Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 22-ՐԴ, 24-ՐԴ, ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Վարչական դատարանի վճիռ            Քաղաքացիական գործ թիվ ՎԴ/0009/05/08

    Վարչական գործ թիվ ՎԴ/0009/05/08                               2008 թ.

Նախագահող դատավոր` Ա. Ղազարյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ա. Մկրտումյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ս. Սարգսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Դ. Ավետիսյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ս. Օհանյանի                      

                                              

2008 թվականի հոկտեմբերի 31-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը Վարչական դատարանի 25.04.2008 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան) ընդդեմ Արսեն Մակարյանի` գումարի բռնագանձման և ինքնակամ կառույցը քանդելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

Դիմելով դատարան` Քաղաքապետարանը պահանջել է Արսեն Մակարյանից բռնագանձել 400.000 ՀՀ դրամ` որպես վարչական տուգանքի գումար, և պարտավորեցնել պատասխանողին քանդելու Երևանի Ներքին Շենգավիթ 11-րդ փողոց 2-րդ նրբանցք թիվ 23/5 տանը կից, սեփականության իրավունքով պետությանը պատկանող հողամասում կառուցված 3 քմ մակերեսով կցակառույցը:

Վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 25.04.2008 թվականի վճռով հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Դատարանը չի կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ, 24-րդ, 25-րդ հոդվածները, ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

i

Դատարանը, նշելով, որ տվյալ դեպքում վարչական տույժ կիրառելու համար անհրաժեշտ է, որպեսզի դատաքննությամբ հիմնավորվի այն հանգամանքը, որ ինքնակամ կառույցն իրականացվել է պետությանը պատկանող հողամասի վրա, ըստ էության հակասել է Վճռաբեկ դատարանի 18.05.2007 թվականի թիվ 3-410(ՎԴ) և 12.12.2007 թվականի թիվ 3-1835(Ա) որոշումներին: Վերոհիշյալ որոշումներով, համապատասխան մեկնաբանության ենթարկելով ՀՀ հողային օրենսգրքի 55-րդ և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 168-րդ հոդվածները` Վճռաբեկ դատարանը հանգել է եզրակացության, որ քաղաքացիներին, իրավաբանական անձանց կամ համայնքներին չպատկանող հողերը պետության սեփականությունն են, այսինքն` սեփականատեր չունեցող բոլոր հողերը համարվում են պետության սեփականությունը:

Տվյալ գործով Վճռաբեկ դատարանը, փաստելով, որ գործի նյութերում բացակայել է վեճի առարկա հողամասը ֆիզիկական կամ իրավաբանական անձին պատկանելու մասին որևէ ապացույց, գտել է, որ դրա նկատմամբ պետք է գործի պետական սեփականություն լինելու կանխավարկածը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վարչական դատարանի 25.04.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակցի կողմից 08.10.2007 թվականին կազմվել է արձանագրություն, որի համաձայն` Երևանի Ներքին Շենգավիթի 11-րդ փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 23/5 տան բնակիչ Արսեն Մակարյանը, չունենալով համապատասխան քաղաքաշինական փաստաթղթեր, վերակառուցել է իր ծնողներին պատկանող տունը և նախկին շինությունն ավելացրել է 3 քմ-ով:

2) 19.10.2007 թվականին վարչական իրավախախտումների գործերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքներ իրականացնող հանձնաժողովի կողմից կազմվել է թիվ Վ-15/12 արձանագրությունը, որով որոշվել է Երևանի քաղաքապետին ներկայացնել առաջարկություն Արսեն Մակարյանին ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով վարչական պատասխանատվության ենթարկելու մասին` նշանակելով վարչական տույժ` 400.000 ՀՀ դրամի չափով, իսկ նույն մարմնի 19.10.2007 թվականի եզրակացությամբ առաջարկվել է Արսեն Մակարյանի նկատմամբ կիրառել տուգանք` 400.000 ՀՀ դրամի չափով:

3) Երևանի քաղաքապետի թիվ Վ-15/12 որոշմամբ Արսեն Մակարյանը ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով ենթարկվել է վարչական պատասխանատվության 400.000 ՀՀ դրամի տուգանքի չափով, ինչպես նաև նրան առաջարկվել է միջոցներ ձեռնարկել իրավախախտման պատճառները և պայմանները վերացնելու ուղղությամբ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ:

i

ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերության համաձայն` հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:

Սույն վարչական գործով Դատարանը գտել է, որ վարչական տուգանք նշանակելու և ինքնակամ կառույցը քանդելուն պարտավորեցնելու հարցը կախվածության մեջ է մտնում ինքնակամ շինությունը պետության սեփականություն հանդիսացող հողամասում կառուցված լինելու փաստից, և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ գործով չի հիմնավորվել վեճի առարկա շինությամբ զբաղեցված հողամասը պետական սեփականություն լինելու հարցը, մերժել է քաղաքապետարանի պահանջը:

1. Վարչական տուգանք նշանակելու վերաբերյալ.

ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով Վճռաբեկ դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հիմնավորումները (այդ թվում` օրենքի մեկնաբանությունները) պարտադիր են դատարանի համար նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ, բացառությամբ այն դեպքի, երբ վերջինս ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ:

Վճռաբեկ դատարանը, մեկնաբանելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 168-րդ և ՀՀ հողային օրենսգրքի 55-րդ հոդվածները, նշել է, որ հողամասի` ֆիզիկական կամ իրավաբանական անձին պատկանելու մասին գործում որևէ ապացույցի բացակայության պայմաններում գործում է դրա` պետական սեփականություն լինելու կանխավարկածը (տե՛ս Սիմոն Սարգսյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի` սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին թիվ 3-1835(Ա) քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի որոշումը):

2. Ինքնակամ կառույցը քանդելուն պարտավորեցնելու մասով.

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի համաձայն` ինքնակամ կառույց է համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը: Հողամասի սեփականատերն իրավունք ունի քանդելու իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը: Չօրինականացված ինքնակամ կառույցը պետության, համայնքի կամ այլ շահագրգիռ անձի հայցով, որի իրավունքները և օրենքով պահպանվող շահերը խախտվել են, ենթակա է քանդման, իսկ հողամասը` նախկին վիճակի վերականգնման` հողամասի սեփականատիրոջ հաշվին: ՈՒրիշի հողամասում ինքնակամ կառույց իրականացրած անձը պարտավոր է հատուցել հողամասի սեփականատիրոջը հասցրած վնասը, ներառյալ ինքնակամ կառույցի քանդման և հողամասի նախկին վիճակի վերականգնման ծախսերը:

Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ ինքնակամ կառույցը քանդելու նախապայման է հանդիսանում այդ կառույցով այլ անձանց իրավունքների խախտումը, անկախ ինքնակամ կառույցը կառուցած անձին սեփականության իրավունքով պատկանող հողամասում կառուցված լինելու հանգամանքից:

i

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին (տես օրինակ` «Քնար-88» ՍՊԸ ընդդեմ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության, 21.12.2006 թ. Քաղ. գործ թիվ 3-2504(ՏԴ), (գումար բռնագանձելու պահանջով)): Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի թե՛ փաստական և թե՛ իրավական հիմնավորումը: Ըստ Վճռաբեկ դատարանի վերոհիշյալ որոշման` վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Մինչդեռ Դատարանը, ինքնակամ կառույցը քանդելուն պարտավորեցնելու հարցը կախվածության մեջ դնելով ինքնակամ շինությունը պետության սեփականություն հանդիսացող հողամասում կառուցված լինելու փաստից, չի հիմնավորել սույն վարչական գործի համար այդ փաստի էական նշանակություն ունենալու հանգամանքը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի համաձայն, Դատարանի վճիռը բեկանելու համար:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վարչական դատարանի 25.04.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ա. Մկրտումյան

Դատավորներ` Ս. Սարգսյան

Վ. Աբելյան

Դ. Ավետիսյան

Հ. Ղուկասյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
31.10.2008
N ՎԴ/0009/05/08
Որոշում