Սեղմել Esc փակելու համար:
ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՇՐՋ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐ ...

11.09.2008 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   20.06.1998  -ից մինչեւ   11.09.2008  -ը:
 

(ուժը կորցրել է 25.07.08 թիվ 265-Ն հրաման)

i

105.0035.080598

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

19 մարտի 1998թ. թիվ 35

 

ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐ ՎՆԱՍԱԿԱՐ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն ՀՀ կառավարության 1997թ. հունիսի 25-ի «Բնական ռեսուրսների օգտագործման, շրջակա միջավայր վնասակար նյութերի արտանետման համար վճարաչափ սահմանելու և վճարումների կարգը հաստատելու մասին» թիվ 221 և ՀՀ վարչապետի 1998թ. մարտի 4-ի «Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի առանձին եկամտատեսակների կատարումն ապահովելու առաջնահերթ միջոցառումների մասին» թիվ 133 որոշումների

Հրամայում եմ`

 

1. Ջրային ռեսուրսների պահպանության վարչությանը (պրն. Հ. Կիրակոսյան) երեք ամսվա ընթացքում.

1.1. Մշակել`

ա) «Ջրօգտագործման մասին» 2-տա (ջրտնտ) վիճակագրական հաշվետվության.

- լրացման հրահանգը,

- որակի հսկողության և ընդունման կարգը:

բ) Շրջակա միջավայր վնասակար նյութեր արտահոսք ունեցող ձեռնարկությունների հաշվառման կարգը:

1.2. Հանրապետական բնապահպանական պետական տեսչության հետ համատեղ.

ա) հաշվառման վերցնել ջրօգտագործող, ջրսպառող և հոսքաջրերի միջոցով վնասակար նյութեր շրջակա միջավայր բաց թողնող ձեռնարկությունները:

բ) Կազմակերպել հիդրոէներգետիկ և ձկնաբուծական նպատակով օգտագործվող և սպառվող ջրերի հաշվառումը:

2. Մթնոլորտի պահպանության վարչությանը (պրն. Ա. Գաբրիելյան) երեք ամսվա ժամկետում.

2.1. Մշակել`

ա) մթնոլորտ վնասակար նյութեր արտանետող ձեռնարկությունների հաշվառման կարգը,

բ) «Ամրակայված աղբյուրներից մթնոլորտ արտանետվող նյութերի մասին» 2-տա (օդ) վիճակագրական հաշվետվության որակի հսկողության և ընդունման կարգը:

2.2. Հանրապետական բնապահպանական պետական տեսչության հետ համատեղ հաշվառման վերցնել մթնոլորտ վնասակար նյութեր արտանետող ձեռնարկությունները:

3. Վտանգավոր նյութերի հաշվառման և կառավարման վարչությանը (տ-ն Ա. Ալեքսանյան)` երեք ամսվա ընթացքում.

3.1. Մշակել`

ա) աղբյուսներում թափոններ տեղադրող ձեռնարկությունների հաշվառման կարգը,

բ) «Թափոնների առաջացման, օգտագործման և վնասազերծման մասին» 1-թափոններ վիճակագրական` հաշվետվության որակի հսկողության և ընդունման կարգը:

3.2. Հանրապետական բնապահպանական պետական տեսչության հետ համատեղ հաշվառման վերցնել աղբյուսներում արտադրական ու կենցաղային թափոններ տեղադրող ձեռնարկությունները:

4. Ընդերքի պահպանության վարչությանը (պրն. Հ. Ավետիսյան) և Հանրապետական երկրաբանական ֆոնդին (պրն. Ռ. Ծատուրյան)` երեք ամսվա ընթացքում.

4.1. Մշակել`

ա) 5-ԳՌ վիճակագրական հաշվետվության ձևի հայերեն տարբերակը և դրա լրացման հրահանգը,

բ) 5-ԳՌ վիճակագրական հաշվետվության որակի հսկողության և ընդունման կարգը,

գ) օգտակար հանածոներ արդյունահանող ձեռնարկությունների հաշվառման կարգը:

4.2. Հաշվառման վերցնել օգտակար հանածոներ արդյունահանող ձեռնարկությունները:

4.3. Բացահայտել վճարումից խուսափող, առանց ընդերքօգտագործման պայմանագրի հանքավայրեր շահագործող և օգտակար հանածոների մարված պաշարների քանակը թաքցնող կամ պակաս ցույց տվող ձեռնարկությունները և դրանց ցանկը ներկայացնել ընդերքի տրամադրման և օգտագործման պայմանագրերի կնքման հանձնաժողովին:

5. Հանրապետական բնապահպանական պետական տեսչությանը (պրն. Ա. Կզարթմյան)`

ա) կազմակերպել բնապահպան հաշվետվությունների ընդունումը,

բ) ձեռնարկություններից ընդունված 70-տա հաշվետվությունների ամփոփ տեղեկությունը ներկայացնել երկրաբանամարկշեյդերական վերահսկողության ծառայությանը` ոչ ուշ քան եռամսյակին հաջորդող ամսվա 30-ը,

գ) բացահայտել վճարումից խուսափող, վճարման ենթակա բնօգտագործման ծավալները թաքցրած կամ պակաս ցույց տված ձեռնարկությունների օգտագործման բնական պաշարների ծավալների ու վնասակար նյութերի արտանետումների, արտահոսքերի, աղբյուսներում տեղադրված թափոնների քանակները և դրանք ներկայացնել ՀՀ հարկային տեսչությանը:

6. Տնտեսագիտական վարչությանը (պրն. Ա. Հարությունյան)` մեկ ամսվա ընթացքում ՀՀ հարկային տեսչության հետ համատեղ մշակել «Բնական ռեսուրսների օգտագործման և շրջակա միջավայր վնասակար նյութերի արտանետման համար վճարումների վերահսկողության կարգը»:

7. Հաստատել «Օգտակար հանածոների մարվող (արդյունահանվող) պաշարների համար վճարի գումարի հաշվարկման մեթոդական ցուցումները» (կցվում է):

8. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել նախարարի առաջին տեղակալ Ս. Պապյանի վրա:

 

Ուղարկել - նախարարի տեղակալներին, աշխատակազմի ղեկավարին, համապատասխան

__________

վարչությունների պետերին, ՀԲՊՏ պետին, երկրաբանական ֆոնդի պետին և կցել գործին:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

1998 Թ. ՄԱՐՏԻ «19» ԹԻՎ 35

ՀՐԱՄԱՆՈՎ

 

i

ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՄԱՐՎՈՂ (ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՎՈՂ) ՊԱՇԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎՃԱՐԻ ԳՈՒՄԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ

 

Սույն մեթոդական ցուցումները մշակվել են ի կատարումն ՀՀ կառավարության 1997թ. հունիսի 25-ի «Բնական ռեսուրսների օգտագործման, շրջակա միջավայր վնասակար նյութերի արտանետման համար վճարաչափեր սահմանելու և վճարումների կարգը հաստատելու մասին» թիվ 221 որոշման (այսուհետև որոշում) 3-րդ կետի:

Օգտակար հանածոների մարվող (արդյունահանվող) պաշարների վճարի գումարը հաշվարկվում է մարվող պաշարների ծավալը, բազմապատկելով որոշման հավելված 2-ում նշված վճարաչափերի նվազագույն և առավելագույն արժեքների տարբեր համակցություններով:

1. Միևնույն հանքավայրը շահագործող տարբեր կազմակերպությունները օգտակար հանածոների մարման (արդյունահանման) համար միավորի վճարները կատարումն են միևնույն չափով:

2. Մետաղական օգտակար հանածոների մարվող (արդյունահանվող) պաշարների միավորի համար վճարների չափը հաշվարկվում է որպես որոշման հավելված 2-ում նշված վճարաչափերի նվազագույն և առավելագույն արժեքների միջին թվաբանական:

3. Ոչ մետաղական օգտակար հանածոների մարվող (արդյունահանվող) պաշարների միավորի վճարի չափը հաշվարկվում է հիմք ընդունելով նախկին ԽՍՀՄ պաշարների պետական հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության պաշարների պետական հանձնաժողովի կողմից ընդունված տվյալ հանքավայրի շահագործման շահութաբերության մակարդակը`

ա) մինչև 6% շահութաբեր հանքավայրերում` որոշման հավելված 2-ում նշված նվազագույն վճարաչափով,

բ) 18% և ավելի շահութաբեր հանքավայրերում` որոշման հավելված 2-ում նշված առավելագույն վճարաչափով,

գ) 6-12%% շահութաբեր հանքավայրերում` միավորի վճարաչափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

Վ max - Վ min

Վ = Վ min + ________________ / K - 6 /

12

որտեղ`  Վ-ն տվյալ հանքավայրի համար միավորի հաշվարկային

վճարաչափն է

 

Վ min-ը որոշման հավելված 2-ում նշված տվյալ հանքատեսակի

վճարաչափի նվազագույն արժեքն է,

 

Վ max-ը որոշման հավելված 2-ում նշված տվյալ հանքատեսակի

վճարաչափի առավելագույն արժեքն է,

 

K-ն տվյալ հանքավայրի շահութաբերության մակարդակն է,

 

6-ը նվազագույն շահութաբերության մակարդակն է,

 

12-ը հանքավայրի նորմատիվային շահութաբերության

մակարդակն է

 

Այն հանքավայրերը, որոնց համար հաշվարկված չէ շահագործման շահութաբերության մակարդակը մարվող (արդյունահանվող) պաշարների միավորի վճարաչափը հաշվարկվում է որոշման հավելված 2-ում նշված նվազագույն և առավելագույն վճարաչափերի միջին թվաբանականով:

 

 

pin
Շրջակա միջավայրի /Բնապահպանության
19.03.1998
N 35
Հրաման