Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 15 ...

 

 

040.0323.070410

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 մարտի 2010 թվականի N 323-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1579-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 11-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրությունը, նախարարության աշխատակազմի կառուցվածքը, նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը հաստատելու մասին» N 1579-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

1) որոշման N 1 հավելվածի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«9. Նախարարության նպատակները և խնդիրներն են`

ա) հայ ժողովրդի հոգևոր և մտավոր ներուժի ամրապնդումը, ազգային և համամարդկային արժեքների պահպանումը և զարգացումը, կրթության և գիտության համակարգի բնականոն գործունեության ապահովումը.

բ) համակողմանիորեն զարգացած, հայրենասիրության, պետականության և մարդասիրության ոգով դաստիարակված անձի ձևավորման ապահովումը.

գ) կրթության և գիտության բնագավառների պահպանման ու զարգացման ապահովումը` որպես տնտեսության զարգացման, երկրի անվտանգության, մրցունակության ապահովման, կրթության, մշակույթի և հասարակական առաջընթացի բացառիկ կարևոր գործոն.

դ) յուրաքանչյուր քաղաքացու` իր ընդունակություններին և հակումներին համապատասխան առավել որակյալ կրթություն ստանալու հավասար հնարավորությունների ապահովումը, հասարակության ընդհանուր կրթվածության մակարդակի բարձրացմանը նպաստելը.

ե) պետական կրթական չափորոշիչներին կրթական ծրագրերի համապատասխանության ապահովումը.

զ) ուսումնական հաստատությունների կադրային, ուսումնամեթոդական և ուսումնանյութական ապահովվածությանը նպաստելը.

է) կրթական և գիտական համակարգերի գործունեության որակի ու արդյունավետության գնահատման, «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների կատարման ապահովումը.

ը) ուսումնական և գիտական հաստատություններում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության բնագավառների օրենսդրության նկատմամբ վերահսկողությունը, պետական քաղաքականության սկզբունքների պահպանումը.

թ) հանրապետությունից դուրս բնակվող հայերի հայեցի կրթության, նրանց շրջանում հայոց լեզվի պահպանումը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, քաղաքացիական հասարակության, ինչպես նաև օտարերկրյա պետությունների համապատասխան մարմինների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության զարգացումը.».

2) որոշման N 1 հավելվածի 10-րդ կետի`

i

ա. «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ) կրթության զարգացման երկարաժամկետ և միջնաժամկետ պետական ծրագրերի մշակում, դրանց մոնիթորինգ և գնահատում.»,

բ. «է» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«է) օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում միջպետական համաձայնագրերով սահմանված կրթաթոշակային տեղերի մրցույթի անցկացման կարգի մշակում և հաստատում.»,

գ. «թ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«թ) իր ենթակայությանը հանձնված կազմակերպությունների գործունեության, այդ թվում` զորահավաքային, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների գծով աշխատանքների համակարգում.»,

դ. «ժ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժ) պետական կառավարման լիազոր մարմնի հետ համագործակցությամբ սփյուռքի հայկական կրթական հաստատություններին ցույց տրվելիք օգնության, սփյուռքում հայապահպան կրթական գործունեության, Հայաստանի Հանրապետությունում կրթական գործունեությանը սփյուռքի մասնակցության ծրագրերի մշակում և մոնիթորինգի իրականացում.»,

ե. «ժզ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժզ) հանրակրթական պետական ծրագրերի, օրինակելի ուսումնական պլանների, առարկայական ծրագրերի, դասագրքերի և ուսումնական ձեռնարկների մշակման ու հրատարակման ապահովում, ինչպես նաև հանրակրթական ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովելու և հանրակրթական առարկաների դասագրքերը հրատարակելու կարգերի մշակում և հաստատում.»,

զ. «ժթ.5» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժթ.5) կրթության և գիտության բնագավառներում պետական պարգևների ներկայացման և գերատեսչական պարգևների շնորհման աշխատանքների համակարգում.»,

է. ուժը կորցրած ճանաչել «բ», «դ», «ե», «ժա», «ժբ», «ժգ», «ժե», «ժը», «ի», «իե.2» ենթակետերը,

ը. «ժդ.1» ենթակետում «կրթության» բառից հետո հանել «և գիտության» բառերը,

թ. «ժդ.2» ենթակետում «ծրագրերի» բառից հետո հանել «փորձաքննություն և» բառերը,

ժ. «ժէ» ենթակետը «ստուգման» բառից հետո լրացնել «և ատեստավորման» բառերով,

3) որոշման N 1 հավելվածի 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ.1», «ե.1», «զ.5», «իը», «իթ», «լ», «լա», «լբ», «լգ» և «լդ» ենթակետերով.

ա. «գ.1) կրթության բնագավառում միջպետական համագործակցության ծրագրերի մշակում և դրանց իրականացման կազմակերպում.»,

բ. «ե.1) կրթության և գիտության բնագավառին առնչվող հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) մշակմանն ու քննարկմանը սահմանված կարգով մասնակցություն.»,

գ. «զ.5) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով կրթական գործունեություն իրականացնելու լիցենզիաների տրամադրում.»,

դ. «ի.ը) հանրակրթական, այդ թվում` նախադպրոցական ուսումնական հաստատություններում գործածության ենթակա փաստաթղթերի անվանացանկի և դրանք վարելու կարգի հաստատում.»,

ե. «իթ) լրացուցիչ կրթության զարգացման ապահովում, լրացուցիչ կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների նկատմամբ մոնիթորինգի իրականացում.»,

զ. «լ) բարձրագույն, հետբուհական, միջին և նախնական (արհեստագործական) մասնագիտական կրթության, ինչպես նաև հանրակրթական ուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական փաստաթղթերի պատվիրման, լրացման, հաշվառման և պահպանման կարգերի հաստատում.»,

է. «լա) իր ենթակայությանը հանձնված կազմակերպություններին ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ վերահսկողություն, իսկ հիմնադրի որոշմամբ կամ պետական կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված դեպքերում` համաձայնության տրամադրում դրա գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար.»,

ը. «լբ) ատենախոսությունների թեմաների հաստատման և ատենախոսության պաշտպանության համար անհրաժեշտ որակավորման քննությունների հանձնման կարգի սահմանում.»,

թ. «լգ) կրթական և գիտական աստիճանների պետական նմուշի ավարտական և գիտական կոչումներին վերաբերող փաստաթղթերի ձևերի մշակում.»,

ժ. «լդ) գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի և գիտական կոչումներ շնորհելու կարգի մշակում.».

i

4) որոշման N 1 հավելվածի 14-րդ կետի «ժէ» ենթակետը «մարմիններ» բառից հետո լրացնել «և հաստատում դրանց գործունեության կարգը» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի`

1) նախնական և միջին մասնագիտական կրթության վարչությունը բաժանման ձևով վերակազմակերպել նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության և լրացուցիչ և շարունակական կրթության բաժնի.

2) միջազգային համագործակցության և սփյուռքի վարչությունը վերանվանել արտաքին կապերի և սփյուռքի վարչության.

3) օրենսդրության և իրավաբանական վարչությունը վերանվանել իրավաբանական վարչության.

4) պետական նմուշի փաստաթղթերի, արտակարգ իրավիճակների և պարգևատրումների համակարգման բաժինը բաժանման ձևով վերակազմակերպել պետական նմուշի փաստաթղթերի վարման բաժնի և առաջին բաժնի:

i

3. Այդ կապակցությամբ որոշման N 2 հավելվածի առաջին բաժնի 1-ին և 3-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Վարչություններ

Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչություն

Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչություն

Հանրակրթության վարչություն

Մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչություն

Արտաքին կապերի և սփյուռքի վարչություն

Ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչություն

Անձնակազմի կառավարման վարչություն

Իրավաբանական վարչություն

Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն

Զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչություն

Լիցենզավորման վարչություն»:

«3. Բաժիններ

Լրացուցիչ և շարունակական կրթության բաժին

Պետական նմուշի փաստաթղթերի վարման բաժին

Առաջին բաժին»:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.03.2010
N 323-Ն
Որոշում