040.0707.231199
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«23» նոյեմբերի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 նոյեմբերի 1999 թվականի թիվ 707
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 584 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ելնելով կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական օգնության վարկային ծրագրի միջոցների առավել նպատակային օգտագործման անհրաժեշտությունից, ինչպես նաև հաշվի առնելով Համաշխարհային բանկի հետ ձեռք բերված համաձայնությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի սեպտեմբերի 18-ի «Կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական օգնության վարկային ծրագրի միջոցների մնացորդի ծախսային ուղղությունները հաստատելու մասին» N 584 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
որոշմամբ հաստատված կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական օգնության վարկային ծրագրի միջոցների մնացորդի բաշխման ծախսային ուղղություններում`
ա) 2-րդ կետի 4-րդ սյունակում «90000» թիվը փոխարինել «140000» թվով.
բ) 4-րդ կետի «բ» ենթակետի 4-րդ սյունակում «550000» թիվը փոխարինել «200000» թվով.
գ) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
.________________________________________________________________________.
|7. |Կազմակերպու- |ա) «Հայջրմուղկոյուղի» | 150000|ՀՀ ֆինանսների |
| |թյուններում |ՊՓԲԸ-ում, «Ոռոգում» | |նախարարություն, |
| |հաշվապահական |ՊՓԲԸ-ում, «Հայկական | |ՀՀ քաղաքաշինության |
| |հաշվառման |ավիաուղիներ» ՊՓԲԸ-ում | |նախարարություն, |
| |նոր համակարգի|հաշվապահական հաշվառման | |ՀՀ |
| |ներդրում և |նոր համակարգի ներդրում | |գյուղատնտեսության |
| |աուդիտ | | |նախարարություն, |
| | | | |ՀՀ տրանսպորտի |
| | | | |նախարարություն |
| | | | | |
| | |բ) ջեռուցման ոլորտի | 100000|ՀՀ տարածքային |
| | |կազմակերպություններում | |կառավարման նախարար |
| | |տեխնիկական և ֆինանսական | | |
| | |աուդիտի իրականացում | | |
.________________________________________________________________________.
դ) նշված ծախսային ուղղությունները լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 9-րդ կետով.
.________________________________________________________________________.
|9. |Համակարգչային|ՀՀ էկոնոմիկայի | 350000|ՀՀ կառավարության |
| |սարքավորում- |նախարարության, ՀՀ | |աշխատակազմի |
| |ների |սեփականաշնորհման | |ղեկավար-նախարար |
| |ձեռքբերում |նախարարության և այլ | | |
| | |նախարարությունների, | | |
| | |«Զարգացման հայկական | | |
| | |գործակալություն» ՓԲԸ-ի | | |
| | |համակարգչային | | |
| | |սարքավորումների ձեռքբերում| | |
.________________________________________________________________________.
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը սույն որոշման 1-ին կետի «գ» ենթակետում նշված աշխատանքների կատարումն ապահովելու նպատակով, առանց մրցույթի անցկացման, կնքել ուղղակի պայմանագրեր համաձայնեցնելով Համաշխարհային բանկի և շահագրգիռ նախարարությունների հետ:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին` երկշաբաթյա ժամկետում ամփոփել սույն որոշման 1-ին կետի «դ» ենթակետում նշված` ձեռք բերվելիք սարքավորումների ցանկը:
4. Սահմանել, որ`
i
ա) սույն որոշման և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի սեպտեմբերի 18-ի N 584 որոշման մեջ նշված աշխատանքները պետք է ավարտվեն մինչև 1999 թվականի դեկտեմբերի 31-ը.
բ) սույն որոշմամբ և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի սեպտեմբերի 18-ի N 584 որոշմամբ հաստատված գումարային արտահայտությունները դիտվում են որպես նշված աշխատանքների ֆինանսավորման առավելագույն սահմաններ:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի նոյեմբերի 23-ից: