Սեղմել Esc փակելու համար:
«ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ տնտեսական դատարանի վճիռ          Քաղաքացիական գործ թիվ 3-1686 (ՏԴ)

    քաղաքացիական գործ թիվ Տ-1425/2006 թ.                          2006 թ.

նախագահող դատավոր` Ա. Ղազարյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   Նախագահությամբ             Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

                   մասնակցությամբ դատավորներ  Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

                                              Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

                                              Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆԻ

                                              Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ

 

2006 թվականի հոկտեմբերի 26-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի (այսուհետ` նաև դատարան) 12.04.2006 թվականի վճռի դեմ` քաղաքացիական գործով ըստ «Փափուկ կահույք» բաց բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) դիմումի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության (այսուհետ` ծառայություն)` ծառայության սոցիալական վճարների և եկամտահարկի հսկողության վարչության թիվ 1 բաժնի (այսուհետ` բաժին) ստուգման ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

Դիմելով դատարան` ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել բաժնի 21.11.2005 թվականի թիվ 1002002 ակտի 15.1 և 15.2 կետերը, իսկ դիմումով ներկայացրած մնացած պահանջից հրաժարվել է:

ՀՀ տնտեսական դատարանի 12.04.2006 թվականի վճռով դիմումը բավարարվել է` անվավեր է ճանաչվել ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության սոցիալական վճարների և եկամտահարկի հսկողության վարչության թիվ 1 բաժնի 21.11.2005 թվականի թիվ 1002002 ակտի 15.1 և 15.2 կետերը: Գործի վարույթը պահանջի մնացած մասով կարճվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ. Դանիելյանը:

Ընկերությունը ներկայացրած վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացրել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում, ներքոհիշյալ հիմնավորումներով`

i

1) դատարանը կիրառել է «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, որը չպետք է կիրառեր:

Դատարանը գտել է, որ ստուգման պահին ստուգողները օժտված չէին պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների օբյեկտը և վճարների չափը ինքնուրույն հաշվարկելու իրավասությամբ, քանի որ օրենքի համաձայն դրա հաշվարկման կարգը սահմանվում է ՀՀ կառավարության որոշմամբ, որպիսին այդ պահին գոյություն չուներ: Ընկերությունում ոչ աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի փաստը հաստատվել է տնօրենի հրամաններով:

i

2) Դատարանը չի կիրառել «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասը, ՀՀ նախկին աշխատանքային օրենսգրքի 101-րդ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ և «Աշխատանքի վարձատրության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասի երկրորդ պարբերությունը, որոնք պետք է կիրառեր:

Նշված իրավական ակտերի պահանջներին համապատասխան պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվարկման օբյեկտն առկա է եղել, բացակայել է օբյեկտը հաշվարկելու փաստը:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 12.04.2006 թվականի վճիռն ամբողջությամբ և գործն ուղարկել նոր քննության:

 

3.Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Ծառայության պետի 13.10.2005թ. թիվ 1002002 հանձնարարագրի հիման վրա` բաժինն ընկերության մոտ իրականացրել է 01.10.2003 թվականից մինչև 30.09.2005 թվականն ընկած ժամանակաշրջանի պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների և վարձու աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպելու ճշտությանն ուղղված ստուգում:

2) Ստուգման արդյունքում 21.11.2005 թվականին կազմվել է թիվ 1002002 ստուգման ակտը:

3) Ակտով արձանագրվել է, որ 20.11.2003 թվականից 20.10.2005 թվականն ընկած ժամանակահատվածում հարկադիր պարապուրդում գտնվող անձանց աշխատավարձ չի վճարվել և, համապատասխանաբար, չեն հաշվարկվել ու վճարվել պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները:

4) Ակտով արձանագրվել է նաև 2003 թվականի 4-րդ եռամսյակի հաշվետվությամբ սոցիալական վճարի գծով ապառքը պակաս ցույց տալու և հաշվարկված սոցիալական վճարները սահմանված ժամկետներում չվճարելու խախտումներ և հաշվարկվել է 5.262.300 ՀՀ դրամ սոցիալական ապահովագրության վճարի լրացուցիչ պարտավորություն:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Դատարանի կողմից կիրառված «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասով սպառիչ թվարկված են այն դեպքերը, երբ լիազոր մարմինը իրավասու է հաշվարկել սոցիալական վճարների օբյեկտները և սոցիալական վճարները` ՀՀ կառավարության սահմանած կարգով, մասնավորապես, երբ ստուգման ժամանակ ապահովադիրը չի ներկայացնում սոցիալական վճարների հաշվարկման համար հիմք համարվող փաստաթղթերը (վարձու աշխատողների հետ կապված` ապահովադրի տված հրամաններ, վարձու աշխատողների աշխատանքային պայմանագրերի գրանցամատյան` աշխատանքային գրավոր պայմանագիր և այլն):

Տվյալ դեպքում ստուգման համար հիմք են հանդիսացել ընկերության հրամանագրքում առկա տնօրենի կողմից տրված հրամանները` որպես սոցիալական վճարների հաշվարկման համար հիմք համարվող փաստաթղթեր (գ.թ. 46,55): Հետևաբար, լիազոր մարմինը չէր կարող հաշվարկել սոցիալական վճարների օբյեկտները և սոցիալական վճարները` ՀՀ կառավարության սահմանած կարգով:

2) բողոքն երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

i

Սույն գործով առաջացած իրավահարաբերության նկատմամբ կիրառելի «Աշխատանքի վարձատրության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի համաձայն, ոչ աշխատողի մեղքով պարապուրդի մեկ ժամի համար վարձատրության նվազագույն դրույքաչափը սահմանում է ՀՀ կառավարությունը: Ոչ աշխատողի մեղքով պարապուրդի վճարման գումարը չի կարող պակաս լինել ՀՀ օրենսդրությամբ և/կամ աշխատանքային պայմանագրով սահմանված չափից: Այդ ժամանակաշրջանում գործող «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` նվազագույն ամսական աշխատավարձը կազմել է 13 000 ՀՀ դրամ: Հետևաբար, ընկերությունը պարտավորություն է ունեցել առնվազն նվազագույն ամսական աշխատավարձի չափով հաշվարկել պարապուրդի վճարման գումարը: Օրենքի ուժով նման պարտավորության առկայությունը «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի ուժով ինքնին առաջացնում է սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտ:

i

«Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` հաշվապահական հաշվառումը կազմակերպության ակտիվների, սեփական կապիտալի, պարտավորությունների վիճակի ու շարժի վերաբերյալ դրամական արտահայտությամբ տեղեկատվության հավաքման, գրանցման և ընդհանրացման համակարգ է` տնտեսական գործառնությունների համընդհանուր և անընդհատ փաստաթղթային հաշվառման միջոցով:

Բոլոր կազմակերպությունները պարտավոր են վարել հաշվապահական հաշվառում: Նույն օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` պարտավորությունը կազմակերպության ներկա պարտականությունն է` որպես կատարված գործառնությունների (դեպքերի) արդյունք, որի կատարումն ակնկալվում է, որ կհանգեցնի կազմակերպությունից տնտեսական օգուտներ մարմնավորող միջոցների արտահոսքի:

Ընկերության մոտ «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի ուժով պարտավորություն է առաջացել փաստաթղթային հաշվառման միջոցով, դրամական արտահայտությամբ արտացոլելու ընկերության պարտավորությունների վիճակն ու շարժը, որն իր հերթին առաջացնում է պարտադիր սոցիալական վճարների վճարման պարտավորություն:

«Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` սոցիալական վճարների օբյեկտը թաքցնելու կամ այն պակաս ցույց տալու դեպքում ապահովադրից սույն օրենքով սահմանված կարգով գանձվում է թաքցրած կամ պակաս ցույց տված սոցիալական վճարների օբյեկտի նկատմամբ հաշվարկված (լիազորված մարմնի կողմից) սոցիալական վճարների գումարը, ինչպես նաև տուգանք` այդ գումարի 50 տոկոսի չափով:

Վերը նշված իրավական ակտերի հիմքով ընկերությունն ունենալով պարտականություն հաշվարկելու նշված պարտավորությունը, այն չի կատարել` չի արտացոլել համապատասխան ժամանակաշրջանի հաշվետվություններում, այսինքն` թաքցրել է սոցիալական վճարների օբյեկտը: Հետևաբար, ընկերությունից գանձման է ենթակա լիազորված մարմնի կողմից հաշվարկած թաքցրած սոցիալական վճարների գումարը, ինչպես նաև այդ գումարի 50 տոկոսի չափով տուգանքը:

i

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի համաձայն ՀՀ տնտեսական դատարանի վճիռը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 12.04.2006 թվականի թիվ Տ-1425 քաղաքացիական գործով կայացված վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Է. ՀԱՅՐԻՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

pin
Վճռաբեկ դատարան
26.10.2006
N 3-1686(ՏԴ)
Որոշում