050.0261.061008
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«06» 10 2008 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05008294
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
26 օգոստոսի 2008 թվականի թիվ 261-Ն
ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՎԱՆԴՆԵՐԻ ԵՎ ԱՎԱՆԴԱՏՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԱՐՄԱՆ, ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(2-րդ մաս)
ՀՀ բնակավայրերի կոդերը
Արագածոտնի մարզի բնակավայրերի կոդերը
(կոդը հանվել է 20.07.18 թիվ 117-Ն որոշում)
Արարատ մարզի բնակավայրերի կոդերը
(կոդը հանվել է 20.07.18 թիվ 117-Ն որոշում)
Արմավիր մարզի բնակավայրերի կոդերը
(կոդը հանվել է 20.07.18 թիվ 117-Ն որոշում)
Գեղարքունիք մարզի բնակավայրերի կոդերը
(կոդը հանվել է 20.07.18 թիվ 117-Ն որոշում)
Լոռի մարզի բնակավայրերի կոդերը
(կոդը հանվել է 20.07.18 թիվ 117-Ն որոշում)
Կոտայք մարզի բնակավայրերի կոդերը
(կոդը հանվել է 20.07.18 թիվ 117-Ն որոշում)
Շիրակ մարզի բնակավայրերի կոդերը
(կոդը հանվել է 20.07.18 թիվ 117-Ն որոշում)
Սյունիք մարզի բնակավայրերի կոդերը
(կոդը հանվել է 20.07.18 թիվ 117-Ն որոշում)
Վայոց ձոր մարզի բնակավայրերի կոդերը
(կոդը հանվել է 20.07.18 թիվ 117-Ն որոշում)
Տավուշ մարզի բնակավայրերի կոդերը
(կոդը հանվել է 20.07.18 թիվ 117-Ն որոշում)
Երևան քաղաքի բնակավայրերի կոդերը
(կոդը հանվել է 20.07.18 թիվ 117-Ն որոշում)
ՀՀ բնակավայրերի կոդերը լրացվում են համաձայն Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի 2016 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 1209-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության «Վարչատարածքային բաժանման միավորների»» դասակարգչի:
(կարգը փոփ. 07.04.09 թիվ 80-Ն որոշում)
(1-ին հավելվածը փոփ. 20.07.18 թիվ 117-Ն որոշում)
ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՎԱՆԴՆԵՐԻ ԵՎ ԱՎԱՆԴԱՏՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԱՐՄԱՆ ԵՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՐԳԻ
Հավելված 2
1. Արտարժութային բանկային ավանդները և խնդրահարույց պարտավորությունները վեր են ածվում դրամային համարժեքի` հիմք ընդունելով հաշվետու օրվա դրությամբ Կենտրոնական բանկի կողմից հրապարակված արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքը:
2. Երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարը հաշվարկելիս առաջին հերթին հաշվարկվում են դրամային բանկային ավանդները, իսկ երկրորդ հերթին` արտարժութային բանկային ավանդները: Ընդ որում`
1) Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն դրամային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարը հաշվարկելիս առաջին հերթին հաշվարկվում է Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի «ա», «բ» և «գ» ենթակետերով նախատեսված բանկային ավանդների գումարը: Եթե ստացված գումարը փոքր է 16 միլիոն ՀՀ դրամից, ապա երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարի հաշվարկի մեջ ընդգրկվում են նաև Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետով նախատեսված դրամական միջոցները` 16 միլիոն ՀՀ դրամի և առաջին հերթին հաշվարկված գումարի տարբերությունը չգերազանցող չափով:
2) Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն արտարժութային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարը հաշվարկելիս առաջին հերթին հաշվարկվում է Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի «ա», «բ» և «գ» ենթակետերով նախատեսված բանկային ավանդների գումարը: Եթե ստացված գումարը փոքր է 7 միլիոն ՀՀ դրամից, ապա երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարի հաշվարկի մեջ ընդգրկվում են նաև Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետով նախատեսված դրամական միջոցները` 7 միլիոն ՀՀ դրամի և առաջին հերթին հաշվարկված գումարի տարբերությունը չգերազանցող չափով:
3) Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ, և դրամային բանկային ավանդի գումարը 7 միլիոն ՀՀ դրամից ավելի է, ապա երաշխավորվում է միայն դրամային բանկային ավանդը` մինչև 10 միլիոն ՀՀ դրամով:
Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ, և դրամային բանկային ավանդի գումարը պակաս է 7 միլիոն ՀՀ դրամից, ապա երաշխավորվում է դրամային բանկային ավանդն ամբողջությամբ և արտարժութային բանկային ավանդը` 7 միլիոն ՀՀ դրամի և հատուցված դրամային բանկային ավանդի տարբերության չափով:
Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ, ապա երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարը հաշվարկելիս առաջին հերթին հաշվարկվում է երաշխավորված ավանդի դրամային մասը, սույն հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն: Ապա հաշվարկվում է երաշխավորված ավանդի արտարժութային մասը սույն հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն:
3. Եթե ավանդատուն անվճարունակ բանկի նկատմամբ ունի խնդրահարույց պարտավորություն, ապա երաշխավորված ավանդը հաշվարկվում է ավանդատուի բանկային ավանդի և բանկի նկատմամբ ունեցած խնդրահարույց պարտավորության դրական տարբերության հիման վրա:
4. Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ և միևնույն ժամանակ բանկի նկատմամբ ունի դրամային և արտարժութային խնդրահարույց պարտավորություններ, ընդ որում` դրամային բանկային ավանդը չի գերազանցում 7 միլիոն ՀՀ դրամը, ապա երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարը հաշվարկվում է հետևյալ կերպ.
1) հաշվարկվում է դրամային բանկային ավանդի և դրամային խնդրահարույց պարտավորության տարբերությունը,
2) հաշվարկվում է արտարժութային բանկային ավանդի և արտարժութային խնդրահարույց պարտավորության տարբերությունը,
3) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերի հաշվարկների դրական արդյունքների դեպքում, երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարը հաշվարկվում է սույն հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի 2-րդ պարբերության համաձայն,
4) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերի հաշվարկներից մեկի բացասական արդյունքի դեպքում հաշվարկվում է վերը նշված երկու տարբերությունների հանրագումարը,
5) սույն կետի 4-րդ ենթակետում ստացված արդյունքի դրական լինելու դեպքում հաշվարկվում է երաշխավորված ավանդը: Ընդ որում` եթե ստացված դրական տարբերությունը դրամային է, ապա երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարը հաշվարկվում է համաձայն սույն հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետի, հակառակ դեպքում` համաձայն սույն հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի,
6) սույն կետի 1-ին ենթակետի հաշվարկի դրական, իսկ 2-րդ ենթակետի հաշվարկի զրո լինելու դեպքում երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարը հաշվարկվում է սույն հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն, իսկ 1-ին ենթակետի հաշվարկի զրո լինելու, իսկ 2-րդ ենթակետի հաշվարկի դրական լինելու դեպքում երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարը հաշվարկվում է սույն հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն:
5. Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ և միևնույն ժամանակ դրամային և արտարժութային խնդրահարույց պարտավորություններ, ընդ որում` դրամային բանկային ավանդը գերազանցում է 7 միլիոն ՀՀ դրամը, ապա երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարը հաշվարկվում է հետևյալ կերպ.
1) հաշվարկվում է դրամային բանկային ավանդի և դրամային խնդրահարույց պարտավորության տարբերությունը,
2) սույն կետի 1-ին ենթակետի հաշվարկի դրական լինելու դեպքում հաշվարկվում է արտարժութային բանկային ավանդի և արտարժութային խնդրահարույց պարտավորության տարբերությունը,
3) սույն կետի 2-րդ ենթակետի հաշվարկի բացասական լինելու դեպքում հաշվարկվում է սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերի հաշվարկման արդյունքում ստացված գումարների հանրագումարը,
4) սույն կետի 3-րդ ենթակետում ստացված արդյունքի դրական լինելու դեպքում երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարը հաշվարկվում է սույն հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն:
6. Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ և դրամային խնդրահարույց պարտավորություններ, ընդ որում` դրամային բանկային ավանդը չի գերազանցում 7 միլիոն ՀՀ դրամը, ապա երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարը հաշվարկվում է հետևյալ կերպ.
1) հաշվարկվում է դրամային բանկային ավանդի և դրամային խնդրահարույց պարտավորության տարբերությունը,
2) սույն կետի 1-ին ենթակետի հաշվարկի դրական արդյունքի դեպքում երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարը հաշվարկվում է սույն հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի 2-րդ պարբերության համաձայն,
3) սույն կետի 1-ին ենթակետի հաշվարկի բացասական արդյունքի դեպքում հաշվարկվում է 1-ին ենթակետում հաշվարկված գումարի և արտարժութային բանկային ավանդի գումարը: Ստացված գումարի դրական լինելու դեպքում, հատուցման ենթակա գումարը հաշվարկվում է սույն հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն,
4) սույն կետի 1-ին ենթակետի հաշվարկի զրո լինելու դեպքում երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարը հաշվարկվում է սույն հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն:
7. Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ և դրամային խնդրահարույց պարտավորություն, ընդ որում` դրամային բանկային ավանդը գերազանցում է 7 միլիոն ՀՀ դրամը, ապա երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարը հաշվարկվում է հետևյալ կերպ.
1) հաշվարկվում է դրամային բանկային ավանդի և դրամային խնդրահարույց պարտավորության տարբերությունը,
2) սույն կետի 1-ին ենթակետի հաշվարկի դրական արդյունքի դեպքում երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարը հաշվարկվում է սույն հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն:
8. Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային (արտարժութային) բանկային ավանդ և դրամային (արտարժութային) խնդրահարույց պարտավորություն և միաժամանակ ունի արտարժութային (դրամային) խնդրահարույց պարտավորություն, ապա երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարը հաշվարկվում է հետևյալ կերպ.
1) հաշվարկվում է դրամային (արտարժութային) բանկային ավանդի և դրամային (արտարժութային) խնդրահարույց պարտավորության տարբերությունը,
2) սույն կետի 1-ին ենթակետի հաշվարկի դրական արդյունքի դեպքում 1-ին ենթակետի հաշվարկից ստացված գումարից նվազեցվում է նաև արտարժութային (դրամային) խնդրահարույց պարտավորությունը: Դրական արդյունքի դեպքում հատուցման ենթակա գումարը հաշվարկվում է սույն հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն:
9. Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի արտարժութային բանկային ավանդ և արտարժութային խնդրահարույց պարտավորություն և միաժամանակ ունի դրամային խնդրահարույց պարտավորություն, ապա երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարը հաշվարկվում է հետևյալ կերպ.
1) հաշվարկվում է արտարժութային բանկային ավանդի և արտարժութային խնդրահարույց պարտավորության տարբերությունը,
2) սույն կետի 1-ին ենթակետի հաշվարկի դրական արդյունքի դեպքում 1-ին ենթակետի հաշվարկից ստացված գումարից նվազեցվում է նաև դրամային խնդրահարույց պարտավորությունը: Դրական արդյունքի դեպքում հատուցման ենթակա գումարը հաշվարկվում է սույն Հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն:
10. Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ և միևնույն ժամանակ արտարժութային խնդրահարույց պարտավորություն, ընդ որում` դրամային բանկային ավանդը գերազանցում է 5 մլն ՀՀ դրամը, ապա երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարը հաշվարկվում է հետևյալ կերպ.
1) հաշվարկվում է արտարժութային բանկային ավանդի և արտարժութային խնդրահարույց պարտավորության տարբերությունը,
2) սույն կետի 1-ին ենթակետի հաշվարկի բացասական լինելու դեպքում, երաշխավորված բանկային ավանդի հատուցման ենթակա գումարը հաշվարկվում է դրամային բանկային ավանդի և սույն կետի 1-ին ենթակետում ստացված գումարի հանրագումարի չափով: Ստացված գումարի դրական լինելու դեպքում հատուցման ենթակա գումարը հաշվարկվում է համաձայն սույն հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետի,
3) սույն կետի 1-ին ենթակետի հաշվարկի զրո լինելու դեպքում, հատուցման ենթակա գումարը հաշվարկվում է համաձայն սույն հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետի:
11. Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ և միևնույն ժամանակ արտարժութային խնդրահարույց պարտավորություն, ընդ որում` դրամային բանկային ավանդը չի գերազանցում 5 մլն դրամը, ապա երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարը հաշվարկվում է հետևյալ կերպ.
1) հաշվարկվում է արտարժութային բանկային ավանդի և արտարժութային խնդրահարույց պարտավորության տարբերությունը,
2) սույն կետի 1-ին ենթակետի հաշվարկի դրական լինելու դեպքում, երաշխավորման ենթակա գումարի հատուցվող մասը հաշվարկվում է սույն հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի 2-րդ պարբերության համաձայն,
3) սույն կետի 1-ին ենթակետի հաշվարկի բացասական լինելու դեպքում, երաշխավորման ենթակա գումարի հատուցվող մասը հաշվարկվում է դրամային բանկային ավանդի և սույն կետի 1-ին ենթակետում ստացված գումարի հանրագումարի չափով: Դրական արդյունքի դեպքում հատուցման ենթակա գումարը հաշվարկվում է սույն հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն,
4) սույն կետի 1-ին ենթակետի հաշվարկի զրո լինելու դեպքում, երաշխավորման ենթակա գումարի հատուցվող մասը հաշվարկվում է սույն հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն:
12. Եթե անվճարունակ բանկում ավանդատուի ավանդը ձևավորվել է բանկի` մեկ կամ մի քանի բանկերի միանալու դեպքում, ապա բանկը տվյալ ավանդատուի երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարի հաշվարկը կատարելիս յուրաքանչյուր միացող բանկում տվյալ ավանդատուին պատկանող բոլոր բանկային ավանդները դիտում է որպես առանձին բանկային ավանդ: Ընդ որում` միացման արդյունքում ձևավորված ժամկետային ավանդների գծով բանկը երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարը հաշվարկում է առանձին` մինչև ավանդի պայմանագրով սահմանված ժամկետի ավարտը, իսկ ցպահանջ կամ ժամկետային ավանդից բացի ավանդի ժամկետի վերաբերյալ այլ պայմանով ավանդների գծով` միացման պայմանագիրը օրենքով սահմանված կարգով Կենտրոնական բանկի կողմից հաստատվելու և գրանցվելու պահից մեկ տարվա ընթացքում: Սահմանված մեկ տարին կամ ավանդի պայմանագրով սահմանված ժամկետը լրանալու պահից այդ ավանդները դիտվում են որպես մեկ ավանդ, և բանկում միևնույն ավանդատուին պատկանող բոլոր ավանդների գծով հաշվարկվող երաշխավորված ավանդի հատուցման գումարը հաշվարկվում է սույն կարգի Հավելված 2-ի 1-11-րդ կետերի համաձայն:
13. Եթե ավանդատուն միացող բանկերից մեկում ունի միայն խնդրահարույց պարտավորություն, ապա հատուցման ենթակա ավանդի հաշվարկի ժամանակ խնդրահարույց պարտավորությունը նվազեցվում է միացող մյուս բանկի (բանկերի) բանկային ավանդից: Ընդ որում` խնդրահարույց պարտավորությունը նվազեցվում է միացող բանկում ավանդատուի` խնդրահարույց պարտավորության արժույթով բանկային ավանդից: Ավանդատուի` խնդրահարույց պարտավորության արժույթով բանկային ավանդ չունենալու դեպքում խնդրահարույց պարտավորությունը նվազեցվում է ավանդատուի` այլ արժույթով բանկային ավանդից (ավանդներից):
14. Եթե ավանդատուն միացող բանկերից մեկում ունի և՛ բանկային ավանդ, և՛ խնդրահարույց պարտավորություն, և խնդրահարույց պարտավորությունը գերազանցում է բանկային ավանդին, խնդրահարույց պարտավորության` բանկային ավանդը գերազանցող մասը նվազեցվում է միացող մյուս բանկում (բանկերում) ավանդատուի ունեցած բանկային ավանդից (առկայության դեպքում): Ընդ որում` խնդրահարույց պարտավորության` բանկային ավանդը գերազանցող մասը նվազեցվում է միացող բանկում ավանդատուի` խնդրահարույց պարտավորության արժույթով բանկային ավանդից: Ավանդատուի` խնդրահարույց պարտավորության արժույթով բանկային ավանդ չունենալու դեպքում խնդրահարույց պարտավորությունը նվազեցվում է ավանդատուի` այլ արժույթով բանկային ավանդից (ավանդներից):
(2-րդ հավելվածը փոփ. 03.08.10 թիվ 198-Ն, 15.12.15 թիվ 265-Ն, 04.03.16 թիվ 35-Ն, 20.07.18 թիվ 117-Ն, 29.12.2020 թիվ 215-Ն որոշումներ)