Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՌԱԶՄԱՏՆՏԵՍԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՌԱԶՄԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ...

 

 

041.0209.270498

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 ապրիլի 1998 թվականի թիվ 209

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՌԱԶՄԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի վարչության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը (կցվում են):

 

Հաստատված է

ՀՀ վարչապետի 1998 թ.

ապրիլի 27-ի թիվ 209 որոշմամբ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՌԱԶՄԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի վարչությունը (այսուհետև վարչություն) պետական կառավարման հանրապետական մարմին է, որն իրականացնում է ռազմատնտեսական բնագավառի կառավարումը ենթարկելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը:

Վարչությունը պատասխանատվություն է կրում ոլորտում տիրող վիճակի, դրա հեռանկարային զարգացման և ամրապնդման համար:

2. Վարչությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

3. Վարչությունն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք ու դրոշմակնիք :

 

II. Վարչության հիմնական խնդիրներն ու գործառույթները

 

4. Վարչության հիմնական խնդիրներն ու գործառույթները

ա) իր իրավասության սահմաններում ռազմատնտեսական ոլորտի ծրագրերի նախագծերի մշակումը, դրանց իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների գնահատումը և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ օտարերկրյա պետական ու ոչ պետական մարմինների և կազմակերպությունների հետ ռազմատնտեսական համագործակցության կազմակերպումն ու իրականացումը.

i

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարչության ոլորտի բարեփոխումների մշակումն ու դրանց իրականացումը.

(4-րդ կետի գ ենթ. փոփ. 30.04.99 թիվ 261 որոշում)

դ) Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարություններին, գերատեսչություններին, ձեռնարկություններին, հիմնարկներին և կազմակերպություններին ռազմատնտեսական ոլորտի վերաբերյալ տեղեկատվությամբ և համապատասխան փաստաթղթերով ապահովելը.

ե) իր իրավասության սահմաններում տնտեսության զորահավաքային նախարարության ծրագրերի նախագծերի մշակումը, դրանց իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների գնահատումը և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը.

զ) Հայաստանի Հանրապետության ռազմատնտեսական պահանջմունքի ձևավորումը և իր իրավասության սահմաններում դրա պահպանման համար անհրաժեշտ նորմատիվային բազայի մշակումն ու Հայաստանի Հանրապետության կառավարություն համապատասխան առաջարկություններ ներկայացնելը.

է) պետական պահուստի նյութական արժեքներն ապաամրագրելու, դուրս գրելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերի համաձայնեցմանը մասնակցելը, ինչպես նաև իր իրավասության սահմաններում պետական պահուստի նյութական արժեքների վերաբերյալ տեղեկությունների վերլուծությունը և Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը.

ը) Հայաստանի Հանրապետության պետական պահուստի նյութական արժեքների կուտակման նորմերի և նորմատիվների մշակումն ու Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը.

թ) Հայաստանի Հանրապետության ռազմատնտեսական նշանակության պետական պատվերի նախագծի ձևավորումը և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը.

ժ) Հայաստանի Հանրապետության ռազմատնտեսական նշանակության պետական պատվերի կատարման հաշվառումն ու վերահսկողությունը.

(4-րդ կետի ժա ենթ. հանվել է 30.04.99 թիվ 261 որոշում)

i

ժբ) Հայաստանի Հանրապետության ռազմաարդյունաբերական հանձնաժողովի գործունեության բարելավման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վարչապետին առաջարկություններ ներկայացնելը.

ժգ) իր իրավասության սահմաններում ռազմաարդյունաբերական զարգացման ռազմավարության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը.

ժդ) Հայաստանի Հանրապետության ռազմատնտեսական ոլորտի միջազգային պայմանագրերից (համաձայնագրերից) բխող Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարման վերլուծությունն ու համապատասխան առաջարկություններ ներկայացնելը.

ժե) իր իրավասության սահմաններում ռազմատնտեսական ոլորտի մասին Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) նախագծերի մշակումը, այլ նախագծերի վերաբերյալ առաջարկություններ նախապատրաստելը կամ դրանց քննարկմանը մասնակցելը.

ժզ) իր իրավասության սահմաններում զենքի, զինամթերքի և ռազմական տեխնիկայի, երկակի նշանակության արտադրանքի, գիտատեխնիկական տեղեկատվության, ծառայությունների, տեխնոլոգիաների ներմուծման և արտահանման, ինչպես նաև դրանց առուծախի և տարանցիկ փոխադրման հետ կապված աշխատանքների համակարգումը.

ժէ) իր իրավասության սահմաններում ռազմատնտեսական բնույթի միջազգային բանակցություններին մասնակցելը.

ժը) ռազմական նշանակության արտադրանք արտադրող ձեռնարկությունների և դրանց արտադրանքի սպառման շուկաների վերաբերյալ տեղեկատվական բանակի ստեղծումը, ստացված տեղեկատվության համակարգումն ու վերլուծումը.

ժթ) թողարկվող արտադրանքի պահանջների վերաբերյալ շուկայաբանական (մարքետինգ) հետազոտությունների կազմակերպումը.

ի) խաղաղ ժամանակ և զորահավաքային ժամանակաշրջանում զինապարտների ամրագրման հարցերի քննարկմանը մասնակցելն ու Հայաստանի Հանրապետության կառավարություն համապատասխան առաջարկություններ ներկայացնելը.

իա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ խնդիրների և գործառույթների իրականացումը.

 

III. Վարչության աշխատանքների կազմակերպումը

 

(5-րդ կետը հանվել է 30.04.99 թիվ 261 որոշում)

i

6. Վարչությունը Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնարարությամբ իրականացնում է իր գույքի տնօրինման և օգտագործման գործառույթները, ապահովում պետական սեփականության պահպանությունը:

(6-րդ կետը փոփ. 30.04.99 թիվ 261 որոշում)

7. Վարչությունը`

i

ա) անհրաժեշտության դեպքում իր ոլորտին վերաբերող հետազոտական աշխատանքների իրականացման նպատակով ներգրավում է փորձագետներ.

բ) ընդհանրացնում է իր ոլորտում օրենսդրական ակտերի կիրառման պրակտիկան, օրենսդրության կատարելագործման վերաբերյալ մշակում առաջարկություններ ու դրանք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն կամ Հայաստանի Հանրապետության Հայաստանի Հանրապետության վարչապետին, ինչպես նաև տվյալ ոլորտին վերաբերող այլ նախագծերի վերաբերյալ նախապատրաստում է առաջարկություններ ու մասնակցում դրանց քննարկմանը .

գ) իր իրավասության սահմաններում կնքում է միջազգային պայմանագրեր և դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնում վավերացման.

դ) անհրաժեշտության դեպքում համագործակցում է նախարարությունների, գերատեսչությունների, պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների հետ.

ե) կազմակերպում է վարչության աշխատողների սոցիալ-կենցաղային պայմանները բարելավելու աշխատանքները.

(7-րդ կետի ե ենթ. փոփ. 30.04.99 թիվ 261 որոշում)

(7-րդ կետի զ ենթ. հանվել է 30.04.99 թիվ 261 որոշում)

է) մշակում և իրականացնում է վարչության կենտրոնական ապարատի աշխատողների մասնագիտական պիտանիության և որակավորման վերաբերյալ պահանջները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պարբերաբար ստուգում աշխատողների համապատասխանությունը զբաղեցրած պաշտոններին:

(7-րդ կետի է ենթ. փոփ. 30.04.99 թիվ 261 որոշում)

(7-րդ կետի ը, թ, ժ, ժա ենթակետերը հանվել են 30.04.99 թիվ 261 որոշում)

8. Վարչությունը գլխավորում է պետը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

9. Վարչության պետը`

i

ա) պատասխանատվություն է կրում վարչության առջև դրված խնդիրների և գործառույթների կատարման համար, կազմակերպում ու ղեկավարում է վարչության գործունեությունը.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանն ու սույն կանոնադրությանը համապատասխան, ի կատարումն դրանց, իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ ու տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների համար.

գ) անհրաժեշտության դեպքում նախարարությունների, գերատեսչությունների, պետական կառավարման տարածքային մարմինների հետ արձակում է համատեղ հրամաններ.

դ) սահմանում է պետի տեղակալի, վարչության կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների իրավասության սահմանները.

ե) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում վարչության կենտրոնական ապարատի կառուցվածքը, աշխատողների թիվը, կանոնադրությունը, խորհրդի անդամների թիվը և անհատական կազմը.

(9-րդ կետի ե ենթ. փոփ. 30.04.99 թիվ 261 որոշում)

զ) հաստատում է վարչության կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները.

(9-րդ կետի զ ենթ. փոփ. 30.04.99 թիվ 261 որոշում)

է) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքում է և աշխատանքային պայմանագրեր.

(9-րդ կետի է ենթ. խմբ. 30.04.99 թիվ 261 որոշում)

ը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է վարչության կենտրոնական ապարատի աշխատողներին.

(9-րդ կետի ը ենթ. փոփ. 30.04.99 թիվ 261 որոշում)

(9-րդ կետի թ ենթ. հանվել է 30.04.99 թիվ 261 որոշում)

ժ) կազմակերպում է կադրերի պատրաստման, վերապատրաստման ու որակավորման բարձրացման գործը, սահմանված կարգով խրախուսում կամ կարգապահական պատասխանատվության է ենթարկում վարչության աշխատողներին.

ժա) կազմակերպում և վարում է խորհրդի նիստերը.

(9-րդ կետի ժա փոփ. խմբ. 30.04.99 թիվ 261 որոշում)

ժբ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

10. Վարչության աշխատանքների կազմակերպումն իրականացվում է կոլեգիալության և միանձնյա ղեկավարման զուգակցման հիման վրա աշխատանքի հանձնարարված տեղամասում գործերի վիճակի ու որոշակի առաջադրանքների կատարման համար պաշտոնատար անձանց պատասխանատվության սահմանումով:

i

11. Վարչությունում ստեղծվում է խորհուրդ, որի կազմի մեջ մտնում են պետը (նախագահ) և պետի տեղակալը` ի պաշտոնե:

(11-րդ կետը փոփ. 30.04.99 թիվ 261 որոշում)

i

12. Հայաստանի Հանրապետության վարչության խորհուրդն իր պարբերաբար (առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ) անցկացվող նիստերում քննության է առնում վարչության ոլորտի զարգացման հիմնական հարցերը և վարչության գործունեությանն առնչվող այլ հարցեր, կադրերի ընտրության և օգտագործման հարցերը, կարևորագույն հրամանների ու հրահանգների նախագծերը, լսում վարչության բաժինների հաշվետվությունները:

(12-րդ կետը խմբ. 30.04.99 թիվ 261 որոշում)

i

13. Խորհրդի նիստերին կարող են հրավիրվել Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, պետական կառավարման տարածքային մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ներկայացուցիչներ:

(13-րդ կետը փոփ. 30.04.99 թիվ 261 որոշում)

14. Վարչության կենտրոնական ապարատի պահպանման ծախսերն իրականացվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

i

15. Վարչությունը կազմակերպում է քաղաքացիների նամակների (դիմումների ու գանգատների) ժամանակին քննարկումը` հանելով այդ նամակներում բարձրացված հարցերի ճիշտ լուծումը, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների նամակներում հաղորդվող ոլորտի գործունեության մեջ տեղ գտած թերությունների վերացման համար:

(15-րդ կետը փոփ. 30.04.99 թիվ 261 որոշում)

Հաստատված է

ՀՀ վարչապետի 1998 թ.

ապրիլի 27-ի թիվ 209 որոշմամբ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՌԱԶՄԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ

 

Մոբիլիզացիոն բաժին
ՌԱՀ-ի բաժին Հատուկ սպառողների հետ աշխատանքի բաժին Արտաքին ռազմատնտեսական հարաբերությունների բաժին Առաջին բաժին Հաշվապահություն Գործերի կառավարչություն

 

 

pin
ՀՀ Վարչապետ
27.04.1998
N 209
Որոշում