Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 113-ՐԴ ՀՈԴՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 113-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ/0223/02/09

    և  վարչական պալատի որոշում                                     2010 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ/0223/02/09

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի        

    մասնակցությամբ դատավորներ                 Տ. Պետրոսյանի          

                                              Վ. Աբելյանի            

                                              Ս. Անտոնյանի           

                                              Վ. Ավանեսյանի          

                                              Ա. Բարսեղյանի          

                                              Մ. Դրմեյանի            

                                              Գ. Հակոբյանի           

                                              Է. Հայրիյանի           

                                              Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի դեկտեմբերի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Արուսյակ Աթանեսյանի վճռաբեկ բողոքը` ըստ հայցի Արուսյակ Աթանեսյանի ընդդեմ Թալինի քաղաքապետի` 16.03.2009 թվականի թիվ 2 հրամանն անվավեր ճանաչելու և աշխատանքային իրավունքները վերականգնելու պահանջների մասին քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 23.09.2009 թվականի որոշումը նոր հանգամանքով վերանայելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Արուսյակ Աթանեսյանը պահանջել է անվավեր ճանաչել աշխատանքից ազատելու մասին Թալինի քաղաքապետի 16.03.2009 թվականի թիվ 2 հրամանը և վերականգնել ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության Թալինի տարածքային բաժնի պետի պաշտոնում:

ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 29.05.2009 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 31.07.2009 թվականի որոշմամբ Արուսյակ Աթանեսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 29.05.2009 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 23.09.2009 թվականի որոշմամբ վերադարձվել է Վերաքննիչ դատարանի 31.07.2009 թվականի որոշման դեմ Արուսյակ Աթանեսյանի վճռաբեկ բողոքը:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արուսյակ Աթանեսյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Սույն գործով առկա է նոր հանգամանք:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.

Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Դատարանի 29.05.2009 թվականի վճիռը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի հիման վրա լրացուցիչ պատճառաբանել է այն և հղում կատարելով տվյալ պահին գործող ՀՀ աշխատանքային օրենսգրքի 221-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում նշված «կամայականություն դրսևորելը» բառակապակցությանը` արձանագրել է, որ 27.02.2009 թվականի ստուգման արդյունքների տեղեկանքում նշված փաստերը կամայականության դրսևորումներ են:

ՀՀ սահմանադրական դատարանի 15.06.2010 թվականի թիվ ՍԴՈ-896 որոշմամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 221-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը «... ինչպես նաև կամայականություն դրսևորելը» բառակապակցության մասով ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ և 14.1-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր:

Փաստորեն, ՀՀ սահմանադրական դատարանի 15.06.2010 թվականի թիվ ՍԴՈ-896 որոշմամբ հակասահմանադրական է ճանաչվել Վերաքննիչ դատարանի որոշման հիմքում դրված օրինադրույթը, այսինքն` սույն գործով առկա է նոր հանգամանք, որը հիմք է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 23.09.2009 թվականի որոշումը վերանայելու համար:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 23.09.2009 թվականի որոշումը, բեկանել Վերաքննիչ դատարանի 31.07.2009 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Թալինի քաղաքապետի 16.03.2009 թվականի թիվ 2 հրամանից քաղվածքի համաձայն` ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության Թալինի տարածքային բաժնի պետ Արուսյակ Աթանեսյանն ազատվել է աշխատանքից: Հրամանի հիմքում դրվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 6-րդ կետը (հատոր 1-ին, գ.թ. 24):

2) Վերաքննիչ դատարանը, 31.07.2009 թվականի որոշմամբ Դատարանի 29.05.2009 թվականի վճիռը թողնելով օրինական ուժի մեջ, կիրառել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 221-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը և հանգել այն հետևության, որ 2007-2008 թվականի ժամանակահատվածի համար աշխատանքային գործունեության ստուգման և դրա արդյունքում հայտնաբերված մեծ թվով խախտումները, բացթողումները և թերությունները իրենց համակցությամբ վկայում են աշխատանքային կամայականությունների դրսևորման և աշխատանքային կարգապահության կոպիտ խախտման մասին, ուստի հիմնավոր է աշխատանքից ազատման հրամանը (հատոր 2-րդ, գ.թ. 31):

3) ՀՀ սահմանադրական դատարանի 15.06.2010 թվականի թիվ ՍԴՈ-896 որոշմամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 221-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը «... ինչպես նաև կամայականություն դրսևորելը» բառակապակցության մասով ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ և 14.1-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր (ներկայացված է վճռաբեկ բողոքին կից):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե ՀՀ սահմանադրական դատարանի` ուժի մեջ մտած որոշմամբ ամբողջությամբ կամ մի մասով հակասահմանադրական է ճանաչվել այն օրենքը կամ իրավական ակտը, որը կիրառել է դատարանը:

Վիճելի իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` գործատուն իրավունք ունի լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` աշխատողի կողմից իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում:

Նույն օրենսգրքի 121-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործատուն իրավունք ունի նույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված հիմքով լուծելու աշխատանքային պայմանագիրը, եթե աշխատողը վերջին մեկ տարվա ընթացքում առնվազն երկու անգամ ենթարկվել է կարգապահական պատասխանատվության, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` գործատուն իրավունք ունի լուծելու աշխատանքային պայմանագիրը, եթե աշխատողը թեկուզև մեկ անգամ թույլ է տվել սույն օրենսգրքի 221-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված աշխատանքային կարգապահության կոպիտ խախտում:

Վիճելի իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ աշխատանքային օրենսգրքի 221-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն` աշխատանքային կարգապահության կոպիտ խախտում կարող է համարվել` իր և այլոց համար անօրինական եկամուտներ ստանալու կամ այլ անձնական դրդապատճառներով պաշտոնեական դիրքը օգտագործելը, ինչպես նաև կամայականություն դրսևորելը:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ Արուսյակ Աթանեսյանի կողմից իր աշխատանքային գործունեության ընթացքում թույլ են տրվել կամայականություններ և ղեկավարվելով տվյալ պահին գործող ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, 121-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով, 221-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի` «կամայականություն դրսևորելը» դրույթով, հանգել է այն հետևության, որ աշխատանքից ազատելու մասին հրամանն իրավաչափ է:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 23.09.2009 թվականի որոշմամբ վերադարձվել է Վերաքննիչ դատարանի 31.07.2009 թվականի որոշման դեմ Արուսյակ Աթանեսյանի բերած վճռաբեկ բողոքը:

Սույն գործով որպես նոր հանգամանք բողոք բերած անձի կողմից ներկայացվել է ՀՀ սահմանադրական դատարանի 15.06.2010 թվականի թիվ ՍԴՈ-896 որոշումը, ըստ որի` ՀՀ աշխատանքային օրենսգրքի 221-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը «... ինչպես նաև կամայականություն դրսևորելը» բառակապակցության մասով ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ և 14.1-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով առկա է նոր հանգամանք, քանի որ ՀՀ սահմանադրական դատարանի 15.06.2010 թվականի թիվ ՍԴՈ-896 որոշմամբ հակասահմանադրական է ճանաչվել Վերաքննիչ դատարանի կողմից կիրառված օրենքը, հետևաբար ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 23.09.2009 թվականի որոշումը ենթակա է վերանայման:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Արուսյակ Աթանեսյանին աշխատանքից ազատելու մասին հրամանի իրավաչափության հարցը ենթակա է պարզման գործի նոր քննության ընթացքում:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի ուժով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի որոշումը վերանայելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.30-րդ, 204.33-րդ, 204.38-րդ և 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 23.09.2009 թվականի որոշումը` բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.07.2009 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Տ. Պետրոսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.12.2010
N ԱՐԱԴ/0223/02/09
Որոշում