Սեղմել Esc փակելու համար:
ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ ...

 

03.05.2024 -

 

040.1301.171115

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 նոյեմբերի 2015 թվականի N 1301-Ն

 

ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ, ԴՐԱ ՀԻՄՆԱԿԱՆ (ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ) ՄԱՍԵՐԻ ՈՒ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ՆԵՐԿՐՄԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՏԱՐԱՆՑՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ (ԹՈՒՅԼԱՏՐՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԻ) ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐԿՐՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՏԱՐԱՆՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ԵՆԹԱԿԱ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ, ԴՐԱ ՀԻՄՆԱԿԱՆ (ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ) ՄԱՍԵՐԻ ՈՒ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-ին հոդվածի 4-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1524-Ն որոշման 6-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) երրորդ երկրներից քաղաքացիական և ծառայողական զենքի, դրա հիմնական (բաղկացուցիչ) մասերի ու փամփուշտների ներկրման, արտահանման և (կամ) տարանցման եզրակացության (թույլատրող փաստաթղթի) տրամադրման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) երրորդ երկրներից Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներկրման, Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանման և Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով տարանցման դեպքում սահմանափակումների ենթակա քաղաքացիական և ծառայողական զենքի, դրա հիմնական (բաղկացուցիչ) մասերի ու փամփուշտների ցանկը` համաձայն N 2 հավելվածի.

3) երրորդ երկրներից քաղաքացիական և ծառայողական զենքի, դրա հիմնական (բաղկացուցիչ) մասերի ու փամփուշտների ներկրման, արտահանման և (կամ) տարանցիկ փոխադրման եզրակացության (թույլատրող փաստաթղթի) ձևը` համաձայն N 3 հավելվածի.

4) երրորդ երկրներից քաղաքացիական և ծառայողական զենքի, դրա հիմնական (բաղկացուցիչ) մասերի ու փամփուշտների ներկրման, արտահանման և (կամ) տարանցիկ փոխադրման եզրակացության (թույլատրող փաստաթղթի) լրացման կարգը` համաձայն N 4 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 15.12.16 թիվ 1354-Ն որոշում)

2. Սույն որոշմամբ հաստատված կարգով նախատեսված լիազոր մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը:

(2-րդ կետը փոփ. 15.04.2022 թիվ 497-Ն որոշում)

3. Սահմանել, որ սույն որոշման գործողությունը չի տարածվում`

1) ռազմական նշանակության արտադրանք համարվող զենքի, դրա հիմնական (բաղկացուցիչ) մասերի և փամփուշտների ներկրման, արտահանման, տարանցման վրա.

2) զինված ուժերի, պետական ռազմականացված կազմակերպությունների, մաքսային մարմինների և դատախազության կարիքների համար քաղաքացիական և ծառայողական զենքի, դրա հիմնական (բաղկացուցիչ) մասերի և փամփուշտների ներկրման և (կամ) արտահանման վրա.

3) մինչև 1899 թվականն արտադրված հրազենի (բացառությամբ կենտրոնական բոցավառման ունիտար փամփուշտներ կրակողների), նետողական, օդաճնշիչ և մինչև 1945 թվականի վերջն արտադրված սառը զենքի արտահանման վրա.

4) մշակութային արժեք ունեցող, սակայն հնաոճի շարքը չդասված զենքի արտահանման հետ կապված հարաբերությունների վրա:

(3-րդ կետը փոփ. 15.12.16 թիվ 1354-Ն որոշում)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(վերնագիրը փոփ. 15.12.16 թիվ 1354-Ն որոշում)

(վերնագիրը և տեքստը փոփ. 27.04.2023 թիվ 634-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2015 թվականի նոյեմբերի 12-ի

N 1301-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ, ԴՐԱ ՀԻՄՆԱԿԱՆ (ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ) ՄԱՍԵՐԻ ԵՎ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ՆԵՐԿՐՄԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ (ԹՈՒՅԼԱՏՐՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԻ) ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի N 1301-Ն որոշման N 2 հավելվածով նախատեսված ծառայողական և քաղաքացիական զենքի, դրա հիմնական (բաղկացուցիչ) մասերի ու փամփուշտների (այսուհետ` զենք)` երրորդ երկրներից Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներկրման, Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից երրորդ երկրներ արտահանման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով տարանցիկ փոխադրման (այսուհետ` ներկրում, արտահանում, տարանցիկ փոխադրում) դեպքում եզրակացության (թույլատրող փաստաթղթի) տրամադրման գործընթացների հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում օգտագործվող հասկացություններն են`

1) լիազոր մարմին` սույն որոշման շրջանակներում զենքի արտահանման, ներկրման և (կամ) տարանցիկ փոխադրման եզրակացություն տրամադրելու իրավասություն ունեցող մարմին.

2) հնաոճ զենքի պատճեն` հնաոճ զենքի նմուշի բնօրինակի կամ գծագրերի հիման վրա պատրաստված զենք` հնաոճ զենքի կառուցվածքի, արտաքին տեսքի և գեղարվեստական ձևավորման նույն կամ մասշտաբային վերարտադրությամբ, որն իր մեջ չի պարունակում հնաոճ զենքի կամ այլ տեսակի զենքի իսկական մասեր.

3) հնաոճ զենքի կրկնօրինակ` հնաոճ զենքի նմուշի բնօրինակի, գծագրերի կամ նկարագրի հիման վրա պատրաստված զենք` հնաոճ զենքի կառուցվածքի, արտաքին տեսքի կամ գեղարվեստական ձևավորման ստեղծագործական ձևափոխմամբ, որը մշակութային արժեք է` որպես գեղարվեստական ստեղծագործության և դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշ:

3. Հնաոճ զենքի, ինչպես նաև մշակութային արժեք ունեցող, սակայն հնաոճի շարքը չդասված զենքի արտահանումը, որը ներառված է միասնական ցանկի 2.20 բաժնում, իրականացվում է` Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 981-Ն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության թույլտվությամբ` արվեստաբանական և մշակութաբանական փորձաքննության հիման վրա:

 

II. ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

4. Իրավաբանական անձանց եզրակացություն տրվում է հետևյալ դեպքերում`

1) զենքի արտադրության, առևտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց` զենքի ներկրման և (կամ) արտահանման.

2) սպորտային հրաձգությամբ զբաղվող կազմակերպություններին` սպորտային միջոցառումների և մարզումների ժամանակ օգտագործելու նպատակով զենքի ներկրման և (կամ) արտահանման.

3) Եվրասիական տնտեսական միության սահմաններում (սահմաններից դուրս) ցուցահանդեսներին մասնակցելու նպատակով զենքի ժամանակավոր ներկրման և (կամ) ժամանակավոր արտահանման.

4) Եվրասիական տնտեսական միության սահմաններում (սահմաններից դուրս) անցկացվող պատմամշակութային միջոցառումներին մասնակցելու նպատակով զենքի ժամանակավոր ներկրման և (կամ) ժամանակավոր արտահանման.

5) համապատասխանության գնահատման նպատակով զենքի ներկրման և (կամ) արտահանման.

6) զենքի վերանորոգման, փոխարինման և վերադարձման նպատակով ներկրման և (կամ) արտահանման.

7) որսի մասնակցելու նպատակով զենքի ժամանակավոր ներկրման և (կամ) ժամանակավոր արտահանման:

(4-րդ կետը փոփ. 27.04.2023 թիվ 634-Ն որոշում)

5. Ֆիզիկական անձանց եզրակացություն տրվում է հետևյալ դեպքերում`

1) անձնական օգտագործման համար երրորդ երկրից ձեռք բերած զենքի Հայաստանի Հանրապետություն ներկրման.

2) սպորտային միջոցառումներին մասնակցելու նպատակով անձնական օգտագործման համար զենքի ժամանակավոր ներկրման և (կամ) ժամանակավոր արտահանման.

3) որսի մասնակցելու նպատակով անձնական օգտագործման համար զենքի ժամանակավոր ներկրման և (կամ) ժամանակավոր արտահանման.

4) Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար զենքի ներկրման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունից մշտական բնակության մեկնող ֆիզիկական անձանց կողմից զենքի արտահանման.

5) Եվրասիական տնտեսական միության սահմաններում (սահմաններից դուրս) անցկացվող ցուցահանդեսներին, պատմամշակութային միջոցառումներին մասնակցելու նպատակով անձնական օգտագործման համար զենքի ժամանակավոր ներկրման և (կամ) ժամանակավոր արտահանման.

6) համապատասխանության գնահատման նպատակով անձնական օգտագործման համար զենքի ներկրման.

7) անձնական օգտագործման համար զենքի վերանորոգման, փոխարինման և վերադարձման նպատակով ներկրման և (կամ) արտահանման.

8) անձնական օգտագործման համար երրորդ երկրների կամ դրանց կառավարությունների ղեկավարների պարգևատրման փաստաթղթերի հիման վրա որպես պարգև տրված զենքի ներկրման և (կամ) արտահանման.

9) անձնական օգտագործման համար հնաոճ զենքերի կրկնօրինակների և պատճենների ներկրման և (կամ) արտահանման:

(5-րդ կետը փոփ. 27.04.2023 թիվ 634-Ն որոշում)

6. Սույն կարգի 4-րդ և 5-րդ կետերում նշված դեպքերում եզրակացություն ստանալու համար էլեկտրոնային եղանակով` Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (sw.gov.am) էլեկտրոնային համակարգի միջոցով, իսկ անհաղթահարելի ուժի առկայության դեպքում` թղթային եղանակով լիազոր մարմին են ներկայացվում հետևյալ տեղեկությունները, որոնք կարող են նաև ներառվել դիմումում, և փաստաթղթերը`

1) եզրակացություն ստանալու մասին դիմում, որը ներառում է զենքի ներկրման և (կամ) արտահանման նպատակը հիմնավորող (հրավեր, պայմանագիր և այլն), ինչպես նաև տվյալ զենքի տեսակը (զենքի խմբաքանակը) ձեռք բերելու իրավունքը հավաստող փաստաթղթերը կամ դրանց պատճենները.

2) իրավաբանական անձի դեպքում` անվանումը, գտնվելու վայրը, գործունեություն իրականացնելու վայրը, պետական գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարը, ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը, հաշվառման հասցեն, անձնագրի պատճենը.

3) արտահանվող կամ ներկրվող զենքի տեսակը, մոդելը, տրամաչափը և քանակը, իսկ փամփուշտների դեպքում` տրամաչափը և քանակը.

4) ժամանակավոր ներկրման և (կամ) ժամանակավոր արտահանման դեպքում` զենքի համարային հաշվառման ցուցակը, որում նշվում են զենքերի տեսակները, մոդելները, համարները, փամփուշտների տրամաչափերն ու քանակը, ինչպես նաև ժամանակավոր ներկրման և (կամ) ժամանակավոր արտահանման ժամկետները.

5) ուղարկող և ստացող երկրները, իրավաբանական անձանց անվանումները և գտնվելու վայրերը (իրավաբանական անձանց դեպքում).

6) տարանցիկ երկիրը (տարանցման դեպքում).

7) համապատասխանության գնահատման փաստաթուղթ կամ դրա պատճենը.

8) պետական տուրքի վճարման անդորրագիրը:

(6-րդ կետը փոփ. 27.04.2023 թիվ 634-Ն, 20.10.2022 թիվ 1622-Ն որոշումներ)

7. Լիազոր մարմնի կողմից եզրակացությունը տրամադրվում կամ մերժվում է փաստաթղթերը ներկայացնելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

(7-րդ կետը փոփ. 02.05.2024 թիվ 612-Ն որոշում)

8. Եթե դիմումատուի կողմից ներկայացված փաստաթղթերը լրիվ չեն կամ թերի են, կամ դիմումում առկա են ձևական սխալներ, ապա դիմումատուին հնարավորություն է տրվում երկու աշխատանքային օրվա ընթացքում շտկելու սխալները կամ համալրելու փաստաթղթերի ցանկը:

9. Եզրակացության տրամադրումը մերժվում է հետևյալ հիմքերով`

1) ներկայացված փաստաթղթերում առկա թերությունները սույն կարգի 8-րդ կետում նշված ժամկետում չեն շտկվել, կամ դրանցում առկա են ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ, կամ չեն ներկայացվել պահանջվող փաստաթղթերը.

2) զենքի արտադրության կամ առևտրի լիցենզիայի գործողությունը դադարեցված է կամ կասեցված.

3) Հայաստանի Հանրապետության պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի պաշտպանության նպատակով.

4) տվյալ տեսակի զենքի շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում արգելված է:

10. Լիազոր մարմնի կողմից եզրակացության տրամադրման մերժումը կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով:

11. (11-րդ կետն ուժը կորցրել է 21.10.2022 թվականից` 20.10.2022 թիվ 1622-Ն որոշում)

12. Մաքսային մարմինները եզրակացությունների կատարման վերաբերյալ տեղեկություններն էլեկտրոնային եղանակով յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անգամ ներկայացնում են լիազոր մարմին:

13. Տրված եզրակացությունները չեն կարող վերաձևակերպվել արտաքին առևտրային գործունեության այլ մասնակիցների անունով: Չի թույլատրվում փոփոխություններ կատարել տրված եզրակացությունների մեջ:

14. Եզրակացությունում փոփոխություններ չեն կատարվում, դրա ժամկետը չի երկարացվում, անհրաժեշտության դեպքում, սույն կարգին համապատասխան, տրվում է նոր եզրակացություն, իսկ նախկինում թղթային եղանակով տրված եզրակացությունը վերադարձվում է լիազոր մարմին:

(14-րդ կետը փոփ. 20.10.2022 թիվ 1622-Ն որոշում)

15. Թղթային եղանակով տրված եզրակացության կորստի դեպքում լիազոր մարմինը մեկ աշխատանքային օրվա ընթացքում, արտաքին առևտրային գործունեության մասնակցի գրավոր դիմումի հիման վրա, տրամադրում է բնօրինակի նման ձևակերպվող և «Կրկնօրինակ» նշագրում պարունակող եզրակացության կրկնօրինակը:

(15-րդ կետը փոփ. 27.04.2023 թիվ 634-Ն, 20.10.2022 թիվ 1622-Ն որոշումներ)

16. Լիազոր մարմնի կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանց եզրակացությունը տրվում է էլեկտրոնային եղանակով` Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (sw.gov.am) էլեկտրոնային համակարգի միջոցով:

Այլ երկրներում ներկայացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված, ինչպես նաև անհաղթահարելի ուժի առկայության դեպքում լիազոր մարմնի կողմից եզրակացությունը կարող է տրամադրվել նաև թղթային եղանակով:

(16-րդ կետը լրաց. 20.10.2022 թիվ 1622-Ն որոշում)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2015 թվականի նոյեմբերի 12-ի

N 1301-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐԿՐՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ԵՆԹԱԿԱ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ, ԴՐԱ ՀԻՄՆԱԿԱՆ (ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ) ՄԱՍԵՐԻ ՈՒ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|NN |Ապրանքի անվանումը                       | ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը|

|ը/կ|                                        |                        |

|___|________________________________________|________________________|

|1  |            2                           |      3                 |

|___|________________________________________|________________________|

|1. |Գազային ատրճանակներ և  ռևոլվերներ,      |9302 00 000 0-ից        |

|   |այդ թվում` ռետինե գնդակներով            |                        |

|   |փամփուշտներով կրակելու                  |                        |

|   |հնարավորությամբ                         |                        |

|___|________________________________________|________________________|

|2. |Ակոսափող սպորտային ատրճանակներ և        |9302 00 000 0-ից        |

|   |ռևոլվերներ                              |                        |

|___|________________________________________|________________________|

|3. |Ակոսափող ծառայողական ատրճանակներ և      |9302 00 000 0-ից        |

|   |ռևոլվերներ                              |(բացառությամբ ռազմական  |

|   |                                        |նշանակության արտադրանքի)|

|___|________________________________________|________________________|

|4. |Սպորտային ողորկափող հրազեն              |9303 20-ից              |

|___|________________________________________|________________________|

|5. |Սպորտային ակոսափող հրազեն               |9303 30 000 0-ից        |

|___|________________________________________|________________________|

|6. |Որսորդական միփողանի ողորկ-երկարափող     |9303 20 100 0-ից        |

|   |հրազեն                                  |                        |

|___|________________________________________|________________________|

|7. |Որսորդական երկփողանի կամ համակցված      |9303 20 950 0-ից        |

|   |հրազեն                                  |9303 30 000 0-ից        |

|___|________________________________________|________________________|

|8. |Որսորդական երկփողանի ողորկափող          |9303 20 950 0-ից        |

|   |հրազեն, այդ թվում` տարբեր տրամաչափի     |                        |

|   |փողերով                                 |                        |

|___|________________________________________|________________________|

|9. |Որսորդական ակոսափող հրազեն              |9303 30 000 0-ից        |

|   |                                        |9303 20 950 0-ից        |

|___|________________________________________|________________________|

|10.|Որսորդական օդաճնշիչ զենք` ոչ ավելի,     |9304 00 000 0-ից        |

|   |քան 25 ջոուլ փողային էներգիայով         |                        |

|___|________________________________________|________________________|

|11.|Սպորտային օդաճնշիչ երկարափող զենք` 3    |9304 00 000 0-ից        |

|   |ջոուլից ավելի փողային էներգիայով        |                        |

|___|________________________________________|________________________|

|12.|Սպորտային օդաճնշիչ ատրճանակներ և        |9304 00 000 0-ից        |

|   |ռևոլվերներ`  3 ջոուլից ավելի փողային    |                        |

|   |էներգիայով                              |                        |

|___|________________________________________|________________________|

|13.|Սպորտային ատրճանակների և  ռևոլվերների   | 9305 10 000 0-ից       |

|   |հիմնական (բաղկացուցիչ) մասեր            |                        |

|___|________________________________________|________________________|

|14.|Ծառայողական ատրճանակների և              |9305 10 000 0-ից        |

|   |ռևոլվերների  հիմնական (բաղկացուցիչ)     |(բացառությամբ           |

|   |մասեր                                   |ռազմական նշանակության   |

|   |                                        |արտադրանքի)             |

|___|________________________________________|________________________|

|15.|Որսորդական և  սպորտային ողորկափող       |9305 20 000 1-ից        |

|   |հրազենի փողեր                           |                        |

|___|________________________________________|________________________|

|16.|Որսորդական և  սպորտային հրազենի         |9305 20 000 1-ից        |

|   |ակոսավոր փողեր                          |                        |

|___|________________________________________|________________________|

|17.|Որսորդական և  սպորտային ողորկափող       |9305 20 000 9-ից        |

|   |հրազենի այլ հիմնական (բաղկացուցիչ) մասեր|                        |

|   |(փակաղակ, թմբուկ, իրան, փողատուփ, փողի  |                        |

|   |պահպանակ, հարվածաձգանային մեխանիզմ և    |                        |

|   |դրա մասեր ու պարագաներ)                 |                        |

|___|________________________________________|________________________|

|18.|Որսորդական և  սպորտային ակոսափող հրազենի|9305 20 000-ից          |

|   |հիմնական (բաղկացուցիչ) մասեր (փող,      |                        |

|   |փակաղակ, թմբուկ, իրան, փողատուփ, փողի   |                        |

|   |պահպանակ, հարվածաձգանային մեխանիզմ և    |                        |

|   |դրա մասեր ու պարագաներ)                 |                        |

|___|________________________________________|________________________|

|19.|Սպորտային և  որսորդական ողորկափող       |9306 21 000 0-ից        |

|   |հրազենի փամփուշտներ, այդ թվում`         |                        |

|   |փորձարկիչ                               |                        |

|___|________________________________________|________________________|

|20.|Սպորտային, ծառայողական ատրճանակների     |9306 30 100 0-ից        |

|   |և  ռևոլվերների  փամփուշտներ             |(բացառությամբ ռազմական  |

|   |                                        |նշանակության արտադրանքի)|

|___|________________________________________|________________________|

|21.|Սպորտային և  որսորդական ակոսափող հրազենի|9306 30 900 0-ից        |

|   |(բացի ատրճանակներից և  ռևոլվերներից),   |                        |

|   |ինքնապաշտպանական գազային զենքի          |                        |

|   |փամփուշտներ, այդ թվում` փորձարկիչ       |                        |

|___|________________________________________|________________________|

|22.|Որսորդական և  սպորտային ողորկափող       | 9306 29 000 0-ից       |

|   |հրազենի հրապատիճավորված պարկուճներ      |                        |

|___|________________________________________|________________________|

|23.|Որսորդական և  սպորտային ակոսափող        | 9306 30 900 0-ից       |

|   |հրազենի հրապատիճավորված պարկուճներ      |                        |

|   |(բացի ատրճանակներից և  ռևոլվերներից)    |                        |

|___|________________________________________|________________________|

|24.|Ինքնապաշտպանական գազային զենքի          |9306 30 900 0-ից        |

|   |հրապատիճավորված պարկուճներ              |                        |

|___|________________________________________|________________________|

|25.|Սպորտային և  ծառայողական ատրճանակների   |9306 30 100 0-ից        |

|   |և  ռևոլվերների  հրապատիճավորված         |(բացառությամբ ռազմական  |

|   |պարկուճներ                              |նշանակության արտադրանքի)|

|___|________________________________________|________________________|

|26.|Հրապատիճներ` ծառայողական և  քաղաքա-     |3603 30 000 0-ից        |

|   |ցիական զենքի փամփուշտների համար         |                        |

|   |                                        |                        |

|___|________________________________________|________________________|

|27.|Որսորդական սառը շեղբավոր զենք           |9307 00 000 0-ից        |

|   |(որսորդական դանակներ և  դաշույններ)     |8211-ից                 |

|___|________________________________________|________________________|

|28.|Սպորտային սառը շեղբավոր զենք            |9307 00 000 0-ից        |

|___|________________________________________|________________________|

|29.|Այլ սառը շեղբավոր զենք (սառը շեղբավոր   |9307 00 000 0-ից        |

|   |զենք` նախատեսված կրելու կազակական       |                        |

|   |համազգեստի հետ, ինչպես նաև  Եվրասիական  |                        |

|   |տնտեսական միության անդամ պետությունների |                        |

|   |ազգային տարազների հետ` նախատեսված       |                        |

|   |հավաքածուներ կազմելու համար)            |                        |

|___|________________________________________|________________________|

|30.|Սպորտային աղեղներ և  արբալետներ         |9506 99 900 0-ից        |

|___|________________________________________|________________________|

|31.|ՀՀ ստանդարտացման, չափագիտության և       |9304 00 000 0-ից        |

|   |սերտիֆիկացման հանրապետական գործադիր     |                        |

|   |մարմնի պահանջներին և  առողջապահության   |                        |

|   |հանրապետական մարմնի սահմանած նորմերին   |                        |

|   |համապատասխանող էլեկտրահարող սարքեր և    |                        |

|   |կայծային պարպիչներ                      |                        |

|___|________________________________________|________________________|

|32 |Կառուցվածքով միայն լուսային, ծխային կամ |9303-ից                 |

|   |ձայնային ազդանշաններ արձակելու համար    |                        |

|   |նախատեսված` 6 մմ-ից ավելի տրամաչափի     |                        |

|   |ազդանշանային զենք                       |                        |

|___|________________________________________|________________________|

|33.|Հնաոճ զենքի կրկնօրինակներ և  պատճեններ  |93-ից                   |

|   |                                        |9705 10 000 0-ից        |

|   |                                        |9706 90 000 0-ից        |

._____________________________________________________________________.

 

1. Սույն ցանկի կիրառման նպատակով անհրաժեշտ է ղեկավարվել ինչպես ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի ծածկագրով, այնպես էլ ապրանքի անվանումով:

(2-րդ հավելվածը խմբ. 15.12.16 թիվ 1354-Ն, 15.04.2022 թիվ 497-Ն որոշումներ)

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2015 թվականի նոյեմբերի 12-ի

N 1301-Ն որոշման

 

Ձև

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ (ԹՈՒՅԼԱՏՐՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ)

Զակլյուչենիե (ռազռեշիտելնիյ դօկումենտ)

 

ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ, ԴՐԱ ՀԻՄՆԱԿԱՆ (ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ) ՄԱՍԵՐԻ ՈՒ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ՆԵՐԿՐՄԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ

Օ վվօզե, վիվօզե ի տռանզիտե սլուժեբնօգօ ի գռաժդանսկօգօ օռուժիյա, եգօ

օսնօվնիխ (սօստավնիխ) չաստեյ ի պատռօնօվ կ նեմու իզ տռետիխ ստռան

 

N ________/201__/_____

 

_________________________________________________________________________

(եզրակացությունը տված Եվրասիական տնտեսական միության անդամ պետության

պետական մարմնի անվանումը)

(Նաիմենօվանիե օռգանա գօսուդառստվեննօյ վլաստի գօսուդառստվա չլենա

Եվռազիյսկօգօ էկօնօմիչեսկօգօ սօյուզա, վիդավշեգօ զակլյուչենիե)

 

Տրվել է (վիդանօ)

__________________________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը, երկիրը, ֆիզիկական անձի

դեպքում ազգանունը, անունը, հայրանունը)

(Նազվանիե օռգանիզացիի, ադռես, ստռանա, դլյա ֆիզիչեսկիխ լից Ֆ.Ի.Օ.)

 

Տեղափոխման ձևը (վիդ պեռեմեշչենիյա) _______________________________

 

___________________________________ ________________________________

(միասնական ցանկի ապրանքների բաժինը) (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը)

(Ռազդել Եդինօգօ պեռեչնյա տօվառօվ)  (Կօդ ՏՆ ՎԷԴ ՏՍ)

 

.___________________________________________________________.

|NN |Ապրանքի անվանումը    |Քանակը      |Չափի միավորը        |

|ը/կ|(Նաիմենօվանիե տօվառա)|(Կօլիչեստվօ)|(Եդինիցա իզմեռենիյա)|

|___|_____________________|____________|____________________|

|   |                     |            |                    |

.___________________________________________________________.

 

Ստացողը/ուղարկողը

(պօլուչատել/օտպռավիտել)_____________________________________________

(անվանումը, գտնվելու վայրը, երկիրը) (նազվանիե,

յուռեդիչեսկիյ ադռես, ստռանա)

________________________________________________________________________

 

Նշանակման/ուղարկման երկիրը (Ստռանա նազնաչենիյա/օտպռավլենիյա)

_________________________________________________________________________

 

Ներկրման (արտահանման) նպատակը (Ցել վվօզա (վիվօզա)____________________

__________________________________________________________________________

 

Ժամանակավոր ներկրման (ժամանակավոր արտահանման) ժամկետը (Սռօկ վռեմեննօգօ վվօզա (վիվօզա)_______________________________________________

 

Հիմքը (Օսնօվանիե) ____________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

 

Լրացուցիչ տեղեկություններ (Դօպօլնիտելնայա ինֆօռմացիյա)_________________

__________________________________________________________________________

 

Տարանցիկ երկիրը (Ստռանա տռանզիտա) __________________________________

(տարածքով տարանցիկ փոխադրում)

(Տռանզիտ պօ տեռռիտօռիի)

 

Ստորագրությունը (Պօդպիս) ________________ Ամսաթիվը (Դատա) ____ ______20____ թ. գ.

 

Եզրակացությունն ուժի մեջ է մինչև (Զակլյուչենիե դեյստվիտելնօ պօ)

____ ________ 20____ թ. գ.

 

____________________________

                            (Ա. Ա. Հ.) (Ֆ.Ի.Օ.)

 

Կ.Տ. (Մ.Պ.) ____________________________

(պաշտոնը) (Դօլժնօստ)

 

(3-րդ հավելվածը լրաց. 15.12.16 թիվ 1354-Ն որոշում)

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2015 թվականի նոյեմբերի 12-ի

N 1301-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ, ԴՐԱ ՀԻՄՆԱԿԱՆ (ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ) ՄԱՍԵՐԻ ՈՒ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ՆԵՐԿՐՄԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ (ԹՈՒՅԼԱՏՐՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԻ) ԼՐԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք երրորդ երկրներից քաղաքացիական և ծառայողական զենքի, դրա հիմնական (բաղկացուցիչ) մասերի ու փամփուշտների ներկրման, արտահանման և (կամ) տարանցիկ փոխադրման համար տրվող եզրակացության (թույլատրող փաստաթղթի) (այսուհետ` եզրակացություն) լրացման հետ կապված հարաբերությունները:

2. Եզրակացությունը տրվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին առևտրային գործունեության ապրանքների անվանացանկի մեկ ծածկագրով դասակարգվող ապրանքի համար` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի N 1301-Ն որոշման N 2 հավելվածի:

3. Եզրակացության մեջ փոփոխություններ չեն կատարվում:

4. Եզրակացության մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտության դեպքում, սույն կարգին համապատասխան, լրացվում է նոր եզրակացություն` նախկին եզրակացությունն անվավեր ճանաչելով:

5. Տվյալների բացակայության դեպքում լրացման ենթակա տողի ամբողջ երկայնքով դրվում է գիծ:

6. Հաջորդ տողում լրացվում է եզրակացությունը տվող Եվրասիական տնտեսական միության անդամ պետության պետական լիազոր մարմնի անվանումը (օրինակ` Հայաստանի Հանրապետության ոստիկանություն (Պօլիցիյա Ռեսպուբլիկի Առմենիյա):

(6-րդ կետը փոփ. 15.04.2022 թիվ 497-Ն որոշում)

7. «Տրվել է (Վիդանօ)» տողում լրացվում է դիմումատու իրավաբանական անձի անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը, գտնվելու վայրը, երկիրը, իսկ ֆիզիկական անձի դեպքում` անուն, հայրանուն, ազգանունը, հաշվառման վայրի հասցեն, երկիրը:

8. «Տեղափոխման ձևը (Վիդ պեռեմեշչենիյա)» տողում լրացվում է տեղափոխման ձևը` ներկրում կամ արտահանում, ժամանակավոր ներկրում կամ ժամանակավոր արտահանում, տարանցիկ փոխադրում:

9. «Ապրանքի անվանումը (Նաիմենօվանիե տօվառա)» տողում լրացվում է տեղափոխվող քաղաքացիական և ծառայողական զենքի, դրա հիմնական (բաղկացուցիչ) մասերի ու փամփուշտների անվանումը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի N 1301-Ն որոշման N 2 հավելվածով հաստատված` ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի ծածկագրին համապատասխան` նշելով քանակը և չափի միավորը: Այն դեպքում, երբ ապրանքի տեսականու վերաբերյալ ամբողջ տեղեկությունը չի տեղավորվում ապրանքի անվանման համար նախատեսված տողում, ապա այն ներկայացվում է եզրակացությանը կից հավելվածի տեսքով, որի մասին նշված տողում կատարվում է հետևյալ բովանդակությամբ գրառում. «Տես հավելվածը` _____ թերթ (սմ. պռիլօժենիե «» լիստախ):

10. «Ստացողը/ուղարկողը (պօլուչատել/օտպռավիտել)» տողում լրացվում է ապրանքը ստացող կամ ուղարկող օտարերկրյա իրավաբանական անձի անվանումը, երկիրը, հասցեն: Նշված տողը լրացվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետության եզրակացութուն տվող պետական մարմնի հայեցողությամբ` հաշվի առնելով տեղափոխվող ապրանքատեսակներին ներկայացվող պահանջները:

11. «Նշանակման/ուղարկման երկիրը (Ստռանա նազնաչենիյա/օտպռավլենիյա)» տողում նշվում է նշանակման/ուղարկման վերջնական կետ հանդիսացող երկրի անվանումը:

12. «Ներկրման (արտահանման) նպատակը (Ցել վվօզա (վիվօզա)» տողում նշվում է ապրանքի հետ կապված հետևյալ նպատակային գործողություններից որևէ մեկը` ներկրում, արտահանում, ժամանակավոր ներկրում, ժամանակավոր արտահանում:

13. «Ժամանակավոր ներկրման (ժամանակավոր արտահանման) ժամկետը (Սռօկ վռեմեննօգօ վվօզա (վիվօզա)» տողում նշվում է ապրանքի ժամանակավոր ներկրման (ժամանակավոր արտահանման) պարտավորությունների դադարեցման ավարտի ամսաթիվը:

14. «Լրացուցիչ տեղեկություններ (Դօպօլնիտելնայա ինֆօռմանցիյա)» տողում նշվում է եզրակացություն ստանալու համար ներկայացված դիմումի ամսաթիվը և գրանցման համարը, ինչպես նաև նախորդ տողերում նշված տեղեկությունների հստակեցմանն ուղղված պարզաբանումներ և այլ տեղեկություններ:

15. «Տարանցիկ երկիրը (Ստռանա տռանզիտա)» տողում նշվում է Եվրասիական տնտեսական միության անդամ այն պետության անունը, որի տարածքով իրականացվելու է տարանցիկ փոխադրումը:

16. «Ստորագրությունը (Պօդպիս) Ամսաթիվը (Դատա)» տողում դրվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետության պետական պաշտոնատար անձի անձնական ստորագրությունը, ով լիազորված է ստորագրել այդ փաստաթուղթը, և ամսաթիվը:

17. «Եզրակացությունն ուժի մեջ է մինչև (Զակլյուչենիե դեյստվիտելնօ պօ)» տողում նշվում է եզրակացության գործողության ավարտի ամսաթիվը:

18. «Ա. Ա. Հ. (Ֆ.Ի.Օ.)» և «Պաշտոնը (Դօլժնօստ)» տողերում լրացվում են եզրակացությունը ստորագրող Եվրասիական տնտեսական միության անդամ պետության պետական մարմնի պաշտոնատար անձի ազգանունը, անվան և հայրանվան սկզբնատառերը, պաշտոնը:

19. Եվրասիական տնտեսական միության անդամ պետության պետական պաշտոնատար անձի կողմից ստորագրված եզրակացությունը վավերացվում է պետական կառավարման լիազոր մարմնի կնիքով:

 

(4-րդ հավելվածը լրաց. 15.12.16 թիվ 1354-Ն որոշում)

 

_ պ

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.11.2015
N 1301-Ն
Որոշում