Սեղմել Esc փակելու համար:
ԴԵՂԵՐԻ, ԲՈՒԺՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ԲՈՒԺԱԿԱՆ ՄԵԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԴԵՂԵՐԻ, ԲՈՒԺՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ԲՈՒԺԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԳՈՎԱԶԴ ...

19.12.2015 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   21.01.2012  -ից մինչեւ   19.12.2015  -ը:
 

(ուժը կորցրել է 26.11.15 թիվ 1422-Ն որոշում)

i

040.1608.221106

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«22» նոյեմբերի 2006 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 նոյեմբերի 2006 թվականի N 1608-Ն

 

i

ԴԵՂԵՐԻ, ԲՈՒԺՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ԲՈՒԺԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԳՈՎԱԶԴԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՅԴ ԳՈՎԱԶԴԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 7.4-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդին ներկայացվող պահանջները` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2006 թվականի նոյեմբերի 2-ի

N 1608-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԴԵՂԵՐԻ, ԲՈՒԺՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ԲՈՒԺԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԳՈՎԱԶԴԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվության (այսուհետ` թույլտվություն) տրամադրման կարգը:

2. Հայաստանի Հանրապետությունում դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվությունները (ձև N 1) տրամադրում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը (այսուհետ` նախարարություն):

i

3. Թույլտվությունները տրամադրվում կամ մերժվում են սույն կարգով նախատեսված փաստաթղթերը նախարարություն մուտքագրվելուց 5 աշխատանքային օրվա ընթացքում: Նշված ժամկետում գովազդի թույլտվության հայտը չմերժվելու դեպքում հայտը համարվում է բավարարված:

(3-րդ կետը փոփ. 02.12.10 թիվ 1580-Ն որոշում)

4. Գովազդի թույլտվություն ստանալու համար կարող է դիմել միայն գովազդատուն կամ վերջինիս կողմից լիազորված անձը: Դեղերի և բուժական մեթոդների գովազդատու կարող է հանդիսանալ միայն համապատասխանաբար դեղերի արտադրության, դեղերի առևտրի, դեղատնային գործունեության կամ բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ունեցող անձը, կամ վերջինիս լիազոր ներկայացուցիչը:

i

5. Թույլտվություն ստանալու համար գովազդատուն նախարարություն է ներկայացնում`

ա) սահմանված ձևի հայտ (ձև N 2)` նշելով գովազդատու իրավաբանական անձի անվանումն ու կազմակերպական-իրավական ձևը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, կազմակերպության գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը, գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը, գովազդի տեսակը, որի թույլտվության հայտ է ներկայացվում` նշելով դեղի, բուժտեխնիկայի կամ բուժական մեթոդի կոնկրետ անվանումը, նշում, թե ինչ տեղեկատվական միջոցի օգնությամբ է տարածվելու գովազդը, գովազդի տարածման ժամկետը.

բ) (բ ենթակետն ուժը կորցրել է 29.12.11 թիվ 1891-Ն որոշում)

գ) (գ ենթակետն ուժը կորցրել է 29.12.11 թիվ 1891-Ն որոշում)

դ) (դ ենթակետն ուժը կորցրել է 02.12.10 թիվ 1580-Ն որոշում)

ե) (ե ենթակետն ուժը կորցրել է 02.12.10 թիվ 1580-Ն որոշում)

զ) (զ ենթակետն ուժը կորցրել է 02.12.10 թիվ 1580-Ն որոշում)

է) լիազոր ներկայացուցչի կողմից գովազդի թույլտվության հայտ ներկայացվելու դեպքում` վերջինիս տրամադրված լիազորագիրը:

(5-րդ կետը փոփ. 02.12.10 թիվ 1580-Ն, 29.12.11 թիվ 1891-Ն որոշումներ)

i

6. Հայտը և կից փաստաթղթերը նախարարություն կարող են հանձնվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային կապի միջոցներով:

(6-րդ կետը փոփ. 02.12.10 թիվ 1580-Ն որոշում)

7. Փաստաթղթերն առձեռն հանձնելու դեպքում գովազդատուի ցանկությամբ վերջինիս կարող է տրամադրվել փաստաթղթերի հանձնման վերաբերյալ կտրոն:

8. Նախարարությունում ներկայացված փաստաթղթերն ուսումնասիրվում են, որի հիման վրա ընդունվում է գովազդի թույլտվություն տրամադրելու կամ գովազդի թույլտվության տրամադրումը մերժելու վերաբերյալ հրաման:

9. (9-րդ կետն ուժը կորցրել է 02.12.10 թիվ 1580-Ն որոշում)

i

10. Գովազդի թույլտվության մասին հայտը կարող է մերժվել, եթե`

i

ա) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի պահանջներին.

բ) (բ ենթակետն ուժը կորցրել է 02.12.10 թիվ 1580-Ն որոշում)

գ) (գ ենթակետն ուժը կորցրել է 02.12.10 թիվ 1580-Ն որոշում)

(10-րդ կետը փոփ. 02.12.10 թիվ 1580-Ն որոշում)

11. Գովազդի թույլտվության տրամադրման մասին հայտի բավարարումը կամ մերժումը ձևակերպվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի (այսուհետ` նախարար) հրամանով:

12. (12-րդ կետն ուժը կորցրել է 02.12.10 թիվ 1580-Ն որոշում)

i

13. Գովազդի թույլտվության տրամադրումը մերժելու մասին նախարարի հրամանում պետք է հստակ նշվեն մերժման պատճառներն ու մերժման համար հիմք հանդիսացող իրավական հիմքերը: Գովազդի թույլտվության մերժման հրամանը պատշաճ ձևով տրամադրվում է գովազդատուին` եռօրյա ժամկետում:

14. Գովազդի թույլտվությունը չի կարող գովազդատուի կողմից փոխանցվել այլ անձի կամ օգտագործվել այլ անձի կողմից:

i

15. Գովազդատուն պարտավոր է գովազդը տեղադրել միայն թույլտվությամբ նախատեսված զանգվածային լրատվության միջոցում և թույլտվությամբ սահմանված պահանջների պահպանմամբ:

(15-րդ կետը փոփ. 02.12.10 թիվ 1580-Ն որոշում)

16. Գովազդատուի կողմից անբարեխիղճ գովազդ թույլ տալու դեպքում նախարարն իրավասու է ուժը կորցրած ճանաչելու գովազդի թույլտվությունը և դիմելու գովազդը տարածող (հեռարձակող) կամ գովազդի տեղադրման թույլտվություն տված անձին` գովազդի տարածումը դադարեցնելու պահանջով:

17. Անբարեխիղճ գովազդի կամ թույլտվության պայմանների խախտմամբ գովազդի դեպքում նախարարությունը կարող է դիմել իրավասու մարմիններին` անբարեխիղճ գովազդ տարածող կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին օրենքով սահմանված վարչական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ, ինչպես նաև կարող է դիմել դատարան` անբարեխիղճ կամ թույլտվության պայմանների խախտմամբ գովազդի տարածումը դադարեցնելու հայցով:

18. Գովազդատուն իրավասու է գովազդը տարածել թույլտվության մեջ նշված ժամկետում:

19. Գովազդատուներն իրավասու են դատական կարգով բողոքարկել գովազդի թույլտվության տրամադրումը մերժելու, գովազդի թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ նախարարի հրամանը:

20. (20-րդ կետն ուժը կորցրել է 29.12.11 թիվ 1891-Ն որոշում)

 

i

Ձև N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԳՈՎԱԶԴԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ N Ա-XX-000000

 

Տրված ____ _________ 200 թ.

 

Գովազդի տեսակը ______________________________________________________

(դեղի, բուժտեխնիկայի, բուժական մեթոդի անվանումները)

_________________________________________________________________________

 

Գովազդատու անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը և բնակության վայրը կամ իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական - իրավական ձևը և գտնվելու վայրը _________________________________________

_________________________________________________________________________

 

Գործունեության իրականացման վայրը ________________________________________

_________________________________________________________________________

 

Զանգվածային լրատվության միջոցի տեսակն ու անվանումը __________________

 

Թույլտվության գործողության ժամկետը ____ _______200 թ. -ից մինչև ____ _______ 200 թ-ը:

 

____________________

(ստորագրությունը)

 

Կ.Տ.

 

Ձև N 2

 

i

ՀՀ առողջապահության նախարար

___________________________________

                                                 (անունը, ազգանունը)

 

ՀԱՅՏ

 

ԳՈՎԱԶԴԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Իրավաբանական անձի (կազմակերպության) անվանումը և կազմակերպական-իրավական ձևը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

 

2. Կազմակերպության գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը ____________________________________________________________________

__________________________________________________________________________

 

3. Գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը, կապի այլ միջոցներ

___________________________________________________________________________

 

4. Գովազդի տեսակը, որի թույլտվության հայտ է ներկայացվում_______________

___________________________________________________________________________

(դեղի, բուժտեխնիկայի, բուժական մեթոդի` նշելով կոնկրետ անվանումները)

 

5. Զանգվածային տեղեկատվության միջոցի տեսակն ու անվանումը ______________

___________________________________________________________________________

(հեռուստատեսություն, ռադիո, ինտերնետ, արտաքին գովազդ, զանգվածային

տեղեկատվության տպագիր միջոց` նշելով անվանումը)

 

6. Գովազդի տարածման ժամկետը __________________________________________

 

Կից ներկայացվող փաստաթղթերը`

 

1.

2.

 

Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ և երաշխավորում, որ գովազդի բովանդակությունը համապատասխանում է ՀՀ օրենսդրության պահանջներին:

__________________________________________________________________________

(կազմակերպության տնօրենի ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը

կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)

 

_________ _____________ 200 թ.

 

Կ.Տ.

 

(2-րդ ձևը փոփ. 02.12.10 թիվ 1580-Ն որոշում)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2006 թվականի նոյեմբերի 2-ի

N 1608-Ն որոշման

 

ԴԵՂԵՐԻ, ԲՈՒԺՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ԲՈՒԺԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԳՈՎԱԶԴԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

I. ԴԵՂԵՐԻ ԳՈՎԱԶԴԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Դեղի գովազդի թույլտվությունը տրամադրվում է միայն դեղերի արտադրության, դեղերի առևտրի կամ դեղատնային գործունեության լիցենզիա ունեցող անձին:

2. Դեղերի գովազդը պետք է համապատասխանի «Գովազդի մասին» և «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների և սույն պահանջներին:

3. Դեղի գովազդի ժամանակ պետք է հեռարձակվեն (կամ) պատկերվեն այն առաջարկող կազմակերպության անվանումն ու լիցենզիայի վավերապայմանները, դեղերի` Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցման հավաստագրի համարը, ամսաթիվը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության թույլտվության համարն ու ամսաթիվը:

4. Արգելվում է դեղի այն գովազդը, որի պարունակած տեղեկատվությունն սպառողին համոզում է, որ`

դեղի օգտագործումը չի պահանջում բժշկի խորհրդատվություն,

դեղը զուրկ է կողմնակի ազդեցությունից,

այլ դեղերից առավել արդյունավետ է,

դրա օգտագործումը զգալիորեն կբարելավի առողջական վիճակը, իսկ չընդունելու դեպքում կվատացնի այն,

կարող է օգտագործվել սննդի մեջ, գեղարարական և այլ նպատակներով:

5. Արգելվում է Հայաստանի Հանրապետությունում չգրանցված դեղերի գովազդը:

 

II. ԲՈՒԺԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԳՈՎԱԶԴԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

6. Բուժական մեթոդի գովազդատու կարող է լինել միայն բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ունեցող անձը:

7. Բուժական մեթոդի թույլտվությունը տրվում է միայն այն անձին, որը բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի հիման վրա իրավունք ունի իրականացնելու Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակը:

8. Բուժական մեթոդների գովազդը պետք է համապատասխանի «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և սույն պահանջներին:

9. Արգելվում է գովազդել այն բուժական մեթոդները, որոնց միջոցով առաջարկվում է հասնել բժշկագիտությամբ չհիմնավորված արդյունքների կամ ամբողջությամբ բուժել այնպիսի հիվանդություններ, որոնք բժշկագիտության տվյալների հիման վրա հնարավոր չէ ամբողջությամբ բուժել:

10. Բուժական մեթոդի գովազդի դեպքում գովազդը պետք է տեղեկություններ պարունակի տվյալ բուժական մեթոդն իրականացնող սուբյեկտի բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի վավերապայմանների (լիցենզիայի տեսակը, տալու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, համարը, գործողության ժամկետը) վերաբերյալ:

11. Բուժական մեթոդի վերաբերյալ զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով հաղորդումների, հաղորդաշարերի հեռարձակման դեպքում հաղորդումը պետք է տեղեկություններ պարունակի հաղորդման գովազդային բնույթի մասին` նշելով բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի վավերապայմաններն ու Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության թույլտվության համարն ու ամսաթիվը:

12. Արգելվում է բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա չունեցող սուբյեկտների կողմից իրականացվող բուժական մեթոդների գովազդը:

13. Բուժական մեթոդների գովազդի ժամանակ արգելվում է պատկերել և (կամ) հեռարձակել տվյալ բուժական մեթոդի միջոցով բուժված անձանց կարծիքները բուժման ընթացքի, արդյունավետության կամ արդյունքների վերաբերյալ:

14. Արգելվում է բուժական մեթոդների գովազդման դեպքում տարածել բժշկական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ:

 

III. ԲՈՒԺՏԵԽՆԻԿԱՅԻ ԳՈՎԱԶԴԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

15. Բուժտեխնիկայի գովազդի թույլտվություն կարող են ստանալ միայն տվյալ բուժտեխնիկայի արտադրությամբ կամ իրացմամբ զբաղվող կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը:

16. Բուժտեխնիկայի գովազդը պետք է համապատասխանի «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և սույն պահանջներին:

17. Բուժտեխնիկայի գովազդի ժամանակ արգելվում է պատկերել դրա կիրառման ընթացքը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.11.2006
N 1608-Ն
Որոշում