Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 1998 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ ...

01.01.2003 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   13.09.2001  -ից մինչեւ   01.01.2003  -ը:
 

(ուժը կորցրել է 01.01.03 թվականից` 06.08.02 թիվ 258-Ն որոշում)

i

050.0241.130901

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 սեպտեմբերի 2001 թվականի թիվ 241

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի ԹԻՎ 144 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՊԼԱՆԸ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետի, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածի 2-րդ կետի և նույն օրենքի 56-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է.

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1998 թվականի հուլիսի 22-ի թիվ 144 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հաշվապահական հաշվառման հաշիվների պլանը և մեկնաբանությունները» մեթոդական ցուցումների փոփոխությունները (կցվում է):

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման վարչությանը` դիմել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հաշվապահական հաշվառման հաշիվների պլանը և մեկնաբանությունները» մեթոդական ցուցումներում սույն որոշման 1-ին կետով հաստատված փոփոխությունները համաձայնեցնելու նպատակով:

3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով հաստատված փոփոխություններն ուժի մեջ են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից համաձայնեցման պահից 7 օր հետո:

4. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման պահից:

 

          ՀԱՍՏԱՏՎԱԾ Է                             ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է

    ՀՀ կենտրոնական բանկի                 ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի

    նախագահ                              նախարար

------------------ Տ. Սարգսյան

    ----- ----------------- 2001 թ.      -------------- Վ. Խաչատրյան

                                         ---- --------------- 2001 թ.

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՊԼԱՆԸ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

- 1023 «Կանոնադրական հիմնադրամի համալրման կուտակման հաշիվ ՀՀ

i

ԿԲ-ում» հաշվի համար սահմանել հետևյալ մեկնաբանությունը` «Այս հաշիվն

օգտագործվում է նոր ստեղծվող բանկերի կանոնադրական հիմնադրամի

ձևավորման և գործող բանկերի կանոնադրական հիմնադրամի համալրման

նպատակով` մինչև ՀՀ ԿԲ կողմից սահմանված կարգով կանոնադրական

հիմնադրամի գրանցումը, որից հետո այս հաշիվը փակվում է, իսկ դրանում

հաշվառված միջոցներն օգտագործվում են բանկի հայեցողությամբ: Հաշիվը

թղթակցում է 4043 «Կանոնադրական հիմնադրամի համալրման տարանցիկ հաշիվ

ռեզիդենտների գծով» կամ 4044 «Կանոնադրական հիմնադրամի համալրման

տարանցիկ հաշիվ ոչ ռեզիդենտների գծով» հաշիվների հետ: Նոր ստեղծվող

բանկերին լիցենզիա տրամադրելուց կամ գործող բանկերի կանոնադրական

հիմնադրամի համալրումը ՀՀ ԿԲ կողմից գրանցելուց հետո այս հաշիվները

փակվում են»:

- 103 «Թղթակցային հաշիվներ» ենթաբաժնի 1033 «Կանոնադրական հիմնադրամի

i

համալրման կուտակման հաշիվ այլ բանկերում» հաշիվը վերանվանել

«Կանոնադրական հիմնադրամի համալրման կուտակման հաշիվ ռեզիդենտ

բանկերում» և սահմանել հետևյալ մեկնաբանությունը` «Այս հաշիվն

օգտագործվում է նոր ստեղծվող բանկերի կանոնադրական հիմնադրամի

ձևավորման և գործող բանկերի կանոնադրական հիմնադրամի համալրման

նպատակով` մինչև ՀՀ ԿԲ կողմից սահմանված կարգով կանոնադրական

հիմնադրամի գրանցումը, որից հետո այս հաշիվը փակվում է, իսկ դրանում

հաշվառված միջոցներն օգտագործվում են բանկի հայեցողությամբ: Հաշիվը

թղթակցում է 4043 «Կանոնադրական հիմնադրամի համալրման տարանցիկ հաշիվ

ռեզիդենտների գծով» կամ 4044 «Կանոնադրական հիմնադրամի համալրման

տարանցիկ հաշիվ ոչ ռեզիդենտների գծով» հաշիվների հետ: Նոր ստեղծվող

բանկերին լիցենզիա տրամադրելուց կամ գործող բանկերի կանոնադրական

հիմնադրամի համալրումը ՀՀ ԿԲ կողմից գրանցելուց հետո այս հաշիվները

փակվում են»:

- 103 «Թղթակցային հաշիվներ» ենթաբաժնում բացել 1035 «Կանոնադրական

i

հիմնադրամի համալրման կուտակման հաշիվ ոչ ռեզիդենտ բանկերում» հաշիվը

հետևյալ մեկնաբանությամբ` «Այս հաշիվն օգտագործվում է նոր ստեղծվող

բանկերի կանոնադրական հիմնադրամի ձևավորման և գործող բանկերի

կանոնադրական հիմնադրամի համալրման նպատակով` մինչև ՀՀ ԿԲ կողմից

սահմանված կարգով կանոնադրական հիմնադրամի գրանցումը, որից հետո այս

հաշիվը փակվում է, իսկ դրանում հաշվառված միջոցներն օգտագործվում են

բանկի հայեցողությամբ: Հաշիվը թղթակցում է 4043 «Կանոնադրական

հիմնադրամի համալրման տարանցիկ հաշիվ ռեզիդենտների գծով» կամ 4044

«Կանոնադրական հիմնադրամի համալրման տարանցիկ հաշիվ ոչ ռեզիդենտների

գծով» հաշիվների հետ: Նոր ստեղծվող բանկերին լիցենզիա տրամադրելուց կամ

գործող բանկերի կանոնադրական հիմնադրամի համալրումը ՀՀ ԿԲ-ի կողմից

գրանցելուց հետո այս հաշիվները փակվում են»:

- 404 «Տարանցիկ հաշիվներ» ենթաբաժնում բացել 4043 «Կանոնադրական

i

հիմնադրամի համալրման տարանցիկ հաշիվ ռեզիդենտների գծով» հաշիվը

հետևյալ մեկնաբանությամբ` «Այս հաշիվն օգտագործվում է նոր ստեղծվող

բանկերի կանոնադրական հիմնադրամի ձևավորման և գործող բանկերի

կանոնադրական հիմնադրամի համալրման նպատակով` մինչև ՀՀ ԿԲ կողմից

սահմանված կարգով դրանց գրանցումը: Հաշիվը թղթակցում է կանոնադրական

հիմնադրամի համալրման համապատասխան ակտիվային հաշիվների հետ: Նոր

ստեղծվող բանկերին լիցենզիա տրամադրելուց կամ գործող բանկերի

կանոնադրական հիմնադրամի համալրումը ՀՀ ԿԲ-ի կողմից գրանցելուց հետո այս

հաշիվը փակվում է, իսկ դրանում հաշվառված միջոցները փոխանցվում են

բանկի կանոնադրական հիմնադրամի հաշիվներին»:

- 404 «Տարանցիկ հաշիվներ» ենթաբաժնում բացել 4044 «Կանոնադրական

i

հիմնադրամի համալրման տարանցիկ հաշիվ ոչ ռեզիդենտների գծով» հաշիվը

հետևյալ մեկնաբանությամբ` «Այս հաշիվն օգտագործվում է նոր ստեղծվող

բանկերի կանոնադրական հիմնադրամի ձևավորման և գործող բանկերի

կանոնադրական հիմնադրամի համալրման նպատակով` մինչև ՀՀ ԿԲ կողմից

սահմանված կարգով դրանց գրանցումը: Հաշիվը թղթակցում է կանոնադրական

հիմնադրամի համալրման համապատասխան ակտիվային հաշիվների հետ: Նոր

ստեղծվող բանկերին լիցենզիա տրամադրելուց կամ գործող բանկերի

կանոնադրական հիմնադրամի համալրումը ՀՀ կենտրոնական բանկի կողմից

գրանցելուց հետո այս հաշիվը փակվում է, իսկ դրանում հաշվառված

միջոցները փոխանցվում են բանկի կանոնադրական հիմնադրամի հաշիվներին»:

- 301 «Թղթակցային հաշիվներ» ենթաբաժնում բացել 3013 «ՀՀ առևտրային

i

բանկերի կանոնադրական կապիտալի համալրման հաշիվը» հետևյալ

մեկնաբանությամբ` «Այս հաշիվն օգտագործվում է նոր ստեղծվող բանկերի

կանոնադրական հիմնադրամի ձևավորման և գործող բանկերի կանոնադրական

հիմնադրամի համալրման նպատակով` մինչև ՀՀ ԿԲ կողմից սահմանված կարգով

դրանց գրանցումը, որից հետո այս հաշիվը փակվում է, իսկ դրանում

հաշվառված միջոցներն օգտագործվում են բանկի հայեցողությամբ»:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
13.09.2001
N 241
Որոշում