «Խաղալիքների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 008/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ
8. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հունիսի 15-ի N 32 որոշմամբ հաստատված «Կահույքագործական արտադրանքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 025/2012) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ
9. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 876 որոշմամբ հաստատված «Թեթև արդյունաբերության արտադրանքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 017/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ
10. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 20-ի N 59 որոշմամբ հաստատված «Քսանյութերին, յուղերին և հատուկ հեղուկներին ներկայացվող պահանջների մասին» (ՄՄ ՏԿ 030/2012) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ
11. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի օգոստոսի 16-ի N 769 որոշմամբ հաստատված «Փաթեթվածքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 005/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ` բացառությամբ սննդամթերքի հետ շփվող փաթեթվածքի
12. (12-րդ կետն ուժը կորցրել է 30.05.2019 թիվ 686-Ն որոշում)
13. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի նոյեմբերի 12-ի N 107 որոշմամբ հաստատված «Ծխախոտային արտադրանքի մասին տեխնիկական կանոնակարգ» (ՄՄ ՏԿ 035/2014) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ
13.1 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի օգոստոսի 9-ի N 68 որոշմամբ հաստատված «Որպես վառելիք օգտագործելու համար նախատեսված հեղուկացված ածխաջրածնային գազերին ներկայացվող պահանջներ» (ԵԱՏՄ ՏԿ 036/2016) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգ
14. (14-րդ կետն ուժը կորցրել է 30.05.2019 թիվ 686-Ն որոշում)
15. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2016 թվականի հոկտեմբերի 18-ի N 113 որոշմամբ հաստատված «Էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակներում վտանգավոր նյութերի կիրառումը սահմանափակելու մասին» (ԵԱՏՄ ՏԿ 037/2016) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգ:
16. Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի N 150 որոշմամբ հաստատված «Հանքային պարարտանյութերին ներկայացվող պահանջների մասին» (ԵԱՏՄ ՏԿ 039/2016) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգ
(16-րդ կետը լրաց. 28.10.2021 թիվ 1756-Ն որոշում)
17. Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի 2017 թվականի մարտի 3-ի N 19 որոշմամբ հաստատված «Քիմիական արտադրանքի անվտանգության մասին» (ԵԱՏՄ ՏԿ 041/2011) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգ
(17-րդ կետը լրաց. 28.10.2021 թիվ 1756-Ն որոշում)
18. Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի 2019 թվականի օգոստոսի 8-ի N 114 որոշմամբ հաստատված «Էներգախնայող սարքերի էներգաարդյունավետությանը ներկայացվող պահանջների մասին» (ԵԱՏՄ ՏԿ 048/2019) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգ
(18-րդ կետը լրաց. 28.10.2021 թիվ 1756-Ն որոշում)
19. Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի 2017 թվականի հունիսի 23-ի N 40 որոշմամբ հաստատված «Հրդեհային անվտանգության և հրդեհի մարման ապահովման միջոցների պահանջների մասին» (ԵՏՄ ՏԿ 043/2017) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգ
(19-րդ կետը լրաց. 28.10.2021 թիվ 1756-Ն որոշում)
20. Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի N 89 որոշմամբ հաստատված «Փոխադրման և (կամ) օգտագործման համար պատրաստված նավթի անվտանգության մասին» (ԵՏՄ ՏԿ 045/2017) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգ
(20-րդ կետը լրաց. 28.10.2021 թիվ 1756-Ն որոշում)
21. Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի 2018 թվականի սեպտեմբերի 14-ի N 74 որոշմամբ հաստատված «Տրանսպորտային փոխադրման և (կամ) օգտագործման համար նախապատրաստված բնական այրվող գազի անվտանգության մասին» (ԵԱՏՄ ՏԿ 046/2018) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգ
(21-րդ կետը լրաց. 28.10.2021 թիվ 1756-Ն որոշում)
22. Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի 2020 թվականի դեկտեմբերի 23-ի N 121 որոշմամբ հաստատված «Հեղուկ և գազային ածխաջրածինների փոխադրման համար մայրուղային խողովակաշարերին ներկայացվող պահանջների մասին» (ԵԱՏՄ ՏԿ 049/2020) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգ
(22-րդ կետը լրաց. 28.10.2021 թիվ 1756-Ն որոշում)
(2-րդ հավելվածը խմբ. 17.08.17 թիվ 1020-Ն, 09.04.15 թիվ 369-Ն, 18.02.16 թիվ 142-Ն, 30.05.2019 թիվ 686-Ն, 25.10.2020 թիվ 1715-Ն, 28.10.2021 թիվ 1756-Ն որոշումներ)
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2015 թվականի հունվարի 30-ի
N 71-Ն որոշման
ՑԱՆԿ
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ (ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ) ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ, ՈՐՈՆՑ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ
ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ է ՍԱՀՄԱՆՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆԸ
1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի օգոստոսի 16-ի N 770 որոշմամբ հաստատված «Հրատեխնիկական արտադրատեսակների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 006/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ
2. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի N 825 որոշմամբ հաստատված «Պայթունավտանգ միջավայրերում աշխատանքի համար նախատեսված սարքավորումների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 012/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի հուլիսի 2-ի N 41 որոշմամբ հաստատված «Ավելցուկային ճնշման տակ աշխատող սարքավորումների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 032/2013) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ
4. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի N 824 որոշմամբ հաստատված «Վերելակների անվտանգություն» (ՄՄ ՏԿ 011/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ
5. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 20-ի N 57 որոշմամբ հաստատված «Պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 028/2012) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ
6. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 878 որոշմամբ հաստատված «Անհատական պաշտպանության միջոցների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 019/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ
7. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 877 որոշմամբ հաստատված «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 018/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ
8. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հունիսի 15-ի N 33 որոշմամբ հաստատված «Փոքրաչափս նավերի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 026/2012) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ
9. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի N 827 որոշմամբ հաստատված «Ավտոմոբիլային ճանապարհների անվտանգություն» (ՄՄ ՏԿ 014/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ
10. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 15-ի N 710 որոշմամբ հաստատված «Երկաթուղային շարժակազմի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 001/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ
11. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 15-ի N 710 որոշմամբ հաստատված «Արագընթաց երկաթուղային տրանսպորտի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 002/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ
12. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 15-ի N 710 որոշմամբ հաստատված «Երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 003/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ
13. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2016 թվականի հոկտեմբերի 18-ի N 113 որոշմամբ հաստատված «Ատրակցիոնների անվտանգության մասին» (ԵԱՏՄ ՏԿ 038/2016) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգ
14. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2017 թվականի մայիսի 17-ի N 21 «Մանկական խաղահրապարակների համար նախատեսված սարքավորումների անվտանգության մասին» (ԵԱՏՄ ՏԿ 042/2017) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգ
15. Մաքսային միության հանձնաժողովի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի N 823 որոշմամբ հաստատված «Մեքենաների և սարքավորումների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 010/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ
16. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 20-ի N 60 որոշմամբ հաստատված «Գյուղատնտեսական և անտառատնտեսական տրակտորների և դրանց կցորդների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 031/2012) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգ:
17. Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի 2017 թվականի հունիսի 23-ի N 40 որոշմամբ հաստատված «Հրդեհային անվտանգության և հրդեհի մարման ապահովման միջոցների պահանջների մասին» (ԵՏՄ ՏԿ 043/2017) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգ
(17-րդ կետը լրաց. 28.10.2021 թիվ 1756-Ն որոշում)
18. Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի N 89 որոշմամբ հաստատված «Փոխադրման և (կամ) օգտագործման համար պատրաստված նավթի անվտանգության մասին» (ԵՏՄ ՏԿ 045/2017) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգ
(18-րդ կետը լրաց. 28.10.2021 թիվ 1756-Ն որոշում)
19. Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի 2018 թվականի սեպտեմբերի 14-ի N 74 որոշմամբ հաստատված «Տրանսպորտային փոխադրման և (կամ) օգտագործման համար նախապատրաստված բնական այրվող գազի անվտանգության մասին» (ԵԱՏՄ ՏԿ 046/2018) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգ
(19-րդ կետը լրաց. 28.10.2021 թիվ 1756-Ն որոշում)
20. Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի 2020 թվականի դեկտեմբերի 23-ի N 121 որոշմամբ հաստատված «Հեղուկ և գազային ածխաջրածինների փոխադրման համար մայրուղային խողովակաշարերին ներկայացվող պահանջների մասին» (ԵԱՏՄ ՏԿ 049/2020) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգ
(20-րդ կետը լրաց. 28.10.2021 թիվ 1756-Ն որոշում)
(3-րդ հավելվածը փոփ. 17.08.17 թիվ 1020-Ն, 09.04.15 թիվ 369-Ն, 30.05.2019 թիվ 686-Ն, 28.10.2021 թիվ 1756-Ն որոշումներ)
Հավելված N 4
ՀՀ կառավարության
2015 թվականի հունվարի 30-ի
N 71-Ն որոշման
ՑԱՆԿ
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ (ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ) ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ, ՈՐՈՆՑ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ Է ՍԱՀՄԱՆՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԸ
(4-րդ հավելվածն ուժը կորցրել է 30.05.2019 թիվ 686-Ն որոշում)
(4-րդ հավելվածը խմբ. 17.08.17 թիվ 1020-Ն որոշում)
(4-րդ հավելվածը լրաց. 09.04.15 թիվ 369-Ն որոշում)