Սեղմել Esc փակելու համար:
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՆԵՐԿԱՅԱՑՈ ...

 

16.07.2023 -

 

040.0059.070206

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«7» փետրվարի 2006 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 հունվարի 2006 թվականի N 59-Ն

 

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀՐԱՄԱՆՆԵՐԻ ՁԵՎՆ ՈՒ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել փրկարարական ծառայության կոչում շնորհելու ներկայացումների և հրամանների ձևն ու բովանդակությունը, ինչպես նաև ձևակերպելու և ներկայացնելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(նախաբանը փոփ. 09.08.12 թիվ 1014-Ն որոշում)

(որոշումը փոփ. 06.07.2023 թիվ 1096-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2006 թվականի հունվարի 26-ի

N 59-Ն որոշման

 

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀՐԱՄԱՆՆԵՐԻ ՁԵՎՆ ՈՒ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

1. Սույն կարգով սահմանվում են փրկարարական ծառայության կոչումների շնորհման հետ կապված հարաբերությունները:

2. Փրկարարական ծառայության կոչումները փրկարարական ծառայության ծառայողին շնորհվում են հերթականությամբ, զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված կոչմանը համապատասխան` սահմանված ժամկետը լրանալուն պես: Բացառություն են կազմում փրկարարական ծառայության ծառայողին արտահերթ` այդ թվում` տվյալ պաշտոնի համար սահմանված առավելագույն կոչումից մեկ աստիճան բարձր, խրախուսման կարգով (այսուհետ` արտահերթ) կոչում շնորհելու դեպքերը:

(2-րդ կետը փոփ. 09.08.12 թիվ 1014-Ն որոշում)

3. Փրկարարական ծառայությունից անհիմն կամ անօրինական ազատված և փրկարարական ծառայությունում վերականգնված ծառայողի նախկինում ունեցած կոչումը վերականգնվում է, եթե ազատումից մինչև վերականգնումը չի լրացել հերթական կոչման համար սահմանված ժամկետը: Հերթական կոչման համար սահմանված ժամկետը լրանալու դեպքում, պաշտոնի նշանակելու հետ մեկտեղ նրան շնորհվում է հերթական կոչում, եթե կոչումը համապատասխանում է նախկինում զբաղեցրած պաշտոնի համար սահմանված կոչումին:

4. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության կամ այդ պաշտոնին ստորաբաժանման ղեկավարը հավասարեցված պաշտոն զբաղեցնող ստորաբաժանման ղեկավարը, վերադասության կարգով, վարչության պետին կամ այդ պաշտոնին հավասարեցված պաշտոն զբաղեցնող ղեկավարին է ներկայացնում փրկարարական ծառայության կրտսեր, միջին և ավագ խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին հերթական կամ արտահերթ կոչում շնորհելու մասին ներկայացման թերթը` համաձայն N 1 ձևի:

(4-րդ կետը փոփ. 09.08.12 թիվ 1014-Ն որոշում)

5. Փրկարարական ծառայության ծառայողին փրկարարական ծառայության հերթական կոչում շնորհելու ներկայացման թերթը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության կադրային ստորաբաժանում է ներկայացվում փրկարարական ծառայության կոչումներով ծառայության համար սահմանված ժամկետը լրանալու օրվանից առնվազն 20 օր առաջ:

(5-րդ կետը փոփ. 09.08.12 թիվ 1014-Ն որոշում)

6. Ներկայացման թերթի «Բնութագիր» մասում նշվում են փրկարարական ծառայության ծառայողի գործնական հմտությունները, ծառայողական պարտականությունների նկատմամբ ունեցած վերաբերմունքը, մասնագիտական գիտելիքների մակարդակը, ֆիզիկական պատրաստականությունը և անձնական հատկանիշները: Արտահերթ կոչման ներկայացվող փրկարարական ծառայության ծառայողի համար նշվում են նաև տեղեկություններ կոնկրետ կատարված աշխատանքների և ձեռք բերված ցուցանիշների մասին:

7. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության կառուցվածքային (տարածքային) վարչության պետը միջին, ավագ և գլխավոր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին փրկարարական ծառայության հերթական կամ արտահերթ կոչում շնորհելու մասին ներկայացման թերթն ուղարկում է փրկարարական ծառայության կադրային ստորաբաժանում, որտեղ ներկայացման թերթում նշված տվյալները համեմատվում են ծառայողի անձնական գործում եղած տվյալների հետ և համապատասխան ծառայությունների միջոցով ստուգվում է կոչում շնորհելու համար խոչընդոտների (օրենքով սահմանված կարգով հետաձգված ատեստավորում, կարգապահական տույժ, ծառայողական և քրեական պատասխանատվություն) առկայությունը: Փրկարարական ծառայության ծառայողի քրեական պատասխանատվության ենթարկված լինելու հանգամանքը, անհրաժեշտության դեպքում, ճշտվում է Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների միջոցով: Խոչընդոտների առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության կադրային ստորաբաժանման ղեկավարի պատճառաբանված գրությամբ ներկայացման թերթը 10-օրյա ժամկետում վերադարձվում է համապատասխան ստորաբաժանման ղեկավարին: Կոչումների հետաձգման պատճառների վերացումից հետո եռօրյա ժամկետում ներկայացման թերթը կրկին ուղարկվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության կադրային ստորաբաժանում: Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության կադրային ստորաբաժանման կողմից նախապատրաստվում է փրկարարական ծառայության կոչում շնորհելու մասին հրամանի նախագիծ` համաձայն N 2 ձևի, և «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերին համապատասխան ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի կամ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրենի ստորագրմանը:

(7-րդ կետը փոփ. 09.08.12 թիվ 1014-Ն, 06.07.2023 թիվ 1096-Ն որոշումներ)

8. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարին հերթական կոչման է ներկայացնում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրենը:

(8-րդ կետը փոփ. 09.08.12 թիվ 1014-Ն, 06.07.2023 թիվ 1096-Ն որոշումներ)

9. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության` Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների պետերին ու դրանց հավասարեցված պաշտոններ զբաղեցնող փրկարարական ծառայության ծառայողներին հերթական կամ արտահերթ կոչում շնորհելու մասին ներկայացման թերթը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության կադրային ստորաբաժանման կողմից ներկայացվում է տվյալ ծառայության ոլորտը համակարգող Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալին` համաձայնեցման համար:

(9-րդ կետը փոփ. 09.08.12 թիվ 1014-Ն որոշում)

10. Փրկարարական ծառայության կրտսեր, միջին, ավագ և գլխավոր խմբերի կոչումների շնորհման հրամանների վերնագրում նշվում է փրկարարական ծառայության ծառայողին (ծառայողներին) հերթական (արտահերթ) կոչում շնորհելու մասին:

11. Փրկարարական ծառայությունում պաշտոնների նշանակելիս քաղաքացուն շնորհվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորում ունեցած զինվորական սպայական կոչմանը համապատասխան փրկարարական ծառայության կոչում:

12. Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում ծառայություն անցած (աշխատած) և հատուկ կոչում կամ դասային աստիճան ունեցող քաղաքացիներին փրկարարական ծառայությունում պաշտոնների նշանակելիս շնորհվում է ունեցած հատուկ կոչմանը կամ դասային աստիճանին հավասարեցված փրկարարական ծառայության կոչում:

13. Երկարամյա ծառայության, ծառայողական պարտականությունների և հատուկ առաջադրանքների գերազանց կատարման համար, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության, փրկարարական աշխատանքներում ցուցաբերած անձնական խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտականություններն անբասիր կատարելու դեպքերում փրկարարական ծառայության ծառայողին կարող է շնորհվել փրկարարական ծառայության արտահերթ կոչում: Փրկարարական ծառայության ծառայողին արտահերթ կոչում շնորհվում է փրկարարական ծառայությունում ծառայության ամբողջ ընթացքում մեկ անգամ` տվյալ կոչումով սահմանված ժամկետի կեսից ավելին լրանալու դեպքում:

14. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման պետը սույն կարգի 7-րդ կետում նշված ժամկետում փրկարարական ծառայության կադրային ստորաբաժանմանը գրավոր տեղեկացնում է միջին, ավագ և գլխավոր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին հերթական կոչում շնորհելու ժամկետի հետաձգման պատճառների մասին, իսկ կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող փրկարարական ծառայության ծառայողների վերաբերյալ` կրտսեր խմբի կոչումներ շնորհելու իրավասություն ունեցող ղեկավարին: Համապատասխան կադրային ստորաբաժանումը փրկարարական ծառայության ծառայողին ծանոթացնում է հերթական կոչում շնորհելու ժամկետը հետաձգելու վերաբերյալ գրությանը, որը փրկարարական ծառայության ծառայողի կողմից ստորագրվելուց հետո կցվում է նրա անձնական գործին:

(14-րդ կետը փոփ. 09.08.12 թիվ 1014-Ն որոշում)

15. Փրկարարական ծառայության ծառայողին փրկարարական ծառայության հերթական կոչում շնորհելու ժամկետը հաշվարկելիս իջեցված կոչումով փրկարարական ծառայության ժամանակահատվածը չի հաշվարկվում:

 

Ձև N 1

 

ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԹԵՐԹ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ

 

1. Փրկարարական ծառայության գլխավոր, ավագ և միջին կոչումներ շնորհելու ներկայացման թերթի ձևն է`

 

ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԹԵՐԹ

(փրկարարական ծառայության կոչում շնորհելու)

 

_______________________փրկարարական ծառայության կոչում շնորհելու

 

ում_____________________ անձնագրի համարը _____________________

 

1. Պաշտոնը__________________________________________________________

(զբաղեցրած պաշտոնը և նշանակման ժամանակը)

 

2. Ծննդյան տարեթիվը, ամիսը, օրը_____________________________________

 

3. Կրթությունը _____________________________________________________

(երբ և ինչ ուսումնական հաստատություն է ավարտել)

 

4. Ծառայությունը զինված ուժերում ____________________________________

 

5. Ծառայությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունում, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում

_________________________________________________________________________

 

6. Նախորդ փրկարարական ծառայության կոչում շնորհելու մասին հրամանը

_______________________

 

ԲՆՈՒԹԱԳԻՐ

 

Պետ (հրամանատար)_____________________________________________________

(պաշտոնը, կոչումը)

 

____ ___________ 201__ թ.

 

ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ _________________________________________________________________________

(պաշտոնը, փրկարարական կոչումը, ստորագրությունը, ազգանունը)

 

_____ __________ 201__ թ.

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՐԾԻՔԸ _________________________________________________________________________

 

_____ ___________ 201__ թ.

 

ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ _________________________________________________________________________

(պաշտոնը, փրկարարական կոչումը, ստորագրությունը, ազգանունը)

 

_____ __________________ 201__ թ.

 

2. Փրկարարական ծառայության կրտսեր կոչում շնորհելու ներկայացման թերթի ձևն է`

 

Կոչումը շնորհված է Հայաստանի

Հանրապետության ներքին գործերի

նախարարության փրկարար

ծառայության տնօրենի

    201 ____ թվականի ______ ___ -ի           Հաստիքով նախատեսված կոչումը

    N ______հրամանով                         _____________________

 

ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԹԵՐԹ

(փրկարարական ծառայության կոչում շնորհելու)

 

___________________________փրկարարական ծառայության կոչում շնորհելու

 

ում______________________________________անձնագրի համարը_____________

 

1. Պաշտոնը __________________________________________________________

(զբաղեցրած պաշտոնը և նշանակման ժամանակը)

 

2. Ծննդյան տարեթիվը, ամիսը, օրը _____________________________________

3. Կրթությունը _____________________________________________________

(երբ և ինչ ուսումնական հաստատություն է ավարտել)

 

4. Ծառայությունը զինված ուժերում____________________________________

 

5. Ծառայությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունում, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում

__________________________________________________________________________

 

6. Նախորդ փրկարարական ծառայության կոչում շնորհելու մասին հրամանը

_______________________

 

ԲՆՈՒԹԱԳԻՐ

 

Պետ (հրամանատար) _______________________________________________

(պաշտոնը, կոչումը)

 

____ ___________ 201__ թ.

 

ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ________________________________________________________________________

(պաշտոնը, փրկարարական կոչումը, ստորագրությունը, ազգանունը)

 

_____ __________ 201__ թ.

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՐԾԻՔԸ ________________________________________________________________________

(պաշտոնը, փրկարարական կոչումը, ստորագրությունը, ազգանունը)

 

_____ __________________ 201__ թ.

 

(1-ին ձևը փոփ. 21.08.08 թիվ 1042-Ն, 09.08.12 թիվ 1014-Ն որոշումներ)

 

Ձև N 2

 

ՀՐԱՄԱՆ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Փրկարարական ծառայության գլխավոր, ավագ և միջին կոչումներ շնորհելու հրամանի ձևն է`

 

(Հայաստանի Հանրապետության զինանշան)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ N ___ -Ա

 

ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

    ___ _________ 201_ թ.                      քաղ. Երևան

 

Համաձայն «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի և ___-րդ հոդվածի`

ՇՆՈՐՀԵԼ հերթական սպայական փրկարարական ծառայության կոչում

_________________________________________________________________________

(նշել փրկարարական ծառայության շնորհվող կոչումը)

 

փրկարարական ծառայության նախորդ կոչումը

_________________________________________________________________________

        (անունը, հայրանունը, ազգանունը, ստորաբաժանումը, պաշտոնը)

 

_________________________________

                                         (անունը, ազգանունը)

 

2. Փրկարարական ծառայության կրտսեր կոչում շնորհելու մասին հրամանի ձևն է`

 

(Հայաստանի Հանրապետության զինանշան)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ

 

ՀՐԱՄԱՆ N ___-Ա

 

ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

    ___ _________ 201_ թ.                      քաղ. Երևան

 

Համաձայն «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի և ___-րդ հոդվածի`

ՇՆՈՐՀԵԼ հերթական կրտսեր փրկարարական ծառայության կոչում

_________________________________________________________________________

             (նշել փրկարարական ծառայության շնորհվող կոչումը)

 

փրկարարական ծառայության նախորդ կոչումը ______________________________ _______________________________________________________________________:

(անունը, հայրանունը, ազգանունը, ստորաբաժանումը, պաշտոնը)

 

    _____________________                 ____________________   

      (կոչումը)                            (անունը, ազգանունը)

 

(2-րդ ձևը փոփ. 21.08.08 թիվ 1042-Ն, 09.08.12 թիվ 1014-Ն որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.01.2006
N 59-Ն
Որոշում