Սեղմել Esc փակելու համար:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱ ...

 

18.05.2024 -

 

041.0564.250518

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 մայիսի 2018 թվականի N 564-Լ

 

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

49. (49-րդ կետն ուժը կորցրել է 28.02.2020 թիվ 271-Լ որոշում)

50. Ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների շնորհման բաժինը`

1) իր իրավասության շրջանակներում ապահովում է վարչապետի կողմից ներման խնդրագիր ներկայացրած անձին ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին Հանրապետության Նախագահին առաջարկություն ներկայացնելու գործառույթի իրականացումը.

2) իր իրավասության շրջանակներում ապահովում է վարչապետի կողմից քաղաքացիության վերաբերյալ դիմում ներկայացրած անձին քաղաքացիություն շնորհելու կամ դադարեցնելու կամ քաղաքացիության շնորհումը կամ դադարեցումը մերժելու մասին Հանրապետության Նախագահին առաջարկություն ներկայացնելու գործառույթի իրականացումը.

3) իր իրավասության շրջանակներում ապահովում է վարչապետի կողմից օտարեկրացիներին հատուկ կացության կարգավիճակ տալու գործառույթի իրականացումը.

4) իր իրավասության շրջանակներում ապահովում է պետական պարգևների և պատվավոր կոչումների շնորհման հարցերի նախապատրաստումը.

5) իր իրավասության շրջանակներում ապահովում է վարչապետի կողմից բարձրագույն զինվորական կոչումներ, դիվանագիտական և այլ դասային աստիճաններ շնորհելու վերաբերյալ Հանրապետության Նախագահին առաջարկություն ներկայացնելու գործառույթի իրականացումը.

6) նախապատրաստում է վարչապետի կողմից իրականացվող պարգևատրումների վերաբերյալ համապատասխան որոշումների նախագծերը.

7) իր իրավասության սահմաններում, վարչապետի կողմից պարգևների և պետական մրցանակների հանձնման դեպքում, իր գործառույթների մասով ապահովում է պարգևատրումների հետ կապված արարողությունների կազմակերպումը և իրականացումը.

8) մշակում է իր գործունեության ոլորտների վերաբերյալ իրավական ակտերի նախագծեր, մասնակցում այդ ոլորտների վերաբերյալ օրենսդրական բարեփոխումների աշխատանքներին:

(50-րդ կետը փոփ. 17.07.2019 թիվ 951-Լ որոշում)

51. Զորահավաքային նախապատրաստության և զորահավաքային ծրագրերի բաժինը`

1) իրականացնում է զորահավաքի նախապատրաստության, զորահավաքին և զորահավաքային ծրագրերին վերաբերող հարցերին, քաղաքացիական պաշտպանությանը վերաբերող հարցերին առնչվող` կառավարության և վարչապետի քննարկմանը կամ կարծիքին ներկայացված իրավական ակտերի նախագծերի, ինչպես նաև առանձին հարցերի հետ կապված մասնագիտական փորձաքննություն, տալիս է համապատասխան ոլորտի զարգացման, գործունեության արդյունավետության բարելավման վերաբերյալ իրավական ակտերի նախագծերի մասին եզրակացություններ, համակարգում է զորահավաքային նախապատրաստության և զորահավաքային ծրագրերի ու պլանների մշակման և հաստատման գործընթացը.

2) (2-րդ ենթակետն ուժը կորցրել է 07.11.2018 թիվ 1476-Լ որոշում)

3) իրականացնում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի կազմակերպման պլանների մշակման կազմակերպամեթոդական ղեկավարման և համակարգման աշխատանքներ.

4) (4-րդ ենթակետն ուժը կորցրել է 07.11.2018 թիվ 1476-Լ որոշում)

5) կազմակերպում է զորահավաքի ժամանակ զորահավաքային պլանով նախատեսված միջոցառումների մշակման աշխատանքները և իրականացնում է դրանց կատարման մշտադիտարկումը.

6) ուսումնասիրում և վերլուծում է զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի ոլորտի զարգացման միջազգային փորձը և անհրաժեշտության դեպքում ներկայացնում առաջարկություն.

7) իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 26-ի N 1880-Լ որոշմամբ նախատեսված` վարչապետի աշխատակազմի գործունեությունը ռազմական դրության աշխատանքային ռեժիմի փոխադրման, զորահավաքային և քաղաքացիական պաշտպանության պլանների մշակման աշխատանքները.

8) մշակում է իրավական ակտերի նախագծեր.

9) իրականացնում է վարչապետի աշխատակազմում զորահավաքային նախապատրաստության շրջանակներում կազմակերպվող ուսումնավարժական հավաքներին և պարապմունքներին մասնակցության նախապատրաստության ապահովման աշխատանքները, մասնակցում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում անցկացվող ուսումնավարժական հավաքների և պարապմունքների կազմակերպման հարցերով մեթոդական օգնության ցուցաբերման և մշտադիտարկման աշխատանքներին.

10) ապահովում է աշխատակազմում աշխատող պահեստազորայինների ամրագրման և նրանց զինվորական հաշվառման հետ կապված աշխատանքների իրականացումը:

(51-րդ կետը փոփ. 07.11.2018 թիվ 1476-Լ, 21.06.2021 թիվ 370-Լ, 17.05.2024 թիվ 456-Լ որոշումներ)

52. Արարողակարգի բաժինը`

1) ապահովում է վարչապետի և աշխատակազմի ղեկավարի միջազգային և տեղական բնույթի աշխատանքային հանդիպումների արարողակարգային միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը.

2) իր իրավասության շրջանակներում ապահովում է վարչապետի մասնակցությամբ բարձրագույն և բարձր մակարդակի այցերի, վարչապետի մասնակցությամբ Հայաստանի Հանրապետությունում անցկացվող միջազգային և այլ բնույթի միջոցառումների արարողակարգը.

3) իր իրավասության շրջանակներում ապահովում է վարչապետի, անհրաժեշտության դեպքում նրա տիկնոջ, աշխատակազմի ղեկավարի, ինչպես նաև աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ` աշխատակազմի առանձին պաշտոնատար անձանց միջազգային և տեղական բնույթի աշխատանքային հանդիպումների արարողակարգային միջոցառումների իրականացումը:

53. Կարգավորման ազդեցության գնահատման վարչությունը`

1) մասնագիտական, տեղեկատվական և տեխնիկական աջակցություն է ցուցաբերում կառավարությանը օրենսդրության կարգավորման ազդեցության գնահատման հարցում.

2) տալիս է եզրակացություններ, վերլուծական ու տեղեկատվական բնույթի նյութեր և առաջարկություններ օրենսդրության կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ.

3) մշակում է կարգավորման ազդեցության գնահատման մեթոդաբանություն, կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ մեթոդական ուղեցույցներ, ձեռնարկներ.

4) առաջարկություններ է ներկայացնում պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավման և պարզեցման, այս ոլորտներում գործող նորմատիվ իրավական ակտերի գույքագրման, դասակարգման աշխատանքների, ինչպես նաև կարգավորող իրավական ակտերի կրճատման, պարզեցման, մասնավորապես, դրանցով սահմանված տնտեսապես ոչ արդյունավետ, աշխատատար, ծախսատար և աննպատակահարմար մեխանիզմների կրճատմանն վերաբերյալ.

5) իրականացնում է կարգավորող օրենսդրական դաշտի արդյունավետ ընթացքի տեսանկյունից նոր կարգավորող օրենսդրական նորմերի ուսումնասիրություն և կարծիք տալիս դրանց սահմանման նպատակահարմարության վերաբերյալ` ներկայացնելով դրանց կիրառման արդյունքի ֆինանսական գնահատականը.

6) իր գործառույթների իրականացման ընթացքում ձևավորում է իրավական ակտերի վերաբերյալ առաջարկությունների փաթեթ, անհրաժեշտության դեպքում դրանց հիման վրա մշակում իրավական ակտերի նախագծեր:

(53-րդ կետը լրաց. 01.06.2019 թիվ 667-Լ որոշում)

54. Հանրային խորհրդի քարտուղարությունը`

1) ապահովում է Հանրային խորհրդի գործունեության իրականացումը.

2) իրականացնում է հասարակական հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև հասարակական կյանքի կարևորագույն ոլորտներին առնչվող հարցերի վերաբերյալ Հանրային խորհրդի կողմից կազմակերպվող հանրային լսումների կամ քննարկումների կազմակերպչական աշխատանքները.

3) ապահովում է Հանրային խորհրդի կողմից իրականացվող գործող օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի, պետական ծրագրերի, ռազմավարությունների, հայեցակարգերի և դրանց նախագծերի հասարակական փորձաքննություն անցկացնելու և եզրակացություն տալու աշխատանքները.

4) ապահովում է հանրային հնչեղության այլ հարցերի, ինչպես նաև հանրության բարձրացրած հիմնահարցերի մասով Հանրային խորհրդի կողմից վերլուծություններ և եզրակացություն տալու աշխատանքները.

5) իրականացնում է հասարակության տարբեր շերտերի հետաքրքրությունների և շահերի միջև առկա հակասությունների բացահայտման նպատակով բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ Հանրային խորհրդի կողմից խորհրդակցություններ կամ քննարկումներ կազմակերպելու աշխատանքները:

(54-րդ կետը լրաց. 17.03.2021 թիվ 264-Լ որոշում)

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի

2018 թ. մայիսի 25-ի

N 564-Լ որոշման

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

Վարչապետի աշխատակազմի կառուցվածքում ընդգրկվում են` Վարչապետը, փոխվարչապետերը, աշխատակազմի ղեկավարը, նրա տեղակալները և օգնականները, վարչապետի խորհրդականները, այդ թվում` գլխավոր խորհրդականները, օգնականները, ռեֆերենտները, մամուլի քարտուղարը, ռեֆերենտների խմբի ղեկավարը, արարողակարգի պատասխանատուն

1. Ազգային ժողովի հետ կապերի վարչությունը

2. Արտաքին կապերի վարչությունը

3. Իրավաբանական վարչությունը

4. Ծրագրերի փորձաքննության վարչությունը

5. Կադրերի և անձնակազմի կառավարման վարչությունը

6. Կարգավորման ազդեցության գնահատման վարչությունը

7. Պետաիրավական վարչությունը

8. Սոցիալական հարցերի վարչությունը

9. Տարածքային զարգացման և շրջակա միջավայրի հարցերի վարչությունը

10. Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը

11. (11-րդ կետն ուժը կորցրել է 26.12.2022 թիվ 1534-Լ որոշում)

12. Ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչությունը

13. Ֆինանսատնտեսագիտական վարչությունը

13.1. Դիմումների քննարկման, քաղաքացիների հետ հետադարձ կապի մշտադիտարկման և գնահատման վարչություն:

14. Գործերի կառավարչությունը

15. Ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժինը

16. Արարողակարգի բաժինը

17. Արձանագրային բաժինը

18. Առաջին բաժինը

19. Զորահավաքային նախապատրաստության և զորահավաքային ծրագրերի բաժինը

20. Ընդհանուր բաժինը

21. Ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների շնորհման բաժինը

22. (22-րդ կետն ուժը կորցրել է 28.02.2020 թիվ 271-Լ որոշում)

23. (23-րդ կետն ուժը կորցրել է 14.07.2021 թիվ 753-Լ որոշում)

24. Հանրային խորհրդի քարտուղարությունը

25. Անվտանգության խորհրդի գրասենյակը

26. Քաղաքացիական ծառայության գրասենյակը

27. Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակը

28. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը

29. Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակը

30. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը

31. Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը

 

(2-րդ հավելվածը փոփ. 01.06.2019 թիվ 667-Լ, 17.07.2019 թիվ 951-Լ, 23.08.2019 թիվ 1180-Լ, 28.02.2020 թիվ 271-Լ, 14.07.2021 թիվ 753-Լ, 03.08.2021 թիվ 828-Լ, 26.11.2021 թիվ 1353-Լ, 26.04.2022 թիվ 429-Լ, 20.12.2022 թիվ 1505-Լ, 26.12.2022 թիվ 1534-Լ որոշումներ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
25.05.2018
N 564-Լ
Որոշում