Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԿԱՏԱՐԵԼ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

05.08.1999 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.06.1999  -ից մինչեւ   05.08.1999  -ը:
 

(ուժը կորցրել է 21.07.99 թիվ 476 որոշում)

i

040.0350.250599

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«25» մայիսի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 մայիսի 1999 թվականի թիվ 350

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան նպաստի համակարգի հասցեականության մեծացման և այդ գործում տեղական ինքնակառավարման մարմինների դերի բարձրացման նպատակով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան նպաստի նշանակման և վճարման կարգը (կցվում է), որը գործելու է 1999 թվականի հունիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը:

2. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը` մինչև 1999 թվականի մայիսի 31-ը համայնքների ղեկավարներին տրամադրել ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված ընտանիքների ցուցակները:

3. 1999 թվականի հունիսի 1-ից հետո առավել անապահով ընտանիքներն ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկելու իրավասությունը սույն որոշմամբ հաստատված կարգով վերապահել տեղական ինքնակառավարման մարմիններին:

4. Սահմանել, որ

ա) 1999 թվականի հունիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակաշրջանի համար, ըստ համայնքների, ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված ընտանիքների թիվը մնում է անփոփոխ` բացառությամբ սույն որոշմամբ հաստատված կարգով նախատեսված դեպքերի.

բ) ընտանեկան նպաստի համակարգում, 1999 թվականի հունիսի 1-ի դրությամբ, ընդգրկված ընտանիքներին մինչև 1999 թվականի դեկտեմբերի 31-ը վճարվում է նպաստ` բացառությամբ սույն որոշմամբ հաստատված կարգի 26-րդ կետում նախատեսված դեպքերի:

1999 թվականի հունիսի 1-ից հետո ընտանիքները նպաստառության ոչ ենթակա ճանաչելու և ընտանեկան նպաստի համակարգից հանելու իրավասությունը վերապահել տեղական ինքնակառավարման մարմիններին, իսկ 1999 թվականի սեպտեմբերի 1-ից հետո` նաև մարզպետարաններին (Երևանի քաղաքապետարանին) և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը.

գ) յուրաքանչյուր ամիս տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկվող ընտանիքների թիվը չի կարող գերազանցել տվյալ ամսում նրանց կողմից նպաստառության ոչ ենթակա ճանաչված և ընտանեկան նպաստի համակարգից հանված ընտանիքների թիվը:

դ) ընտանեկան նպաստի նշանակման և վճարման վերաբերյալ մեթոդական ցուցումներն ու պարզաբանումները տալիս է Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը.

ե) սոցիալական անապահով ընտանիքներին էլեկտրաէներգիայի միասնական սակագնի անցման հետ կապված փոխհատուցումներ նշանակվում և վճարվում են սույն որոշմանը համապատասխան:

i

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան նպաստի համակարգը ներդնելու մասին» N 727 որոշման 2-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունվարի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում սոցիալական անապահով ընտանիքների էլեկտրաէներգիայի միասնական սակագին սահմանելու հետ կապված փոխհատուցում հատկացնելու մասին» N 26 որոշման 3-րդ և 4-րդ կետերը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունիսի 1-ից:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 1999 թվականի

մայիսի 25-ի N 350 որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան

i

նպաստի նշանակման և վճարման

 

1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան նպաստի (այսուհետև` նպաստ) նշանակման և վճարման կարգը:

2. Նպաստի վճարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

3. 1999 թվականի հունիսի 1-ի դրությամբ նպաստի համակարգում ընդգրկված ընտանիքներին նպաստը վճարվում է մինչև 1999 թվականի դեկտեմբերի 31-ը` բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի ընտանիքները համայնքի ավագանու որոշմամբ ճանաչվում են նպաստառության ոչ ենթակա և հանվում են նպաստը ստացող ընտանիքների ցուցակներից:

4. Նպաստի համակարգից հանված ընտանիքի փոխարեն համայնքի ավագանու որոշմամբ նպաստառու ընտանիքների ցուցակներում նոր ընդգրկված ընտանիքներին նպաստը նույնպես վճարվում է մինչև 1999 թվականի դեկտեմբերի 31-ը:

5. Յուրաքանչյուր ամիս համայնքի ավագանու որոշմամբ նպաստառու ընտանիքների ցուցակներում նոր ընդգրկված ընտանիքների թիվը չպետք է գերազանցի այդ ցուցակներից հանված ընտանիքների թիվը:

6. Նպաստ նշանակելու համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը դիմում է ներկայացնում փաստացի բնակության վայրի համայնքի ղեկավարին (քաղաքային համայնքում` քաղաքապետին, Երևան քաղաքում` թաղապետին, գյուղական համայնքում` գյուղապետին):

7. Համայնքի ղեկավարը նպաստ ստացող ընտանիքների ցուցակներում նպաստառության ոչ ենթակա ընտանիքների, ինչպես նաև այդ ցուցակներում ընդգրկելու ենթակա ընտանիքներին հայտնաբերելու և համապատասխան առաջարկություններ մշակելու նպատակով ստեղծում է հանձնաժողով:

Համայնքի բնակչության թվին համապատասխան` կարող են ստեղծվել մեկից ավելի հանձնաժողովներ:

8. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են համայնքի ղեկավարի աշխատակազմի աշխատողներ, համայնքի ավագանու անդամներ, տվյալ համայնքին սպասարկող սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի (այսուհետև` կենտրոն) տեսուչներ, հոգևորականներ, մտավորականության, համայնքում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ և այլ անձինք:

Հանձնաժողովը գործում է իր հաստատած կանոնակարգին համապատասխան:

9. Համայնքի ղեկավարը հանձնաժողովի եզրակացությունների հիման վրա առաջարկություններ է ներկայացնում համայնքի ավագանուն` որևէ ընտանիք նպաստի վճարման ցուցակներից հանելու և այդ ցուցակներում նոր ընտանիք ընդգրկելու մասին որոշում ընդունելու վերաբերյալ:

10. Համայնքի ղեկավարի ստեղծած հանձնաժողովը նպաստառության ոչ ենթակա ընտանիքները նպաստի ցուցակներին հանելու, ինչպես նաև այդ ցուցակներում նոր ընտանիքներ ընդգրկելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու նպատակով ուսումնասիրում է քննարկման ենթակա ընտանիքների սոցիալ-տնտեսական վիճակը` կատարելով տնային այցելություններ, ինչպես նաև հարցումներ կատարելով ընտանիքի անդամներից, հարազատներից, ծանոթներից, հարևաններից և ընտանիքի հետ առնչություն ունեցող իրավաբանական ու ֆիզիկական անձանցից:

11. Համայնքի ավագանին, քննարկելով համայնքի ղեկավարի առաջարկությունները, ընդունում է որոշում նպաստի ցուցակներից առանձին ընտանիքներ հանելու և դրանց փոխարեն այլ ընտանիքներ ընդգրկելու վերաբերյալ:

12. Եթե համայնքի ավագանու որոշումը նպաստի ցուցակներում փոփոխություններ կատարելու մասին կենտրոն է ներկայացնում մինչև տվյալ ամսվա 10-ը, ապա նպաստի ցուցակներում ընդգրկված նոր ընտանիքներին նպաստը նշանակվում է նույն ամսվա 1-ից, իսկ ավելի ուշ ներկայացվելու դեպքում` հաջորդ ամսվա 1-ից:

Նույն ժամկետներից սկսած դադարեցվում է նպաստի վճարման ցուցակներից հանված ընտանիքներին նպաստի վճարումը:

13. Համայնքի ավագանու որոշման հետ կենտրոն են ներկայացվում նաև նպաստի ցուցակներում նոր ընդգրկվող ընտանիքների թվի վերաբերյալ տեղեկանքներ:

Նպաստի ցուցակներում փոփոխություններ կատարելու մասին համայնքի ավագանու որոշման մեջ նշվում են նաև ցուցակներից հանված և նոր ընդգրկված ընտանիքների հասցեները:

14. Կենտրոնը մինչև տվյալ ամսվա 20-ը համայնքի ավագանու որոշման հիման վրա համապատասխան փոփոխություն է կատարում նպաստառու ընտանիքների ցուցակներում և դրանք ներկայացնում վճարման:

15. Համայնքի ղեկավարն ապահովում է համայնքի նպաստառու ընտանիքների ցուցակների հրապարակայնությունը` այդ նպատակով օգտագործելով տեղեկատվության բոլոր միջոցները (մամուլ, ռադիո, հեռուստատեսություն, ժողովներ, դիտողական նյութեր և այլն):

i

16. Կենտրոնը նպաստի չափը հաշվարկում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 31-ը «Ընտանեկան նպաստի (անապահովության սահմանային մեծության միավորի, բազային նպաստի, ընտանիքի յուրաքանչյուր անդամին տրվող հավելման չափի) մասին» N 865 որոշման 1-ին կետի «բ», «գ» և «դ» ենթակետերին համապատասխան:

17. Ընտանիքի անդամների թվի փոփոխության դեպքում, որի մասին նպաստ ստացող ընտանիքը պարտավոր է մեկ ամսվա ընթացքում տեղեկացնել կենտրոնին, նպաստի չափը վերահաշվարկվում և վճարվում է փոփոխության մասին տեղեկացնելու հաջորդ ամսվա 1-ից:

18. Նպաստը նշանակվում և վճարվում է ընտանիքի չափահաս անդամներից մեկին` մյուս չափահաս անդամների համաձայնությամբ: Անհամաձայնության դեպքում ընտանիքի չափահաս անդամի պահանջով նրան կարող է նպաստ նշանակել իր բաժնեմասով:

19. Ընտանիքի նպաստն ստացող անդամի բացակայության դեպքում այն վճարվում է ընտանիքի այլ չափահաս անդամներից որևէ մեկին:

20. Նպաստի վճարումն կատարվում է «Հայփոստ» պետական փակ բաժնետիրական ընկերության միջոցով:

21. Եթե ընտանիքը նշանակված նպաստը երեք ամիս անընդմեջ չի ստանում, ապա կորցնում է նպաստ ստանալու իրավունքը: Այդպիսի ընտանիքները նպաստ ստանալու համար պետք է ներկայացնեն նոր դիմում:

22. Նպաստի համակարգում ընդգրկված ընտանիքներին մարզպետարանները (Երևանի քաղաքապետարանը) և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը (այսուհետև` նախարարություն) տեղում տեղում ուսումնասիրություններ կատարելու միջոցով կարող են ճանաչել նպաստառության ոչ ենթակա` սկսած 1999 թվականի սեպտեմբերի 1-ից:

Այդ նպատակով մարզպետարաններում (Երևանի քաղաքապետարանում) ստեղծվում են համապատասխան հանձնաժողովներ: Նախարարությունն այդ աշխատանքներն իրականացնում է սոցիալական առաջարկության վարչության և վերահսկողության բաժնի (այսուհետև` ստորաբաժանումներ) միջոցով:

23. Մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) հանձնաժողովների անդամների, ինչպես նաև նախարարության ստորաբաժանումների աշխատողների կողմից նպաստառության ոչ ենթակա ճանաչված ընտանիքների ցուցակները, մինչև մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) և նախարարության կողմից կենտրոններին տրամադրվելը, ներկայացվում են համապատասխան համայնքների ղեկավարներին: Վերջիններս նշված ցուցակի հետ չհամաձայնելու դեպքում կարող են դիմել համապատասխանաբար մարզպետներին (Երևանի քաղաքապետին) և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարին:

Այդ կապակցությամբ մարզպետների (Երևանի քաղաքապետի) և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարի որոշումները վերջնական են:

Նպաստառության ոչ ենթակա ճանաչված ընտանիքների թվով պակասեցվում է համայնքների նպաստառու ընտանիքների թիվը:

Նպաստի վճարումը նշված ընտանիքներին դադարեցվում է սույն կարգի 12-րդ կետով սահմանված ժամկետներում:

24. Մարզպետի (Երևանի քաղաքապետի) որոշմամբ նպաստառության ոչ ենթակա ընտանիքների թվի չափով ավելացվում է մարզի (Երևանի) այլ համայնքներում նպաստի համակարգում ընդգրկված ընտանիքների թիվը, որի մասին տեղեկացվում է համապատասխան կենտրոնին և համայնքի ղեկավարին:

i

25. Նախարարության ստորաբաժանումների կողմից ուսումնասիրությունների արդյունքում նպաստառության ոչ ենթակա ճանաչված ընտանիքների և դրան համապատասխան նպաստի համակարգում ազատված տեղերի ընդհանուր թիվը տնօրինում է Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հոկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան նպաստի համակարգի ներդրման հանրապետական շտաբ ստեղծելու մասին» N 608 որոշմամբ ստեղծված ընտանեկան նպաստի համակարգի ներդրման հանրապետական շտաբ:

26. Նպաստի վճարումը դադարեցվում է`

ա) ընտանիքը նպաստառության ոչ ենթակա ճանաչվելու դեպքում.

բ) ընտանիքի բնակության վայրը փոխելու դեպքում.

գ) ընտանիքի անդամների թվի նվազման մասին մեկամսյա ժամկետում կենտրոնին տեղյակ չպահելու դեպքում.

դ) ընտանիքի կողմից էական նշանակություն ունեցող սխալ տեղեկանքներ ներկայացված լինելու դեպքում.

ե) նշանակված նպաստն ընտանիքի կողմից երեք ամիս անընդմեջ չստացվելու դեպքում.

զ) միայնակ նպաստառուի մահվան դեպքում:

27. Սույն կարգի 26-րդ կետի «ե» և «զ» ենթակետերում նշված դեպքերի արդյունքում նպաստի համակարգում ազատված տեղերի թիվը տնօրինում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինը:

Նույն կետի մնացած ենթակետերում նշված դեպքերի արդյունքում նպաստի համակարգում ազատված տեղերը տնօրինում են տեղական ինքնակառավարման մարմինը, մարզպետի և ընտանեկան նպաստի ներդրման հանրապետական շտաբը, եթե դրանք հայտնաբերվել են համապատասխանաբար տեղական ինքնակառավարման մարմինը, մարզպետարանի հանձնաժողովը և նախարարության ստորաբաժանումները:

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.05.1999
N 350
Որոշում